samvelsokratyan » 27 мар 2019, 19:37
ԿՐԿԻՆ ՆԱՄԱԿՆԵՐ ՇԻՐԱԶԻՑ
Շիրազին նամակ եմ գրում և կրկին երկու տող էլ ՝ դուստրս Կարինեն է գրում
և ստանում եմ պատասխան ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Սիրելի Սամվել Սոկրատ.
Ստացա սրտաբուխ և ազնիվ, բայց մի ինչ-որ վախով արցունքացողված,
բայց վարդալից նամակդ և խորին շնորհակալությունս նաև՝
ինձ նվիրածդ բանաստեղծական տողերի համար։
Դու ինձ ու իմ քնարն ավելի ճիշտ ու խորն ես հասկացել,
քան ողջ այս դարի մեռած «քննադատական» ոհմակր...
Համբույրներ քեզ...
Բայց ինչ ասեմ «վախիդ» մասին, որ գրում ես,
թե՝ «այս մասին չհայտնես վերադասիդ» : Մի՞թե կարծում ես,
որ կա ավելի բարձր վերադաս, քան ինքը Մասիսը,
իսկ չէ՞ որ իմ գլուխը նրա մեջ է, իմ ողջ էությունը՝ Մասիսի մեջ...
Խիստ վիրավորել ես ինձ՝ անգիտությամբ։
ՀովՀաննես Շիրազ»
Նույն ծրարի մեջ պատասխանում է Կարինեին
«Սիրելի Կարինե.
Եթե դու կուզենայիր անուն հանել՝
սրբությամբ հետևիր հորդ՝ Սամվելի սուրբ և հայրենա-ազդապաշտ ոգուն,
և կրիր մանուկ ոգուդ մեջ՝ Մասիսները և մանավանդ Մաշտոցին,
այսինքն՝ Հայոց Աստվածային լեզուն, մայրենին։
ՀովՀաննես Շիրազ»
ՇԻՐԱԶԸ ՓՈԹՈՐԿՎԵՑ
Երևանից գրողներ էին եկել Կիրովական։
Նրանց Հետ Հանդիպում Էր տեղի ունենալու մշակույթի պալատում։
Նախօրոք Հիմնարկ– ձեռնարկություններում բաժանվել Էին հրավիրատոմսեր։
Բոլորն Էին ցանկանում տեսնել անվանի գրողներին ու բանաստեղծներին։
Եկել Էին Սերո Խանզադյանր, Պերճ Զելթունցյանը, Մկրտիչ Սարգսյանը, Համո ՍաՀյանը, ՀովՀաննես Շիրազը, Պարույր Սևակը, Գևորգ Էմինը։ Սակայն շատերր չունեին Հրավիրատոմս և կամենում էին,
ինչ գնով էլ լինի, ներս մտնել ու տեսնել այդ մեծ մարդկանց։
ՆախագաՀությունում գրողների Հետ նստած էր քաղաքի պետական –կուսակցական վերնախավը .
Բացման խոսք ասաց քաղկոմի առաջին քարտուղար Հայկ ՕՀանյանը։ ԱյնուՀետև ելույթ ունեցան բանաստեղծներից Գևորգ էմինը, Համո ՍաՀյանը, Պարույր Սևակը։ Շիրազը նստած էր նախագաՀությունում,
Հանկարծ ոտքի կանգնեց ու փոթորկալից ձայնեց.
–Ի՞նչ է, որոշել եք ընձի ձայն չտա՞լ...,– ասաց ու դահլիճից դուրս եկավ՝ զայրացած, կորցրած ինքնատիրապետումր։
Վազքով Հասա Շիրազին ու ձայնեցի,
–Շիրազ, ախր ո՞ւր ես գնում մեն-մենակ։– Շրջվեց, տեսավ ինձ, կանգնեց,
զայրացկոտ դիմեց ինձ.
՜Չիդե՞ս, ուր կերթամ, Գուգարաց աշխարհն էլ է երես թեքել,
Հա՞, լեզուս ամենուրեք փականքի տակ կպաՀեն, Հա՞...
Ես էդոնց...
-Շիրա՛զ, դու դրանից չպետք է վիրավորվես, մեծ մարդը մեծի նման պետք է մտածի...
–Դրանով ինչ կուզես ըսել.
–Այն, որ մտածված քեզ ձայն չեն տալիս...
-Ինչո՞ւ, ո՞ր մեղքիս Համար։
–Քեզ ձայն չեն տալիս, որովհետև գիտեն, որ դու Համարձակ ես,
կեղծավոր չես, գնդակներդ անվրեպ կպչում են թիրախներին,
գիտեն, որ դու Մասիսներից ես խոսելու, գերված Հայաստանի հողերից,
երկրռւմ տեղ գտած թերություններից, կաշառակերությունից ու սրիկա
յություններից, Ադրբեջանում հայկական խաչքարերբ ջարդելուց, «եղբայր»
ժողովուրդների կողմից եկեղեղիները քանդելուց, սրբավայրերը պղծելուց։
Վերևներում իմանալու են ասածներիդ մասին, քաղաքային իշխանության վրա
ամպրոպներ են կուտակվելու, դրա Համար Էլ րնդհանրապես քեզ ձայն չեն տալիս,
սիրելի՜ Շիրազ, Հայոց բանաստեղծ...
Շիրազը նայեց, աչքերը փայլատակեցին, մատներով մազերը սանրեց, զայրույթը մեղմացավ ու ասաց.
–Հա՛, առակագիր Սամվել Աոկրատ, ճիշտ բաներ կըսես, Համա թե դու իզուր չելար,
որ ամբիոնից ըսեիր այն, ինչ որ հիմա ըսիր ինձ։
–Հա՛, բայց ինձ Էլ ձայն չեն տալիս, Էլի քեզնից քաշվում են,
բայց ինձ ձայն տալուց Հետո Հարձակվում են վրաս,
կտցաՀարելր դեռ ոչինչ, ուղղակի գլխիս բամփում են...
Քաշքշելով շորերս պատռում են, քիչ Է մնում ոտնատակ տան .
Մի օր մի ամբիոնից լեզվիս կապանքներր քանդեցի ու ճառ ասացի,
որտեղ ներկա Էին մեր նախկին քաղկոմականները, կես քայլ Էր մնում,
որ ճերմակ արքերին բարև ասեի...
Շիրազի Հետ զրուցելով Հասանք Հյուրանոց, Հրավիրեցի տուն,
չեկավ, առանձին սենյակ ուներ, մնաց Հյուրանոցում:
Առավոտյան գնացի Հյուրանոց, մուտքի մոտ Պարույր Սևակը կանգնած Էր
մեր Համաքաղաքացի Սերգեյ Աբելյանի և իմ վաղեմի ընկեր՝ Ֆելիքս Ավետյանի Հետ։
Դեռ տէղ չհասած՝ Ավետյանը ձայնեց.
–Արի՛, արի՛, ընկեր առակագիր, քեզ մոտ լավ Է ստացվում,
Սևակի Համար երկու տող բան Հորինիր։
Պարույր Սևակի Հետ րնկերական մտերմություն չունեի.
Ամեն անգամ Հո չի ստացվում, րնկեր Ավետյան,
Հետո մեծ Սևակի Համար փոքր բան ասելը Հանցագործություն Է,– ասացի ես։
Զգացի, որ Սևակին դուր եկավ ասածս։ Այս անգամ Էլ Սևակը դիմեց.
–Որ այդքան բանը գիտես, կարող ես մի բան Էլ հորինել...
Նայեցի աչքունքին, սևամաշկ դեմքին, ճակատին կուտակված ակոսներին,
ձեռքի թղթապանակին ու ասելիքս ստացվեց այսպես.
Մի օր մայրդ գրկեց բարուր,
Ու անունդ կնքեց Պարույր,
Բոցերի մեջ դու շունչ առար,
Այրվեցիր ու Սև - ակ դառար...
Սևակը Ժպտաց։ Հայացքներ փոխանակեցինք ու գրկախառնվեցինք:
–Իմ մասին դեռ ոչ ոք չորս տողով պոեմ չի Հորինել։
Շատ լավ ասիր, չգիտեմ թե ինչ ունես գրած, բայց գիտեմ,
որ առակագիր ես, Հետևաբար և ունես մեծ ու մնայուն,
Հավերժական թեմա...
Մտա Հյուրանոց, երևում էր, որ Շիրազր վաղուց է արթնացել,
սենյակում Հեա ու առաջ էր անում։ Նկատելով ինձ, ասաց.
–Ինչո՞ւ շուտ չեկար, մեն-մենակ գժվեցի։
- Նորից վերՀիշեց երեկոյան կատարվածը, նորից մռայլվեց։
Ես էլ նորից Հիշեցրի նրան պատճառը... Ու կրկին ժպտաց մեծ բանաստեղծը:
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ
Ամառային պայծառ ու արևոտ օր էր։ Երևանի Հրապարակում Շիրազն աղմկում էր,
շուրջր մեծ բազմություն էր Հավաքված։
֊Սիրաս նեղված է...
- Իսկ ինչո՞ւ է սիրտդ նեղված, սիրելի՛ Շիրազ,– մոտեցա բանաստեղծին՝.
- Ի՞նչըխ չնեղվի, մորթել կուզեն Հայոց լեզուն,
ջնջել կուզեն մեսրոպատառր աշխարՀիս երեսից...
Շատ անգամ, որպեսզի Շիրազր ինձ լավ Հասկանա,
իր Հետ խոսում էի իր բարբառով։ Զայրույթս մեղմելու Համար ասացի.
–Զեն կըրնա, շան պոչ կուտեն, Սասիս սարին դեմ կգան, չեն կըրնա իջեղնել անդունդ...
Շիրազի ալեկոծությունն անցավ, պայծառացավ ու ասաց.
–Հա՜, Հաստատ, դուզ կըսես, Համա թե փորձեր են անում,
վերևն իրենց Հերթին, Հայերն էլ իրենց Հերթին, ուր կնայես ռուսական է,
խանութների վրա անգամ Հայերենը չկա։ Վրացիներր մեզնից խելոք են։
էնոնց ազգայինը չի մեռնի, ռուսականը նրանց մեջ քիչ է, վրացականը՝ շատ.
Հայոց լեզուն մորթել կուզեն, Համա թե չեն կըրնա։ Ես ինչ ըսեմ էն Հայերին,
որ իրենց կոտրած մատներով Հայկականր թողած՝ իրենց երեխոցր
այլ ազգի տառեր գրել կսորվցնեն, Հայկականր
Հենց իրենք կուզեն մեռնի, մայրենին մոռցած՝
իրենց բալիկներու շրթներուն օտարը կկպցնեն ու սուրբ Հայոց Հացին կթքեն...
֊Զէ՚, Շիրազ, անմահ է, հավերժական է հայոց լեզուն...
–Հա՛, ես էլ կըսեմ, Համա թե չեն Հասկընա։ Հայոց լեզուն ծիածանի կապույտ գույնն է,
երկնագույնն է... Ամեն ազգ մի ծաղիկ է, ճիշտ չե՞մ րսե, մարդն էլ քայլող ծաղիկ է...
–Շատ ճիշտ ես ասում, վարպետ Շիրազ։
–Դե որ ճիշտ կըսեմ, դե ասա տեսնեմ, Հայոց ազգս ո՞ր ծաղկին Է նման, ռուսաց լեզուն՝ որ...
–Ռուսաց լեզուն գեորգինա Է, գեղեցիկ, մեծ, փարթամ, բայց...
–Հա՜, Հա՜, Հա՜,– լիաթոք ծիծաղեց բանաստեղծը,– բայց անՀոտ ծաղիկ Է––– Քա Հայոց լեզուն ո՞րն Է...
֊Մանուշակն Է, բուսած լեռների գագաթներին,– պատասխանեցի ես լրջորեն:
Լրջացավ նաև Շիրազը, մի քայլ ևս մոտեցավ, մի քիչ կռացավ, նայեց աչքերիս, նայեց րնկերոջս դեմքին,
շրջվեց Հավաքված բազմության կողմը.
–Շատ ճիշտ ըսիր, Սամվե՚լ, ի՞նչըխ ես չէի իմացել, որ ազգս մանուշակ է, որ կա...
փոքրիկ է, բուրավետ է, ոսոխների ոտքերի տակ չընկնելու համար լեռներն է
բարձրացել, կապույտ է՝ ծիածանի երկնագույնն է, ճիշտ ըսիր, Սամվել-առակագիր։
Սպասող աղջիկներից մեկի ձեռքից վերցրի թուղթ ու Գրիչ , Գրեցի ու բարձրաձայն կարդացի.
Կապույտը շատ է աշխարհիս վրա,
Ուրիշ գույներր ինձ թվում են քիչ,
Ու ես լսում եմ երանգից նրա,
Անհույս աղերսի - անձայն մանկան ճիչ...
–Հենց նոր Հորինեցի՞ր, Սամվե՚լ, մեկ Էլ ըսա՛,– Շիրազը ձեռքիցս վերցրեց թուղթը,
նայեց, ինքը ցածրաձայն կարդաց, ասելով.
-Փոքրիկ Է, գողտրիկ Է, բայց զորավոր Է, թևավո՜ր Է...
–Չեղներ այս լավ աղջիկը, չէին ստացվի այս լավ տողերը,–
գրիչն աղջկան մեկնելով ասացի ես։
–Անունղ ի՞նչ է,– աղջիկն ամոթխած գլուխը կախեց։
–Հասմիկ։
֊Լավ անուն է, Հայկական է,– ու Հասմիկի տետրում նույն գրիչով գրեց.
Ուր էլ գնաս, Հասմիկ մնաս
Առհավետ,
Ծլես, ծաղկես,
Մասիսների լանջի հետ,
Կյանքդ լինի անմեռ գետ...
Հովհաննես Շիրազ
Последний раз редактировалось samvelsokratyan 01 апр 2019, 21:53, всего редактировалось 1 раз.