ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՍԱՄՎԵԼ ՇԱՀԻՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՍԱՄՎԵԼ ՇԱՀԻՆՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 14 апр 2011, 18:50

ՍԱՄՎԵԼ ՇԱՀԻՆՅԱՆ

Samvel Shahinyan.jpg
Samvel Shahinyan.jpg (16.14 кб) Просмотров: 994
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍԱՄՎԵԼ ՇԱՀԻՆՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 14 апр 2011, 18:51

13 ՀԱԶԱՐ ՏԱՐԵԿԱՆ ՆՇԱՆԱԳՐԵՐ


Նախամաշտոցյան գրերի, Հայաստանի պատմության հնագույն շրջանի գրավոր աղբյուրների, տեղեկատվության փոխանակման գրային, գրանշանային, պատկերային, պատկերագրային, գաղափարագրային համակարգերի մասին առավել ամբողջական պատկերացում կազմելու համար մի շարք գիտնականների, բնագետների, հետազոտողների և Հայաստանի անձավագիտական կենտրոնի կողմից մշակվեց և կազմվեց ժայռապատկերների հետազոտման ծրագիր: Եղեգնաձորի քաղաքապետ Սիրակ Բաբայանի օգնությամբ 2006 թ. հուլիսի 23-ին արշավախումբը սկսեց իր աշխատանքները: Ծղուկի լեռնաշղթայի հարավ արևելյան լանջագոգերից մեկում գտնվող չքնաղ մի լճակի ափին, 3400 մ. ծովի մակերևույթից բարձրության վրա արշավախմբի անդամները՝ Հրաչ Ղազարյանը, Սամվել Գրիգորյանը, Համլետ Մարտիրոսյանը և ես, Սիրակ Բաբայանի ու կինոռեժիսոր Ռուբեն Խաչատրյանի օգնությամբ վրաններ կանգնեցրինք, սարքավորումները և հանդերձանքը տեղավորեցինք ու հաջորդ օրը սկսեցինք աշխատանքները:
Այս աշխատանքների արդյունքները առանձնապես կարևորվում էին Ա.Դավթյանի և Հ. Մարտիրոսյանի կողմից հայ-շումերա-եգիպտական գրավոր առնչությունների առումով: Նրանք իրենց բազմամյա հետազոտությունների ընթացքում բազմաթիվ օրինակների էին հանդիպել, երբ եգիպտական հիերոգլիֆը, շումերական սեպագիրը կամ սրանց հնչյունային և իմաստային արտահայտությունները հին հայերեն էին հիշեցնում կամ կրկնում էին մեր ժայռապատկերները առանց որևէ շեղումների: Հ. Մարտիրոսյանը «Հայաստանի Հանրապետություն» թերթի մայիսի 12-ի տպված հոդվածում կարդում էր ժայռապատկերները՝ համեմատելով շումերաեգիպտական գաղափարանշանների հետ: Օրինակ, նա ամբողջական տեքստ է կարդում. «Աջակցություն և զորակցություն Արևի ժողովրդի զորացմանը»: Որպեսզի հայ հետազոտողները հնարավորություն ունենային մեր ժողովրդի ծագման և մշակույթի հինավուրց գրավոր հուշարձանների վերաբերյալ ավելի շատ նյութ ունենալու, քան կա` էականորեն կարևոր է փաստացի և դասակարգված նյութի հզոր բազան, որը և պատրաստվում էր իրականացնել մեր աշավախումբը:
Ընդամենը տասն օրում մենք արձանագրեցինք, չափագրեցինք, նկարագրեցինք և լուսանկարեցինք շուրջ 1000 ժայռապատկերներ և կշարունակեինք աշխատանքը, եթե վերահաս փոթորիկը, ձյունը, իսկ ապա՝ համատարած թխպածածկույթը, չխանգարեին մեզ: Օգոստոսի 1-ին մենք կապվեցինք Սիրակի հետ, որի մեքենայով էլ արշավախմբի մնացած երեք անդամներս` Հ. Ղազարյանը, Ս. Գրիգորյանը և ես, դժկամությամբ, բայց և գոհ ձեռք բերածից, իջանք «մարդկանց երկիրը»՝ թողնելով մեր սրտին չափազանց հարազատ լեռները վերևում:
Տարածքը, որտեղ իրականացրինք հետազոտությունները, քարտեզների վրա տարբեր անուններով է հայտնի, ավելի հաճախ քարտեզագիրները օգտագործում են Ղարաբաղյան բարձրավանդակ անվանումը: Բազմաթիվ լճերից, որոնք սփռված են ամբողջ բարձրավանդակով մեկ և ապահովում են Քաշաթաղի, Քարավաճառի, Վայքի և Զանգեզուրի գետերի ջրառատությունը, քչերը անուն ունեն, այն էլ` թուրքերեն: Ինչպիսի՞ն էին այս լճերի պատմական անվանումները, ես չեմ ստուգաբանել, սակայն ցանկության դեպքում երևի դժվար չի լինի, օգտվելով պատմական, աշխարհագրական գիտական գրականությունից և տեղանունների ակադեմիական բառարանային հրատարակություններից, վերականգնել հին և, իհարկե, հայեցի անվանումները:
Այս բարձրավանդակի կամ լեռնաշատ սարահարթի երկրաձևաբանությունը յուրահատուկ է և ինքնատիպ: Ես շատ եմ ճամփորդել, բայց նման վայրի և գեղեցիկ լանդշաֆտ չեմ հանդիպել ոչ Պամիրում, ոչ Կուրիլներում, ոչ Ալպերում և կամ մեկ այլ վայրում: Պատկերացրեք ժայռազուրկ և խոտածածկ մի հարթավայր, որի վերջն անհետանում է մշուշների մեջ` ստեղծելով անվերջանալիության պատրանք և բազմաթիվ առանձին հրաբխասարեր, հրաբխակոներ, որոնք տեղ-տեղ միանալով, դառնում են լեռնաշղթաներ և խաղաղ լճեր ու լճակներ, որոնք այստեղ լեռների գագաթներից դիտելիս այնպիսի տպավորություն են թողնում, կարծես ամռանը տունդրայում լինես:
Լճերից շատերը հավերժական չեն, որոշ վայրերում քարտեզների վրա նշված լճերի փոխարեն մենք հանդիպում էինք խիտ խոտածածկույթով ճահիճների, իսկ որոշ վայրերում էլ՝ մարգագետինների փոխարեն լճերի: Որոշ լճերում ձկներ կան, մյուսներում ձկները բացակայում էին, սակայն ջրլող թռչունները բազմաթիվ և բազմատեսակ լողում, որս էին անում, իսկ մոտենալիս՝ դժկամությամբ թռչում: Պարզ երևում էր, վայրի բնության մեջ ապրելով, սրանց մոտ մարդկանց նկատմամբ վախը բավականին թուլացել է: Հրաչը, որը Հայաստանի թերևս ամենագործնական դաշտային հետազոտողն է և բանիմաց կենսաբան, չէր դադարում թռչունների անունները տալուց, որոնք վաղուց Հայաստանի կարմիր գրքում են գրանցված և բազմաթիվ տարիներ առաջ են միայն գրանցվել ազատության մեջ ավելի ցածր բարձրություններում տեղադրված լճերում ու ճահիճներում:
Մեկուսի այս վայրերում, որտեղ ճանապարհները միայն քարտեզի վրա են, շատ քիչ մարդ կհանդիպեք: Մենք, համենայն դեպս, 80 կմ առաջանալով դեպի Վարդենիսի լեռնաշղթա, հանդիպեցինք ընդամենը չորս մարդու և տեսանք խոտհնձի համար նախատեսված երեք գյուղատնտեսական սարքավորում ու մեքենա:
Դաշտավայրում մկները բազմաթիվ են: Երևի հենց սրանք են հրապուրում այն բազմաթիվ գիշատիչ թռչուններին, որոնք այստեղ ավելի շատ են, քան Հայաստանում որևէ այլ տեղ: Բվեճների, բազեների, անգղների, գիշանգղների հետ այս որսով հրապուրված այստեղ բազմաթիվ են գայլերը, աղվեսները, արջերը, որոնց բազմաթիվ հետքերը մենք հայտնաբերում էինք վրանների շրջակայքում կամ ոչ հեռու լճակի ավազներին ու տիղմերին դրոշմված:
Մեզ հիմնականում հետաքրքրում էին հրաբխասարերը և նրանցից արտավիժման արգասիք հանդիսացող հրաբխային լավաները կամ առանձին ժայռաբեկորները, որոնք կիլոմետրերով կուտակվել, բարդվել են իրար վրա, անանցանելի «շինգիլ»-ներ, ինչպես սիրում էր ասել լուսահոգի պրոֆեսոր Սողոմոն Բալյանը, ստեղծելով հետազոտողների անցնելիք ճանապարհին: Ասեմ, որ մեր հիմնական նպատակին սևեռվելը Հրաչին ամենևին չխանգարեց հազվագյուտ բուսատեսակների մի շքեղ հերբարիում հավաքել: Այդ հավաքածուն Երևանում բուսաբանները ցնծությամբ դիմավորեցին:
Հետազոտությունների առաջին փուլում մենք չափագրեցինք և նկարահանեցինք Ծղուկ լեռից հյուսիս-արևմուտք տեղադրված լճի շրջակայքում եղած ժայռապատկերները: Այս լիճը սխալմամբ անվանում են Ուխտասարի լիճ, իրականում թույլ տալով 30-40 կիլոմետրանոց աշխարհագրական սխալ: Այս լիճը ոչ թուրքերեն և ոչ էլ հայերեն անվանումով հայտնի չէ խորհրդային կամ նախախորհրդային որևէ քարտեզի վրա: Լիճը պայմանականորեն անվանեցինք Ժայռապատկերների լիճ, և այստեղ մեր կողմից գրանցված ժայռապատկերները կոդավորել ենք «Ժ» տառով:
Մեր նախնիները ժայռապատկերներ ստեղծելիս, նախընտրել են հոծ, առանց ծակոտիների ժայռաբեկորները, ձեռքի տակ նման նյութի բացակայության դեպքում միայն ճարահատյալ պատկերները իրականացրել են ծակոտկեն բազալտի և նույնիսկ տուֆի վրա:
Ժայռապատկերները շրջակա հրաբխասարերից դեպի ստորոտը գահավիժած լավաների մեծաչափ ապարներ են: Այս իրար վրա կուտակված, կարծես հսկա մի մուրճի զորությամբ մասերի բաժանված և իրար վրա կիտված քարակարկառների մասին մի շարք տեսակետներ կան, բայց ավելի հավանական տեսակետը հետևյալն է: Դանդաղ հոսող լավան, հանդիպելով ջրային կամ սառցային կուտակման, արագ սառչում է և չի հասցնում միասնական մարմին դառնալ, վեր է ածվում ժայռաբեկորների: Ավելի ուշ, սառցապատումների ժամանակ հոսող սառցալեզվակները և ապա ջրհեղեղները (սրանք ավելի քիչ) տեղափոխում, կուտակում են ժայռաբեկորները:
Հենց սառցապատման հետքերը մեզ հնարավորություն տվեցին ճշգրտել ժայռապատկերների տարիքը: Վերջին Վյուրմ II և III սառցապատումները Հայաստանում տեղային բնութագիր կրելով, այնուամենայնիվ, բավական ընդգծված հետքեր են թողել Գեղամա, Վարդենիսի, Ծղուկի լեռներում, Արագածի վրա, իսկ կրաքարային զանգվածների զբաղեցրած տարածքներում, ինչպիսին է, օրինակ, Եղեգնաձորի մոտ, Արփի գետի ձախ ափից սկսվող ու մինչև Խաչիկ գյուղ և ավելի արևելք ձգվող լեռնազանգվածը, սառցադաշտային երևույթները չեն պահպանվել, բայց կողմնակի բազմաթիվ փաստեր կան, որ սառույցներն այստեղ էլ կարևոր երկրաբանական գործոն են եղել և ռելիեֆի ձևավորման գործում կարևոր դերակատարում ունեցել:
Սառցադաշտի աշխատանքի հետքերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր եղավ որոշել մի խումբ ժայռապատկերների տարիքը, որոնք մեր գնահատմամբ նվազագույնը 12500 տարեկան էին:
Ժայռապատկերներն այստեղ խեղված էին սառցադաշտի հոսքի հետևանքով: Առավել
արժեքավոր էր այն փաստը, որ այս հնագույն փորագրությունները պատկերում էին, մի շարք ծիսական պատկերներից շատ` նաև թամբած ձի, արոր, խոփ, սայլ, սուր, վահան, օղապարան և այլն: Այսինքն՝ մինչև այժմ ընդունված այն տեսակետը, թե ձին վարժեցրել են 5-6 հազար տարի առաջ, իսկ հողագործությունը ծագել է Եգիպտոսում և Միջագետքում ք.ա. III հազարամյակում, հաստատ Հայաստանի համար չի ասված: Հայաստանում հնագույն քաղաքակրթության նվազագույն տարիքը 13 հազար տարի է: Խոսքերիս ապացույցները Ծղուկ լեռան շրջակայքի Գեղամա և Վարդենիսի լեռների ժայռապատկերներն են:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՍԱՄՎԵԼ ՇԱՀԻՆՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 12 июн 2011, 14:31

ԱՆՀԵԹԵԹ ՀԵՔԻԱԹ ԿԱՐՄԻՐ ՑՈՒԼԻ ՄԱՍԻՆ


Չկարդացողների մոտ կատարյալ թախիծ չի առաջացնում


I


Առա­վո­տը խոս­տա­նում էր հո­գե­պա­րար և առանձ­նա­հա­տուկ լու­սա­վոր լի­նել:

Նման առա­վոտ­նե­րը զրն­գուն են լայ­նա­հուն գե­տի ափին: Այ­սօր դա առան­ձին սրու­թյամբ է ակն­կա­լում բա­ռի սահ­ման­նե­րում տա­ռը հար­գող մար­դը, որը ան­հա­ղորդ էր անց­յա­լի հուշ­ե­րին, իսկ ապա­գա­յի տե­սիլ­նե­րից որևէ կերպ չէր կա­րո­ղա­նում ներ­դաշ­նակ հա­ման­կար կա­ռու­ցել իր մտա­հա­յեց­ման կտավ­նե­րում:

Ման­րա­քայլ ու բա­ցա­հայտ դժ­գոհ քայլ­ված­քով նա կտ­րեց ան­ցավ գետ­նա­տա­րած, ալար­կոտ շար­ժում­նե­րով ինք­նա­ներ­թա­փանց­վող ար­ծա­թա­փայլ ամ­պա­քու­լա­նե­րի վեր­մա­կած բա­ցա­տը և մխրճ­վեց ան­տա­ռի գաղջ խն­ձո­րա­կա­նա­չի մեջ, հա­մոզ­վա­ծու­թյան մեծ պաշ­ար պա­րու­նա­կող ակն­կա­լի­քով, որ ան­տա­ռի մյուս կող­մում` գե­տա­փին, իրեն անակն­կալ է սպա­սում:

Ճա­նա­պար­հի այս հատ­վա­ծը, ամեն ան­գամ, բա­ռի սահ­ման­նե­րում տա­ռը հար­գող մար­դը, առան­ձին երա­նու­թյան և հան­դար­տու­թյան զգա­ցո­ղու­թյամբ էր կտ­րում­-անց­նում: Նույ­նիսկ սո­վո­րու­թյուն էր դարձ­րել դան­դա­ղեց­նել իր նպա­տա­կաս­լաց ման­րա­քայլ­-ա­րա­գըն­թաց գնաց­քը: Այս­տեղ մշ­տա­պես հան­դի­պող թա­ղան­թաթև մի­ջատ­նե­րը, որոնց թևերից` թռիչ­քի պա­հին, արևի ճա­ռա­գայթ­նե­րի բեկ­ված ցոլ­քե­րը սառ­նա­կա­պույտ ծվեն­նե­րի թափ­վող բույ­լե­րի էին վե­րած­վում, այ­սօր բա­ցա­կա­յում էին:

Նա փոր­ձեց չսևեռ­վել այս հան­գա­ման­քի վրա, սա­կայն` ապարդ­յուն: Առօրե­ա­կան ներ­դաշ­նա­կու­թյու­նից դուրս, առանց սառ­նա­կա­պույտ ծվեն­նե­րի թափ­վող բույ­լե­րի, խա­թար­ված բնա­պատ­կե­րը խո­րաց­րեց այն զգա­ցո­ղու­թյու­նը, որ գե­տա­փի իրեն սպաս­ող անակն­կա­լը մտ­քով անընդգր­կե­լի մի բան է լի­նե­լու:

Ասենք` խն­ձո­րա­բույր շի­կա­ցած ձյուն, կամ ոս­տայ­ննե­րի մեջ ան­վերջ զու­գա­վոր­վող կայ­ծակ­նե­րի սա­ռած, հյու­թեղ ժպիտ:

Ժա­մա­նա­կա­յին որո­գայ­թում ան­վեր­ջա­նա­լի, կրկն­վող գոր­ծա­ռույթ­նե­րով բնու­թագր­վող դե­գե­րում­նե­րի մար­դը, որը հար­գում էր տա­ռը` մի­այն բա­ռի սահ­ման­նե­րում, այն­քան էր սո­վո­րել կա­նո­նա­կարգ­ված ու վա­ղուց կա­ղա­պա­րա­տիպ դար­ձած ապ­րե­լու այս ձևաչա­փին, որ սար­սուռ զգաց:

Այն բա­նից հե­տո, երբ իս­պառ զզ­վեց բե­րա­նա­յին խո­ռո­չից ար­տամղ­ված օդի կա­նո­նա­կարգ­ված տա­տա­նում­նե­րն ունկնդ­րե­լուց և դա­դա­րեց խո­սել,- սա հա­վա­նա­բար նրա երկ­րորդ մեծ նյար­դա­յին ցն­ցումն էր տե­սա­ծից, լսա­ծից և վե­րապ­րա­ծից: Նա հնչ­յուն ար­տա­բե­րեց: Կարևոր չէ ար­տա­բեր­ված հնչ­յու­նը այս պա­րա­գա­յին ան­հո­դա­բախշ էր թե որոշ­ա­կի իմաս­տա­յին ներ­դաշ­նա­կու­թյուն, կամ ասենք գաղտ­նի են­թա­տեքստ ու­նե­ցող, մեկ ան­ձի հա­մար նա­խա­տես­ված ծկլ­թոց:

Կարևորն այն էր, որ մար­դը բա­ցեց բե­րա­նը, կո­կոր­դից մղ­ված օդը որոշ­ա­կի հա­ճա­խա­կա­նու­թյուն­նե­րով վար­պե­տո­րեն մո­դու­լա­վո­րեց լեզ­վի, քիմ­քի և ատամ­նե­րի գոր­ծուն մաս­նակ­ցու­թյամբ և մթ­նո­լոր­տում բազ­մա­թիվ մետ­րեր տրա­մագ­ծով տա­տա­նում­ներ առա­ջաց­րեց:

Մինչ այդ մի­ջա­վայ­րը հա­խուռն ու անընդ­մեջ ձայ­նար­կում ու ձայ­նասփ­ռում էր: Այդ­պես էր միշտ, և այդ երևույ­թը իր անընդ­հա­տա­կա­նու­թյան բնու­թագ­րե­րով սպառ­նում էր օր­վա կարևորա­գույն հատ­կա­նիշ­ն ու իմաս­տը դառ­նալ: Մար­դու մեկ ար­տա­բե­րած հնչ­յու­նը վերջ­նա­կա­նա­պես խա­թա­րեց, գու­ցե փխ­րուն, բայց մի­ջա­վայ­րի տար­րե­րի ներ­դաշ­նա­կու­թյամբ ար­ժևոր­ված հա­վասա­րակշ­ռու­թյու­նը: Տա­ռը բա­ռի սահ­ման­նե­րում հար­գող մար­դը խու­ճա­պի մատն­վեց: Ամեն ան­գամ դեպ­քե­րի հա­ջոր­դա­կա­նու­թյու­նն ըն­թա­նում էր առանց բար­դու­թյուն­նե­րի, և նա հս­տակ գի­տեր իր դե­րա­կա­տար­ման առանց­քա­յին և երկ­րոր­դա­կան պա­հե­րը: Այս ան­գամ ամեն ինչ խառն­վեց, ինչ-որ բան փո­խեց շր­ջա­պա­տող աշ­խար­հը և, հնա­րա­վոր է, վերջ­նա­կա­նա­պես ու ան­վե­րա­դարձ:

Նա խու­ճա­պա­հար անվ­տանգ տեղ էր փնտ­րում: Պետք էր տուն փախ­չել: Տուն: Այս միտ­քը ավե­լի քան ար­տա­ռոց թվաց: Տու՞ն: Որտե՞ղ... ի՞նչ տուն: Ին­քը տուն ու­նե­ցե՞լ է կամ, սպա­սիր, այս­տեղ կար­ծես տուն չի էլ եղել: Որևէ տուն, թե­կուզ ու­րիշ­ի: Տուն չկա ու չի էլ կա­րող լի­նել:

II


Կապ­տա­կա­նա­չա­վուն տերևնե­րով ծա­ռը, որի պտուղ­նե­րը դեղ­նա­թու­նա­վոր գույն և նախ­կի­նում ան­հայտ համ ու­նե­ին, իր սո­վո­րա­կան տե­ղում էր, բայց կաս­կա­ծե­լի ինչ-որ փո­փո­խու­թյուն այ­նու­ա­մե­նայ­նիվ կա­տար­վել էր: Բա­ռի սահ­ման­նե­րում տա­ռը հար­գող մար­դը փոր­ձեց իրե­նից վա­նել կաս­կած­նե­րը, քա­նի որ հա­սու­նա­նում էր յու­րա­հա­տուկ մի իրա­վի­ճակ, ամ­բող­ջու­թյամբ տար­բեր` պար­բե­րա­բար կրկն­վող առօ­րե­ա­կա­նից, որը շփո­թու­թյուն էր առա­ջաց­նում իրե­րի և երևույթ­նե­րի բնա­կա­նոն ըն­թաց­քին հար­մար­ված նրա նյար­դա­յին հա­մա­կար­գում:

Մար­դը կանգ առավ: Առա­ջին ան­գամ դեպ­քե­րի և իրա­դար­ձու­թյուն­նե­րի անընդ­հատ կրկն­վող և ի շրջանս յուր վե­րա­դար­ձող գոր­ծըն­թաց­նե­րում ինչ-որ խորթ երևույթ կամ տարր էր սպր­դել:

Կապ­տա­կա­նա­չա­վուն տերևնե­րով ծա­ռը մի փղոսկ­րա­գույն առ­կայ­ծող թա­փան­ցի­կու­թյամբ մար­մա­րի նման­վող ճյուղ ու­ներ, որին թա­ռած ագ­ռա­վը պար­բե­րա­բար մռլ­տում էր նն­ջող կատ­վի նման, իսկ սի­րա­մար­գն իրեն այն թու­թա­կի պես էր պա­հում, որը կար­ծես ողջ գի­տակ­ցա­կան կյան­քը ան­ց էր ­կաց­րել հե­ռա­վոր նա­վար­կու­թյան կե­տոր­սա­կան նա­վի հար­պու­նա­հա­րի հետ ու, յու­րաց­նե­լով նրա հայ­հո­յանք­նե­րի ընտ­րա­նին, պա­րապ ականջ էր փնտ­րում իր բա­նա­սի­րա­կան հան­ճա­րեղ գի­տե­լիք­նե­րը դրսևորե­լու հա­մար:

Ագ­ռա­վն այս ան­գամ կռ­ռում էր հար­յուր տար­վա ագ­ռա­վին վա­յել ար­ժա­նա­պատ­վու­թյամբ, իսկ սի­րա­մար­գը, պո­չի հո­վա­նին բա­ցած, հպարտ ճե­մում էր ծա­ռի տակ:

Ան­սո­վոր երևույթ­նե­րի և դեպ­քե­րի շղ­թան շատ էր եր­կա­րում և սպառ­նում էր օրի­նա­չափ դառ­նալ: Սկզբում տան մա­սին ան­հե­թեթ միտ­քը, իսկ մինչև այդ` կո­րած բնա­պատ­կեր­նե­րը, հե­տո այս իրա­դար­ձու­թյու­նը, որը ոչ մի կերպ չէր տե­ղա­վոր­վում կա­նո­նա­կարգ­ված դեպ­քե­րի ըն­թա­ցա­կար­գի հա­մա­տեքս­տում:

Մար­դը հո­գոց հա­նեց, ան­մի­ջա­պես գրան­ցե­լով, որ իր շր­ջա­գա­յու­թյուն­նե­րի ըն­թաց­քում եր­բեք նման բան չի անում և շա­րու­նա­կեց քայ­լել: Գե­տա­փի իրեն սպաս­ող անակն­կա­լի կան­խազ­գա­ցումը խո­րա­ցավ ու, կարծ­րա­նա­լով, գրե­թե հա­մոզ­մունք դար­ձավ:

Երբ ծա­ռե­րի բնե­րի արան­քից երևացին կարճ խո­տա­ծած­կույ­թով բա­ցա­տի վրա ըն­կած արևցոլ­քե­րից կազմ­ված խճան­կար­նե­րը, խու­ճա­պը սկ­սեց նա­հան­ջել: Մար­դը ավե­լի հանգս­տա­ցավ, երբ հեռ­վում երևաց գե­տի ոլո­րա­նը` մխրճ­ված հր­վան­դա­նի գա­հա­վեժ լան­ջը, որի գա­գա­թին իր դի­տա­կետն էր:

Վերջ: Հի­մա ին­քը կմո­տե­նա դի­տա­կե­տին, կկանգ­նի իր սո­վո­րա­կան տե­ղում, կհետևի վար­դա­գույն ամ­պե­րի ըն­թաց­քին, որոնք հաս­նե­լով մի կե­տի, կսկ­սեն թանձ­րա­նալ մեղ­րա­մե­տա­ղի գու­նա­խա­ղով ու կշր­ջա­պա­տեն արևի հետ ոչ մի առն­չու­թյուն չու­նե­ցող նարն­ջակ­րա­կա­գույն ցոլք­երով բա­բա­խող եթե­րա­յին սկա­վա­ռա­կը: Իսկ հե­տո, երբ վե­րա­դառ­նա ան­ցած ճա­նա­պար­հով, ագ­ռա­վն իրեն կատ­վի պես կպա­հի, սի­րա­մար­գը` թու­թա­կի, թա­ղան­թաթև մի­ջատ­նե­րը, որոնց թռիչ­քի պա­հին թևերից արևի ճա­ռա­գայթ­նե­րի բեկ­ված ցոլ­քե­րը սառ­նա­կա­պույտ ծվեն­նե­րի թափ­վող բույ­լե­րի էին վե­րած­վում, կշա­րու­նա­կեն իրենց կա­նո­նա­կարգ­ված խայ­տան­քը, իսկ ին­քը այլևս հո­գոց չի հա­նի ու կշա­րուն­ա­կի հար­գել տա­ռը մի­այն բա­ռի սահ­ման­նե­րում:

Սպա­սիր: Բայց ո՞ր բա­ռի: Մար­դը փոր­ձեց հիշ­ել այն մի­ակ բա­ռը, որի սահ­ման­նե­րում էր հար­գում տա­ռը, ու չհիշ­եց: Չհիշ­եց նաև հիշ­ե­լու հան­գա­ման­քը: Արդ­յոք ին­քը պար­տա­վո՞ր էր հիշ­ել, թե՞ պար­տա­վոր չէր: Անն­յու­թա­կան վա­խը նո­րից սկ­սեց սո­ղոս­կել սիր­տն, ու թանձ­րա­ցող խու­ճա­պի կան­խան­շան­նե­րը գրե­թե շոշ­ա­փե­լի էին: Իրա­վի­ճա­կը խոս­տա­նում էր ավե­լի խճճ­ված ու ճն­շող դառ­նալ այն բա­նից հե­տո, երբ մար­դը հան­կարծ հաս­կա­ցավ, որ բե­րա­նի խո­ռո­չից ար­տամղ­վող օդի հո­սան­քով մթ­նո­լոր­տում կա­նո­նա­կարգ­ված ալիք­նե­րի տա­տա­նում­ներ ստեղ­ծե­լու գրե­թե ան­դի­մադ­րե­լի ցան­կու­թյուն է առա­ջա­նում ինք­նա­ներ­հա­յե­ցո­ղա­կան նե­րաշ­խար­հում:

Սկս­ված ճգ­նա­ժա­մը սպառ­նում էր մտա­ծո­ղա­կան, զգա­յա­կան և տե­սո­ղա­կան բո­լոր օր­գան­նե­րը տրո­հել մանր հյու­լե­նե­րի, երբ մի նոր երևույթ գրա­վեց նրա ուշ­ադ­րու­թյու­նը:

Մեղ­րա­մե­տա­ղի գու­նա­խա­ղով լու­սապ­սա­կի մեջ ներ­կալ­ված նարն­ջակ­րա­կա­գույն ցոլքե­րով բա­բա­խող եթե­րա­յին սկա­վա­ռա­կի եզ­րագ­ծե­րն սկ­սե­ցին կորց­նել կո­րու­թյու­նը, լղոզ­վել ու տձևանալ: Այս տձևացող զանգ­վա­ծից հալ­ված ոս­կու կա­թիլ­նե­րի պես մաս­նիկ­ներն սկ­սե­ցին դժ­կա­մու­թյամբ պոկ­վել ու դան­դաղ առանձ­նա­նալ ընդ­հա­նուր հա­մա­պատ­կե­րից: Կա­թիլ­նե­րն իրենք իրեն­ցով սկ­սե­ցին մի նոր չա­փագ­րու­թյուն ստեղ­ծել, որը եռա­չա­փա­կան չէր: Այս­տեղ սկս­ված փո­խա­կեր­պում­նե­րի արդ­յուն­քում կա­թիլ­նե­րն սկ­սե­ցին գու­նա­թափ­վել, ան­սո­վոր ու ան­կա­յուն ձևավո­րում­ներ ստա­նալ, ու խախ­տե­լով նոր չա­փագ­րու­թյան սահ­մաննե­րը, փղոսկ­րա­գույն-ս­պի­տակ դաշ­նա­մուր­նե­րի տեսք ստա­ցած` դան­դաղ թափ­վել գե­տի ուղ­ղու­թյամբ: Փղոսկ­րա­գույն-ս­պի­տակ դաշ­նա­մուր­նե­րը սկզ­բում փոքր էին, եղուն­գի չափ, սա­կայն գե­տին մո­տե­նա­լուն զու­գըն­թաց չա­փե­րն սկ­սե­ցին հա­մա­մաս­նո­րեն մե­ծա­նալ` հա­մա­պա­տաս­խա­նե­լով դա­սա­կան թատ­րոն­նե­րի բե­մերում նշա­նա­վոր օրե­րի հպարտ մե­նու­թյան մեջ առանձ­նա­ցող դաշ­նա­մուր­նե­րի չա­փե­րին:

Փղոսկ­րա­գույն-ս­պի­տակ դաշ­նա­մուր­նե­րի թափ­վող հոս­քը չնա­յած կա­նո­նա­կարգ­ված ու նպա­տա­կա­ուղղ­ված էր, սա­կայն ամեն դաշ­նա­մուր թափ­վում էր, ինչ­պես ամառ­վա շո­գին բարձ­րա­ցած շի­կա­ցած օդի շեր­տե­րի մի­ջով սա­հե­լով թափ­վող տերևը կամ թուղթը: Տա­րու­բեր­վե­լով երևակա­յա­կան կո­րի աճող կող­մի ուղ­ղու­թյամբ` այն բարձ­րա­նում էր մինչև որոշ­ա­կի մի կետ և ապա գա­հա­վի­ժում ավե­լի ցածր տե­ղադր­ված կո­րի նվազ­ման ուղ­ղու­թյամբ, այ­նու­հետ նո­րից դան­դա­ղող ըն­թաց­քով բարձ­րա­նում երևակա­յա­կան կո­րի աճ­ման ուղ­ղու­թյամբ ու նո­րից ան­կում ապ­րում և` այս­պես շա­րու­նակ: Փղոսկ­րա­գույն-ս­պի­տակ դաշ­նա­մուր­նե­րը, անկ­մա­նը զու­գըն­թաց, ինչ­պես ար­դեն ասա­ցինք, սկ­սում էին հա­մա­մաս­նո­րեն մե­ծա­նալ:

Մար­դը, որն ար­դեն սկ­սում էր մո­ռա­նալ, որ տա­ռի նկատ­մամբ իր հար­գան­քը մի­այն բա­ռի սահ­ման­նե­րում է, լար­վեց ան­սո­վոր զգաց­մունք­նե­րի մի նոր չա­փա­բաժ­նից, որի ձևավոր­ման գրգ­ռի­չը` ներ­դաշ­նակ ու նուրբ, գրե­թե շշու­կով լսե­լի երեք ջու­թակ­նե­րի և կլա­վե­սի­նի ներ­դաշ­նակ հա­ման­վագն էր: Նվա­գը նրա զգա­յա­րան­նե­րին էր հաս­նում սր­տի տրոփ­յուն­նե­րի հա­ճա­խա­կա­նու­թյամբ: Բայց դա նվագ չէր, ավե­լի շուտ բազ­ման­վագ էր դաշ­նա­մու­րի մաս­նակ­ցու­թյամբ, որի ձայ­նը ավե­լի անեղծ էր, քան հե­ռա­վոր դաշ­տե­րում նոր տար­վա խա­ղաղ գիշ­եր­վա լու­սն­կա մութում տե­ղա­ցող ձյու­նը:

Դյութ­ված մար­դը մո­ռա­ցել էր իր տագ­նապ­նե­րը ու զմայլ­ված ըմ­բոխշ­նում էր անկրկ­նե­լին:

Փղոսկ­րա­գույն-ս­պի­տակ դաշ­նա­մուր­նե­րը դան­դաղ, կրն­կա­կոխ հեր­թա­կա­նու­թյամբ ու հետևողա­կա­նու­թյամբ, մե­ծա­նա­լով սկ­սե­ցին հաս­նել գե­տին ու լուծ­վե­լով խո­րա­սուզ­վել ալիք­նե­րի մեջ:

Մար­դն այս դյու­թա­կան հա­մա­պատ­կե­րի մաս կազ­մե­լու և են­թա­գի­տակ­ցա­կա­նի ծալ­քե­րից ալիք­վե­լով բարձ­րա­ցող մի մո­ռաց­ված մե­ղե­դի դաշ­նա­մու­րով վե­րար­տադ­րե­լու ան­հագ ցան­կու­թյու­նից դրդ­ված` անա­ռար­կե­լի վս­տա­հու­թյամբ առաջ, դե­պի հեր­թա­կան ընկ­նող դաշ­նա­մու­րի ստեղ­նե­րը մեկ­նեց մատ­նե­րը: Ձեռ­քի մատ­ներ­ը դաս­տա­կի հետ, կամրջ­վե­լով գե­տի վրա, սկ­սե­ցին ձգ­վել դե­պի դաշ­նա­մու­րը` իրենց ոչ բնո­րոշ առաձ­գա­կա­նու­թյան հատ­կա­նիշ­ներ դրսևորե­լով:

Փղոսկ­րա­գույն-ս­պի­տակ դաշ­նա­մու­րը վա­խե­ցած խույս տվեց ստեղ­նա­հա­լած մատ­նե­րից և արագ­-ա­րագ փո­խա­կերպ­վե­լով` տա­րա­լուծ­վեց գե­տում: Մյուս բո­լոր դաշ­նա­մուր­նե­րը վա­խե­ցած թռ­չուն­նե­րի երա­մի պես հա­մախմբ­վե­ցին և հետևելով առա­ջին դաշ­նա­մու­րին` փո­խա­կերպ­վե­լով, արագ լց­վե­ցին գե­տը: Այդ­քան մեծ քա­նա­կու­թյամբ հա­վե­լան­յու­թի հան­կար­ծա­կի ներ­կա­լու­մից գե­տը ալիք­վեց` ճիշտ և ճիշտ ճա­պո­նա­կան միջ­նա­դա­րի գծան­կար­նե­րի փրփ­րաշ­ատ ալիք­ներ առա­ջաց­նե­լով: Ճա­պո­նա­կան փրփ­րա­ցայ­տե­րով բնու­թագր­վող ալիք­նե­րը սկ­սե­ցին գե­տի հոսան­քին հա­կա­ռակ, սա­հե­լով հե­ռա­նալ` իրենց հետ տա­նե­լով դաշ­նա­մու­րա­պատ­կեր­նե­րի հուշ­ը, մեղ­րա­մե­տա­ղի գու­նա­խա­ղով լու­սապ­սա­կի մեջ ներ­կալ­ված նարն­ջակ­րա­կա­գույն ցոլքե­րով բա­բա­խող եթե­րա­յին սկա­վա­ռա­կից պոկ­ված կա­թիլ­նե­րի ստեղ­ծած նոր, բազ­մա­չափ տի­ե­զեր­քի կտո­րը, ներ­դաշ­նակ ու նուրբ, գրե­թե շշու­կով լսե­լի երեք ջու­թակ­նե­րի և կլա­վե­սի­նի ներ­դաշ­նակ հա­մա­նվագն ու դյու­թա­կան հա­մա­պատ­կե­րի բո­լոր ման­րա­մաս­նե­րը:

Կար­կա­մած ան­հա­ջո­ղու­թյու­նից` մար­դը հա­յաց­քով սկ­սեց հետևել գրե­թե մտ­քի արա­գու­թյուն հա­վա­քած հե­ռա­ցող ալիք­նե­րին: Մար­դու հա­յաց­քը չդի­մա­ցավ ան­մարդ­կա­յին լար­վա­ծու­թյանը` ձգ­վեց ու պոկ­վեց դեմ­քից` հետևելով հե­ռա­ցող երա­զան­ման ամ­բող­ջու­թյա­նը:

Հա­յաց­քը կորց­րած մար­դը, որը մի ժա­մա­նակ տա­ռի նկատ­մամբ իր հար­գան­քը մի­այն բա­ռի սահ­ման­նե­րում էր դրսևորում, որն ապ­րում էր ան­վերջ կրկն­վող շա­րու­նա­կա­կա­նու­թյան մեջ, հան­կարծ հաս­կա­ցավ, որ հա­յաց­քի հետ կորց­նում է իր ամե­նա­ե­րա­զա­յին երա­զից էլ թանկ մի բան, որի ո՛չ անու­նը գի­տի, ո՛չ իմաս­տը, ո՛չ սեռն ու ձևը, սա­կայն այս չի­մա­ցա­կան անո­րոշ­ու­թյունն ան­գամ ան­կա­րող էր նրան սփո­փել:

Հա­յաց­քը կորց­րած մար­դը, կանգ­նած գե­տա­փի զա­ռի­թա­փի իր դի­տա­կե­տում, ար­տաս­վում էր:

Մար­դուց գո­ղա­ցել էին հենց նոր հայտ­նա­բե­րած իր Երա­զը:

III


Հա­յաց­քը կորց­րած մար­դը կանգ­նել ու կար­կա­մել էր անս­փոփ:

Նրան շր­ջա­պա­տող վե­րա­ցարկ­ված ու հա­յե­ցա­կան իրո­ղու­թյուն­նե­րը, և նույ­նիսկ ներ­հա­յե­ցա­կան ամ­բողջ հա­մա­կար­գը, հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի և ու­ժե­րի գե­րա­գույն լա­րու­մով ցան­կա­նում էր կան­խար­գե­լա­կել մո­տա­լուտ աղե­տը, պահ­պա­նել ան­վերջ վե­րար­տադր­վող ու կրկն­վող իրա­դար­ձու­թյուն­նե­րի շղ­թան, բայց ապարդ­յուն:

Հա­յաց­քը կորց­րած մար­դը իր կորց­րած Երազն ու­զում ու չէր սփոփ­վում:

Սո­վո­րու­թյան ու­ժը մի պահ նրա մտա­պատ­կե­րում ուր­վագ­ծեց ետա­դարձ ճա­նա­պար­հը, որն անց­նում էր ափա­մերձ մար­գա­գետ­նով գետն ի վար, ապա կապ­տա­կա­նա­չա­վուն տերևնե­րով ծա­ռե­րի պու­րա­կի մո­տով դե­պի հրա­կար­միր ծա­ղիկ­նե­րով զար­դար­ված զմ­րուխ­տե թփուտ­նե­րի ոլո­րապ­տույտ արա­հե­տը, հե­տո ... սա­կայն ի՞նչ հե­տո:

Հե­տո չկա:

Մի անս­փոփ թա­խիծ կա, կորս­տի ան­հագ ցավ, որ թանձ­րա­նա­լով սպառ­նում է մա­ծու­ցիկ ճահ­ճա­զանգ­ված դառ­նալ ու տա­րա­լու­ծել իր մեջ ամեն տե­սա­նե­լին ու ան­տե­սա­նե­լին...

Երա­զին հե­տա­մուտ իր Հա­յաց­քին ար­ժա­նի Մար­դը քայլ կա­տա­րեց գե­տի հոսանքն վեր, դե­պի ան­հայ­տի հո­րի­զոն­նե­րը: Այդ քայ­լը ան­խոր­տա­կե­լի սահ­ման գծեց նրա ան­հաս­կա­նա­լի-­ա­նի­մաստ, բայց սո­վո­րա­կան անց­յա­լի և անո­րոշ ապա­գա­յի միջև:

Քա­նի որ նա կանգ­նած էր դի­տա­կե­տում, զա­ռի­թափ լան­ջի քա­րա­փի գլ­խին, կա­տա­րած քայ­լի հետևան­քում ոտ­քը մնաց օդում ու, հե­նա­րան չգտ­նե­լով, գա­հա­վի­ժեց գե­տը: Մար­դու մար­մի­նը հա­վա­տա­րիմ իր օր­գան­նե­րի միջև ան­կաք­տե­լի կապ­վա­ծու­թյա­նը` հետևեց քայ­լին ու ոտ­քի հետ ընդ­հա­նուր անկ­մանը մաս­նակ­ցե­լով` հայտն­վեց զա­ռի­թա­փի ստո­րո­տում` գե­տի մեջ: Ավե­լի ճիշտ գե­տի վրա: Գե­տը հա­մա­ռո­րեն հրա­ժար­վում էր կլա­նել, լու­ծել, տա­րա­լու­ծել, ըն­դու­նել, քշել-­տա­նել, խեղ­դել, կամ էլի ինչ-որ բան անել, հա­վա­նա­բար նրա ծրագ­րում մար­դու հետ ան­մի­ջա­կան շփ­ման առու­մով որևէ հրա­հանգ չկար:

Հա­յաց­քին հե­տա­մուտ երա­զին ձգ­տող մար­դը առանց ոտ­քե­րը թր­ջե­լու քայ­լե­րը կա­մաց-կա­մաց արա­գաց­նե­լով` սկ­սեց վա­զել գե­տի առաձ­գա­կան տա­տա­նում­նե­րով ար­ձա­գան­քող մա­կերևույ­թի վրա­յով, հո­սան­քին հա­կա­ռակ, դե­պի ան­վեր­ջա­նա­լի հե­ռու թվա­ցող հո­րի­զոն­նե­րի աղ­ջա­մուղջ­նե­րի վա­րա­գու­րած ան­հայտ­նե­րը: Իզուր էին թա­ղան­թաթև մի­ջատ­նե­րը, որոնց թռիչ­քի պա­հին թևերից արևի ճա­ռա­գայթ­նե­րի բեկ­ված ցոլ­քե­րը սառ­նա­կա­պույտ ծվեն­նե­րի թափ­վող բույ­լե­րի վե­րած­վում, նրա չորս բո­լոր շուրջ­պար բռ­նել: Իզուր էր ան­տա­ռի խն­ձո­րա­կա­նա­չն անընդ­հատ գու­նա­փոխ­վում` ցու­ցադ­րե­լով իր երանգ­նե­րի անս­պառ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, իսկ մար­մա­րաս­պի­տակ ճյու­ղի ագ­ռա­վը հնա­զան­դո­րեն կատ­վա­յին ամե­նա­տար­բեր մլա­վոց­ներ ու ճղա­վոց­ներ ար­ձա­կում:

Իր Երա­զին հե­տա­մուտ Մար­դը հաս­տա­տա­կամ էր ու նպա­տա­կաս­լաց:

Երբ թվում էր, թե ուր որ է կհաս­նի հո­րի­զո­նին, այն շա­րու­նա­կա­բար հե­ռա­նում էր: Ինչ­պես ըն­դուն­ված է դա­սա­կան իրա­կա­նու­թյան և իհար­կե գե­ղար­վես­տա­կան գրա­կա­նու­թյան մեջ: Հե­ռա­ցող հո­րի­զո­նը հիաս­թա­փու­թյուն ու դա­տա­պարտ­վա­ծու­թյան զգա­ցում առա­ջաց­նե­լով հան­դերձ` ավե­լի ցան­կա­լի էր դառ­նում:

Հան­կարծ, չգի­տես որ­տե­ղից, լս­վեց սի­րա­մար­գի ձայ­նը: Չէ, նա կար­ծես չէր հայ­հո­յում, զազ­րա­խո­սում և ընդ­հան­րա­պես նրա ձայ­նը տրա­մադ­րող էր ու նույ­նիսկ ան­հա­վա­նա­կան ծա­նոթ: Սի­րա­մար­գն ասում էր` վե՛ր­ կաց: Ոչ թե` ե՛տ դարձ, կանգ առ, կամ ետ արի, կամ դրա նման մի բան, այլ` «վե՛ր ­կաց»:

Վե՜ր կաց...

Վե՜ր ...

Վե՜ր կաց...

Ի՞նչ վեր­կաց: Ի՞նչ... վեր­կաց... Ի՞նչ ես ու­զում. հա­յացքս. ու՞ր է... Երազս:

- Ի՞նչ Երազ, Երազ չու­նենք: Գյուտ ու­նենք, Մեր Գյուտ թոռ­նիկն է գա­լու, վեր կաց լվաց­վի: Թոռդ, աղ­ջիկդ չտես­նի խում­հա­րու­թյունդ:

Կինն էր: Կար­ծես ու­րիշ աշ­խար­հից, ու­րիշ չա­փագ­րու­թյու­նից, ու­րիշ­ի կի­նը:

- Ե­րա­զը...

- Հաս­կա­ցանք: Երազ ես տե­սել, իսկ հի­մա Գյուտն է գա­լիս, վեր կաց:

Մար­դը, որ ար­դեն չգի­տեր, թե բա­ռի սահ­ման­նե­րում ինչն էր հար­գում, հա­յաց­քը իս­կա­պե՞ս կորց­րել էր, թե՞ ան­տա­ռի ագ­ռա­վն իր կատ­վա­յին հատ­կու­թյուն­նե­րը զար­գաց­նե­լով` լի­զե­լով իս­պառ մաք­րել-սր­բել էր այն,- կողմ­նո­րոշ­ու­մը կորց­րած, նա­յում էր կնոջն ու չէր հաս­կա­նում, թե այս­քան ծա­նոթ և մի­ա­ժա­մա­նակ ան­հաս­կա­նա­լի ու ժա­մա­նա­կից բա­ցար­ձա­կա­պես դուրս այս կի­նը ի՞նչ է ու­զում:

- Ե­րազս...- մի վեր­ջին հու­սա­հա­տու­թյամբ քրթմն­ջաց Մար­դը:

- Վերջ: Վեր կաց: Ասում եմ երազ չկա: Ասում եմ Գյուտն է գա­լիս...

Ու­րեմն Երազ չկա՞:

Չկա:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Հոդվածներ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз