СТАНЬ VIP

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 31 май 2019, 09:13

Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐԸ
Որտեղի՞ց ենք գալիս, դեպի ո՞ւր ենք գնում...
Հարցեր, հարցեր, հարցեր անպատասխան,
Մեկը` պոեմ ու վեպ, մեկը հուշ էր գրում,
Կապույտ մենության մեջ անապաստան…

Խավարամած օրեր, կոպտոնահաց օրեր,
Ավերակներ, խաղեր անմտածին,
Նախնյաց ավանդները մոռացման մեջ հորել
Ողորմության անցանք, ողբ ու լացի…

Բազմաչարչար էինք, բազմահանճար էինք,
Բազմաբովանդակ էր գալիքը մեր…
Հազար մեղքի համար հազար պատճառ բերինք
Ու նոր մեղքերի մեջ մեղք ենք դարձել…

Նոր բարքերի բեռը մեր ուսերը ճզմեց
Ու, կորացած մեր իսկ մեղքի ներքո,
Մեր սրտերը կապող ոգու սերը խզվեց
Անդուլ ավերակվող հույսի ձեռքով…

Իմաստության առաջ դռները միշտ փակ են,
Աներասան թողինք իղձը մեր հեզ…
Ո՞վ է մեղավորը և ու՞մ պիտի դատել,
Հարցեր հարցեր հարցեր…
- Ինքնե’րս, մե’զ:

Ս. Մալխասյան 25.08.2003
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 31 май 2019, 09:14

***
Մի տրորեք հոգիները Մենավոր,
Աղ մի ցանեք նրանց ցավոտ վերքերին,
Առանց այն էլ հոգսը շատ է, կյանքն ավեր,
Խիղճն ամուլ է, սպասումը` անբերրի….

Ս. Մալխասյան 30.05.2013
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 01 июн 2019, 11:59

Ալեքսանդր ԲԼՈԿ

* * *
Այս հողեղեն գնդի վրա դառնահակ,
Մոռացվում էր գործն ու փառքը անցողիկ,
Երբ հայացքդ, շրջանակից հասարակ,
Ժպտում էր ինձ ոնց վաղորդյան մի ցողիկ:

Բայց ժամն եկավ: Դու ինձանից հեռացար:
Մութ գիշերին նետեցի մեր մատանին:
Բախտիդ ղեկը մեկ ուրիշի ձեռքն անցավ,
Ես մոռացա քնաղ դեմքն` ինձ օտարի…

Օրերն անցան ինչպես պարսը անիծյալ,
Կիրքն ու գինին քառատեցին կյանքը իմ,
Քեզ հիշեցրեց սրբասեղանը դարձյալ,
Ու ետ կանչեց հոգիս` դարձած պատանի:

Հետ կանչեցի, սակայն դու ետ չդարձար,
Արտասվեցի, չմեղմացավ քո հոգին՝.
Փաթաթվելով թիկնոցի մեջ կապտաչար,
Դու ձուլվեցիր մութ գիշերի մութ քողին…

Իմ մեղմաձայն, իմ մեղրաշուրթ, իմ փերի,
Հպարտ ես-իդ հանգրվանը չիմացա,
Բայց քեզ տանող հին թիկնոցը կապտաղի
Թունդ քնի մեջ լաց էր բերում ինձ դարձյալ…

Չեմ երազում էլ գորովանք, գանձ ու փառք,
Ամենն անցավ, էլ ջահել չեմ խնդալից
Քո պատկերը` շրջանակում հասարակ,
Ես իմ ձեռքով դեն նետեցի սեղանից...

Թարգմանեց՝ Սեյրան Մալխասյանը
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 04 июн 2019, 05:52

ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ
Գոյության կռվում հաղթողներ չկան,
Եվ հետևաբար` չկան պարտվողներ,
Մեկը մաճկալ է, մեկելը` լծկան
Մեկն ավտոմոբիլ, մյուսն` անվադողեր:

Եվ ամեն մեկը ունի իր դերը`
Եվ անիմաստ է մեկն առանց մյուսի,
Ու՞մ են հարկավոր անմիտ պատերը,
Առանց տանիքի, կանգնած մեկուսի:

Ծառը ճկվում է պտուղների տակ
Եվ գուցե մտքում հայհոյում նրանց,
Կկորչի անհետ գետն առանց վտակ,
Եվ արժեք չունի ժպիտն առանց լաց:

Երկատումով է կյանքը հարատև
Կյանքի շարժիչն են արորն ու զենքը:
Միայն երկուստեք: Ապրելով մեկտեղ`
Միասին գիտեն իրենց արժեքը,

Եվ զարմանալին այն է հիրավի,
Որ երկուսին էլ մարդն է ստեղծում,
Երկուսն էլ խիղճն են մոտալուտ դարի,
Նայած ի՞նչ Վերին Կամքով են լեցուն:

Կյանքի իմաստը պայքարի մեջ է,
Զի երկբևեռ է ամենն այս կյանքում,
Գոյապայքարում երկուսն էլ ճիշտ են,
Բայց ամեն մեկը իր հավատամքում…

Ս.Մալխասյան 2014
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 07 июн 2019, 23:47

Ա.Ս.Պուշկին

Մութը փեշն է փռել վրաց հողի վրա,
Արագվայի խրոխտ ճիչն է ցածում,
Թախծոտ եմ ու թեթև, վիշտս` լուսավորյալ
Եվ թախիծս է հիմա քեզնով լեցուն:

Քեզնով, միայն քեզնով, և իմ տրտմությունը
Ոչ տանջանք է անհույս, ոչ հառաչ է,
Սիրտս այրվում բոցով ու քեզ հար սիրում է,
Քանզի նա չի կարող ապրել անսեր:

Թարգմանեց` Ս Մալխասյանը
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 07 июн 2019, 23:49

ԳՆՉՈՒՀԻ
Որպես գալիքի նախագուշակում
Գալիս կանգնում ես հայացքիս դիմաց,
Եվ վաղվա օրն ես այսօր գուշակում,
Եվ մոռացվածն ես վեր հանում կամաց…

Ես քեզնից շատ եմ ապրել գնչուհի,
Փորձության բազում դասեր եմ առել,
Բայց իմ ապրածը արդեն գին չունի,
Քո խոսքն է վաղուց հավատս դառել...

Ս. Մալխասյան 6.06.2015
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 09 июн 2019, 06:57

ԱՆՀՈՂՄՈՒԹՅՈՒՆ

Երջանկությունն ինչպես, ինրպես այս երեկոն,
Կարճանում է օրը ևս մեկով,
Գալիս են ու գնում, հեռանում են անհուր
Սպասումները մեր արեգնահեր:

Դալկանում է կյանքը օրերի մեջ անգույն,
Լոկ տենչերն են մնում վաղնջական,
Մենք ապրում ենք անհաս կարոտների հանգույն`
Գերեվարված հավուր մի մենության:

Լուսաբացից առաջ, մթնշաղից հետո
Արեգակի շողն ենք տենչում անհաս,
Մշուշի մեջ նավում երազների գետով`
Անիծելով խավարն ամենահաս:

Լույսերի մեջ պահ-պահ մոռանում ենք, որ կան
Արևամուտ, գիշեր ու խարդավանք,
Եվ տրտում ենք, որ կան և ուրախ ենք, որ կան
Եվ' աստղալից գիշեր, և' հույս, և' կյանք...

Ս.Մալխասյան 2011
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 10 июн 2019, 05:48

Ա.Ս.Պուշկին

ԾԱՂԻԿԸ

Ահա մի ծաղիկ` թոշնած ու հին,
Անբույր մի ծաղիկ` գրքում դրված:
Եվ նորեն մտքիս նավակն անթի
Երազիս թևով մղվեց առաջ...

Ե՞րբ, որտե՞ղ ծաղկեց, ո՞ր գարնանը,
Երկա՞ր է ապրել, ո՞վ գլխատեց,
Ծանո՞թն էր արդյոք, թե՞ օտարը,
Ո՞վ այս գրքի մեջ նրան փակեց...

Ջերմ հանդիպումի՞ հուշ է արդյոք,
Թե՞ բաժանումի` հավատազուրկ,
Տառապա՞նք է սիրո մի անամոք,
Թե՞ պուրակում գտած աշնան մասունք...

Ապրու՞մ են մինչ հիմա, Նա ապրու՞մ է,
Կորցրե՞լ են իրար, դարձա՞ն մի տուն,
Թե՞ հանդիպման հուշը դեռ անտուն է,
Ինչպես ծաղկաթերթն այս չոր ու անբույր...

Թարգմանեց Ս. Մալխասյանը
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 2


⇑ Наверх
⇓ Вниз