СТАНЬ VIP

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 16 мар 2019, 22:56

***
Սերը ջերմություն էր ուզում,
Որ հուրհրա,
Բայց սառնություն գտավ,
Դարձավ արցունք,
Որ ծորում է թաքուն,
Կաթում սրտիդ վրա,
Լուռ թախիծ է դառնում
Ու կարոտի անձուկ…

Ս. Մալխասյան 1972
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 22 мар 2019, 14:15

ԱՆՁՐԵՎ

Երեկ անձրև էր։
Ծանր կաթիլներն անողոքաբար բախվելով դեմքիս,
Ինձ չէին թողնում,
Աչքերս բացել կարոտիս չափով...
Ներիր ինձ, անձրև։
Ես չգիտեի, որ սպասումի
արցունքն ես մաքրում
նրա աչքերից...
Ներիր ինձ, Անձրև։

Ս.Մալխասյան 1970
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 25 мар 2019, 19:06

Ի Ն Չ Ո Ւ

Ես ի՞նչ անեմ մարդիկ, որ դուք անհոգս լինեք,
Որ ձեզ սատար լինեմ ու կարեկից,
Որ ձեր հոգնած հոգին սեգ բարությամբ զինեք,
Ապրեք անցավ, անհոգս ու անկսկիծ:

Շառավիղն ենք, թե մենք Մեծ Նոյ նահապետի,
Ով բարությամբ շահեց գութն Աստծո,
Նրա սերունդն այսօր, ինչու,՞ ինչու՞ պիտի
Գերի լինի հոգսին ամենազոր:

Ինչու՞ հեշտությամբ են քանդում ու կործանում,
Մինչդեռ կառուցելը դժվար է շատ:
Ինչու՞ մեկը անդուլ վարում է ու ցանում,
Մյուսը վայելող է ու թամաշա:

Ինչու՞, ինչու՞ մարդիկ իրար չեն ամոքում,
Թեկուզ հնար ունեն ու ժամանակ,
Այլ հայհոյում են լոկ, կռվում ու բողոքում,
Ու նախանձն է մարդկանց ուժը միակ:

Ինչու՞ անզգամի վերընթացը բաց է,
Արժանավորն ընկած ոտքերի տակ,
Ինչու՞ անչափ հեշտ է բարեգութին խոցել,
Ու չարն անպատիժ է հանց հրեշտակ:

Ինչու՞ նորի առաջ փակվում ամեն մի դուռ,
Տրորվում է լույսի ամեն առկայծ,
Իսկ տմարդի առաջ բաց է ամեն փակ դուռ,
Թեև նենգ է, ստոր ու անաստված։

Ինչու՞ կարիքի մեջ մեկը գութ է հայցում,
Մյուսը ավերում է ամենն անսանձ,
Ինչու՞ խիղճն անզոր է մարդկայինի հարցում
Եվ ամենուր փողն է իշխում մարդկանց:

10.07.2004 Ս. Մալխասյան
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 26 мар 2019, 14:04

ՈՒՐ ԵՍ
Օրը մթնեց: Ժամեր անցան։ Դու չկաս։
Սպասումիս չա՞փը գուցե չգիտես...
Ու՞ր ես արդյոք իմ անմոռաց, իմ անհաս,
Անհայտության տենդն է այրում սիրտս կեզ:

Օրից մի օր դու կերևաս երևի
Իմ ճամփեքին` որպես երազ, որպես լույս,
Կհրկիզես ճաճանչի պես արևի,
Որ չխամրեն երազներս մշտահույս...

Քո ճամփին է աչքն իր կապել իմ հոգին,
Ո՞նց դիմանամ այս փոթորկուն կարոտին...

Ս. Մալխասյան 1998
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 27 мар 2019, 19:18

ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ
Բազում դարերի քառուղիներում
Մարտնչել ես բյուր ոսոխների դեմ,
Ջրաբաժանում չարի ու բարու՝
Փնտրելով միայն Բարու արահետ:

Ասպատակել են անթիվ թշնամիք,
Սրի են տվել, ցրել աշխարհում,
Բայց Դու ամենուր շինել ես տանիք
Ու ծիլ ես տվել ամեն մի դարում:

Դու, հավերժահոս գետակի նման,
Անցել ես բազում խութերի միջով,
Տիրոջ օրհնությամբ էլ չկան նրանք,
Բայց Դու Կաս, Կապրես`
Վեհ ու Անզիջում:

Ս. Մալխասյան 20.06.2012
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 28 мар 2019, 23:57

* * *
Նուրբ ու թովիչ ժպիտ ունես

Եվ գեղեցիկ աչքեր,

Կուզեմ սիրտս նվիրել քեզ,

Օրս քեզ հետ կարճել...

Նայել անվերջ դեմքիդ չքնաղ ,

Արբենալ քո բույրով,

Վայելքներդ ըմպել անբավ,

Պատել համբույրներով...

Ներիր, եթե հիացմունքս

Չափ ու սահման չունի,

Կորցրել եմ քեզնով քունս,

Իմ աննման փերի....

Սեյրան Մալխասյան
24.03.2016
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 31 мар 2019, 20:55

ԻՄ ԱՌԵՂԾՎԱԾԸ
Ես նա եմ, ով իր խիղճը չի ծախում
Ու չի սակարկում իր էության հետ,
Նա, ով և' դրսում, և' իր օջախում,
Փնտրում է միայն բարու արահետ:

Ես նա եմ, ով հին քանդվածի տեղում,
Մի նոր տաճար է ուզում կանգնեցնել,
Ամեն առիթով իրեն է նեղում,
Որ ոգեկոչի այլ ջրաղացներ:

Նա, ով իր ձեռքով կրակից հանած
Շագանակներն է տալիս ուրիշին,
Սեփական հոգին պահում է փակված
Եվ կուլ է գնում ուրիշի հուշին,

Ես նա եմ, ով իր խոտորնակն անմեղ`
Սեփական խղճի դատին հանձնելով,
Բոլոր պարտքերը ճգնում է մարել`
Այլոց պարտքի դեմ` մնալով ներող:

Նա, ով իր ցավը պահում է հաճախ,
Որ իր թախիծը այլոց չպատի,
Եվ հույս է տալիս, երբ ուրիշն անճար
Հոգսերի բեռն է հանձնում իր դատին:

Ես նա եմ, գուցե ինձ չհավատաք,
Ով ամեն ինչում փնտրում է արև,
Անկյուն է նետում իղձերը իր տաք,
Որ կյանքի կոչի հոգիներն ավեր:

Նա եմ, ով Աստծո ամեն մի գիշեր,
Ուրիշի համար աչքը չի փակում,
Երբ այդ ուրիշին տրված չէ հիշել,
Որ հոգսը նաև իմ դուռն է թակում…

Ես նա եմ, ումից քաղում անհատնում
Ու հոխորտում են հաճախ նրա դեմ,
Ում, ոնց էլ նստեն, միշտ ծուռ են դատում`
Փորձելով կարող ձեռքերը հատել:

Ում սփոփանքը կարոտն է եղել
Կամ մտորումը գիշերվա կեսին,
Ով իր անհատնում տենչերը նեղել,
Սատար է կանգնել ընկերոջ “ես”-ին:

Նա, ով տքնանքով վաստակած հացը
Բերանից կտրել տվել է այլին,
Խեղդել է անդուլ իր հոգու լացը,
Որ ուրիշ մեկի խինդը չմարի:

Ես նա եմ, ով դեռ չի ծնվել գուցե
Եվ ինքն է իրեն բարեգութ թվում,
Ով իր խնդիրը չի կարող լուծել,
Բայց դեռ ուրիշի համար է կռվում:

Ես նա եմ, ով իր մտքի մեջ անգամ
Ոչ մի մտերմի դեռ չի նախանձել,
Ում դեմ շատ հաճախ եղան չարակամ,
Հոգու թռիչքն են անդադրում սանձել:

Ես այլոց տեղը միշտ ապաշխարում,
Եվ քող եմ նետում միշտ նրանց բացին,
Խենթ եմ, թե խելառ, դեռ չեմ հասկանում,
Պատասխան չկա այս առեղծվածին:

Ու չեղավ, չեղավ մեկը աշխարհում,
Գոնե աղ ցաներ իմ արդար հացին,
Չէ, չմեղանչեմ, մարդիկ ի՞նչ անեն,
Երբ արտասվում եմ միշտ առանց լացի…

Սեյրան Մալխասյան
10.01.2007

Արմեն Ալավերդյան это нравится.
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 02 апр 2019, 11:49

ՁՈՆ ԱՐԵՎԻՍ

Դու երևացիր ցողի պես անձայն,
Գարնան արևի շողի պես թեթև,
Սոխակի երգի նման մեղմաձայն,
Որպես հոգեթով երկնային եթեր...

Քո ժպիտների հմայիչ կանչով
Նայադի նման գերեցիր հոգիս:
Հիմա իմ սրտում սեր կա կարկաչուն,
Քանզի... արև կա, Արև կա կողքիս:

Ս.Մալխասյան
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 05 апр 2019, 08:35

ԵԿ ԹԵՎ ԹԵՎԻ ՏԱՆՔ

Լսու՞մ ես, հնչեց շչակը վերջին.
Կառամատույցը դատարկ է արդեն,
Բայց մի վհատվիր, շյուղ գցիր շեղջին,
Բոցերն անցվոր են,
Շեղջն է հարատև ...

Նայիր` շուրջբոլոր լազուրե ջրեր,
Ամպերից վերև երկինք կա կապույտ,
Ինչքան հմայք կա, որ չի նկատել
Հեռուն որոնող հայացքդ անփույթ...

Այս մամռոտ քարի ջերմությունն անտես
Կարող է անվերջ տաքացնել հոգիդ,
Եթե դու նրան գորովով պատես`
Մի նոր շիվ տնկես այս քարի կողքին...

Հեռանալու են ամպերը մի օր,
Արևն էլ դեմքը կբացի նորեն,
Հիշիր, ոնց մենակ մի Դավիթ Թլոր
Քշեց մեծ Մսրա զորքերն անօրեն:

Նույնիսկ քարի մեջ ծիլ է արձակում
Քամուց հալածված հատիկը սերմի,
Եկ թև թևի տանք.
Մեր այս նոր ցանքում
Երկու շնչից էլ հողը կջերմի..

Ս.Մալխասյան 20.11.2000
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 05 апр 2019, 19:25

ՄԵՆՔ ԶԱՎԱԿՆ ԵՆՔ ԱՐԵՎԻ

Մեզ չընկճեցին նենգ արշավները,
Ծունկի չբերին հեղեղներն արյան,
Բայց մեզ ջլատող ներքին դավերը
Գեհեն են տանում երկիրը Հայկյան...

Դարեր ու դարեր իրար դեմ հանում,
Ոխ ու դավ էին ներարկում մեր մեջ,
Հպատակ դարձանք նենգ ու հարամու,
Բայց Հայի ոգին երբեք չընկճվեց:

Սուտ խոստումների լաբիրինթոսում`
Նայադների պես դյութող դավերի,
Դեռ Լուրթ հույսերի ցելն ենք ակոսում,
Զի Մենք զավակն ենք Լույս ու Արևի:

Ս. Մալխասյան
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 4


⇑ Наверх
⇓ Вниз