СТАНЬ VIP

Սամվել Մարտիրոսյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Սամվել Մարտիրոսյան

Сообщение:#1  Сообщение Harutin » 29 июн 2011, 15:37

Սամվել Մարտիրոսյան

(2.66 Мб) Просмотров: 1185
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Սամվել Մարտիրոսյան

Сообщение:#2  Сообщение Harutin » 29 июн 2011, 15:38

ԱՆՀՆԱԶԱՆԴ ՍԻՐՈ ԵՎ ՆՐԱ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՈՒԺԻ ՄԱՍԻՆ


Ոչ էլ կփնտրեր նրան գայլը, եթե այդ կանչն այդքան նման չլիներ իր իսկ սեփական ձայնին:
-Աո՜ւ... աո՜ւ...
Լսվում էր կեսգիշերային լռության միջից:
Միայնակ էր գայլը:
Գիշերն էլ էր միայնակ:
Երբեմն նրանց թվում էր, թե լուսնից բացի աշխարհում էլ ոչինչ գոյություն չունի ու դժվար թե երբևիցե գոյություն ունենա:
-Աո՜ւ... աո՜ւ...
Կրկին ու կրկին պատասխանում էր արձագանքը: Գայլը բարձրացնում էր դունչը, փորձում ծակել, անցնել մթան անթափանց վարագույրի միջով, բայց քանի շատ էր փնտրում, արձագանքն այնքան ավելի էր հեռանում նրանից:
Հակառակի պես, շարժվելն էլ գնալով դժվարանում էր:
Նրա ծանրության տակ քամուց ծեծված կեղևը չոր կրճտոցով փշրվում էր, ու ծանր հևոցով ոտքերը մինչև կուրծքը թաղվում էին ձյան մեջ:
Հիմա ինքն էլ արդեն չգիտեր, թե ինչքան ճանապարհ է անցել: Ոչ գիշերն էր վերջանում, ոչ տափաստանը: Երբեմն թվում էր, թե արդեն մի ամբողջ կյանք քայլել է այդ արձագանքի ետևից: Մի ամբողջ գայլի կյանք: Թրջված, ծանր ու սոված: Օրերով ու գիշերներով:
-Աո՜ւ...
Կրկին հեռվից ձայն տվեց արձագանքը: Գայլը ձգվեց, բարձրացավ ու մի վերջին ճիգով իրենից առաջ նետեց ոտքերը:
Ահա դարձյալ կանգ առավ: Հարկավոր է մի քիչ շունչ քաշել: Արյան հոտ դիպավ քթին, սիրտը գցեց: Նայեց շուրջը: Ձյան վրա հետքեր չէին երևում:
Թեքվեց, ետ նայեց: Միայն իր սեփական ոտնահետքերն էին՝ անկարգ, անկանոն: Ուժ չկար նրանց մեջ: Ոչ ուժ, ոչ ջերմություն:
Ահա և արյունը: Իր ոտնահետքերի հետ հավասար, կողք-կողքի գալիս էր:
Իր արյունն էր:
Նա աչքը տարավ ետևի թաթերին, աջը վիրավոր էր:
-Դա լավ չի,- մտածեց գայլը,- ուրեմն ժամանակ քիչ է մնացել: Սոված ձմեռ է: Էս է, ուր որ է գալու են, հավաքվելու արյան վրա:
Կշուրջկալեն, կնստոտեն, կնայեն հոգուդ մեջ ու կսպասեն: Ոչ մի տեղ չեն գնա: Քեզ էլ չեն թողնի, որ գնաս: Համբերությամբ կսպասեն, մինչև ծնկներդ ծալվեն, միջիդ կրակը խամրի, ու վրա կտան:
Իր կյանքում նա շատ անգամ էր տեսել այդ ամենը, բայց ոչ մի անգամ մտքովն իսկ չէր անցել մեղադրել որևէ մեկին:
Հիմա հերթն իրենն էր:
Չէ, հիմա էլ նա ոչ ոքի չէր մեղադրում ոչ ցրտի, ոչ մթան ու ոչ էլ արյան համար: Պարզապես իր հերթը հասել էր ու վերջ:
Նա թափ առավ ու շարունակեց քայլել:
Եթե մի պահ կանգ առներ այդ արձագանքը, ապա գոնե աչքի պոչով կնայեր, կտեսներ, թե այդ ո՞վ է իրեն կանչում: Իր իսկ սեփական ձայնով կանչում ու տանում աստված գիտի թե ուր:
Ինքը փոքրուց էլ արյուն չէր սիրում:
Վաղուց, երբ մայրը դադարեց իրենց կաթով կերակրել, դեռ երկար ժամանակ սրտխառնոց էր զգում հոր բերած մսի արյունոտ պատառներից: Քաշում, պոկում էր կաշվի տակից կարմիր ջլերը և առանց ծամելու, միանգամից կուլ տալիս:
Նրա աչքերն այդ պահին արցունքով էին լցվում ու ժամանակ առ ժամանակ դառնում, նայում էին մոր կողմը:
Մայրը մի տեսակ փոքրացել էր:
Դատարկ կուրծքը չորացել,կախ էր ընկել մի անհասկանալի և անիմաստ բեռան պես: Մի անպետք պարկի պես, որի մեջ ոջ մի կաթիլ կաթ չկար այլևս:
Նա մինչև հիմա էլ չգիտեր, իր հայրը երբևիցե կաթ սիրե՞լ է, թե՝ չէ: Իսկ իր մո՞րը: Արդյո՞ք նա սիրել է իր մորը:
Եվ ամեն անգամ, երբ հայացք էր գցում հոր հզոր ժանիքներին, սրտում մի չնչին կասկած անգամ չէր մնում այն մասին, որ հենց նա է իրենց՝ երեքից, իր սուր ժանիքներով մի օր անզգուշորեն ծակել իր մոր կուրծքը, և այդ օրն ամբողջ կաթը կորել, գնացել է:
Այդ օրը ցամաքել է իր մայրը:
Բայց մտքերն այստեղ ընդհատվում էին, և նա կրկին դունչը դարձնում էր հոշոտված որսի կողմը ու մսի նորանոր ծվեններ պոկում այնտեղից:
Օրերն անցնում էին:
Մի իրիկուն հայրը շատ շուտ վերադարձավ որսից: Դատարկաձեռն չէր: Իրեն ու եղբորն էլ առավ, տարավ ոհմակ: Մեջ արեց, բոլորին ցույց տվեց իր որդիների արյունոտ մռութները և ամբողջ կրծքով գոռաց, աշխարհով մեկ եղավ:
-Աո՜ւ...
Հզոր էր նրա ձայնը: Ամենահզորը մեր կողմերում:
Ասում էին, որ իրենց ցեղը կապույտ լեռներից է ճյուղ տալիս:
Միգուցե հայրն էր սովի տարիներին ընտանիքն առել ու իջել դաշտ, միգուցե՝ պապը: Հիմա դա արդեն կարևոր չէ: Նրանք, ովքեր մի անգամ սխալվում ու ցած են իջնում սարերից, այլևս երբեք ետ չեն վերադառնում: Մի տեսակ փոխվում են, դառնում տափաստանային:
Դաշտային գայլերն, իհարկե, ավելի թույլ որսորդներ են, բայց լավ են վազում: Ամբողջ օրը կքշեն որսը այս ու այն կողմ, կհոգնեցնեն, հետո, երբ նա բոլորովին ուժասպառ կլինի, հեշտ ու հանգիստ կզարկեն: Նա չի դիմադրի: Կպառկի անուժ, վիզը կերկարի, մի երկու անգամ քացի կտա ու վերջ:
Գայլը նայեց սարերի կողմը: Նրանք միշտ կապույտ են ու միշտ երկնքում: Երբեմն, մայրամուտից առաջ մի թեթև շիկնում են նրանց գագաթները, բայց մեծամասամբ կապույտ են, երկնքի պես անբիծ:
Ինչու՞ էր դա այդպես: Նա ոչ մի անգամ չի հարցրել իր հորը: Չէ՞ որ այնտեղ էլ քարեր կան, ծառեր, թփեր կան: Այնտեղ էլ գայլեր են ապրում և արյուն է հոսում:
Չի հարցրել:
Մի տեսակ խղճացել է նրան ու չի հարցրել:
-Լեռներում երկար չես վազի,- պատմում էր հայրը,- վազելու տեղ էլ չկա: Դարանակալում ես, ցատքում ու մի հարվածով գետին գլորում որսը: Թե վրիպեցիր՝ ինքդ ես մեղավոր: Կամ անդունդը կշպրտվես, կամ սուր ու երկար պոզերի վրա կմնաս:
Բայց խփելը դեռ քիչ է:
Եթե տեղնուտեղը զարկերակը չբացեցիր, թե մի քիչ ուշացար, կարող ես քեզ համարել կորա՛ծ գայլ: Որովհետև զոհն իր ուժով համարյա միշտ գերազանցում է մեզ, ու լեռնային նեղ կածանների վրա, նա առանց դժվարության ցած կնետի ուզածդ գայլին:
Այսպես, թե այնպես, նրանք ցած իջան: Իջան, բայց միևնույն է, ոհմակին չհարեցին:
-Վազանների հետ ես որսի գնացողը չեմ,- ասաց հայրը և ոչ մեկին չմիացավ:
Երբ նա դժգոհ էր ինչ որ բանից, միշտ նայում էր լեռների կողմը:
Երևի կարոտում էր: Երևի դա նրան հանգստացնում էր: Երևի մտածում էր, որ այնտեղ՝ լեռների մեջ իրեն անպայման կհասկանային:
-Միշտ կանչում են,- ասում էր հայրը,- դրա համար էլ նրանք միշտ կապույտ են:
Ինչի՞ համար են կանչում, չէր ասում:
Նա ընդհանրապես շատ քիչ էր խոսում: Միայն, երբեմն առանց պատճառի ոռնում էր, երկար ու ձիգ ոռնում:
-Աո՜ւ...
Մայրն էլ էր ոռնում: Դունչը բարձրացնում, հասցնում էր առաջին աստղին ու ոռնում:
Հետո ամբողջ գիշեր լռում էին:
-Աո՜ւ...
Սա նորից արձագանքն էր:
Գայլի աչքերը մթնեցին: Նա կանգ առավ, թաթերը լայն չռեց ու այդպես մնաց, պահեց իրեն, որ ցած չընկնի:
Երբ աչքերը նորից բաց արեց, տեսավ, թե իր ստվերն իր փորատակից ինչպես է դանդաղորեն հետ սահում ձյան երեսով:
Նա ավելի ուշադիր նայեց: Չէ, դա իր ստվերը չէր: Արևը վեր էր ելնում լեռան թիկունքից, և դա լեռան ստվերն էր:
-Ինչքան մոտ է նա,- մտածեց գայլը: -Ընդամենը մի ցատք, և ես կհասնեմ նրան, մի ցատք, ու նա իմն է:
Այդ լեռը հիմա ամենևին էլ կապույտ չէր: Սև էր ու մեծ: Կարծես մի ահավոր, հսկա ցուլ լիներ:
-Մի ցատք,- կայծակեց գայլի ուղեղում,- ես կմտնեմ նրա փորատակից ու կխփեմ: Նա կգլորվի: Նա անպայման ցած կտապալվի:
Երբ ոտքերի արանքով ես զարկում, ոչ մեկը չի կարող քեզ քացի գցել:
Պարզապես նա կողքի կընկնի ու կաշխատի ճզմել իր ծանրության տակ ամեն-ամեն ինչ աշխարհում:
Այդ պահին հարկավոր է մի կողմ ցատքել, ինչքան հնարավոր է՝ հեռու: Հետո կտրուկ ետ դառնալ ու բռնել զարկերակը: Ժանիքներն իրենք կգտնեն տեղը: Կգտնեն ու կպոկեն:
Վերջացավ:
-Աո՜ւ... ոռնաց գայլը:
-Աո՜ւ... ոռնաց արձագանքը:
Բայց գայլն այս անգամ այլևս չէր լսում նրա կանչը:
Նա լսում էր միայն, թե ինչպես է դիմացից հևում ու փնչում իր երեսին այդ գորշ հսկան: Լսում էր նրա սրտի աշխատանքը:
Ամեն ինչ հիմա ընդհուպ մոտեցել, հասել էր իր դնչին:
Նա զսպանակի պես կորացավ, սեղմվեց ու մինչև վերջ լարեց մեջքի, ոտքերի, պարանոցի ու ծնոտների մկանները:
Հիմա նա ընդամենը մի վիրավոր ու սոված գայլ էր, և այդ գայլը պատրաստվում էր ցատքի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Սամվել Մարտիրոսյան

Сообщение:#3  Сообщение Harutin » 13 авг 2011, 11:11

ՓՈԽԱՐԻՆՈՂԸ


Երբ ինձ ասացին, թե փոքրիկ երջանկության փոխարեն ունենալու եմ շատ մեծ երջանկություն, ես, իհարկե, անչափ ուրախացա:

Նույնիսկ միանգամից չհավատացի ականջներիս:

Խնդրեցի, որ մի անգամ էլ կրկնեն:

Ես դեռ շատ էի փոքր: Իմ ունեցած-չունտցածն էլ էր փոքր: Ինձանից բացի, բոլորը նրանց խաղալիքներ էին համարում:

Իսկ ինչքան էի ուզում մի մեծ բան ունենալ: Կարելի է ասել՝ երազում էի:

-Երջանկությու՞ն:

Ես ոչ գիտեի, թե ի՞նչ բան է այդ երջանկություն կոչվածը, ոչ էլ ուզում էի իմանալ:

-Թող գաղտնիք մնա,- մտածեցի,- այդպես ավելի լավ է:

Այդպիսով, ես միանգամից և մեծ երջանկություն կունենամ, և մեծ գաղտնիք:

Հետո ինձ ասացին, որ մեծ երջանկությունը հենց այնպես չեն տալիս: Ասացին, որ ինձ նախապատրաստելու են դրա համար:

-Ես դեմ չեմ,- մտածեցի: Մանավանդ, որ նրանք այդ ամենը ժպիտով էին ասում: Ես մտածում էի, որ ժպիտով դժվար թե վատ բաներ ասեն:

-Ես այդպես չեմ կարող, ուրեմն՝ նրանք էլ չեն կարողանա,- որոշեցի:

Ասացին, որ մեծ երջանկության համար մեծ տեղ է հարկավոր:

-Ես համաձայն եմ,- գլխով արեցի ես:

-ՈՒրեմն հարկավոր է տեղ ազատել նրան, շատ մեծ տեղ:

-Համաձայն եմ,- կրկնեցի ես:

Երբ սկսեցին իմ կյանքից վերցնել ու դուրս շպրտել իմ սիրած խաղալիքները, ես չարգելեցի, բայց ցավ զգացի, փոքրիկ մի ցավ:

Ինձ թվաց, որ դա այնքան էլ արդարացի չէ:

Սակայն ես ոչինչ չասացի իմ ցավի մասին: Մտածեցի՝ եթե ասեմ, նրան էլ կվերցնեն ու մի կողմ կնետեն:

-Թող գոնե ցավը մնա,- որոշեցի ես,- չէ՞ որ նա դեռ այնքան փոքրիկ է, որ դժվար թե խանգարի իմ մեծ երջանկությանը:

Հետո նրանք իմ խաղալիքներից անցան իմ սիրած երգերին, իմ սիրած հեքիաթներին:

ԵՎ ամեն անգամ, երբ թվում էր, թե ահա արդեն տեղը բոլորովին պատրաստ է, նրանք էլի մի ավելորդ բան էին գտնում կամ մահճակալիս տակ, կամ վերմակիս վրա, կամ էլ գրասեղանիս ու պահարանի մեջ:

Հետո առանց ինձ հարցնելու, առան ու տարան իմ տատիկին ու պապիկին: Մինչև հիմա էլ չգիտեմ, թե ու՞ր տարան: Ինձ ոչինչ չասացին:

Հայրիկի ու մայրիկի հերթը եկավ շատ ավելի շուտ, քան ես մտածում էի:

Հիմա մեր տունը բոլորովին դատարկ է, իսկ մեծ երջանկությունը չկա ու չկա:

Հիմա ես ոչինչ չունեմ, բացի իմ ցավից, որն արդեն մեծացել է, շատ է մեծացել: Մեծացել ու գրավել է այն ամենի տեղն, ինչ որ առաջ իմն էր:

Ես արդեն գիտեմ, որ հենց նա է խանգարում իմ մեծ երջանկությանը: Հիմա այդ մասին բոլորը գիտեն:

Բայց եթե անգամ դա այդպես է, միևնույն է, ես ոչ մեկին չեմ զիջի նրան, թեկուզ փոխարենը՝ ինձ մեծ, շատ մեծ երջանկություն խոստանան նորից:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Սամվել Մարտիրոսյան

Сообщение:#4  Сообщение Harutin » 13 авг 2011, 11:12

ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՖԼԱՄԻՆԳՈՆ ԵՎ ՆԿԱՐԻՉԸ


Ասում եմ, որ իմանաք՝ անտանելի բնավորություն ունի մեր մաեստրոն:

Եթե ես գոնե մի օր ավել ապրեի լճակների վրա, և ինձ էլ բաժին հասնեին ճերմակավիզ հյուսիսը, կարմրափետուր հարավը, գիշերամետ արևելքն ու արևմուտքը, ապա, անշուշտ, իմ անունն այսօր չէր հնչի այսքան անհեթեթ: Իսկ ավելի հավանական է՝ ես անուն չէի էլ ունենա, ինչպես աշխարհի մնացած բոլոր ֆլամինգոները:

Կապրեի, ու չէի լսի ոչ ոքի բերանից ինձ համար այդքան անհասկանալի խոսքերը և նրանց մշտապես հաջորդող ծափերըը:

-Սկսեք, մաեստրո...

Դեմ չեմ, գուցե և ես չլինեի միակը, սիրելին, անփոխարինելին, բայց հաստատ կլինեի նա, ում ծննդյան համար աղոթել է իր մայրը, և ում գոյության համար իր հայրը համակերպվել է թռչունների լինելուն:

Բայց այսօր դա այդպես չէ, և ես ընդունելով ամեն ինչ, ինչպես որ կա, ասում եմ, որ իմանաք՝

-ես չեմ պտտվում իմ սիրած, քամիների մեջ, չեմ կարոտում ու վերադառնում իմ կղզիները, չեմ վառվում, մոխրանում ոչ սիրուց, և ոչ էլ ատելությունից:

Ես ապրում եմ մարդկանց հետ, և իմ սև գույնը, նրանց սև գույնի նման՝ մահ է նշանակում պարզապես, իսկ իմ կարմիր գույնը՝ պարզապես արյուն, ասել է, թե՝ ազատություն: Լսել եմ, որ դա կարող է լինել մեկ ուրիշինը, բայց կարող է և քոնը լինել: Իսկ պատահում են դեպքեր, երբ միանգամից բոլորինն են թե մեկը, և թե մյուսը: Այդպիսի դեպքերից շատերը վախենում են ու խուսափում, ոմանք լալիս են, ոմանք՝ ծափահարում ու սուլում: Իսկ ես մտածում եմ, որ բոլորն էլ դահլիճում ու բեմահարթակի վրա, ինչ որ չափով պատրաստ են թե սև ու թե կարմիր գույների համար:

Եթե ինձ հարցնեք, ես կասեմ միայն, որ ներս մտնելուց հարկավոր է անցնել հեռավոր անկյունում գտնվող լուսավոր,սպիտակ դռնով: Մի քանի քայլ անել ու բացել թևերը: Կասեմ, որ այդպես անում էին բոլոր պարուհիները, առանց բացառության:

Հետո նրանց ուղեկցող հայացքները ժպտում էին ինձ, հարցեր էին տալիս, պատասխանների էին սպասում:

Կարծես ուզում էին ստուգել, տեղյա՞կ եմ արդյոք, որ իրենք բոլորովին էլ Ֆլամինգոներ չեն դեռ, գիտե՞մ արդյոք, որ պարել սովորելուց բացի, նրանք պիտի հազարավոր ուրիշ բաներ դեռ իմանաին մեկը մյուսի մասին:

Նրանք լրացնում են ինձ ու ես հաշտվել եմ միշտ տեսնել նրանց իմ կողքին: Ես դեմ չեմ, թող այդպես էլ լինի:

Բայց եթե մեկը որոշել է դա իմ փոխարեն, ուրեմն՝ թևերը թափահարելն ու թռչելն ամենևին էլ իմ որոշումները չեն:

Ասում եմ, որ իմանաք՝

-Ես գիտեմ նաև, որ այդպես կարելի էր և չանել:

Երեկ ինձ պարի հրավիրեցին: Վախեցա, պատից կախ ընկա, պատառոտվեցի, ճմրթվեցի, դարձա մի բուռ աղբ:

Ասացի՝

-Ես չեմ պարում:

... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ... ...

Այսօր ինձ դուրս են բերել շրջանակից:

Մի նոր կյանք են տվել, կամ, ո՞վ գիտե՝ ազատ են արձակել: Ես չեմ կարող դա հասկանալ, չեմ կարող գնահատել այդ արարքը:

Դա նշանակում է, որ ես մեռնում եմ, իսկ իմ մահն անգամ իմը չէ:

ԵՎ ես ասում եմ ձեզ՝

-Իմ անակնկալ հայտնվելու, և անակնկալ անհետանալու համար մեղավոր չեն ոչ իմ կարմիր, և ոչ էլ իմ սև գույնը:

-Ավարտեք, մաեստրո:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Սամվել Մարտիրոսյան

Сообщение:#5  Сообщение Harutin » 13 авг 2011, 11:13

ԱՐԵՎԱՅԻՆ ԱՆՁՐԵՎ


Շոգ է, անտանելի շոգ:

Բազալտե, մոխրագույն աստիճանների վրա, հատուկենտ, անանուն ծաղիկների նման բացվող անձրևի կաթիլներն ընկնելուն պես, տեղնուտեղն անհետանում են, չքվում աչքից:

Նրանք հիշեցնում են ինձ անցնող գիշերվա հպանցիկ համբույրները, որոնք ինքնին ոչ մի բան էլ չէին նշանակում:

Բայց այնուամենայնիվ նրանք կային, և նրանց գոյությունն արդեն իսկ հուշում էր, որ էլի ինչ որ բաներ պետք է լինեն իմ կյանքում, ինձանից ու քեզանից բացի:

Նրանք նույնպես փոքրիկ կլինեն, և ընդամենը մի քանի վայրկյան ժամանակ կունենան ծնվելու և անհետանալու համար: Բայց այդքանն էլ հերիք կանի, որպեսզի իմ կյանքը և քո կյանքը չափազանց մեծ կարևորություն ստանան այստեղ, բազալտե աստիճանների վրա:

Շոգ է, շատ է շոգ:

ԵՎ ամեն մի նոր կաթիլի անհետանալուն հետ, օդը կարծես ավելի է դատարկվում, նմանվելով կողքի ընկած մի հսկա զանգի, որը պատրաստ է վերջապես զրնգալու, եթե հանկարծ մեկնումեկը սխալմամբ դիպչի նրան:

Բայց ոչ ոք չի մոտենում:

Մարդիկ միտումնավոր խուսափում են այդ զրնգոցից ու կարծես մեկը մյուսին զգուշացնում՝

-տես հա, ձեռք չտաս:

Շոգ օրերին ես միշտ Հայաստանի մասին եմ մտածում:

Չգիտեմ, թե ինչու՞ է դա այդպես: Միգուցե այդ նրանից է, որ ես հա՞յ եմ: Կամ միգուցե նրանից է, որ շոգերը շա՞տ եմ սիրում, հեշտությա՞մբ եմ տանում:

Այսպես թե այնպես, ես միշտ մտածում եմ, որ իսկական շոգերը միայն Հայաստանում են լինում, և այս միտքն ինձ անչափ դուր է գալիս:

-Ջուր ուզու՞մ ես,- դարձա ես մի կողմի վրա, ինձանից մի քիչ հեռու նստած մարդուն, ու տեղնուտեղը մտածեցի, որ իսկական ջրերն էլ միայն Հայաստանում են լինում:

Ինչու՞ այդպես մտածեցի, չգիտեմ:

Ես նրա կողմը չէի էլ նայում, բայց սպասում էի, թե հիմա ուր որ է, կպատասխանի: Արդեն ահագին ժամանակ էր անցել, իսկ նա չէր պատասխանում, ոչ «հա», ոչ «չէ»:

Ես դարձա ու նայեցի նրա վրա: Ոտքից գլուխ ուշադիր զննեցի:

Դա մարդ չէր:

Դա մի արևահար խոտի ցողուն էր, Որը ծռվել, խոնարհվել, քիթը կպցրել էր ծնկներին:

-Եթե մի քիչ ջուր խմի,կուղղվի, կզգաստանա: Գուցե սա ամենևին էլ խոտ չի, այլ ծաղի՞կ է:

Իսկական ծաղիկները... Ես գիտեմ, թե ինչպիսին են լինում նրանք,- մտածեցի և ուրախացա, որ այդպես էլ կարող եմ մտածել:

-Եթե իսկական ջրով ջրես իսկական ծաղիկը, նա կբարձրանա տեղից, մեջքը կուղղի ու կքայլի: Օրոր-շորոր, գեղեցիկ քայլվածք ունեն իսկական ծաղիկները, շոգից բոլորովին չեն վախենում: Այսօր ես մեկ անգամ ևս համոզվեցի, որ բոլոր հայերն էլ իրար նման են մտածում: Կապ չունի՝ ծաղիկների մասին կլինի դա, մարդկանց, թե նրանց հոգսերի:

Բայց հիմա նա այստեղ է, բազալտե աստիճաններին, ինձանից մի քիչ հեռու: Հավատարիմ շան պես, ալ կարմիր լեզուն դուրս գցած նայում է երեսիս ու սպասում, թե էլի ինչե՞ր եմ տեսնես ասելու:

ՈՒզում է, որ լավ բաներ ասեմ միայն:

ՈՒ քանի ես լավ խոսքեր ունեմ դեռ, ինքը չի հեռանա ինձանից:

Իսկական շները չեն հեռանա, եթե անգամ հայհոյանք լսեն քո բերանից:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Պատմվածքներ