СТАНЬ VIP

ՍԵՊՈւՀ ՊԱՂՏՈՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՍԵՊՈւՀ ՊԱՂՏՈՅԱՆ

Сообщение Harutin » 04 янв 2011, 01:02

ՍԵՊՈւՀ ՊԱՂՏՈՅԱՆ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՍԵՊՈւՀ ՊԱՂՏՈՅԱՆ

Сообщение Harutin » 04 янв 2011, 01:02

Հայուն Երազը

Բոլոր ազգերու երազներն են շատ,
Ոմանք կեանք կ՛առնեն, ոմանք կը մնան,
Իսկ դեռ շատերը կը մնան կիսատ՝
Նոր երազներու ճամբայ կը բանան։

Անքուն հայ ազգի ծլած երազներն
Ալ կասկած չունին թէ գոյն կը հագնին,
Թէ կը տերեւնան իրենց մերկ ճիւղերն,
Թէ պտուղ կու տան որքան ալ յոգնին։

Ապրիլ ամիսը սխալ ընտրեցին
Հայ ժողովուրդի լոյսը մարելու,
Ի զուր փորձեցին, ելքեր փնտռեցին՝
Իրենց երազին կեանք շնորհելու։

Անոնք չիմացան թէ Ապրիլի պէս,
Հայ ազգը անվերջ ապրիլ կը տենչար.
Այդ Ապրիլով իսկ սկիզբ մը որպէս
Անվերջ կը ճզմենք երազները չար։

Ու ահա կ՛ապրինք, կ՛երազենք նորէն,
Թէեւ հայուն անքուն է ներկան.
Բայց թէ միանանք հայկականօրէն,
Կը հզօրանանք. «Հրայրք» է վկան։


Սեպուհ Պաղտոյեան, Հրայրք Շաբաթաթերթ, Վիէննա, Ապրիլ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՍԵՊՈւՀ ՊԱՂՏՈՅԱՆ

Сообщение Harutin » 04 янв 2011, 01:03

Հայ Մօր Կաթը

Զարմանում ես, թէ այդ ինչո՞ւ,
Ինչո՞վ, ինչպէ՞ս հայ ես զգում,
Ոչ թէ մոնղոլ եւ կամ գնչու՝
Ինքդ քո մէջ ես խարխափում…

Մեծացել ես, հասակ առել,
Ուժեղացել, դարձել արի,
Շատ ես յոգնել ու պայքարել,
Կաթն ես փորձել այլ տեղերի…

Ու յաջողվել է անկասկած,
Յագեցընել ծարաւը քո,
Զգացել ես բայց շատ չանցած,
Թէ նա այն չէ այս երեկոյ…

Հիմա մոլոր շուրջդ նայում,
Ու շուարած հարց ես տալիս,
Կաթը կաթ է, բայց թէ ինչու՞
Սրա համը կեղծ է գալիս…

Չմոռնա՛ս, հայի՛ զաւակ,
Թէ դու հայ մօր կաթն ես ծծել,
Գիշեր ու զօր նա շարունակ
Քեզ համար է կեանք հիւծել։

Մի կաթ, որ մեզ տուեց Շիրազ,
Ու Կոմիտաս, Շիրակացի,
Սիամանթօ, Մաշտոց, Հայկազ,
Թլկատինցի, Նարեկացի…

Ձեռից չեմ տայ ու չեմ թողնի,
Որ դու պղծես կաթն աննման,
Կամ խմացնես օտար հողի.
Կաթիդ մեռնեմ, Մայր Հայաստան։


Սեպուհ Պաղտոյեան, Հրայրք Շաբաթաթերթ, Վիէննա.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ