ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Սերգեյ Եսենին

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Սերգեյ Եսենին

Сообщение:#1  Сообщение Tatev Hayrapetyan » 23 апр 2014, 17:17

(16.93 кб) Просмотров: 105





Կենսագրություն

Սերգեյ Եսենինը ծնվել է Ռյազանի նահանգի Կոնստանտիվո գյուղում 1895թ-ի հոկտեմբերի 3-ին։ Վաղ մանկությունից նրա վրա մեծ տպավորություն են թողել ժողովրդական բանահյուսության ժանրերը, աստվածաշնչյան պատումներն ու հոգևոր երգերը, որոնք իրենց կնիքն են դրել նրա ստեղծագործության վրա։ Գրել սկսել է ինը տարեկան հասակից՝ ժողովրդական չաստուշկաների ազդեցությամբ։

1912-ին Եսենինը տեղափոխվում է Մոսկվա, 1913-ին որպես ազատ ունկնդիր հաճախում է Շանյավսկու համալսարանը։ Եսենինի առաջին բանաստեղծությունները հրատարակվել են մոսկովյան հանդեսներում՝ 1915-ին։ 1915-ին մեկնում է Պետրոգրադ, որտեղ ծանոթանում է Ալեքսանդր Բլոկի, Ս. Գորոդեցկու, Ն. Կլյուևի հետ, Եսենինը ջերմ ընդունելության է արժանանում։ Նրա բանաստեղծությունները թարմությամբ և ինքնատիպությամբ մեծ տպավորություն են թողնում ժամանակակիցների վրա։

1917 թ. ծանոթանում է և նույն թվականի հուլիսին ամուսնանում է դերասանուհի Զինաիդա Ռայխի հետ, որից ունենում է 2 երեխա։ Հետագայում Ռայխն ամուսնանում է հայտնի ռեժիսոր Վսևոլոդ Մեյերխոլդի հետ։ 1938 թ. Մեյերխոլդի բանտարկությունից մի քանի օր հետո Զինաիդա Ռայխը դաժանաբար սպանվում է մոսկովյան իր բնակարանում։

1918 թ. Անատոլի Մարիեգոֆի հետ ծանոթանալուց հետո Եսենինը միանում է իմաժինիստներին։ Այդ շրջանում են լույս տեսնում «Исповедь хулигана» (1921), «Стихи скандалиста», (1923) «Мօсква кабацкая» (1924) ժողովածուները։
1922 թ. ամուսնանում է աշխարհահռչակ պարուհի Այսեդորա Դունկանի հետ և ճանապարհորդում է նրա հետ Եվրոպայում և Ամերիկայում։ Ամուսնությունը տևում է ընդամենը 1 տարի։ Դունկանը մահացել է 1927 թ.՝ դժբախտ պատահարից. վզին գցված երկար շարֆը փաթաթվում է այն ավտոմեքենայի անիվին, որով նա զբոսնում էր, և նա խեղդվում է։

1923 թ.՝ Դունկանից բաժանվելուց հետո, Եսենինը հանդիպում է դերասանուհի Ավգուստա Միկլաշևսկայային, որին նվիրված է «Любовь хулигана» շարքը։
Հայկական դպրոցի ուսուցչուհի Շահանե Տալյանի (Տերտերյան) հետ Եսենինը ծանոթանում է 1924 թ.՝ Բաթումիում։ 1925 թ. լույս է տեսնում «Персидские мотивы» շարքը։ Շարքը ամենահայտնի բանաստեղծություններից մեկը «Шагане ты моя, Шагане»-ն է։
1925 թ. աշնանը Եսենինը պաշտոնապես ամուսնանում է երրորդ անգամ՝ Լև Տոլստոյի թոռնուհու՝ Սոֆյայի հետ, սակայն այս ամուսնությունն էլ երկար չի տևում։

1925-ին դեկտեմբերի 28-ին Եսենինին կախված են գտնում Լենինգրադի «Անգլետեր» հյուրանոցի իր համարում։ Երկար տարիներ ընդունված էր համարել, որ ԵսենինՆ ինքնասպանություն է գործել՝ ծանր ապրումների ճնշման տակ նա վերջ դնելով իր բուռն ու խելահեղ կյանքին։ Սակայն հետխորհրդային տարիներից սկսած՝ հաճախ է շրջանառվում նաև սպանության վարկածը։
Аватара пользователя
Tatev Hayrapetyan (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель
Информация: Показать детали


Вернуться в Կենսագրություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз