samvelsokratyan » 23 фев 2019, 00:06
«ՄԱՍՈՒՆՔՆԵՐ ՇԻՐԱԶԻՑ»
ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Գարուն էր, ձնհալ, ամենուրեք առվակներ էին քչքչում, Երևանի Աբովյան փողոցով իջնում էինք Հրապարակ։ 1948 թվականն էր, զինծառայության մեջ էինք։
–Չգնա՛նք Շիրազին տեսնելու,– դիմեց ինձ Արթուրը, որ բնակվում էր Հենց Աբովյան փողոցում և ծառայում էինք միասին։
–Գնանք, տան տեղը գիտե՞ս, քեզ ճանաչո՞ւմ է։
–Ոնց թե, էլ ի՜նչ Երևանցի, որ Շիրազի տան տեղը չիմանա, այն էլ ես, գիտե՞ս քանի՛ քանի անգամ ենք Աբովյանով վեր ու վար արել նրա Հետ, անունս էլ գիտի, ինչ է, դու չե՞ս ճանաչում Շիրազին։
–Հեռվից մի երկու անգամ տեսել եմ, անՀարմար եմ զգացել մոտենալ, բայց Ավետիք Իսահակյանին տեսել եմ, հետը զրուցել, անցած տարի եկավ մեր զինվորական գունդր, Հանդիպում ունեցավ զինծառայողների Հետ: Մի բանաստեղծություն էլ ես էի գրել, ներկայացրի, կարդաց ու ասաց. «Ոչինչ, լտվ է, Հայրենասիրական է, աշխատիր ավելի լավացնել, հղկելու կարիք կա»։
Շիրազին սպասելու կարիք չեղավ, իր տան մուտքից դուրս եկավ փողոց ու մոտեցավ մեզ ՝ ասելով.
–Դու Արթուրը չե՞ս, էս ո՞ւմ կսպասեք, ժամադրվա՞ծ եք, երևի աղջիկների կսպասեք։
-Այո՛, Արթուրն եմ, Շիրա՚զ, լավ է, որ անունս չես մոռացել, մի տարի է, որ ծառայում եմ բանակում... Աղջիկների չենք սպասում, եկանք Ձեզ տեսնելու, ընկերս է՝ Սամվելր՝ Կիրովականից, գրելու փորձեր է անում, ծանոթացե՛ք։
–Լավ անուն է,– և ձեոքբ մեկնեց թեթևակիորեն,– Սամվելներ շատ են Հարկավոր, որ Մասիսներր գերությունից փրկեն...,- այսքանը ...Եվ բաժանվեցինք :
Ընկերոջս ցույց չէի տալիս, բայց ինձ երջանիկ մարդ էի Համարում, որովհետև ծանոթացել էի Շիրազի Հետ՝ մեր ազգային Հպարտության։
Հանգստյան օրերին թույլտվություն էինք վերցնում ու Արթուրի Հետ լինում էինք իրենց տանը, թափառում մարդաշատ Աբովյան փողոցով, ժամերով քայլում էինք Շիրազի տան մոտակայքով, որ մեկ անգամ էլ, թեկուզ Հեռվից, տեսնենք մեծ բանաստեղծին...
Последний раз редактировалось samvelsokratyan 23 фев 2019, 01:06, всего редактировалось 1 раз.