СТАНЬ VIP

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:06

Ս Ե Ր

Ներիր ինձ անհայտ,
Ներիր ինձ աշուն,
Անտառ ու ձորակ, դալկացող գույներ,
Աղբյուր սառնորակ, գետակ կարկաչուն,
Հոգնած արևի մեղմիկ համբույրներ,
Ներեցեք դուք էլ,
Որ ձեր անհատույց գեղեցկությանը նայեցի անսեր,
Անտարբեր եղա ձեր գոյությանը,
Ինչպես գետակն է երգում ափերի ցավերից անգետ,
Ներիր բնություն,
Որ քո նորօրյա արարչությանը նվիրվեց հոգիս,
Քանզի աչքերս կուրացել էին
Այն հուր աչքերի հրեղեն բոցում,
Քո հար զորությամբ, որ սեր է կոչվում,
Էություն ու կյանք,
Որ մարդու մեջ է սողոսկում որպես հոգու հավատամք,
Ու չի թուլանում, չի անեանում,
Քանի ապրում ենք,
Քանի ողջ ենք, կանք:

21.12.1998 թ.
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:10

ՍՊԱՍՈՒՄ

Քո աչքերում գտա իմ որոնած լույսը։
Այն կարոտի հուր է դարձել իմ մեջ, Ավա՜ղ...
Ոչ հույս ես ինձ բերում, ոչ մարում իմ հույսը.
Փոթորիկ է գուժում այս անուրջը խաղաղ…

Մի թող որոնման մեջ մոռացվեն ժամ ու թիվ...
Եթե քեզ են հասել կոհակները սիրուս,
Ժպտա դու ինձ այսօր, մտավախ իմ կանթեղ,
Որ քո սիրտն էլ մի օր չբաբախի անհույս...

1997
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:12

ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Իմ հայրենիքը այն չէ, ինչ գիտեն,
Ինչ ցույց ենք տալիս դրսից եկողին,
Այն հոգս է, ցավ է, հույս է հարատև,
Բույր է հոգեթով ջրի ու հողի:

Իմ հայրենիքը բակն է մեր անշուք,
Ծուռ ակացենին տան մուտքի առաջ,
Կացնից բզկտված բարդու մի մասունք
Եվ անտառն` արդեն պատմություն դառած:

Իմ հայրենիքը երկինքն է ամպոտ,
Պատեհ, անպատեհ անձրևն ու քամին,
Հուլիսյան այրող արևն անհագուրդ,
Եվ ...
Երազանքն է` դժնդակ ժամին:

2000
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:13

ԻՆՉՈՒ

Ախ, ինչու՞ հենց քեզ պիտի սիրեի,
Եվ ինչու՞ ենք մենք սիրում հենց նրանց,
Ով ձյուն է մաղում մեր լուրթ հույզերին
Եվ անհոգ մերժում մեր կարոտն անանց…

Չենք սիրում նրանց, ով մեզ է տենչում,
Մեր սիրով ներկում օրերն իր կյանքի,
Իսկ մենք՝ ապրելով նրանց հառաչում,
Տենչում ենք հասնել այլ արձագանքի…

Ինչու՞ է անդուլ հակընթաց գնում,
Տենչալի սիրուն, նավը մեր բախտի,
Ինչու՞ են մնում մեր իղձերն անտուն,
Եվ ինչու՞ ենք միշտ գերվում անհայտին…

6.12.2016
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:14

ՍԵՐ, ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏ
(Չավարտվող իրողություն)

Երկնքից իջան մի զույգ աղավնի,
Մի զույգ արագիլ ու մի զույգ տերև:
Իջան, որ հոգվոց վիշտը փարատեն,
Խիղճմտանք բերեն մարդկանց սրտերին։

Ճախրեցին, իջան ու թեթևահուն
Փորձեցին մարդկանց աչքերին անսալ,
Դառը արցունքներ ըմպեցին կում-կում,
Երբ նրանց հոգու խորքերին հասան...

Սակայն աննկատ փուլ եկավ արփին,
Խավարի փոշին փռվեց մեգի պես,
Մեգը նման էր անբառ լուտանքի,
Ու... նրանց համար Տխուր էր այնպես...

3.04.2016
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:15

ՑՈՒՐՏ ՈՒ ՄՈՒԹՒ ԳԵՐՈՒԹՅՈՒՆ

Լույս տարածելով այրվում էր մոմը
Եվ այրվելու հետ դառնում լուսառատ,
Նրա լույսով էր երկարում օրը`
Շարունակելով հեքիաթն անավարտ…

Նստում միայնակ այդ մոմի կողքին
Ու խավարն էինք անիծում անդուլ...
Մոմը մեղմում էր հողմը բողոքի.
Տունը դարձրած լուսառատ մատուռ…

Թել էինք գցում հալված մոմի մեջ,
Ու բոցկլտում էր նորից մոմն ուրախ,
Ու երբ այրվում էր մոմն այդ մինչև վերջ`
Օրը նորից էր հագնում սև զրահ:

Փակվում էին մեր աչքերն ինքնակամ,
Որ կոպերի տակ չընդհատվի օրը,
Ու շռնդում էր փակ կոպերի տակ
Հոգնաբեկ օրվա լուսե ժխորը…

Գոյատևեցինք`
Արարչի նման
Խավարը լույսի վերափոխելով...
Ու դեռ այրվում է հոգում մեր ունայն,
Հույսի Կանթեղը`
Անվե՜րջ Համբերող…

Սեյրան Մալխասյան
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:19

ԼԻՆԵԼ, ԹԵ ՉԼԻՆԵԼ

Մեր նոր գոյության ամբողջ ընթացքում
Հայտնի չէ՝ ո՞վ էր առանց նախանձի,
Ո՞վ էր մեզ հարմար ճանապարհ բացում,
Ո՞վ էր ջուր լցնում ի՛ր ջրաղացին...

Հանապազ հացի խնդիր չէ կյանքը.
Բազում հարցերի վերծանում է դա,
Սե՞րն է կարեւոր մարդուն, թե՞ փառքը,
Մե՞նք պիտի ճգնենք, թե՞ Տերը գթա...

Ընտրել մե՞ր ուղին, թե՞ ուրիշինը,
Ապրել գդակո՞վ, թե՞ առանց դրա,
Բախտը որոնել հի՞ն հողի վրա,
Թե՞ մեկ ուրիշ տեղ՝ մոռացած հինը...

Մեր հազարամյա, գեղեցիկ ու կուռ,
Ճոխ ու բարձրարվեստ լեզուն մոռանա՞լ,
Թե՞, ճիգ տքնանքով, աշխարհին ի լուր,
Մեր իմաստնության խորանը բանալ...

Ձեռք - ձեռքի, որպես նորօրյա Փյունիկ,
Ճախրել երկնքու՞մ մեր Բիբլիական,
Թե՞, նորից ու նոր դառնալ անտունի՝
Մոռացած, որ մենք զարմերն ենք Հայկյան...

Նոյի հանգրվան Սուրբ Արարատի
Պատկե՞րը միայն պահենք սրբորեն,
Թե՞, աչքը հենած Ձյունե ճակատին,
Երկիրն Ավետյաց ծաղկեցնենք նորեն...

Իմաստություն կա հնօրյա հարցում.
Լինե՛լ:
Իհա՛րկե`
Գերի՛ն չենք հարցի,
Բայց արարելով մե՛ր ջրաղացում,
Աչքն` Արարատի՛ սուրբ այգաբացին:

10.01.2003
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:20

***
Չեմ հասկանում, ասե՛ք, այս որտեղի՞ց եկան`
Անանձնական թախիծ, հոգս մորեմերկ,
Այս ապագան անտես, այս հույսերը տկար,
Խղճմտանքից զատված մարդկային հենք...

Մի՞թե մեզ էր թվում, որ մենք մարդ ենք համակ,
Հոգի ու սիրտ ունենք, պատիվ ու խիղճ,
Թե՞ մեր հոգու խորքում դեռ անդունդ է խավար,
Ուր լոկ ինչքի՛ քաղցն է ապրում անվիշտ…


30.11.2018
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:21

***

Ա՜խ, թեև մեզ մարդ են ասում,
Բայց լոկ ասու՛ն ենք,
Քանզի սու՛տը, ազնիվ ճշտի՛ց,
Գերադասում ենք:


29.11.2018
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:22

ՈՄԱՆՑ

Հայրենիքից անդին
Դղյակներ եք գնել,
Նարինջենի ունեք ու բալենի,
Մինչ հայրենիք - տունը
Արցունքներից փտել,
Որբ մատուռ է դարձել` ցրտին գերի...

Դուք հարուստ եք դարձել,
Ունեք գահ ու գանձեր`
Արհամարհած մարդուն ու հայրենին,
Հայրենիքը` անձև
Որբանոց եք դարձրել,
Ուր լոկ շահն է իշխում է ձեր վայրենի։`

Ուշքի' եկեք, հայրե'ր,
Ուշքի' եկեք, մայրե'ր`
Սթափեցրե'ք անհագ ձեր բալեքին,
Թող տասնմեկ աչքով
Իրենց շահին նայեն,
Բայց գոնե մեկ աչքով` Հայրենիքի:

23.02.2018
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot, Google Smartphones [Bot] и гости: 0


⇑ Наверх
⇓ Вниз