
(53.61 кб) Просмотров: 786

(92.63 кб) Просмотров: 786
ԿենսագրությունՍերգեյ Վասիլևիչ Ռախմանինովը ծնվել է 1873 թ.-ի մարտի 20-ին (ապրիլի 1) ազնվականի ընտանիքում:
Կոմպոզիտորի հայրը՝
Վասիլի Արկադևիչը (1841-1916) սերվել է
Տամբովի ազնվական մարզից: Ըստ ընտանեկան ավանդույթի Ռախմանինովների տոհմը սերվել է մոլդովյան իշխան Ստեփան Մեծի թոռից՝
Վասիլիից, ում Ռախմանին էին կոչում: Մայրը՝
Լյուբով Պետրովնան (Բուտակովան) գեներալ
Պ. Ի. Բուտակովի դուստրն էր:
Կոմպոզիտորի հորական պապը՝
Արկադի Ալեքսանդրովիչը, երաժիշտ է եղել, դաշնամուր նվագել սովորել է
Ջոն Ֆիլդայի մոտ և համերգներով հանդես է եկել Տամբովում, Մոսկվայում և Պետերբուրգում:
Ս. Վ. Ռախմանինովի հետաքրքրությունները դեպի երաժշտությունը հայտնի դարձան վաղ մանկության տարիներից: Դաշնամուրային առաջին դասերը նրան տալիս էր մայրը, ապա հրավիրվեց երաժշտության ուսուցչուհի
Ա. Դ. Օրնատսկայան: Նրա հովանավորությամբ 1182 թ.-ի աշնանը Ռախմանինովն ընդունվեց Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի կրտսեր խումբ Վ.Վ. Դեմյանսկոյի դասարան:
Պետերբուրգյան կոնսերվատորիայում դասերը վատ էին ընթանում, քանի որ Ռախմանինովը հաճախ խուսափում էր դասերից, այդ պատճառով ընտանիքում որոշվում է տղային տեղափոխել Մոսկվա և 1885 թ.-ի աշնանը նա ընդունվում է Մոսկովյան կոնսերվատորիայի կրտսեր խմբի երրորդ կուրս պրոֆեսսոր
Ն. Ի. Զվերևի մոտ:
Ռախմանինովը մի քանի տարի է անցկացնում երաժշտական մանկավարժ Նիկոլայ Զվերևի մոսկովյան հայտնի մասնավոր դպրոցում: Նիկոլայ Զվերևի աշակերտներից են եղել նաև
Ալեքսանդր Նիկոլաևիչ Սկրյաբինը, Ալեքսանդր Իլիչ Զիլոտին, Կոնստանտին Նիկոլաևիչ Իգումնովը, Մատվեյ Լեոնտևիչ Պրեյմանը և այլք: Այստեղ
13 տարեկան հասակում Ռախմանինովը ներկայացվում է
Պյոտր Իլիչ Չայկովսկուն, ով ավելի ուշ մեծ դեր է ունենում երիտասարդ երաժշտի ճակատագրում:
1888 թ.-ին Ռախմանինովը շարունակում է ուսումը մոսկովյան կոնսերվատորիայի ավագ խմբում իր եղբոր՝
Ա. Ի. Զիլոտի դասարանում, և 1 տարի անց
Ս. Ի. Տանեևի և Ա. Ս. Արենսկիի ձեռնարկությամբ սկսում է զբաղվել կոմպոզիտորական աշխատանքով:
19 տարեկան հասակում Ռախմանինվը Մեծ ոսկե մեդալով ավարտում է կոնսերվատորիան որպես դաշնակահար և կոմպոզիտոր: Այդ ժամանակ հայտնվում է նրա առաջին օպերան <<Ալեկո>> (դիպլոմային աշխատանք), Առաջին դաշնամուրային համերգը, ռոմանսների շարքը, պիեսներ դաշնամուրի համար, այդ թվում նաև դո-դիեզ մինորի նախերգանքը, որն ավելի ուշ դարձավ Ռախմանինովի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը:
20 տարեկան հասակում գումարի սղության պատճառով նա դարձավ մոսկովյան Մարիինյան իգական ուսումնարանի ուսուցիչ,
24 տարեկանում
Սավվի Մամոնտովի Մոսկովյան ռուսական մասնավոր օպերայի դիրիժոր, որտեղ աշխատում է մի քանի ամիս և հասցնում կարևոր ներդրում ունենալ ռուսական օպերայի ստեղծման մեջ:
Ռախմանինովն իր ճանաչվածությունը ձեռք է բերում բավականին վաղ, որպես կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր: Սակայն նրա հաջող կարիերան ընդհատվում է
1897 թ.-ի մարտի 15-ին Առաջին սիմֆոնիայի անհաջող պրեմիերայով (դիրիժոր
Ա. Կ. Գլալունով), որն ավարտվում է տապալմամբ անորակ կատարման պատճառով:
Ա. Վ. Օսսովսկու կարծիքով կարևոր դեր խաղաց Գլալունովի փորձի պակասը, որպես նվագախմբի ղեկավար: Այդ դեպքը նյարդային հիվանդության լուրջ պատճառ է դառնում:
1897-1901 թթ.-ների ընթացքում Ռախմանինովը չէր կարողանում ստեղծագործել և միայն փորձառու հոգեբույժի՝
Նիկոլայ Դալի օգնությամբ, նա կարողացավ դուրս գալ այդ ճգնաժամից:
1901 թ.-ին ավարտում է իր Երկրորդ դաշնամուրային համերգը, որի ստեղծումը նպաստում է Ռախմանինովի ելքը ճգնաժամից և միևնույն ժամանակ մուտքը հաջորդ, ավելի հասուն արվեստի շրջան: Շուտով նա ընդունում է մոսկովյան Մեծ թատրոնի դիրիժորի տեղը զբաղեցնելու հրավերը:
1906 թ.-ին մեկնում է ճանապարհորդության դեպի Իտալիա, որից հետո
3 տարի բնակություն է հաստատում
Դրեզդենում, որպեսզի լիովին նվիրվի կոմպոզիտորական աշխատանքին:
1909 թ.-ին Ռախմանինովը կատարում է մեծ համերգային շրջագայություն Ամերիկայով և Կանադայով, հանդես գալով որպես դաշնակահար և դիրիժոր:
1909 թ.-ին գրվեց կոմպոզիտորի Երրորդ դաշնամուրային համերգը:
1911 թ. Ռախմանինովը լինելով Կիևում իր ընկերոջ ու կոլեգայի՝
Ա. Վ. Օսսովսկու խնդրանքով, լսում է երիտասարդ երգչուհի
Կսենյա Դարժինսկայային ու լիովին գնահատելով նրա նրա տաղանդը Ռախմանինովը մեծ դեր է խաղում հայտնի օպերային երգչուհի դառնալու նրա կարիերայում: Շուտով Ռուսաստանի
1917 թ.-ի հեղափոխությունից հետո Ռախմանինվն օգտվում է
Շվեյցարիայից եկած անսպասելի առաջարկից՝ հանդես գալ Ստոկհոլմում կայանալիք համերգում,
1917 թ.-ի վերջին կնոջ՝
Նատալիա Ալեկսանդրովնայի և դուստրերի՝
Արինայի ու Տատիանայի հետ միասին մեկնում է Ռուսաստանից:
1918 թ.-ի հունվարի կեսերին Ռախմանինովը
Մալմյոյով մեկնում է
Կոպենհագեն:
Փետրվարի 15-ին կոմպոզիտորն առաջին անգամ հանդես է գալիս
Կոպենհագենում, որտեղ նվագում է իր Երկրորդ համերգը դիրիժոր Խոյեմբերգի հետ: Մինչև տարվա վերջ նա հանդես է գալիս
11 համերգներում, որոնք հնարավորություն են տալիս Ռախմանինովին վճարել կուտակված պարտքերը:
1918 թ.-ի նոյեմբերի 1-ին ընտանիքի հետ միասին Նորվեգիայից նավով մեկնում է
Նյու-Յորք: Մինչև
1926 թ.-ը կոմպոզիտորը ոչ մի նշանակալից ստեղծագործություն չի գրում: Արվեստի ճգնաժամը տևում է մոտ
10 տարի և միայն
1926-1927 թթ.-ին ի հայտ են գալիս նոր ստեղծագործություններ: Չորրորդ համերգը և 3 ռուսական երգ: Արտասահմանում անցկացրած իր կյանքի ընթացքում
(1918-1943 թթ.) Ռախմանինովը գրում է ընդամենը
6 երաժշտություն, որոնք հասնում են ռուսական և համաշխարհային երաժշտության գագաթնակետին:
1930-1940 թթ. ապրում է
Շվեյցարիայի Վեգգիս համայնքի
Խերտենշտեյ գյուղում: Հետագայում մշտական բնակության վայր է ընտրում
ԱՄՆ-ն: Շատ հյուրախաղեր է անցկացնում Ամերիկայում և Եվրոպայում և շուտով ճանաչվում է ամենահռչակավոր դաշնակահարներից ու դիրիժորներից մեկը:
1941 թ.-ին ավարտում է իր վերջին ստեղծագործությունը, որը շատերի կողմից ճանաչվում է որպես ստեղծագործությունների գլուխգործոց (Սիմֆոնիական պարեր):
Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ռախմանինովը
ԱՄՆ-ում հանդես է գալիս մի քանի համերգներում և հավաքված ողջ գումարը ուղարկում
Կարմիր բանակի ֆոնդին: Կյանքի վերջին տարիներին Ռախմանինովը մահացու հիվանդ էր, բայց չնայած դրան, շարունակում էր համերգներ տալ: Որոշ տեղեկությունների համաձայն կոմպոզիտորը մահվանից առաջ անընդհատ գնում էր խորհրդային դեսպանատուն: Իր թոռը՝
Ալեքսանդրը պատմում էր, որ Ռախմանինովը շատ խորն ու անկեղծ էր սիրում իր հայրենիքը, բայց տանել չէր կարողանում խորհրդային կարգերն ու դրանց ղեկավարներին:
Մեծ կոմպոզիտորը վախճանվում է
1943 թ.-ի մարտի 28-ին Բևերլի-Հիլզում: Մահվանից ընդամենը 3 օր հետո պետք է տոնվեր կոմպոզիտորի 70-ամյակը: Աճյունը թաղում են
Կենսիկոյի գերեզմանատանը:

(488.91 кб) Просмотров: 786

(484.91 кб) Просмотров: 786