ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՍԵՎԱՆ ՀԱՆԵՇՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՍԵՎԱՆ ՀԱՆԵՇՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 28 сен 2010, 21:15

ՍԵՎԱՆ ՀԱՆԵՇՅԱՆ
Sevan Haneshyan.jpg
Sevan Haneshyan.jpg (7.89 кб) Просмотров: 252
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍԵՎԱՆ ՀԱՆԵՇՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 28 сен 2010, 21:15

***

Գեթսեմանի...
Արտասուքդ կաթիլ առ կաթիլ հոսհցաւ,– □Հոգիս
մեռնելու աստիճան տրտում է□...
Տրտմութեան պատճառ՝ մենք մարդկութիւնս դեռ չհասա՜նք
գեթսեմանի...

...Տարի՜ն Քեզ չարչարանքով
ու փշով պսակելու...
Մենք դեռ չհասա՜նք փշէ պսակիդ...

...Շալկեցիր Խաչդ, մեր մեղքերուն ամբողջ ծանրաթեամբ...
Հասար Գոդգոթա... Քեզ գամեցին Խաչիդ ու մեր ծանր
մեղքերով օծուն ցաւդ՝ արձագանգեց տիեզերքը...
Իսկ մենք դեռ չհասա՜նք ցաւերուդ...

Կանգնեցուցին Խաչդ... Արիւնդ հոսեցաւ մեր մեղքերուն յորդաթեամբ...
Քանի՞ հոգի մինչեւ այսօր Խաչիդ առջեւ կանգնած՝
Արիւնդ իրենց աչքերով լացին...:

Աղաղակեցի՜ր,"Աստուած իմ, Աստուած իմ ինչո՞ւ զիս լքեցիր..."
Քանի՞ հոգի աղաղակիդ մէջ մարդկութեան կեանքը փնտռեցին
ու գտան...

Փրկիչ իմ, ԽԱՉՈՒԵՑԱՐ ու
ՅԱՐԵԱՐ մեզ համար...
Իսկ մենք՝ մարդկութիւնս,
Փրկի՛չ իմ, դեռ չհասանք
Սուրբ ու անմահարար ԽԱՉԻԴ...:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍԵՎԱՆ ՀԱՆԵՇՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 28 сен 2010, 21:16

ԱՐԵԳԱ՜Կ...

Արեգա՜կ... օծում ոսկեհիւս
Էութեան՝ մեղմանո՜ւշ շողով…
Ժպտատես հոգւոյն դէպի լոյս
Երկինքներ՝ շաղախում յոյսով...:

Արշալոյս անուրջի, ողջոյն
Քեզ, ցնծուն ու հուր ցոլքերուդ
Երազով կը բացուի անհո՜ւն
Հորիզոն՝ անծի՜ր ալքերուդ...:

Մայրամո՜ւտ յոյսի, երանգիդ
Շաւիղով խնդուն կը ճախրէ
Հոգին քու վսեմ կատարիդ...:

Արեգա՜կ... բիւրեղէ, հուրէ
Ու լուսէ, մանկացո՛ւր հոգին
Որ քեզի կու գայ լուսագին...:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍԵՎԱՆ ՀԱՆԵՇՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 28 сен 2010, 21:16

ՄԱՆՈՒՇԱ՛Կ...

Կանաչափայլ լեռներու սրտին մէջ՝
Գեղապսա՜կ նրբածաղիկ...

Մո՜ւգ կապոյտիդ մէջ ըլլամ
Կեանք մը անաղարտ...

թափառիմ Լեռներու մէջ
Քեզ որոնող անրջանքներով գեղաշուք…

Քեզ ծի՜լ տուող հեզանոյշ
Հեքիաթներու մէջ մտնեմ զուարթահայեաց...

Ու արփիազարդ հոգիով՝
Հասնիմ շողաթաթա՜խ
Բոյրդ շնչելու…:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍԵՎԱՆ ՀԱՆԵՇՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 28 сен 2010, 21:17

ՍՏԵՂԾՈՒՄ

Ոստոստող միտքերու
Շքեղ գոյները
Գիշերուայ անհունութեան մէջ հանգչեցա՜ն...

Սպիտակ ցոլքերով օծուն
Երազանքնե՜ր ծնունդ առին...

Գիշերուայ երկինքը պերճացա՜ծ է...

Սպիտա՜կ ցոլքերով ծաղկած հոգին
Արեւնե՜ր կը ստեղծէ՛ գալիքին...:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍԵՎԱՆ ՀԱՆԵՇՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 28 сен 2010, 21:17

ՄԹՆՇԱՂ...

Նրբագեղ շողիկնե՜ր արեւին՝
Եթերին մէջ մեղմ կը տատանին,
Ու մթին գոյներ՝ կը մթագնե՜ն
Ոլորտներ: Մթնշաղ կը ստեղծեն:

Մթնշա՜ղ... միաձալում լոյսի
Ու մութի, ցոլացոլում յոյսի
Ու կեանքի լուսաւոր էութեան՝
Եւ մթա՜ր օրերու ներկայութեան:

Սթնշա՛ղ... հոգւոյն էութիւնը...
Շողին մէջ կեանքի իսկութիւնը
Որոնող, մերթ մութին մէջ ապրող
Բայց դէպի շողերո՜ւն սլացող...:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍԵՎԱՆ ՀԱՆԵՇՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 28 сен 2010, 21:18

ԵՐԳ ՄԸ ԿԵԱՆՔԻՆ...

Ծաղիկներու գունագեղ թերթերուն
Ու ծառերու տերեւներուն ընդմէջէն՝
Դեպի կեանք սլացող խորհուրդներ...

Ձեզ հանդիպեցայ հոգւոյն
Խորը թաքնուած աշխարհներուն մէջ՝
Տիեզերքնե՛ր կերտելու
Բիւրեղէ ըղձանքներով...
Հողէն ծլարձակող
Ամրակուռ տենչանքներով...
Ու ցաւերո՜վ երկնքին
Ցաւերուն միացած...

Ձեզ երգեցի
Թռչնակներուն ճռուողիւնով...
Ճռուողիւն՝ հոգւոյն անվախճան գեղեցկութեան...
Ճռուողիւն՝ հոգւոյն լո՜ւռ ցաւերուն...
Ու մարդկութեան առեղծուածներու
Անսպառ ճռուողիւն...:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍԵՎԱՆ ՀԱՆԵՇՅԱՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 28 сен 2010, 21:18

ԲԱՌԵՐՍ...

Այսօր բառերս լռութենէն
Ձայն առին...
Հոգիին ու կեանքին
Խորհուրդներուն մէջ
Թափառեցա՜ն...

Այսօր բառերս
Սրտի տրոփիւններուն մէջ
Տրոփող կեանքը որոնեցին՝

Որոնումի անսահմանին մէջ
կեանքի սպիտա՜կ երանգը
Օրերուն մէջ սահմանելու...

Յաւիտենական հոգւոյն՝
Յաւերժական խորհուրդներով՝
Բառերս այսօր՝ ձայն առին...:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍԵՎԱՆ ՀԱՆԵՇՅԱՆ

Сообщение:#9  Сообщение Harutin » 28 сен 2010, 21:20

ԿԵԱՆՔԻ ՀՈԳԻՆ

Կեանքի ակունքէն բխած
Անթառա՜մ երգը կը հնչէ՛
լուսածին երանգներով...
Շնորհագեղ հոգին մրրկածածկ
Օրերը կը պայծառացնէ՜...
Կը փշրե՜ մացառապատ պարիսպները...
Կը մագլի ապառաժո՜ւտ լեռներէն...
Ու լոյսի ճաճանչներով օծուած՝
կը հասնի՜
Աստղակաթ բարձունքին...
Շնորհագեղ հոգի՛ն
Կը հասնի՜ Կեանքի հոգւոյն...:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍԵՎԱՆ ՀԱՆԵՇՅԱՆ

Сообщение:#10  Сообщение Harutin » 28 сен 2010, 21:20

Ո՞ՒՐ է...
Ո՞ւր է խոր վիշտը սրտին...:
- Հոն է, ուր մանկան աչքին
Կայծը կը մարի համբուն
Դեռ չծաղկա՜ծ աստղերուն...:

Ո՞ւր է խոր վիշտը սրտին...:
֊Հոն է, ուր արիւնն անմեղ
Կը ծորի ինչպես հեղեղ,
Ու չկա՜ն ձայներ վերին...:

Ո՞ւր է խոր վիշտը սրտին...:
- ֊Հոն է, ուր դիմակները
Շքեղօրէն կը փայլին,
Մինչ փա՜կ, փա՛կ են աչքերը...:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: SemrushBot и гости: 6


⇑ Наверх
⇓ Вниз