СТАНЬ VIP

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 08 мар 2019, 17:39

ՍԵՐԸ

Զգացմունքները չեն խոսքապատում,
Զգացմունքները ասես ճչում են
Աչքերի միջով
Ու մեր մենության թավ քողը հատում,
Երբ ինչ-որ մեկում մեր սիրտը կիզող
Հուր ենք նկատում…

Սերը` ծնվելով մեր կամքից անկախ,
Այցելում է միշտ անհայտությունից,
Դառնում ակնբախ, հանում հին հունից
Ու նոր արահետ բացում անճանաչ
Մեր սրտի, հոգու ու մտքի առաջ,

Սարից գլորվող ձնագնդի պես
Աճում, ուռճանում
Անհավանական զգացմունքների
Հեղեղ է դառնում,
Ջնջում մեր սրտից կարոտները հին
Ու նրա տերը դառնում ակնբախ
ու անվերապահ…
Դեպի սիրեցյալ մղում անհապաղ,
Ոնց հավատարիմ սրտի թիկնապահ,
Սիրտը դարձնում անկուշտ ու ագահ,
Մեր կամքից անկախ…

Այն գորովագութ ծնողի նման,
Միտքը սնում է երազանքներով,
Ջերմացնում հոգին
Ու մարդուն մղում բարձունքներն անհաս,
Որտեղ մեր թաքուն սպասումների
Աստվածավայել հավերժացումն է
Մարմնացել ասես:

Եվ ամեն անգամ
Սերն այցելում է անսպասելի,
Երբեք չսպասված անհայտությունից,
Բացում մենության թախծոտ մշուշով
պատված մեր հոգին,
Կառչում անարև օրերում ննջող
Սրտին մեր ավեր,
Հմայում հոգին իր լույս ճաճանչով,
Մեզ նոր, անճանաչ դրախտի դուռն է
Ցուցանում հանկարծ,
Դառնում մեր երազն իրականացած
Ու մեզ թվում է,
Որ մի մատնաչափ հեռու մնալով սիրած էակից,
Մենք մեզ խաչում ենք բախտի սև խաչին,

Մեզ մինչև հիմա ահայտ մի ինչ-որ զգայարանով,
Զգում, հավատում, որ առանց նրա,
Առանց մեր սրտի նորահայտ կուռքի,
Ապրել չենք կարող,
Ապրել չենք ուզում,
Ու կխենթանանք,
Եթե չհասնենք մեր որոնածին…
Աստծո կերպարով, թեկուզ հողածին…

Սերն այսպիսին է`
Խենթ է ու բորբոք, ջերմագին ու տաք,
Երբ մերը չէ դեռ,
Բայց ավաղ, հաճախ դառնում է ապտակ,
Երբ մեր իղձերը թողնելով անտեր,
Լքում, գնում է
Դեպ ամսահմանի եզերքները հեռ,
Երբ սիրո տեղակ
Դատարկ պատյան ենք գտնում նրա մեջ,
Ով մեզ աստված էր թվում մի անհաս,
Սրբության Սրբոց,
Կամ անձեռակերտ հայտնություն Տիրոջ,
Երբ էությունը հայտնի չէր դեռ մեզ
Ու ողջ խորությամբ չէինք ճանաչում,
Քանզի մերը չէր ու ապրում էր լոկ
Երազանքներում մեր հեքիաթային,
Ոնց գարնանային ցնծուն առավոտ…

Քավ լիցի, սերը կույր է թեկուզև,
Եվ ոչ միշտ է, որ
Կարող է ընտրել մեր որոնածին.
Բայց ինչ էլ լինի, կարևորն այն է,
Որ Սիրելով է մարդը Մարդանում,
Անաղարտանում,
Եվ սփռում չորսդին իր սիրտն ու հոգին…

Ու թե Աստվածն է այդ չնաշխարիկ
Սուրբ զգացմունքը ներարկել մեր մեջ,
Նման դեպքերում,
Մարդ դրախտում է ապրում անընդմեջ,
Թեկուզև հոգու ու երազային,
Զի այդ պահերին` սիրելով անհուն,
Անկախ իր գոյի դրսևորումից,
Մարդկային սիրտը, մտքերն ու հոգին.
Լույս են ճառագում,
Բարություն ու Սեր
Ողջ տիեզերիքին,
Ողջ տիեզերքին…

Սեյրան Մալխասյան
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 09 мар 2019, 01:06

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ

Ես ուզում եմ ինձ մոռանալ
Ու քո սիրով ապրել անվերջ,
Քո իղձերի գերին դառնալ,
Եվ այրել քո տենչերն իմ մեջ։

Ես ուզում եմ վաղվա օրում
Եվ գալիքում լինել քոնը,
Որ և անցյա'լ տեսնեմ նորում,
Եվ անցյալու'մ տեսնեմ նորը..

Որ չխախտվի ոչ մի անգամ
Կամրջումը հին ու նորի,
Ու չփնտրենք ուրիշ պատգամ`
Կարոտելով քար ու հողի...

Որ լսելով ծանոթ մի երգ,
Չկեղեքվենք մենք մեր ներսում,
Որ չմնա և ոչ մի վերք
Աչքին անտես մեր լուռ կեսում..

Ես ուզում եմ ապրել այստեղ,
Այս քարքարոտ հողի վրա,
Իմ հնամյա գոյը փաստել
Ծլարկելով քարին նրա:

Ոզում եմ, որ մեր հանճարը
Որբ չլինի իր ոստանում,
Որ գտնվի' դեղն ու ճարը`
Ապրել Կանչող Հայաստանում:

Ես ուզում եմ սերունդներին
Թողնել երկիր հզորազոր,
Ու խոնարհվեն մեր Հին Գենին
Նորաբողբոջ ազգերն, այսօ'ր:

Ապրենք Մեկտե'ղ, Մի' երկնքի.
Մի' արևի հովանու տակ`
Տալով մեր հին Վարք ու Փառքին
Մի նո'ր Թռիչք ու Նո'ր մի Կյանք....

Ս. Մալխասյան 2000
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 09 мар 2019, 23:42

Ռ ՈՒ Բ Ի Կ Ո Ն

Արևը հոգնած գլուխը կախեց,
Ու դանդաղորեն նիրհի մեջ մտավ,
Աստղեր ցոլացին երկնի ծովի մեջ,
Աշխարհը պատեց խավարն անհատակ…

Երեկոյի հետ ես էլ եմ մթնում,
Մարում է Հույսիս կանթեղը քիչ-քիչ,
Նայում, նայում եմ ու դեռ չեմ գտնում
Սևսաթ աչքերիդ առկայծները ջինջ…

Ախ, չէիր կարող դու ինձ մոռանալ,
Սրտիդ է կառչել սպասումն արդեն
Խարույկվող սրտիս, որ սրտիդ հիմա
Այրող բոցի հետ նետում է վարդեր…

Դու վարանում ես` փախչե՞լ բոցերից,
Թե՞ հոգիդ շոյող վարդը վերցնել,
Երբ Անտես մեկը ձայնում է հեռվից,
"Ռուբիկոնն է դա, այն պե’տք է անցնել":
…… …… ……
Կեսարի համար դժվար չէր այնքան`
Գիտեր, որ անցավ, կլողա փառքում,
Բայց դու ոն՞ց լքես սիրտս արնաքամ,
Երբ դեռ կարող ես բերել ամոքում…

Ս.Մալխասյան 25.01.2013
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 11 мар 2019, 00:29

ՀՈՒՅՍԻ ՔՈՒՐԱՅՈՒՄ

Ամեն տեսնելիս սիրտս տրոփում,
Միտքս երկատվում, լեզուս կապվում է,
Մինչդեռ խելահեղ տենչերս հորդուն
Անվերջ կտրատվում ու կարկատվում են…

Իմ մեջ ծվարած հույսի բեկորից
Քո հեռանալով կախվում է վիշտը,
Ես ճիգ եմ անում նորից ու նորից
Քո աչքերի մեջ որոնել ճիշտը…

Այդպես երկփեղկված` քեզ հետ և անջատ,
Երկու ես-եր են իրար հալածում,
Հետո հանդարտվում, դառնում հարազատ,
Կարոտիդ բույրն են իմ մեջ տարածում…

Ու պտտվում է կարուսելն անվերջ.
Մենք հանդիպում ենք ու լուռ հեռանում…
Հար հրկիզվում եմ հույս-քուրայի մեջ,
Խարույկն իր բոցը դեռ չի մոռանում…

Ս. Մալխասյան
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 11 мар 2019, 01:05

ՈԻՄ ՀԱՄԱՐ ԵՆ


Ու՞մ համար են իմ խենթ խոհերն այս մերկ
Եթե անարձագանք պիտի մարվեն,
Եթե հոգուս ամեն կարոտ ու երգ
Չեն հասնելու հոգուդ, - ու՞մ համար են:

Եթե ջերմությունը սրտիս բոցի
Չի տաքացնում հոգիդ ու այն պաղ է,
Եթե դեռ իմը չէ ցնորքը քո ծոցի`
Տվայտանքը սրտիս,- ու՞մ համար է:

Եթե երազում եմ գեթ քեզ գրկում,
Ու քեզ մոտենալը անհնար է,
Եթե կարոտս լոկ հույսն է փրկում`
Հոգուս թախծականչը, - ու՞մ համար է:

Եթե ամեն անգամ աստվածամոր առաջ
Պիտի աղոթելով մոմեր վառեմ,
Բայց քեզ չի հասնելու հոգուս ոչ մի հառաչ`
Էլ իմ խաչ կրելը, - ու՞մ համար է:

Եթե փրկիչն անգամ ինձ չի հիշում,
Անհաս սիրով միայն պիտի այրվեմ,
Եթե խարխափում եմ քո մշուշում`
Իմ այս անմեղ տենչերն, - ու՞մ համար են:

Ու՞մ համար են ծնվում հույզերն այս սին,
Եթե այդքան փութով պիտի հատվեն,
Թե չենք երազելու մենք միասին
Էլ այս սուրբ մնալս, -ու՞մ համար է...

Ս.Մալխասյան 5.04.1999
Последний раз редактировалось Կարինե Կարինե 22 мар 2019, 14:52, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 11 мар 2019, 01:22

ՀՈԳԻՆ ՉԻ ԾԵՐԱՆՈՒՄ

Անակնկալ գալիս իմ հոգին ես մտնում,
Զգացմունք ես երկնում ահագնամած.
Հետո թողնում, գնում ուրիշին ես գտնում,
Իմ ալեհեր բախտի Նոր այգաբաց:

Հոգիս լքած չքնաղ ճաճանչումից հետո,
Մթնշաղ է իջնում սրտիս վրա,
Որոնում եմ հույսն իմ ջինջ աստղերի ներքո,
Մենությունից հոգնած Լուսնի նման:

Երջանկությունն էլ մեր մի ծաղիկ է ասես,
Գարնան հետ է գալիս, աշնանն անէանում,
Մինչ մեր ահել հոգում գարուններ են անվերջ,
Սակայն ոչ մի ծաղիկ այն էլ չի զարդարում:

Մենք ամեն օր, գուցե, բախտի կողքով անցնում,
Չենք նկատում սակայն խնկաբույրը նրա,
Իսկ տարիներ հետո կորած բախտն ենք լացում,
Թեև ո’չ գտել ենք, ո’չ կորցրել Նրան:

Ս.Մալխասյան 20.01.2013
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 11 мар 2019, 10:55

ԱՄԵՆ ԱՆԳԱՄ

Ամեն անգամ քո անունը լսելիս
Սիրտս խայտում թևածում է ու ցնծում,
Հուշը նորից հալածում է ու խածում,
Բայց դու չկաս, դու հեռու ես սիրելիս:

Ամեն անգամ քո նմանին տեսնելիս.
Քայլերս ինձ դեպի նրան են ձգում,
Հոգիս նորից հայտնվում է սև միգում,
Բայց դու չկաս, դու հեռու ես սիրելիս:

Ամեն անգամ ծանոթ մի ձայն լսելիս
Սիրտս հրճվում ու անրջել է ուզում,
Միտքս նորից հուշի հողմերն են հուզում,
Բայց դու չկաս, դու հեռու ես սիրելիս:

Ամեն անգամ մեր անցյալը հիշելիս
Աչքերիս դեմ քո պատկերն է թևածում,
Մեր հանդիպման անհայտ պահն եմ երազում,
Բայց դու չկաս, դու հեռու ես սիրելիս:

Հույսի շողը անշնչացել է սրտիս,
Աչքս թրջվում ու քեզ տեսնել է ուզում,
Հոգիս նորից թախծի անձրևն է հուզում,
Իսկ դու… չկաս, չես երևում, չես գալիս…

Ս.Մալխասյան-1997
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 11 мар 2019, 11:09

ՁԵՌՔ ՄԵԿՆԻՐ ՄԱՐԴՈՒՆ

Անհաշտ է հաճախ Սերը սրտի հետ.
Ու՞մ պիտի սիրենք, երբեք չգիտենք:

Հոգուն ակամա մեծ ցավ ենք բերում
Սիրելով նրան` ով մեզ չի սիրում:

Սերը երբեմն կուրացնում մարդուն,
Բարձրացնելու տեղ, նետում է անդունդ:

Հաճախ երազած Սերը անաղարտ
Կոկոմ գալիս է ու չի դառնում վարդ..

Ողորմած Աստված, ձեռք մեկնիր Մարդուն,
Ա՜խ, մաքուր Սերը մի թողնիր անտուն:

Ս. Մալխասյան
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 12 мар 2019, 23:07

* * *
Հոգիս պատել է կարոտի դողը,
Հայտնվեց մեգից երազիս փերին...
Եվ, ոնց լուսաշող վաղորդյան ցողը,
Քնքշորեն փարվեց հոգուս աչքերին:

Նա դեռ չգիտի իմ սիրո մասին,
Ու չի տվայտում սիրո տրոփով…
Անտեղյակ հոգուս ցնորք երազին`
Անփույթ է անցնում խենթ սրտիս մոտով…

Բայց գիտեմ, գիտեմ, օրերից մի օր
Քո սրտի առաջ սիրտս կբացեմ
Եվ դու մոտ կգաս սիրո ժպիտով,
Որ մեր սրտերը իրար հանգուցվեն…

Ս. Մալխասյան
12.03.2016
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 13 мар 2019, 20:00

ԱՆԱՆՈՒՆ ԿԱՐՈՏ

Անծանոթ ենք դեռ, իրար չգիտենք,
Քո դեմքը միայն հեռվից եմ տեսել,
Բայց քո աչքերի փայլը հրեղեն
Գրավել հոգիս, սիրտս է հուզել:

Գերվեցի քո լույս աչքերի փայլով
Եվ անզոր եմ դեռ քո հմայքի դեմ,
Հավերժահարս իմ ` հեզաճեմ քայլող,
Ե՞րբ կնվիրես ինձ սիրո եդեմ:

Լուսինը ելավ ամպերի տակից,
Ատղերն անհունից աչքով են անում,
Թախծոտ եմ, քանզի լուր չունեմ քեզնից,
Ախ, ե՞րբ ես գալու, կարոտ անանուն:

Ս. Մալխասյան 2013
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 3


⇑ Наверх
⇓ Вниз