ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Սարգիս Վահագն

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Սարգիս Վահագն

Сообщение:#1  Сообщение Harutin » 19 июн 2011, 10:52

Սարգիս Վահագն

Sargis Vahagn.jpg
Sargis Vahagn.jpg (5.02 кб) Просмотров: 361


Ծնվել է 1927 թվին, Բեյրութում: 1945 թվին, ավարտել է տեղի ֆրանսիական Լիսե վարժարանի առևտրական ու հաշվապահական ճյուղը:
Սիրել է գրականությունը և գրել է սկսել պատանի հասակից, նախ՝ չափածո, բայց շուտով ներգրավվել է արձակի մեջ: Կատարել է նաև թարգմանություններ, մեծ մասամբ բանաստեղծություններ, միջազգային ճանաչված գրողներից:
1954 թվից սկսած իր գրությունները լույս են տեսել տեղի զանազան գրական ամսագրերում, իսկ վաթսունական թվականներին ընտրվել է «Շիրակ» ամսագրի խմբագրության անդամ ու վարել դրա միջազգային գրականության բաժինը:
Գրականությանը համընթաց, նա լուրջ հետաքրքություն է ցույցաբերել թատրոնի և կինոյի նկատմամբ. 1958-1959 թվերին, հրատարակել է «Նոր սինեմա» արվեստի հանդեսը:
Իր հրատարակված գործերն են՝
Պատմվածքների ժողովածուներ՝ «Մատանիներ», 1969 թ., Բեյրութ, «Արմատներ», 1981թ., Երևան , «Տագնապը» , 2000 թ. Լոս Անջելես:
Թատերգություններ՝ «Նաիրյան մորմոք» 1982 թ., Բեյրութ, «Աշոտ Ողորմած», 1991թ., Լոս Անջելես:
Վեպ՝ «Արշիլ Կորքի» (Գորկի), 2004 թ. (արժանացել է ՀՀ-ի Թեքեյան Մշակութային Միության Գրական, ինչպես նաև «Հայկաշեն Ուզունյան » մրցանականերին):
Փորձագրություն (գրական դիմաստվերների ու գրախոսականների հատընտիր)՝ «Գրական համաստեղություն», 2008 թ., Լոս Անջելես: Շահան Շահնուր- Արմեն Լյուպենի ֆրանսերեն բանաստեղծությունների ամբողջական թարգմանություն՝ «Շուրջը ոչի՛նչ», 2007 թ., Լոս Անջելես:
Փետրվար 18, 2008 թվակիր սրբատառ կոնդակով, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ն, առ ի գնահատանք Սարգիս Վահագնի հիսնամյա գրական վաստակի, նրան շնորհել է Ս. Սահակ, Ս. Մեսրոպի պատվո շքանշան:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Սարգիս Վահագն

Сообщение:#2  Сообщение Harutin » 19 июн 2011, 10:53

Դրախտ Կորուսեալ

Մա՛րդ,
Ընդմիշտ վտարուած դրախտէն եդեմական,
Ոչ թէ արգիլեալ պտուղն համտեսած ըլլալուդ համար,
Ոչ թէ սողունին ու Եւային անսալուդ
Կամ ոչ իսկ անտեսելուդ համար պատգամն Աստուածութեան:
Ընդհակառա՛կը, այդ բոլորը լա՛ւ ըրիր, ճիշդ ձեւով,
Ի հարկին շարունակէ ընդմիշտ, ապրէ՛ կեանքը լրիւ, վայելէ՜,
Մնա՛ միշտ ըմբոստ, արկածախոյզ եւ տեսլատենչ,
Եղիր պարզապէս մա՛րդ:
Դեռ գիտցի՛ր, մա՛րդ,
Յաւերժ վտարուած դրախտէն բնութեան,
Ոչ թէ սիրելուդ կամ ապրելուդ համար,
Ոչ թէ սիրելուդ կամ վայելքիդ համար,
Ոչ իսկ համարձակած ըլլալուդ
Աստուածային շնորհք տալ դէմքիդ եւ էութեանդ ստեղծագործող.
Ո՛չ, մի՛ հաւատար այդ սնոտի առասպելին.
Գիտցի՛ր, միայն ու միայն անոր համար՝
Որ դաւաճանեցիր քու մայր բնութեան,
Խախտեցիր կշռութիւնը տիեզերական,
Կողոպտեցիր, վատնեցիր ու մսխեցիր անհաշիւ
Գանձերն ու աւիշը ծոցւոր հողին:
Եւ տակաւին՝ անոր համար՝
Որ Կեղտոտեցիր շրջապատդ անգամ,
Եղծանեցիր նոյն իսկ Կանաչը՝
Միակ նեցուկդ ու պաշտպանդ,
Շունչդ ու թոքերդ:
Ծխահեղձ թունաւորեցիր նաեւ Կապոյտը՝
Թռիչքը մտքիդ, սլացքը հոգիիդ՝
Երա՛զդ:
Մա՛րդ,
Առմիշտ վտարուած դրախտէն բնութեան,
Ա՛լ ժամն է որ զգաստանաս:
Եթէ ոչ՝
Ագահութեամբ, ընչագաղցութեան տենչութեամբ վարակուած,
Խօլարշաւիդ մէջ այսպէս, գուցէ օր մը նաեւ ժպրհիս
Շպրտել Սեւ Կէտի երախին մէջ
Մոլորակ երկիրը մեր:
Ինչո՞ւ,
Ի՞նչ իրաւունքով:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Սարգիս Վահագն

Сообщение:#3  Сообщение Harutin » 19 июн 2011, 10:53

Կրակմար

Փակէ՛ փեղկերդ,
Դուռ ու պատուհանդ,
Փակէ՛ ինչ որ կրնաս.
Աչքերդ, շրթներդ, ունկերդ,
Ամէ՛ն, ամէ՛ն ինչ:
- Դուրսը՝ կրակմար է, տագնա՛պ:
Դուրսը՝
Գիշերը առանձինն՝
Կը ճանկէ աչքը աստղերուն:
Ամայութեան սալայատակները
Կը սրսփան, կը դողան
Կաղկանձներուն տակ լռութեան:
Դուրսը՝
Անձաւներէն իջեր է մարդը,
Մերկ նստեր է
Ու գիշերուայ յեսաքարին վրայ,
Կը սրէ ժանիքները ատելութեան:
Նախամարդը՝ հրազէնի երախներով
Կը գոռայ վախը:
Շո՛ւտ,
Փակէ՛ դուռ ու պատուհան,
Կղպէ սիրտդ ալ,
Հաւաքէ՛ երազներդ,
Ծալլէ՛ տերեւներդ,
Կապկպէ ունեցած-չունեցածդ
Փակէ՛ ինքզինքդ.
Դուրսը՝ կրակմա՛ր է...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Սարգիս Վահագն

Сообщение:#4  Сообщение Harutin » 19 июн 2011, 10:54

Կարօտ

(Հալէպէն Պէյրութ ուղեւորման ընթացքին)
Հայկուհիին


Գիշերը լուրթ է.
Հեռո՜ւն բլրակներն են,
-Անապատի ուղտե՞րը թանձրամարմին,
Որ եկեր են ծունկի,
Լուռ՝ կ'որոճան
Իմաստը կեանքին:
Անոնց վերեւ
Լուսինը շէկ է:
Լուսինը՝ արիւնոտ եւ խածոտուած,
Ո՛չ լոյս ունի եւ ոչ ալ ռոմանս :
Ու ճամբան երկա՜ր է, անվե՜րջ :
Սակայն, մութին եւ լռութեան մէջ,
Ճամբան սպիտակ երիզ է լոյսի,
Ուրկէ կը սուրանք,
Մե՛նք, օթոպի՛ւսը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Սարգիս Վահագն

Сообщение:#5  Сообщение Harutin » 19 июн 2011, 10:54

***

Օթոպի՛ւսը,
Մե՛նք,
Ե՛ս :
Օթոպի՛ւսը՝
Ծանրամարմին բայց ոստոստուն՝
Կը խռկայ, կը հազայ,
Բայց կը սուրայ
Լոյսի երիզ ճամբայէն,
Դէպի...
«Մենք»ը՝
Յոգնած բայց եռուն,
Կ'երգէ,
Կը պոռայ,
-Կը յօշոտէ ժամե'րը,
Ձանձրո'յթը :
Ու կը լռէ :
Դուրսը՝
Գիշերը՝ կուպրի պէս թանձր,
Լռութիւնը՝ հեւքը անապատին,
Լուսինը՝ արիւնի պէս կարմիր:
Կը սուրայ օթոպիւսը ու
«Մենք»ը
Կը ննջէ:
Բայց ե՞ս,
Արթուն եմ ես:
Կը հսկե'մ:
Դուրսը խավա'ր՝
Բայց սրտիս մէջ
Ջահի պէս
Կը վառին աչքերդ:
Լռութիւն է շուրջս,
Բայց սրտիս մէջ
Կարկա'չ կայ
Շառա'չ կայ
Կարօտի:
Սրտիս մէջ
Լո՜յս կայ,
Ե'րգ կայ,
Եռք կայ կարօտի:
Ու կարօտս
Անհուն է,
Արթո'ւն է՝
Աչքերուդ, վարսերուդ, բուրմունքիդ
Կարօ'տ է:
Լուսինը տխուր է.
Ոչ լոյս ունի եւ ոչ ալ ռոմանս :
Իսկ ո՞ւր ես դուն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Սարգիս Վահագն

Сообщение:#6  Сообщение Harutin » 19 июн 2011, 10:54

***

Հիմա
Դուն ներկայ ես իմ մէջ:
Հիմա
Կը զգամ քեզ իմ կողքին:
Այսպէս՝
Կը փակեմ աչքերս.
Ու դուն նազանք ես իմ դէմ,
Ու ժպիտ ես , խոստում,
Համբոյր ես ու գգուանք,
Երջանկութի՜ւն...
Հիմա
Դուն իմ մէջ
Տիեզերք ես անհուն,
Ու տակաւին ի՞նչ չես դուն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Սարգիս Վահագն

Сообщение:#7  Сообщение Harutin » 19 июн 2011, 10:54

* * *
Երբ ունիմ քեզ
Այսքա'ն լիովին,
Կարօտն այս ինչո՞ւ:
Երբ մէկ ենք
Ես ու դուն՝
Կարօտն այս ինչո՞ւ:
Ինչո՞ւ կարոտն այս տրտում
Երբ գիտեմ թէ
Կաս ու պիտի մնաս
Ամէն օր, ամէն ուր՝
Միշտ շէն ու ծիծղուն.
Կարօտն այս ինչո՞ւ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Սարգիս Վահագն

Сообщение:#8  Сообщение Harutin » 19 июн 2011, 10:55

* * *
Գիշերը լուրթ է,
Հեռո'ւն բլրակներն են
-Անապատի ուղտերը,
Ելեր են ոտքի,
Արշաւանքի':
Անոնց վերեւ
Լուսինը շէկ է,
Ճաթած նուռի պէս կարմիր,
Լուսինը
Լո՜յս է,
Սիրոյ ռոմանս է ա՛լ,
Ու ճամբան, արթնցող այգին մէջ
Ոսկեզօծ երիզ է յոյսի,
Ոէրկէ կը սուրայ
Կարօտս
Դէպի քեզ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 3


⇑ Наверх
⇓ Вниз