ԱՌԱՆՑ ԽՄԵԼՈՒ ԳԻՆՈՎՑԱԾ ԵՄ
Շիրազի հետ իմ հանղիպումներր լինում էին դեպքից դեպք, բնակվում էի Կիրովականում, այդ պատճառով էլ կապր բանաստեղծի հետ նամակագրությամբ էր։
Հատկանշական է այն, որ չի եղել մի դեպք, որ նամակս մնա անպատասխան։ Եվ դա այն դեպքում, որ ինձ նման քանի՜ քանիսն էին նամակ գրում Շիրազին։
Պատասխանում էր պարտաճանաչորեն Հայաստանի բոլոր անկյուններից, նաև Սփյուռքի Հայությունից իրեն հասցեագրված բոլոր նամակներին։
Եվ ինչպե՞ս էր ժամանակ գտնում...
Ոմանք անխոհեմ գտնվելով տարածում էին ամենուրեք, որ Շիրազին տեսել են խմած, Շիրազի հետ խմել են, Շիրազը շատ էր խմած և. այլն, և այլն...
Մինչդեռ Շիրագր առանց խմելու էլ գինովցած էր թվում։
Արևելքի մեծ բանաստեղծ Օմար Խայամր սիրել է խմել, գովերգել է գինին, բայց ոչ ոք Խայամին հարբեցող չի համարել.
Ինչ ես իզուր օրդ կապել պասի հետ,
Գնա պանդոկ, ընկերացիր թասի հետ,
Մահից հետո կուժ կսարքեն քեզ, Խայա՛մ,
Գանգդ խաոնած քո ամեն մի մասի հետ...
Սի օր մեր տանն էր մեծ բանաստեղծր, նկատեց, որ ես չարաշահում եմ ծխախոտր, ասաց.
-Շատ ես ծխում, Սամվել, օրական քանի՞ տուփ կծխես, սենյակումդ ծխի ամպեր են գոյացել, քիչըմ քիչ ծխե...
–Ես առանց ծխելու էլ ծխում եմ, սիրելի Շիրազ,– պատասխանեցի։
–Ինչը՞խ թե...Հա՛, կեցի՜, հասկըցա, ասել կուզես, որ առանց ծխելու էլ այրվում ես, վառվում ես, մոխրանում ես, ճի ՞շտ ըսի...
–Այո՛, միանգամայն ճիշտ կռահեցիր, Շիրա՛զ.
–Ես էլ առանց խմելու խմած կերևամ, խմած եմ ու գինովցած եմ...
–Այսինքն, աշխարհիս հոգսերով, Հայաստանի հոգսերով ու ցավերով, ցավերով ու դավերով...
եղածով ու գալիքով տառապում ես ու չգիտես, ո՞ր ցավին հասնես, ո՞ր ցավը հոգաս,
ճի ՞շտ կռաեցի,– ժպտացի ես։
՜Այո՜, շատ ճիշտ կըսես, ղու ինձ լավ կհասկընաս, դրա համար էլ ես քեռի հետ մտերմություն կենեմ...
ՇԻՐԱԶԸ՝ ԱՌԱԿՆԵՐԻՍ ԽԲԱԳԻՐ
Երկու ամիս ընդմիջումից հետո զանգեցի Շիրազին ուշ երեկոյան։
–Հա՛, Շիրազն է,– խրոխտ ասաց։
–Բարի երեկո, սիրելի՛ Շիրազ։
–Բարև, վով է, վո՞վ կխոսե։
–Առակագիր Սամվելր։
-Ձայնդ նման չէ Սամվելին, թե որ դուն ես, դե էն քառյակը ըսե, էն որ ես եմ գրել ու դուն էլ շատ կսիրես։
֊Ամպը վերից է գալիս,
Սարի ծերից է գալիս,
Անձրև տեղա թե կարկուտ,
Մեկ է, վերից է գալիս...
–Հա՛, դուն ես, դե էն մի քառյակն էլ ըսե, որ քո կարծիքով պոեմի Հավասար է։
֊Ղարաբաղը մորս կանչն է,
Ինձ է կանչում հույսով տրտում,
Ղարաբաղը իմ կակաչն է,
Կարմիր, բայց սև ունի սրտում...
-Չէ, իսկապես ղուն ես, ի՛նչ կենես, ձագուկներդ ինչը՞խ են։
–Լավ են, շնորհակալություն, ե՞րբ կարող ենք հանդիպել.
–Հիմա ուշ է, վաղը կեսօրից հետո կսպասեմ զանգիդ, րարի գիշեր։
Մյուս օրր երեկոյան զանգում եմ Շիրազին։
–Հա՛, Շիրազն է, վո՞վ է զանգողը
–Ես եմ, Սամվելը, ո՞ր ժամին հանդիպենք, սիրելի Շիրազ։
–Մենա՛կ չեմ, Խաչիկ Դաշտենցր քովս է, իրեն հետ կգամ։
–Ես էլ մենակ չեմ, ընկերոջս հետ եմ։
-Ո՞ր րնկերոջդ, ես ճանաչո՞ւմ եմ, անունը ի՛նչ է–
-Չէ՛, դժվար թե ճանաչես, Երևանից է, Պատվական Խուդինյանն է, դատախազ, շատ լավ ընկեր է։
–Անունը լավն է, հըմը գործր լավը չէ, թե որ վտանգավոր մարղ չէ, հանդիպենք :
–Ես վտանգավոր մարդկանց հետ գործ չունեմ, մի կասկածիր...
Շիրազր եկավ Խաչիկ Դաշտենցի Հետ, ում հետ ես ծանոթ էի միայն գրքերից՛
Խոսեցինք հին ու նոր օրերից։
Շիրազր կամացուկ ականջիս շշնջաց.
–Ընկերդ՝ Պատվականը, լավ րնկեր կերևա, ճիշա կըսեիր։ Հիմի ինձի ըսա ՝ ի՛նչ նոր բան ունես գրած։
«Արմենիա» ռեստորանը լեփ-լեցուն էր մարդկանցով, Շիրազին հրավիրողներր կրկին շատ էին, բայց ոչ մեկի հրավերը չընդունեց։
Երկու ձեռագիր առակ էի վերցրել Շիրազին ներկայացնելու համար։
Ասացի.
–Շիրա՛զ, նայի՛ր, պիտանի բանե՞ր են, թե՞ չէ։
- Շիրազր կարդաց, նայեց, ժպտաց։
Շրթունքներր թրջելու Համար մի կում կոնյակ խմեց ու ասաց.
-Գրիչդ տուր, քո ներկայությամբ մի բառ փոխեմ, որ ավելի լավ առակ դաոնա։
–Հենց դրա Համար եմ բերել, որ ղու նայես, շտկես, տպագրելու անցաթուղթ տաս։
16
------------------------
ԷՇՆ ՈՒ ԴԴՈՒՄԸ
Բեռից խիստ հոգնած, տնքալով անվերջ,
էշն արածում էր ծաղիկների մեջ,
Աջ ու ձախ թեքեց գլուխը պառավ,
Ու հանկարծ դունչը դդումին առավ,
Իշուկին ասավ դդումը դեղին.
֊Ուրախ եմ տեսնել իմ ազնիվ ցեղին,
Ո՞նց ես ցեղակից, ինչպե՞ս է հալդ,
Հրճվանք պատճառեց ինձ այցի գալդ։
֊Մենք ի՞նչ ցեղակից, ես՝ էշ, դու՜ դդում,
Սեր երկուսի մեջ ի՞նչ նմանություն։
֊Ո՞նց ես մոռացել, այ իմ հաստակող,
Դու չե՞ս զգացել հեգնանքը ծակող,
Որ անհասկացող և հիմար մարդուն
էշ են անվանում կամ թե չէ՝ դդում...
֊Քո ասածներին ես համամիտ եմ,
Քիչ ուշ հասկացա, ի՜նչ միամիտն եմ,
Եվ շատ անգամ են մեզ գցել նեղը,
Միշտ ցանկացել են ջնջել մեր ցեղը...
–Դու անհոգ մնա, բարեկամ իշուկ,
Թող քեզ չհուզի և ոչ մի շշուկ,
Որքան էլ ջոկեն լավերից գեշը,
Իսպառ չեն ջնջվի դդումն ու էշը...
Շիրազը վերջին տողր խմբագրեց այսպես՝
Հավերժական են դդումն ու էշը...
Եվ, իրոք, հավերժական բառր Շիրազի ձեռքով առակի բովանդակությանը նոր շունչ տվեց։
Վերջին տողերը բարձրաձայն կարդաց.
Որքան էլ ջոկեն լավերից գեշը,
Հավերժական են դդումն ու էշը...
–Ա՛ռ, սիրելի Սամվել Սոկրատ, կատարյալ է, անթերի, խորիմաստ,–
Հետո կարդաց «.Սոխրամանր» վերնագրով առակը.
-----------------
Ս՜ի հարուստ մարդ
Իր հարկի տակ շքեղազարդ
Այնքան կերավ, կտրեց շունչը,
Ու փորն հասավ մինչև դունչը...
Գինու փարչն էլ երբ դատարկեց,
Իր կենացը առաջարկեց...
Ծխախոտն Էլ կամաց վառեց
Ու ինքն իրեն այսպես ճառեց.
֊Ես գանձ ունեմ, անսպառ գանձ,
Չար են նայում մարդիկ նախանձ,
Արարել Է աշխարհն ինքը.
Հարուստ մարդու գրպանն ու փորն Է միշտ լիքը...
Մոխրամանր քմծիծաղեց
Ու հարուստին այսպես դաղեց.
֊Դու հարուստ ես, ես՝ մոխրաման,
Սակայն շատ ենք իրար նման
Մեր Էությամբ մենք շատ ենք մոտ,
Որքան լիքը՝ այնքան կեղտոտ...
Շիրազը նայեց, ժպտաց ու առակն ինձ տալով՝ ասաց,
–Լավն են, էսիգ էնորեն, էնիգ էսորեն, ըսիգ կատարյալ է, շտկելու
կարիք չունի, դու իսկական առակագիր ես, այն էլ ուժեղ առակագիր,
գրե, առակներից հատոր չի դաոնում, բայց գիրք դաոնում է, առակի
լուծը ծա՜նր է...
ՄԱՍԻՍԻԿԻՆ
Լսել էի, որ Շիրազը զավակ է ունեցել և Մասիս անվանակոչել
. Մի օր զանգեցի հենց իրենց տան մոտից.
֊Ես եմ, Սամվելը։
–Սամվել չկա, մեկ Սամվել կար ու էլ չկա,– ձայնից զգացվում էր, որ զայրացած է, ու կտրուկ լսափողը դրեց ցած։
Նորից զանգեցի.
-Չէ, մեկր կա, սիրելի Շիրազ, դու այդ մեկին Սամվել Սոկրատ ես ասում, առակագիր Սամվելն եմ, սիրելի Շիրազ։
Զայրույթր մի քիչ մեղմացավ, պատասխանեց.
–Հա՜, ճիշտ որ մի Սամվել կա, այն էլ դու ես, ի՞նչ կա ձեր կողմերր։
–Առանձնապես բան չկա, իմացել եմ մանչ ես ունեցել, անունն էլ Մասիս ես դրել։
-Այո՛, ճիշտ է.., Սիս էլ կունենամ...,– ասաց ու լսափողը կրկին դրեց։
Մի փոքր վիրավորված զգացի, բայց ներքուստ ուրախ էի,
Ի՞նչ իմանաս ի՛նչ կա նրա հոգեկան աշխարհում, ինչի՞ց էր զայրացած, հազար ու մի հոգս, հազար ու մի ցավ...
Մի քիչ թափառեցի, հետո մտա սրճարան, անկյունում մի ազատ սեղան գտա ու էքսպրոմպտով գրեցի հետևյալը.
ՍԱՍԻՍԻԿԻՆ
Մասիսներ են ծնվում ահա,
Գուցե հրաշք լինի հիմա,
Մասիսի պես հավերժանաս,
Փակ դռների ճամփան բանաս,
Հողն ազատես մեր սիրասուն,
Մասիսները փրկես գերուց,
Հասնես Սասուն,
Մեծ Շիրազի փոքրիկ բալիկ՝
Տիգրան դառնաս կյանքում գալիք...
Սրճարանիդ դուրս եկա ու նորից զանգեցի Շիրազին.
֊Ես եմ։
–Հա, ի՛նչ կա, կարոտցե՞լ ես։
–Լսիր, ինչ գրեցի Սասիսին նվիրված,– ու ընթերցեցի։
֊Հենց նոր գրեցի՞ր։
–Հա՛, հենց նոր, սրճարանում։
-Նորից կարդա, քիչըմ դանդաղ, որ լավ հասկանամ։
Նորից լսեց։
–Շատ լավ է, արի տուն, տես թե ի՛նչ տղա է Մասիսիկը...
Գնացի, սպասում էր ինձ,
֊Արի, տես, թե ի՛նչ տղա է,– ասելով մոտեցավ Սասիսիկի մահճակալին
– Դե, նայե, թե բռունցքներր ինչըխ է սեղմել, դու տես,
Հանգիստ չունի, խոսել կուզե, չի կրնա, ժպտա կր, ձեն կուտա, ճչա կր, լավ տղա կերևա, չէ՞ :
–Հա, շատ լավ տղա է, լավ մարդ է դաոնալու, Աստված պահի...
–Ձոնդ իրեն նվիրված լավն է, իրեն սազական է, մենք չկրցանք Մասիսները գերությունից փրկել,
հույսներս կթողնենք գալիք սերունդներին...

(990.38 кб) Просмотров: 681
Последний раз редактировалось samvelsokratyan 23 фев 2019, 16:02, всего редактировалось 1 раз.