СТАНЬ VIP

ՍԱԹԵՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՍԱԹԵՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Сообщение Harutin » 07 окт 2010, 20:25

ՍԱԹԵՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Satenik Xachatryan.jpg
Satenik Xachatryan.jpg (4.16 кб) Просмотров: 546
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՍԱԹԵՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Сообщение Harutin » 07 окт 2010, 20:26

Ուրիշը…


Ես գիտեի, որ ամեն ինչ հենց էսպես էլ պիտի լինի մի օր:
Քամին դեռ տարուբերում է պարանից կախված քո լռությունը, իմ մենությունը, տարուբերում է քամին պարանից կախված հիշողությունները…քո շապիկները, քո’ շապիկները:
Որտե՞ղ կորցրի քեզ…չգիտեմ: Ո՞ր ես: Չգիտեմ: Կա՞ս: Չգիտեմ: Չկա՞ս: Չգիտեմ: Չգիտեմ:Միայն գիտեմ, որ պարանից կախված քո շապիկներն են ճոճվում մենակ...իմ պես առանց քեզ:
Ես գիտեի, որ ամեն ինչ հենց էսպես էլ պիտի լինի մի օր: Ու եղավ:
Ու հիմա շուռ ու մուռ եմ գալիս անկողնուս մեջ: Մենակ չեմ: Կողքիս ուրիշն է պառկած: Դու չես:Շուռումուռ եմ գալիս, քնել չեմ կարողանում, որովհետև դու չես կողքիս, որովհետև դու չկաս, որովհետև ուրիշը կա: Չգիտեմ ուր կորցրի քեզ, բայց փոխարենը ոչինչ չգտա, փոխարենը ի’նձ գտան: Նա: Ուրիշը: Լսու՞մ ես, այն Նա-Ուրիշը, որ հիմա պառկած է կողքիս, որն ունի իմ կարիքն, ինչպես ես` քոնը: Մեղրագույն գիշերազգեստով քայլում եմ տանս սենյակներով ու փնտրում եմ քեզ: Ո՞ւր ես: Ինձ թվում է, թե հիմա դուռը կբացես ու ներս կմտնես ինչպես առաջ, ինչպես միշտ:Ու քո մե~~~~~ծ-մեծ թևերի մեջ կկորեմ, կարգին կլացեմ երևի, երևի, բայց դուռս չես բացում, իսկ ես փնտրում եմ քեզ, իսկ նա փնտրում է ինձ…ու ես էլ արցունքներ չունեմ լաց լինելու համար, ու քեզ էլ չունեմ, որ էլ լաց չլինեմ…
Քամին, էլի նույն քամին թափահարում է տանս կանաչ վարագույրները: Ես փակում եմ աչքերս ու ինձ թվում է, թե հիմա քո տաք թևերը կգրկեն իմ մենակ ու դողացող ուսերը, իմ մենակությունից դողացող ուսերը:
Կողքի սեյակում արթուն է Նա-Ուրիշը…ու գիտի, նա գիտի, գիտի այդ ուրիշը, որ հիմա, ինչպես ամեն գիշեր, ինչպես միշտ ես սպասում եմ քեզ, որ ամեն տեղ փնտրում եմ քեզ ու որ դու ամեն տեղ ես ու ոչ մի տեղ չկաս:
Որտե՞ղ կորցրի քեզ, ասա’:
Այդ ուիրշն ինձ ամեն օր գրկում է ու հեքիաթ պատմում, ու ամեն գիշեր ես հեքիաթներից ու երազներից խռոված փակում եմ աչքերս, իսկ փակ աչքերիս ներսում տարուբերվում են պարանից կախված քո շապիկները…մինչև հիմա էնտեղ են: Չեմ կարողանում հավաքել: Իմ նման նրանք դեռ սպասում եմ քեզ…իսկ Նա-Ուրիշը սպասում է ինձ, ամեն օր նա նայում է ինձ ու …կարոտում երևի…երևի սպասում է իմ վերադարձին, ինչես ես քո վերադարձին եմ սպասում վաղուց:
Ի՞նչ ես մտածում, երբ նրա հետ սիրով ես զբաղվում: Մտածում ես, որ մի օր կսիրե՞ս նրան:
Լքված կնոջ դերն ինձ չի սազում, չէ՞: Գիտեմ: Տարօրինակ է, որ ինձ էդպես եմ զգում, թեև ինձ չես լքել ո’չ դու, ո’չ էլ մեկ ուրիշը: Ուղղակի մի օր արթնացա ու տեսա, որ առանց քեզ եմ, հասկացա, որ ինչ որ տեղ կորցրել եմ քեզ, գնացի ետ, փնտրեցի ամեն տեղ, ուր եղել էինք, բայց չգտա…նստեցի առաջին հանդիպած քարին /ինչպես լինում է սովորաբար հեքիաթներում/, նստեցի, որ լաց լինեմ երևի, բայց չկաչողացա:
Դու’, ի՞նչ ես մտածում, երբ նրա հետ սիրով ես զբաղվում: Առհասարակ մարդի՞կ…նրանք այդ պահին գուցէև ոչինչ չեն մտածում, բայց դու մտածում ես, չէ՞: Ես էլ: Մտածում եմ անընդհատ ականջներումս աղմկող սպիտակ շապիկներիդ սվսվոցի մասին, ու ինձ թվում է երբեմն, թե նրանք նվվում են…նվվում են ու ես ուզում եմ դուրս գալ մարմնիցս, փակ աչքերով հասնել նրանց ու ասել, որ քեզ սիրում եմ, ու երբ սիրով եմ զբաղվում նրա` ուրիշի հետ, նայում եմ միշտ խոնավ առաստաղին ու զգում եմ, որ ծերանում է մարմինս, ու նույնիսկ արցունքներս հիմա դողդողալով են ընկնում, որ………..…և որ……………………….ու նաև………………….
Զգում եմ…շունչս կտրվում է:
Հիմա վախենում եմ նայել հայելու մեջ, թվում է, թե սպիտակում են մազերս, իմ սև ու երկար խոպոպները, որ դու այնքան սիրում էիր , ծերանում են, ծերանում են առանց քո մատների, ծերանում են քո ձեռքերին սպասելով:
Դու սիրում ես նարինջներ, գիտեմ սիրում ես կարմիր նարինջներ…ամեն առավոտ ես նստում եմ իմ կանաչ ճոճաթոռին ու նայում մրգամանում դանդաղ թառամող նարինջներին: Ամեն նարինջ մի պատմություն է հիշեցնում ինձ ու ճոճաթոռի ամեն մի շարժումը ժամացույցի սլաքներն է ետ տալիս մտքիս մեջ ու ես հիշում եմ, հիշում եմ, ամեն ինչ հիշում եմ, իսկ կողքի սենյակում Նա-Ուրիշը ախորժակով ուտում է կարմիր նարինջները, ուտում է ինքն իրեն ստիպելով, ուտում է ինձ ապացուցելու համար, որ ինքն էլ է պաշտում դրանք:Ուտում է հավատալով, թե իր հոշոտած նարինջներն իմ մտքում պատմվածքներ պիտի դառնան…իսկ ես նայում եմ հոշոտված նարինջներից մնացած կեղևներին ու դրանք լուռ հավաքելով ափիս մեջ ասում եմ նրան` ուրիշին, որ սիրում եմ նարինջներ, շատ եմ սիրում:
Հիշու՞մ ես, որ մեր հանդիպման առաջին օրը քեզ հավատացրի, թե իբր նարինջներ եմ վաճառում ու դու ասացիր, թե ուզում ես ամեն օր ինձնից նարինջներ գնել: Ես էլ ստիպված ամեն օր խանութից գնում էի ու հետո ավելի էժան վաճառում էի քեզ, որ…հավատաս իմ նարինջների պատմությանը: Հիշո՞ւմ եմ, հաճույքով ուտում էիր դրանք ու ասում, որ աշխարհի ամենահամեղ նարինջներն են: Ամենա…: Հիշու՞մ ես: Ես ամեն ինչ հիշում եմ: Ամեն նարինջ մի պատմություն ուներ, յուրաքանչյուրը կեղպելիս մի պատմություն էիր պատմում նարինջներ վաճառող աղջկա մասին, ու այնքան խոսուն էի թվում նրանք, իսկ հիմա լուռ են, ոչինչ չեն ասում:
Իսկ այսօր առավոտյան Նա-Ուրիշը մատներով ճզմել էր բոլոր կարմիր նարինջները ու երբ մտա խոհանոց, տեսա բարկությունից նրա կարմրակալած աչքերն ու կարմիր հյութի մեջ թաթախված նրա ձեռքերը, լսեցի նրանց նվվոցը, հասկացա, որ նա Նարինջներ վաճառող աղջկա մասին քո բոլոր պամություններն էր խեղդում ու մե’ր պատմությունն էր խեղդում, նա, ուրիշը, որ հիմա պառկած է իմ կողքին ու իմ կողքին պառկած կարոտում է ինձ, ինչպես ես եմ քեզ կարոտում, ինչպես կարոտում են քեզ պարանից կախված քո շապիկները, որ ամեն գիշեր նվվում են հոշոտված նարինջների նման:
Изображение

Sashik Mkrtchjan это нравится.
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ՍՏԵՓԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
    Вложения Harutin » 29 мар 2011, 00:58
    3 Комментарии
    858 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    29 мар 2011, 01:00

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0