СТАНЬ VIP

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 08 апр 2019, 00:08

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԷԼԵԳԻԱ

Ուզում եմ շրջել դաշտերը բոլոր,
Անցնել լեռից լեռ, անտառից անտառ,
Ծաղիկները ողջ հավաքել քեզ տալ,
Եվ ժպիտ տեսնել դեմքիդ ամեն օր:

Տրտում օրերիդ թախիծը վանել,
Թաքցրած թեկուզ կարոտս մոլոր,
Հույզերիդ գերին դառնալ կամավոր,
Ու քեզ դավանել ու քեզ դավանել...

Ս.Մալխասյան
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 08 апр 2019, 18:59

***
Ես ապրում եմ դեռ,
Նույնիսկ ծիծաղում ինքս ինձ վրա`
Հուշագրելով ելևէջները
Հին երազներիս,
Հոգուս խորքերում ծածուկ ցանկալով
Նորօրյա մի սեր,
Մի նոր տվայտանք
Սիրավառ հոգու ողջակիզումի….

Սակայն չեն ուզում էլ ինձ հասկանալ
Աստղաբույլերը սիրահուզումի,
Մինչ ես անհամբեր, դեռ սպասում եմ
Ու պատրաստ եմ միշտ
Բոցկլտուն սիրո այդ նոր երկունքի
Աստվածացումին…

8.04.2013 Ս. Մալխասյան
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 09 апр 2019, 22:01

***
Մեզ ի՞նչ կբերի բացվող նոր օրը,
Եվ ու՞ր կտանի մեզ վաղվա ներկան,
Կհանդիպեն մեզ Բարին ու Նո՞րը,
Թե՞ ամենօրյա կյանքի գողգոթան...

Ս.Մալխասյան 9.04.2013
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 13 апр 2019, 09:59

***
Կյանքն օրըստօրե անդարձ հեռանում,
Ափսոսանքի է վերածվում ունայն,
Ապրածն անցած է, չապրածն անհատնում,
Չվայելածն է կեղեքում միայն …

Ս. Մալխասյան , 2015
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 19 апр 2019, 07:58

ԵԹԵ

Եթե անեծք է դառնալու մի օր
Քեզ աշխարհ բերած Երկիրն Ավետյաց,
Մարդը տանիք է փնտրելու մի նոր,
Որ փութով լքի հողն իր ամլացած,
Երբ հազար տարում շինածը մեկեն,
Մի ակնթարթում պիտի խարխլվի,
Ու ծնվեն միայն ճորտեր ու բեկեր,
Ու ճորտից նույնիսկ չոր հացը խլվի,
Եթե քաղցած է մեկը իմ մեղքով,
Երբ ես ճաքում եմ պարարտությունից,
Ու ողջ երկիրը պատված է վերքով
Ու հալումաշ է լինում իմ թույնից...

Անիծի՛ր, Տեր իմ, Քո ստեղծածին...

Եթե մարմինը դառնալու է սին`
Անապատի պես չոր ու անապակ
Ու լոկ մտածի սնվելու մասին,
Ինչպես կարասը խոր ու անհատակ,
Եվ եթե սիրտը պիտի բաբախի
Միայն մարմինը սնելու համար,
Ու ստնտուն է դառնալու վախի,
Մի ողջ ժողովուրդ անտուն ու անվար...

Եթե ինձ պիտի հայհոյեն անվերջ
Ու արժանանամ արգահատանքի,
Եվ հոգի ու սիրտ չտեսնեն իմ մեջ,
Այլ լոկ մոլուցքը փողի ու փառքի...
Եթե իմ մեղքով բյուրավոր մարդիկ
Պիտի հայհոյեն իրենց հայրենին,
Եվ հայր լինելը դառնա նախատինք,
Ու կանայք պահեն ամուլ այրերին...

Անիծի՛ր, Տեր իմ քո՛ ստեղծածին...
Քո՛ ստեղծածին...

Ս.Մալխասյան 10.01.2001
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 22 апр 2019, 01:12

***
Դուք իմ մեջ եք Ապրում Ազնվություն և Խիղճ,
Իրականում դուք էք լծկանները կյանքիս:
Ու թեև ձեր առաջ միշտ խութեր կան բազում,
Բայց իմ Ես-ը էլի ձեր հետքով է վազում:

Եվ' անկումներ եղան, և' բարձունքներ իմ դեմ,
Տեսա փառքի սեղան, տեսա հոգսեր ու վերք,
Բայց լույսերում անմար և մշուշում անտակ
Միշտ մնացին երազ Երջանկություն ու Բախտ...

Ս. Մալխասյան 16.03.2005
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 23 апр 2019, 12:30

ԱՆՀԱՆԳԻՍՏ ՕՐԵՐ
24 Ապրիլ 1915

Թմբկահարը լռեց տանիքում,
Շիկահերը վարսերն ուղղեց,
Թոնիրը բոցկլտաց,
Բոցն ամպեց երդիկում,
Ու ցրվեց…

Ճնճղուկի մի ձագուկ ծլվլում էր կամաց,
Ծիծեռնակն իր բույնն էր նորոգում,
Երբ ամպրոպը ճայթեց երկնքում կարկամած
Ու… Էրգիրը թաղվեց մորմոքում…...

Ամենուր ասկյարներ` Ճիվաղներ կատաղած,
Ընկնում են ահելն էլ, մանուկն էլ,
Ողորմում են Աստծուն շվար ու կարկամած
Ահելներ, ջահելներ, մանուկներ…

Իսկ հետո…
Իսկ հետո անապատ է անջուր,
Հրաշեկ մագիլներ արևի,
Գետերը դարձել են արնամած մսաջուր,
Խեղվում է սխրանքը դարերի...

Բազմաբյուր երազներ,
Իմաստուն, նորածին,
Անհաշիվ, անհամար սովյալներ,
Համբառնում են երկինք, որ գտնեն կորածին…
Զոհյալներ, Զոհյալներ, Զոհյալներ..,

Եվ … սա է կրկնվող բախտը մեր…

Խենթանում են մարդիկ, արարող ու բարի,
Փրկության շավիղ են որոնում,
Բայց չկա այն ուժը, որ նրանց սատարի,
Ամենուր սև մահն է դարանում…

Երկրագունդը լուռ է,
Պտտվում է դանդաղ,
Նրան ինչ, թե Հայը չի լինի,
Ի վերուստ է հայտնի`
Խլացած ու կույր է
Ու կապրի և առանց Հայերի…

Եվ մի՞թե դարերի փորձությունը չէ, որ
Մենք պիտի ականջի օղ անենք,
Թե՞ անվերջ մուրալով, կորամեջք, գլխիկոր,
Լոկ վերջում մեր խելքին զոռ անենք…

Փորձեցինք, խնդրեցինք, ամենքին, ամենուր,
Լաց եղանք`
Չուզեցին մեզ լսել,
Երբ մեր իսկ ձեռքերում և
Եվ Վահան կա և Սուր,
Ուրիշից ենք ուզում գութ հայցել:

Ուշքի եկ Հայկորդի,
Ետ նայիր գեթ մի պահ,
Փորձությու՞նն է արդյոք քո մուսան,
Աշխարհի տերերը նենգ են միշտ ու ագահ
Չդառնանք ամենքին կարուսել…

Սևանի պաղ ջրից մի մի ումպ խմելով`
Պիտի որ ամեն հայ Հայ մնար,
Բայց Սևանն էլ հատավ անհարկի խմվելով,
Օգնության կարոտ է նաև նա…

Հավատում եմ, որ դեռ Գարուններ են գալու,
Կհագնի Մայր հողն իր Ծիրանին,
Շիվից է վեր հառնում ամեն ծառ անտառում,
Մեր Շիվերը չտանք օտարին:

Մեր գենում Մեր Փառքի հանգանակն է պահված,
Հարուստ է Մայր հողն իր Հանճարով,
Աստ պարզենք Հայ Ազգի Անգինը պահպանված,
Վեհանանք Մեր Գոյի Տաճարով:.

Սեյրան Մալխասյան
22 Ապրիլ 2000
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 24 апр 2019, 02:52

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ

Ես ուզում եմ ինձ մոռանալ
Ու քո սիրով ապրել անվերջ,
Քո իղձերի գերին դառնալ
Եվ այրել քո տենչերն իմ մեջ...

Ես ուզում եմ վաղվա օրում
Եվ հավերժում լինել քոնը,
Որ և անցյալ տեսնեմ նորում
Եվ անցյալում տեսնեմ նորը...

Որ չխախտվի ոչ մի անգամ
Կամրջումը հին ու նորի,
Ու չփնտրենք ուրիշ պատգամ`
Կարոտելով քար ու հողի...

Որ լսելով ծանոթ մի երգ,
Չկեղեքվենք մենք մեր ներսում,
Որ չմնա և ոչ մի վերք
Աչքին անտես մեր լուռ կեսում...

Ես ուզում եմ ապրել այստեղ,
Այս քարքարոտ հողի վրա,
Իմ հնամյա գոյը փաստել `
Ծլարկելով քարին նրա:

Ոզում եմ, որ մեր հանճարը
Որբ չլինի իր ոստանում,
Որ գտնվի դեղն ու ճարը`
Ապրել Կանչող Հայաստանում:

Ես ուզում եմ սերունդներին
Թողնել երկիր հզորազոր,
Որ խոնարհվեն մեր Հին Գենի
Նորաբողբոջ Զարմին, այսօ'ր:

Ապրենք Մեկտե'ղ, Մի' երկնքի.
Մի' արևի հովանու տակ`
Տալով մեր հին Վարք ու Փառքին
Մի Նո'ր Թռիչք ու Նո'ր մի Կյանք....

Ս. Մալխասյան 2000
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 26 апр 2019, 02:05

ՆՈՐԱՎԱՆՔ
Վարդակարմիր ժայռերին երկնից արյուն է կաթել,
Արնագույնով է ներկել լեռներն ու ձորը հսկա,
Ու թվում է` կարմիրն այդ Աստծո վերքից է կաթել,
Ու ծերպերն այս երկնամերձ լուռ հիշեցումն են Նրա:

Երկնասլաց ժայռերի հրակարմիր ելուստին
Հայտնվում են վեհաշուք աղավնակերպ երկու վանք,
Նրանք արցունքն են վճիտ վաղուց խաչված Հիսուսի,
Դարձած Հույսի սուրբ մասունք, քարե Հավատ, քարե փառք…

Ս. Մալխասյան 1.10.2000
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 28 апр 2019, 05:37

ԵՍ ՔԵԶ ՀԱՄԱՐ
Ես քեզ համար մի քամի եմ անցողիկ,
Մի թույլ զեփյուռ, որին հաճախ չեն զգում,
Խոտերի մեջ աճող լռին մի ծաղիկ,
Կամ մի ճերմակ ամպի ծվեն երկնքում...

Մի կարճ բերկրանք,
Որ կարող ես մոռանալ,
Մի չոր տերև կամ մի սափոր սնամեջ,
Մի խենթ պոետ, որով կուզես հիանալ,
Բայց տեղ չտալ կարոտահեծ սրտիդ մեջ...

Ս.Մալխասյան 27.04.2019
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 4


⇑ Наверх
⇓ Вниз