ԻՄ ՀԱՐԿԻ ՏԱԿ
Շիրազը առաջին անգամ չէ, որ լինում էր մեր տանը ու
ամեն անգամ տուն գալիս, անցնում էր իմ աշխատասենյակը,
որտեղ մի քանի անգամ գիշերներ լուսացրել էր–
Հազար ու մի բան է պատերիս կախված, գինի խմելու կոտոշներ,
սուրճ պաՀանջելու զանգ, իրար կտցաՀարող աքլորներ, բարդիներ,
աղվեսի մորթիներ, կոտոշներից պատրաստված արծիվեր, բեռնավորված էշերի
քարավան ՝ կավից, ոսկեբաշ նժույգ, եղնիկի տոտիկներ, քարտեզներ,
Մասիսի նկարները, գրողների, բանաստեղծների լուսանկարներ և այլն։
Իսկ իր ՝ մեծն Շիրազի լուսանկարը մեկ մետր մեծություն ունի ։ Շիրազն անցավ իրեն Հմայող սենյակը ՝
ասելով.
–Տեսնեմ, ինչ նոր բաներ ունես քո սենյակում...
Դուն մի անգամ ընձի ըսել ես, որ Աստված առաջ արարել է
կենդանիների աշխարՀը, նոր Հետո մարդու...
Կըսեիր, թե իր Հոգուց է մարդ արարել, սրան տալով, նրան տալով,
իր Հոգին պակասել է, դրա Համար է, որ Աստված շատ անգամ գութ ու Հոգի չունի ու,
որ իր Հոգին իսպառ չսպառի, շատ ազգերի, շատ մարդկանց էլ արարել է կենդանիների
շնչով, ճի՞շտ է։
֊Այո՛, այդպես է...
–Հետո դուն ընձի կըսես, թե ամեն մարդ մի կենդանու կնմանի, դե դուն ընձի ըսա,
թե ինչ կենդանակերպ ունի Ավետիք ԻսաՀակյանր, իմ Վարպետս :
Երկար մտածելու կարիք չեղավ, զգացի, որ բոլորին է մատնացույց անելու, ում լուսանկարր փակցված է
պատին։
– Քո Վարպետը, Շիրա՜զ, փղի է նման։
–Հա՛, ճիշտ կըսես...
–Շիրազն ու մյուսներր երկար նայեցին ԻսաՀակյանի նկարին։
Այլևս ոչ ոք չէր ժպտում ու իրար ականջի ինչ-որ բաներ էին քչփչում ու սպասում Շիրազի հաջորդ
հարցերին.
-Դե ըսա, թե Թումանյանը վո՞վ էր
-Թումանյանր լեոնաշխարՀի ազնվացեղ վագր էր...
Նորից բոլորը զննում են Թումսւնյսւնի դեմքն ու
վերՀիշում նրա մեծությունը, վեՀությունը ու գլուխները տմբտմբացնում, ասելով «Հաստատ վագր է»...
–Սևակը վով էր–––
–Սևակը ցուլ էր––.
Նորից բոլորը երկար նայեցին Սևակի դեմքին...
֊Զարենցր վո՞վ էր...
–Զարենցը Հովազ էր վանդակված...
Բոլորր թեքվեցին դեպի Չարենցը,
երկար նայեցին ու անշշուկ Խոնարհվեցին նրա դառը ճակատագրի և մեծության առջև...
-Չէ՚, գործիդ մեջ վարպետ ես, Սամվել Սոկրատ, աչքիս ավելի մեծցար,
–ասաց ու աչքը չէր կտրում Չարենցի լուսանկարից:
Շիրազը մթագնած, մտախոՀ, նայեց, նայեց ու ձեռքը վեր բարձրացնելով ասաց,
–Չարենցր ուրիշ էր, ուրի՜շ։
Չեղներ Զարենցր, չէր էղնի « Դանթեականը»...
Վո՞վ էր Կոմիտասր...
–Կոմիտասր Հայոց ազգի թևաթափ սոխակն էր...
–Վո՞վ էր Սայաթ-Նովան–, ցուցամատր դնելով Հենց նկարի վրա։
–Սայաթ-Նովան Հայ քնարի նրբին լարն է՝ արցունքոտված, նույնպես՝ սոխակ...
-Չէ՜, գործիդ մեջ վարաետ ես, քեզնից շատ բան կարելի է սովորել,
առակներիդ Համար խոսք չկա, խոսք չկա նաև համոզիչ, իմաստալից թռիչքներիդ մեջ,
- ու նորից աչքր գցեց չորս կողմն ու մատնացույց անելով Համո Սահյանին ասաց.
–Համոն վո՞վ է, ԱաՀյանր։
–Մինչ իմ ասելը, ինքն ասել է, թե ով է՝
***
Ես տքնեցի համառ,
Ես տքնեցի անդուլ,
Բայց իմ տքնությունը
Զուր անց կացավ։
Ես եզ էի ծնվել
Լոկ ամոլի համար,
Բայց մաճկալս եզ էր,
Չհասկացավ։
–Հա՜, ճ՜իշտ է, ինքն ըսել է, թե ինքր ով է...,
– Նայեց Մկրտիչ Սարգսյանի լուսանկարին.
–Մուկուչը վո՞վ է...
–Առյուծ՛... Թաթը ականով վնասված առյուծ է Մկրտիչ Աարգսյանր։
–Հա՛, թաթր կոտրված է, չի աշխատե, ճիշտ կըսես, չէ՛, չէ՛,
ճիշտ չես ըսե, առյուծր որ ինքն է, հըբը ե՞ս վով եմ...
որ ես առյուծ չեղնիմ, բա ուրիշ ի՞նչ կեղնիմ...
Առանց պատասխան տալու շուռ եկա ու նայեցի մեծադիր իր դիմանկարին :
–Հա՛, գտա, ես արծիվ եմ որ կամ, ես անոնցեն վե՜ր եմ...
–ու ծիծաղում է։
–Զորավար Անդրանիկին մոռացանք,–
նկարին նայելով ասաց,–
Վո՞վ է զորավար Անդրանիկը, դե ըսա...
֊Զորավար Անդրանիկին ով չի ճանաչում, թե ով է,
սփյուռքի Հայերն էլ, տեղի Հայերն էլ գիտեն ու երգում են.
«Որպես արծիվ սավառնում ես լեռ ու քար»...
–Հա՛, ճիշտ կըսես, լեռնային արծիվ է, Անդրանիկր ամպերից էլ
վեր սավառնող արծիվ է, անդրանիկներ շատ են Հարկավոր,
շատ, որ Հայոց Հողն ազատվի,
Մուշը, Կարսը, Մասիսները,
Վանա ծովը, Վանը մնացին գերված...
–Շիրա՚զ, Հո չե՞ս վիրավորվում, որ Անդրանիկ զորավարի նկարը քո
նկարից վեր եմ փակցրել, Հենց քո նկարի ուղիղ վերևում...
–Շատ վիրավորված կեղնեի, եթե ինձնից վեր չեղներ, ես էլ արծիվ եմ,
բայց Անդրանիկր ինձնից վեր արծիվ է...
Ես գրչով կրսեմ ասելիքս, Անդրանիկը թրով կըսեր...
Բոլոր ժամանակներում, բոլոր տարիներին, որքան էլ որ տեսել
ու զրուցել եմ Շիրազի Հետ, մշտապես զգույշ եմ եղել,
որ սրտի նուրբ լարերին չկպչեմ, հանկարծ չվիրավորեմ...
Այս անգամ էլ նրբորեն դիմեցի նրան.
֊Շիրա՚զ, Աստված մի արասցե, եթե դու մի օր գնաս էն աշխարՀը...
Իմացի՛ր, քեզ կաստվածացնեն...
-Չէ՛, սիրելի Սամվել, շատ ըսիր, Աստված շատ է մեծ, ընձի կսրբացնեն...
Հա՛, քիչ մնաց մոռանայի, քո կենղանակերպը ո՞րն է, քուկդ էլ ըսա...
Շիրազին պատասխանեցի Հետևյալ տողերով.
Ինձ ասի՝ շուն եմ,
Հոտը պահող շուն...
Կյանքս մաշեցի
Գիշերներն անքուն,
Գայլ չէր մոտ գալիս
Հոտին իմ ահից,
Չէի վախենում
Ես նույնիսկ մահից ...
Բայց թե ի՜նչ արած՝
Հոտս մաղվում էր,
Ա՜խ էի քաշում՝
Սիրտս դաղվում էր։
Տքնեցի իզուր,
Վիճակս այլ էր,
Հոտս հոշոտվեց,–
Հովիվս գայլէր...
–Հա՛, լավ շունր մարդ է... Վատ մարդը՝ շուն,– վրա բերեց Շիրազը:
Ու դուրս եկանք Շիրազի ասած թանգարանից: