СТАНЬ VIP

Սամվել Սոկրատյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Սամվել Սոկրատյան

Сообщение samvelsokratyan » 31 янв 2019, 18:02

ԷՇՆ ՈՒ ԴԴՈՒՄԸ

Բեռից խիստ հոգնած,տնքալով անվերջ,

Էշն արածում էր ծաղիկների մեջ,

Եվ հանկարծ դունչը դդումին առավ,

Իշուկին ասաց դդումը դեղին,-

-ՈՒրախ եմ տեսնել իմ ազնիվ ցեղին...

Ո՞նց ես,ցեղակից:Ինչպե՞ս է հալդ,

Հրճվանք պատճառեց ինձ այցի գալդ:

-Քեզ ի՞նչ ցեղակից:Ես էշ,դու դդում,

Մեր երկուսի մեջ ի՞նչ նմանություն...

-Ո՞նց ես մոռացել,այ իմ հաստակող,

Դու չե՞ս զգացել հեգնանքը ծակող,

Որ անհասկացող ու հիմար մարդուն

Էշ են անվանում կամ թե չէ՝ դդում:

-Քո ասածներին ես համամիտ եմ...

Քիչ ուշ հասկացա:Ի՜նչ միամիտն եմ:

Եվ շատ անգամ են մեզ գցել նեղը,

Միշտ ցանկացել են կտրել մեր ցեղը:

-Դու անհոգ մնա,բարեկամ իշուկ,-

Ժպտաց դդումը լուռ ու անշշուկ:

-Որքան էլ ջոկեն լավերից գեշը,

Հավերժական են դդումն ու էշը:

Anna Aramyan это нравится.
Аватара пользователя
samvelsokratyan (Автор темы)
Почетный гость
Почетный гость

Սամվել Սոկրատյան

Сообщение Anna Aramyan » 31 янв 2019, 19:01

Շատ լավն էր.

samvelsokratyan это нравится.
Аватара пользователя
Anna Aramyan
Гость
Гость

Սամվել Սոկրատյան

Сообщение samvelsokratyan » 01 фев 2019, 12:51

Քարն ու փետուրը

Քարն այս ապառաժ
Կոպիտ ու անտաշ,
Ընկած է կողին՝
Սեղմված հողին:
Իսկ վերևում, տես,
Փետուրն է թռչում
Թիթեռնիկի պես,
Սլանում է վեր,
Նորից իջնում ցած,
Կրկին բարձրանում,
Սակայն վերևում
Երկար չի մնում,
Ընկնում է տիղմը,
Էլ չի բարձրանում:
Լավ չէ՞ մարդ լինի
Լեռ քարի նման,
Քան թե փետուրի
Նման թռվռան...
Аватара пользователя
samvelsokratyan (Автор темы)
Почетный гость
Почетный гость

Սամվել Սոկրատյան

Сообщение samvelsokratyan » 01 фев 2019, 12:57

Գլուխ

Գլուխներ կան բանակ-բանակ,
Բազմաքանակ...
Մարդու գլուխ,
Մեխի գլուխ,
Սոխի գլուխ,
Էշի գլուխ...
Բայց բոլորին գովել պետք չէ,
Քանզի ամեն գլուխ մեկ չէ,
Գլուխ կա, որ կշիռ չունի,
Կշռելու քար էլ չունի...
Գլուխ կա, որ հմայիչ է,
Գլուխ էլ կա՝ մեջը փուչ է,
Գլուխ կա, որ լեռ է հսկա,
Ծնունդ ունի և չունի մահ..
Գլուխ էլ կա ոչ թե լեռ է,
Այլ ուսերին ծանր բեռ է..
Аватара пользователя
samvelsokratyan (Автор темы)
Почетный гость
Почетный гость

Սամվել Սոկրատյան

Сообщение samvelsokratyan » 01 фев 2019, 13:03

Հովիվս գայլ էր

Ինձ ասի ՝ շուն եմ,
Հոտը պահող շուն...
Կյանքս մաշեցի
Գիշերներն անքուն:
Գայլ չէր մոտ գալիս
Հոտին իմ ահից,
Չէի վախենում
Ես նույնիսկ մահից...
Բայց թե ի՞նչ արած՝
Հոտս մաղվում էր,
Ա՜խ էի քաշում,
Սիրտս դաղվում էր...
Տքնեցի իզուր,
Վիճակս այլ էր,
Հոտս հոշոտվեց՝
Հովիվս գայլ էր
Аватара пользователя
samvelsokratyan (Автор темы)
Почетный гость
Почетный гость

Սամվել Սոկրատյան

Сообщение samvelsokratyan » 01 фев 2019, 13:09

Մոխրամանը

Մի հարուստ մարդ
Իր հարկի տակ շքեղազարդ,
Այնքան կերավ՝ կտրեց շունչը,
Փորը հասավ մինչև դունչը:
Գինու փարչն էլ երբ դատարկեց,
Իր կենացը առաջարկեց...
Ծխախոտն էլ կամաց վառեց
Ու ինքն իրեն այսպես ճառեց,
- Ես գանձ ունեմ, անսպառ գանձ,
Չար են նայում մարդիկ նախանձ,
Արարել է աշխարհն ինքը.
Հարուստ մարդու
Գրպանն ու փորն է միշտ լիքը..
Մոխրամանը քմծիծաղեց
Ու հարուստին այսպես դաղեց,
- Դու հարուստ ես, ես՝ մոխրաման,
Սակայն շատ ենք իրար նման,
Մեր էությամբ մենք շատ ենք մոտ,
Որքան լիքը ՝ այնքան կեղտոտ...
Аватара пользователя
samvelsokratyan (Автор темы)
Почетный гость
Почетный гость

Սամվել Սոկրատյան

Сообщение samvelsokratyan » 01 фев 2019, 13:43

* * *
Գել ու գազանից ես աչք չեմ փակել,
Մութ ու մշուշոտ ճամփա եմ անցել,
Բարիքն եմ բաշխել բերքատու ծառիս,
Անցորդին տվել կեսը պատառիս:
Ուրիշի հոգսը ուսերիս առած,
Ես դեռ գնում եմ բեռնակիր դառած...
Տարիքս առա, գրպանս ծակվեց,
Դավեր լարեցին՝ ակունքս փակվեց...
.............................
Ուշ եմ արթնացել աքլորի կանչից,
Նոր եմ դուրս գալիս էշի ականջից...

25-05-1986
Аватара пользователя
samvelsokratyan (Автор темы)
Почетный гость
Почетный гость

Սամվել Սոկրատյան

Сообщение samvelsokratyan » 07 фев 2019, 20:24

Օճառ

Օճառ, օճառ բազմաչարչար,
Կլինեիր դու անվճար,
Թե որ ոմանք ՝ հոգով դեղին,
Քեզ ծախսեին միայն տեղին,
Չպահեին քեզ գրպանում,
Չմաշեին ամեն բանում...
Չխառնեին ամեն ջրի,
Կլինեիր անշուշտ ձրի...
Аватара пользователя
samvelsokratyan (Автор темы)
Почетный гость
Почетный гость

Սամվել Սոկրատյան

Сообщение samvelsokratyan » 07 фев 2019, 20:30

Շատ եմ մրսում

Խիստ կարգով դու ինձ նեղում ես,
Ուղիղ ճամփան իմ շեղում ես,
Դու բուժում ես վերքս աղով,
Դեռ ծիծաղով,
Ու չես զգում դու խղճի խայթ...
Եվ անում ես ինչ որ կուզես,
Բայց դե պոչը իմ չխուզես...
Նույնիսկ տանը, ոչ թե դրսում՝
Պոչ խուզելուց շատ եմ մրսում..
Аватара пользователя
samvelsokratyan (Автор темы)
Почетный гость
Почетный гость

Սամվել Սոկրատյան

Сообщение samvelsokratyan » 07 фев 2019, 20:37

Գառնուկը

Չէր բաժանվում տերը գառից,
Փայ էր տալիս իր պատառից...
Այսպես եկավ՝ տարին անցավ,
Փոքրիկ գառնուկը մեծացավ,
Ու մի օր էլ,
Թե տիրոջ խիղճն ո՞ւր էր կորել,
Մորթել ուզեց իր գառնուկին,
Դանակն առավ, չոքեց բկին:
Աղաչանքով մաքին կանչեց
.....
Բկին քսեց դանակը սուր,
Ասելով ՝ ջա՜ն
Մաքին հազիվհազ շշնջաց,
-Ճիշտ է, մոր պես խնամեցիր,
«Ջանս» ո՞րն է, երբ մորթեցիր..
Аватара пользователя
samvelsokratyan (Автор темы)
Почетный гость
Почетный гость



Вернуться в Արվեստ և գրականություն



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0


⇑ Наверх
⇓ Вниз