ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՍԵՎԱՆ ՀԱՆԵՇՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՍԵՎԱՆ ՀԱՆԵՇՅԱՆ

Сообщение:#11  Сообщение Harutin » 28 сен 2010, 21:21

ՙԵՍ՚-Ը

Երբ առաւ կարկինը
Եվ գծեց բոլորակ մը՝
Կեդրոնը դրաւ ՙես՚-ը...
ՙԵս՚-ով մտաւ երկիր,
Երկիրը ամայացաւ...
ՙԵս՚-ով կառուցեց տունը,
Տունը աւերուեցաւ...
ՙԵս՚-ով գնաց աղբիւր,
Աղբիւրը ցամքեցաւ...
ՙԵս՚-ով կանգնեցաւ
Արեւին, Արեւը խաւարեցաւ...
ՙԵս՚-ով նայեցաւ աշխարհին,
Աշխարհը փուլ եկաւ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍԵՎԱՆ ՀԱՆԵՇՅԱՆ

Сообщение:#12  Сообщение Harutin » 28 сен 2010, 21:21

ԻՏԷԱԼԻՆ

Անշուք, անաստղ գիշերին՝
Քեզ փնտռելու գացի
Ովկիա՜ն, անջրպե՜տ,
Քեզ չգտայ...

Անշուք, անաստղ գիշերին՝
Քեզ հարցնելու գացի...
Հարցուցի սրտին, հոգիին,
Անխօս մնացին...

Հարցուցի կեանքին,
ՙԱ՜խ՚ բացագանչեց...
Անշուք, անաստղ գիշերին՝
Քեզ յուսալու գացի...
Նայեցայ սիրոյն,
Փակե՜ց աչքերը...
Նայեցայ յոյսին,
Արցունք մը կաթեցաւ...

Անշուք, անաստղ գիշերին՝
Քեզ երգելու գացի...
Եւ լո՜ւռ երգս
Կիսատ մնաց...
Անշուք, անաստղ գիշերին՝
Քեզ ապրելու գացի...
Արտասուքի ցօղերով՝
Ծաղիկ մ'ընձիւղեցի
Ծաղիկներու դամբանին....
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍԵՎԱՆ ՀԱՆԵՇՅԱՆ

Сообщение:#13  Сообщение Harutin » 28 сен 2010, 21:21

ԱՉՔԵՐԸ...

Մութ գիշերով եկան
Ու մթաթեա՜ն միացան...

Թափառեցան անջրպետին մէջ
Եւ կեանքի նուագին հետ
Թախծաժպիտ հիւսեցին...
Ո՜հ, թեւ առին,
Թռա՜ն,
Գացի՜ն հեռուները,
Գացի՛ն անհետանալու...
Սակայն՝
Եկան,
Եկա՜ն անմահանալու...:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍԵՎԱՆ ՀԱՆԵՇՅԱՆ

Сообщение:#14  Сообщение Harutin » 28 сен 2010, 21:22

ՓՆՏՌՏՈՒՔ...

Փոքր հասակէս պահ մը,
Կը շաղկապուի այս գիշերուան...

ՙՏէ՜ր Աստուած
Ես մանուկներէդ մանուկ մըն Եմ,
Որ քեզի խոստովանանք ունիմ...:
Հարցուցի մարդոց ՙո՞ւր է Աստուած՚
Ըսին« ՙմեր մէջն է՚
Փնտռեցի՜...
Ամէն տեղ գտայ, մեր մէջ չգտա՜յ...
Հարցուցի մարդոց ՙԻ՞նչ է Սէրը՚
Ըսին. ՙմեր էութիւնն է՚
Փնտռեցի՜...
Ամէն տեղ գտայ, մեր էութեան մէջ չգտա՜յ...՚

...Փոքր հասակէս պահ մը
Կը շաղկապուի այս գիշերուան...
Ու ես հիմա մեծահասակ՝
Կու գամ խոստովանանքիս
Բառեր շաղախելու...

...ՙՏէ՜ր Աստուած
Փնտռտուքով մկրտուած՝
Կը ծփա՜նք մտանջրպետին մէջ
Կը գտնենք հոգւոյն մէջ
Պահուա՜ծ նշոյլներ
Սիրոյ արեւ,
Յոյսի երկինք,
Հոգու թռիչք...
Ո՜հ, պիտի ճախրե՞նք դէպի անհունը կեանքին...՚:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 7


⇑ Наверх
⇓ Вниз