ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՍԵՐԳԵՅ ՎԱՐՈՍՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՍԵՐԳԵՅ ՎԱՐՈՍՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 04 окт 2010, 06:54

ՍԵՐԳԵՅ ՎԱՐՈՍՅԱՆ

Sergey Varosyan.jpg
Sergey Varosyan.jpg (3.92 кб) Просмотров: 1255
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍԵՐԳԵՅ ՎԱՐՈՍՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 04 окт 2010, 06:54

Պոեմ գրքի և հայոց այբուբենի մասին

Օ~, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր…
Եղիշե Չարենց


Ամեն մի նվաճող բանակի առաջ հայրենի զինվորի հետ ուս-ուսի
Գրքերն են կանգնել ու կռվել են պատվով,
Եվ գրքի արյունը հաճախ խառնվել է արյունին զինվորի,
Եվ հայրենի հողի համար զոհվել են երկուսով:

Բայց հառնել են նրանք երեխաների մեջ` և՛ իմ, և՛ քո,
Հիշողություն են դարձել հողի մեջ արմատները խրած,
Բաց դուռ են եղել ճշմարտության, երկրից- երկիր շրջող,
Բաժանել են խիղճը, իբրև հաց հանապազօր և լույս հարակյաց,
Եվ ձայնն են եղել երկնապատգամ Մեսրոպ մարգարեի:

Իզուր է, իզուր է փորձել ամեն մի նվաճող
Սրի սուր շեղբով քառատել ոչ միայն մարմինը մարդկային,
Այլև սուրբ թղթին դաջված տառերի թռիչքը աստղերին դիպչող,
Այրել հիշողությունը քարի պես ջարդված երկրի,
Եվ նվաճված գիրքը, իբրև մատաղ և անարյուն զոհ,
Շպրտել թաթերի տակ գորշ գայլի թոռների:

Ահա նստած և՛ ինձ, և՛ ձեզ հետ, սիրելի ընկերներ,
Փաթաթվել է Լորկան Դանիել Վարուժանին ու երգում է հեթանոս երգեր,
Պուշկինն է լսում Չարենցի շուրթերից իր տողերը հայեցի,
Եվ Սիամանթոն է շշնջում Վերֆելի ականջին
Հոգևարքի , հույսի և նպատակի բառեր` երազանքով լի:

Եվ նրանց ձայներ խառնվում են օրորոցներում քնած
Երեխաների շնչառության հետ անմեղություն բուրող,
Ուսուցիչների հետ մտնում են դպրոցները ծաղկող,
Փոխանցվում են հայրենի լեռներին առնական,
Աստղերին թափառող և հողին բերքառատ:

Մեր արյան ամեն մի կաթիլի հետ
Մեր տառերն ապրում են զորանալով,
Եվ ծնվում են նրանց ձայներից հավերժական
Գրքե՛ր և զինվորնե՛ր,
Գրքե՛ր և զինվորնե՛ր,
Գրքե՛ր և զինվորներ, իբրև հայրենիքի միակ պաշտպան:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍԵՐԳԵՅ ՎԱՐՈՍՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 04 окт 2010, 06:54

* * *
Եվ քեզ համար վաղուց գետը գետ է մնում
Ու անձրևը` անձրև,
Տերևների տակ սեր է քնած, թե մահ,
Դու չգիտես, իմ սեր:

Իսկ իմ շուրջը, վաղուց, գործված սարդոստայններ,
Փնտրում են ինձ համառ սպասումով,
Իսկ այգուց ես դուրս եմ գալիս հոգնած
Եվ գնում եմ քրթմնջալով քո մասին գրած
Տողը պոետական,
Ինձ համար չկա, հիմա, այլ արժեք
Քո գեղեցկությունից բացի,
Ինձ համար
Կանացի խաղացկուն կրծքերի միջով հոսում է կիրքը,
Եվ գետը կիրք է դառնում,
Անձրևը կիրք է դառնում,
Եվ դրանից են սկիզբ առնում
Ամպերի էլեկտրական պարպումները:
Ի՞նչ սարդոստայններ կպատռվեն կրքի այդ լարումից,
Ի՞նչ եղանակներ կփոխվեն ներկայությունից նրա…

Իսկ դու այդ մասին ոչի՜նչ չգիտես,
Ոչինչ չե՜ս իմանա,
Կկարդաս այս տողերը և չես հասկանա,
Երևի, չես հասկանա,
Որ այս ամենը քո մասին է գրված:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍԵՐԳԵՅ ՎԱՐՈՍՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 04 окт 2010, 06:55

* * *
Տխուր քաղաք է Գյումրին,
Եվ այս բանաստեղծությունը
Տխուր է ստացվելու հաստատ:

Մի քիչ բողոք կլինի բողոքի գրքից
Այս տողերի մեջ,
Բայց արտասուք չի լինի, քանի որ արտասուքը
Թույլերին է տրված,
Սոված մարդու հայացք կլինի ուղղված
Առվի մեջ խայտացող ձկներին` չալպուտուրիկ ու սրիկա,
Գործազուրկ մարդու հայացք կլինի
Ռիժկովի փողոցի պատուհաններից կախ
Դաշնամուրի հնչյունների հանդեպ,
Աղջիկներին ուղղված համբույր կլինի հաջորդ
Տողի մեջ,
Եվ իմ դատարկ գրպանների զնգոցից
Կհիանա կինս, հաստատ:
Երկու հարբած գյումրեցի հայհոյելով
Երկու տողի մեջ կտեղավորվեն:

Բայց ինձ, հաստատ, լավ ֆինալի համար
Մի շատ հարուստ բարերար է պետք:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍԵՐԳԵՅ ՎԱՐՈՍՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 04 окт 2010, 06:55

* * *
Այս գարնան առաջին անձրևը
Եվ բանաստեղծը կիսավեր ու տխուր այս քաղաքի
Կեսգիշերին սիրում են իրար,
Եվ ամայի փողոցները նրանց սիրո վկաներն են:

Ի՞նչ գեղեցիկ են կաթիլ-կաթիլ ընկնող վարսերն այս անձրևի,
Մատներն այս անձրևի իմ կիսաբաց աչքերն են շոյում,
Նրա բույրը խենթացնում է,
Եվ ես նմանվում եմ արբունքի հասած պատանու:

Այս անձրևը հաստատ կին է երկնքից իջած,
Հե -
զա-
նազ
կին,
Անփորձ, հողածարավ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍԵՐԳԵՅ ՎԱՐՈՍՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 04 окт 2010, 06:55

* * *
Եվ քանի որ Գյումրի քաղաքը սիրում է բանաստեղծություն,
Ես իմ քաղաքի վերականգնումը սկսեցի բանաստեղծությամբ,
Տող առ տող, տառ առ տառ, ես տվեցի նրան արյունն իմ,
Չխենթացա մահվան մոտիկությունից, սերը հզոր է մահից,
Արդեն, քանի՜ հազար տարի:

Եվ իմ քաղաքի հիմքերի վրա ես բարձրացրի
Բանաստեղծության շենքեր և փողոցներ լուսախիտ,
Բնակեցրի նրանց մեջ մարդկանց բազմաբնույթ ու երանելի,
Տվեցի նրանց սերն իմ երկրի` տարաբախտ ու թանկագին,
Եվ պահեցի նրանց իմ սրտի մեջ,
Արդեն, քանի՜ հազար տարի:

Եվ իմ բանաստեղծության պատուհաններից դուրս են նայում
Մանուկներ ժրաջան, չարաճճի, պարսատիկները ձգած,
Աղջիկներ հեզաճկուն, բարակիրան – սիրահար հայացքների թիրախ,
Հաստաքամակ կանայք, որ եփում են ճաշեր բույրով խենթացնող,
Եվ թիկնեղ պատանիներ, որ զինվորներն են հայրենի բանակի,
Արդեն, քանի՜ հազար տարի:

Եվ սիրտը բանաստեղծի, որ տրոփում է երկրիս զարկերակի հետ,
Նրա ցավի և ուրախության, հաղթանակների և պարտության ժամանակ,
Նրա թռիչքների և պայքարի, խենթությունների և խաղաղության պահերին,
Ուժն է նրա հունդի ծլարձակման, զինական փառքի, նարոտ է` հարս ու փեսի,
Մարմին չունի, ոգեղեն է, լուծված է օդի մեջ հայրենիքի,
Արդեն, քանի՜ հազար տարի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍԵՐԳԵՅ ՎԱՐՈՍՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 04 окт 2010, 07:14

ՆՄԱՆ ՕՐԵՐ

Ցանկացած ռեստորանում ինձ մատուցում են`
Նախաճաշին` էլեկտրոններ,
Ճաշին` էլեկտրոններ,
Երեկոյան` էլեկտրոններ,
Հետո ուղեկցում են դեպ խելացի վագրերի երախները
Ծուղրուղու կանչող աքաղաղներից
Եվ ծաղրածուի ձեռքերի մեջ ջարդվող ծանրաձողից ձանձրացած
Միակ հանդիսատեսների` իրենց ծնողներից փախած երերխաներին ի տես,
Ցուցադրելու ինձ նման վայրի մի ռոբոտի:

Իմ ամեն մի ելույթն ավելի դժվար է, քան հազարավոր
Դասախոսների առաջ քնություն հանձնող ուսանողի ճակատագիրը:
Երեխաների բերանի մեջ բառը ունի արձակված արկի պայթյունի վտանգ,
Նրանց հարցերը ավելի դիպուկ են, քան Ռոբին Հուդի նետերը:
- Քո աչքերը ինչու՞ չեն հարգում քեզ, ընկեր Ռոբոտ:
- Որովհետև նրանք չսովորեցին ենթարկվել լույսին:
- Փորձիր տեսնել մեր արյան կարմրությունը,
Որն այնքան անհրաժեշտ է մեր կենսագրությունը գուշակելու համար:
- Ես կարող եմ շոշափել ու զգալ միայն հողի գույնը:
- Իսկ միթե՞ չես կարող շոշափել երկինքը, շոգեքարշը,
Կամ… բռնել լույսը:
- Ես կարող եմ հեծնել Պրժևալսկու ձիուն,
Իսկ լույսը անմեղ երեխա է,
Թող քնի անտառների կանաչ օրորոցներում:
- Բայց լույսը հասունացել է հայրենիքի զինվոր դառնալու չափ,
Բայց լույսն այն հավատն է, որի նույնիկս օրորոցին ծնկաչոք է մոտենում երկիրը:
- Միթե՞ նրա երակների մեջ կարմիր գույնը խեղդում է մութին,
Միթե՞ նրա արյան ամեն մի կաթիլը կարող է հսկել հայրենիքի սահմանները,
Եթե այդպես է,
Ուրեմն փա՜ռք հերոսների արյամբ շաղախված հողի տակ թաղված
թշնամու պարտությանը,
Փառք ձեր հիշողության թիրախներին,
Փառք դափնեպսակին, որ բացվող արշալույսների փունջ է,
Փառք հողին, որ դափնու ճյուղեր է ավելացնում հաղթողների ուսերի վրա:
- Իսկ քո երակների մեջ մի՞թե չի եռում նախնիներիդ ձայնը,
Իսկ քո երակների մեջ մի՞թե չի ծաղկում խնձորենին:
- Իմ երակների մեջ երկինքը ծավալվում էր այնքան,
Որքան որ ուզում էին թռչունները,
Որովհետև երիտասարդ էի - դիմանում էի կայծակներին,
Որովհետև արյանս աղմուկը ավելի ուժեղ էր, քան հազարավոր
Նիագարաների ձայնը,
Որովհետև ծղրիդներին կարող էի հալածել մինչև եկեղեցին,
Բայց… ծիծեռնակները, որոնց ես կերակրում էի Աստծո ձեռքերի մեջ,
Գժտվեցին ինձ հետ իրենց կերամանի չափսերի պատճառով
Եվ անձրևին օգնեցին ժանգի վերածելու երակներիս մեջ թափառող
Տղամարդուն…
- Ուրեմն մեռան երակներդ, չթողնելով նույնիսկ
Գետի հունի չափ ցամաքած մի հետք,
Չթողնելով նույնիսկ ծննդյան թիվդ հիշողությանդ մեջ:
- Ոչ, ես… մեռա,
Ես հարբել սովորեցի անապատից:
- Դու վերածվեցիր ավազի:
- Ոչ,
Պարզապես մասնագիտությունս փոխեցի,
Սատկած թռչունների ստամոքսից
Պետք էր հանել ծաղիկների կենդանի սերմեր,
Իսկ ես վախենում էի սայթաքելուց:
- Ուրեմն այսօր հարբա՞ծ ես դու,
Ուրեմն հենվում ես դեկորատիվ ծառերին:
- Ի՞նչ հարբել, զավակներս,
Թռչում եմ կարուսելների վրայով,
(Ո՞վ է ասում, թե կարուսելը արգելված խաղալիք է),
Ստիպեք ինձ, առավոտի՛ երեխաներ,
Համտեսել պաղպաղակի սառնությունը,
Ուզում եմ հիվանդանալ հարբուխով,
Որպեսզի զգամ փռշոցի հաճույքը:
- Դա չափազանց է, ռոբոտ պապիկ,
Դրա համար քեզ կուղարկեն ձուլարան,
Այսօր հեռավոր աստղեր են ձուլում, որ ապագայում հայտնագործեն:
- Հին երևույթ է,
Ի՞նչ անեմ, չեմ կարող անընդհատ ծիծաղել
Հո, հա, հո, հա, հ…ա, իհի, հի,
Խուտուտ էլ չունեմ, որովհետև նախապաշարման պատյանի մեջ եմ:
- Դու չե՞ս հիշում քո անցյալը:
- Հավանաբար, թշնամիներ ունեմ,
Որոնց չեմ ճանաչում,
Նրանք ստիպեցին ինձ
Մոռանալ կենսագրությունս:

Այդ պատասխանից հետո ինձ շղթայում են
Եվ ալիք-ալիք փշրվող ծափերի տակ
Ստիպում են կովի պտուկներից կաթ խմել,
Ականջս հպել ծովին:
Ինձ վարժեցնողը հայտարարում է,
- Նրա սիրտը չի կծկվում ցավից,
Եվ չի ընդարձակվում, երբ մեռնում են խաղալիքները,
Նրա սրտի վրա զատիկները կռվում են ծղրիդների հետ,
Եվ նրա օրերը նման են,
Ցանկացած ռեստորանում նրան հյուրասիրում են`
Նախաճաշին` էլեկտրոններով,
Ճաշին` էլեկտրոններով,
Երեկոյան` էլեկտրոններով,
Եվ դրա համար նրա երկինքը կրկեսի չափ է:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 7


⇑ Наверх
⇓ Вниз