ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Սեդա Գրիգորյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Սեդա Գրիգորյան

Сообщение:#1  Сообщение Harutin » 21 июн 2011, 20:55

Սեդա Գրիգորյան

(53.47 кб) Просмотров: 351


Բանաստեղծուհի Սեդա Գրիգորյանը ծնվել է Բեյրութում (Լիբանան): Նախնական և երկրորդական ուսումը ստացել է Լույսի և Կենաց վարժարանում: 1989-ին Բեյրութում ավարտել է Համազգայինի Հայագիտական հիմնարկի գրական բաժնի քառամյա դասընթացը, իսկ 1993-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի հայկական բանասիրության բաժանմունքը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Սեդա Գրիգորյան

Сообщение:#2  Сообщение Harutin » 21 июн 2011, 20:56

ԵՐԳ ՆԱՒԱՍԱՐԴԵԱՆ

Կը դիւթէ զիս առաւօտն այս որ կը բացուի երակներէս
Ու կը փռուի խրոխտաբար մինչեւ իրերը յետին
Հոգիիս մէջ կը պարագրեն երջանկութեան ստուերներ
Ու միջոցը կը լայննայ կ'ըլլայ շքեղ երգարա՜ն...
Դեւս կրկի՜ն կ'արթննայ...
Իգութեամբ մը ներանձնեայ
Ան կ'որոնէ հնչիւններուդ ամէնէն թունդն ու արուն
Որ զերթ լուսոյ շարասիւն անսանձօրէն պիտ` երկարի
Մինչեւ անտես բջիջները իմ գաղտնագաղտ հիւսկէններուս...
Զարթի՛ր
Քուրմ ի՛մ արարչական
Զարթի՛ր
Թմբիրէդ բարբարոսական
Զի առաւօտն է շքեղօրէն բիւրեղափայլ
-Ցկատարած աշխարհի մարմարակուռ ախոյեա՜ն-
Զարթի՛ր դուն անլուր
Գեղեցկօրէն անթաքոյց
Անդրշիրիմեան եզերքներու ափափումո՜վ վարարուն
Ու հոսհոսիր նեարդներուս ակունքներէն անեզրական
Զի արշալոյսն է կոյս ու անբիծ
Արշալո՜յսը մեր հոգիներուն
-Նաւասարդեա՜ն առաւօտ-
Կենսախտիղ
Անկապտելի
Փառաւորեալ
Մի՜թ-չաստուած
«Ո՜ տայր ինձ զծուխն ծխանի
Եւ զԱռաւօտն Նաւասարդի»...
Զարթի՛ր վերամբարձ
Քո՜ւրմ իմ Բան-ա-Ստեղծ
Լոյսի պէս արդար
Անխարդախ ու վեհ
Ինչպէս նորոգ ՍԷ՜ր
Ու մարդկօրէն շամանդաղուած
Իբրեւ կամուրջ աստանդական
Ցանցագործէ ժամանակները
Խորանարդեալ խոհերուս
Եւ Ազատութեան լուրթ երգին պէս
Շեփորէ աստղերն տիւ ու գիշերուան
Գանգիւն առ գանգիւն
Հեքիաթ առ հեքիաթ
Լեցուի՛ր անյագուրդ ստեւներուս մէջ
Լուծէ՛ զիս դարձեալ
Յաղթանակներուդ թաւշեայ արեւին բոսորներուն մէջ
Գօտեպնդէ՛ յար յոյսերս նկուն
Բոմբիւններովը գալիքին կապոյտ
Ու մայրացո՛ւր երազներս կարմրատենչ
Տակը վերմակիդ հրաշածնո՜ւնդ...
Զարթի՛ր Դուն
Գոյ ի՛մ
Մղիչն արարման ու թուր հաւատքի
Զարթի՛ր դուն կրկին
Ոստումով անզուսպ
Թռիչքով անկապ
Արծարծէ՛ հուրը անթեղուած կայծիս
Բռնկէ՛ ներսս կրակներ ցանցիր
Անհատնում ու կէզ տեսիլքներ որպէս
-Քանզի ցօղ կայ գագաթներուս շամիրամեայ
Յեսանուած մարգարտայեռ կաթիլներ ամէնո՜ւր-...
Զարթի՛ր քաջ ու սէգ
Ովկիաններու դղրդիւնին պէս
Գերէ՛ զիս անհետ
Եթե՜ր առ եթե՜ր

Հալոցս ըրէ՛
Չնաշխարհիկ
Թոնրահամ
Քուրային պէս խենթերուն այն սրբազան
Որոնք օր մը խառնշտեցին երազներս
Կենաց Ծառի տաղ ու խաղով
Մերթ կուրօրէն
Մերթ աչքաբաց
Գրգռեցին յոյզերս դեղին
Կամօքն անմարմին
-Զմռսուած մոմեաներուդ
Պարտէզներուն զերթ նմանա՜կ-
Ու նոյն յետայն ամենայնի
Քանդեցին զիս անհոգաբար
Առանց դոյզն ստրջանքի
Աւերեցին զիս վերստին
Փարթամօրէն ու խստաբիբ
Որ կառուցուի՜մ ես դարձեալ
Աւելի՛ պինդ ու սլացիկ
Որ գոյանա՜մ ես մեկին
Դրախտին մէջ եդեմական
Հոգին ընդ մարմնոյ ընդելուզեալ
Լուսոյ պէս պայծառ
Արմատացած ինչպէս մուրա՜զ
Անբեկանելի
Իրական
Անյագ
Միշտ եւ Յաւիտեան
Դեւ ու Պատարա՜գ...

11 Դեկտեմբեր, 2005
Մոնթրէալ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 2


⇑ Наверх
⇓ Вниз