СТАНЬ VIP

Սամվել Բաբայան (ռազմական գործիչ)

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Սամվել Բաբայան (ռազմական գործիչ)

Сообщение Karen » 05 янв 2018, 21:17

Սամվել Անդրանիկի Բաբայան (մարտի 5, 1965, Ստեփանակերտ, ԼՂԻՄ), ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխավոր հրամանատար և Դաշինք քաղաքական կուսակցության ընթացիկ ղեկավար‌:

Изображение


1972-1982 թթ․ Ավարտել է Եղիշե Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը (ք. Ստեփանակերտ)։

1983-1985 թթ․ ծառայել է Խորհրդային բանակի ստորաբաժանումում, որը տեղակայված էր նախկին Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում։

1988 թ. մասնակցում է Արցախի ազատագրական պայքարին։

1989-1991 թթ. Եղել է Արցախյան ազատամարտի գաղտնի ջոկատների հրամանատարներից մեկը, ղեկավարել է Ստեփանակերտի 2-րդ կամավորական ջոկատը, եղել է կենտրոնական շտաբի անդամ, ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատների հրամանատարի տեղակալ։

1991 թ. հունիսին «Կոլցո» օպերացիայի ժամանակ, անձնագրի անճշտությունների պատճառաբանությամբ, ԽՍՀՄ Ներքին զորքերի հրամանով ձերբակալվում և 6 ամսից ավել պահվում Բաքվի բանտերից մեկում։

1992-1993 թթ․ ԼՂՀ ինքնապաշտպանության շրջաններում ղեկավարում էր մարտական գործողությունները, մասնակցել է Շուշիի ազատագրման պլանի նախագծմանը։

1992-1994 թթ․ մասնակցել է մարտական գործողությունների դադարեցման բանակցություններին։

1992-1999 թթ. մասնակցել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային բանակցություններին։

1992 թ. մարտից մինչև օգոստոս եղել է ԼՂՀ նախարարների խորհրդին կից ինքնապաշտպանության կոմիտեի անդամ, ԼՂՀ զինված ուժերի հրամանատարի տեղակալ։

1992 թ. օգոստոսից մինչև 1993 թ. ապրիլը հանդիսանում էր ԼՂՀ ինքնապաշտպանության խորհրդի նախագահի առաջին տեղակալ։

1993 թ. ապրիլից մինչև նույն թվականի նոյեմբեր. Ինքնաշաշտպանության խորհրդի նախագահի պաշտոնակատար։

1993 թ. նոյեմբերից մինչև 1999 թ․ դեկտեմբեր. ԼՂՀ Ինքնապաշտպանության բանակի հրամանատար։

1995-1999 թթ. ԼՂՀ առաջին Պաշտպանության նախարար։ Փոխգնդապետ (1992), գնդապետ (1993), գեներալ-մայոր (1994), գեներալ-լեյտենանտ (1996), ԼՂՀ «Ոսկե Արծիվ» շքանշանակիր։

1992-1994 թթ. եղել է ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի անդամ։

1992-1995 թթ․ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր։

1995-1999 թթ. եղել է ԼՂՀ կառավարության և նախագահին կից անվտանգության խորհրդի անդամ։

2000-2004 թթ. ԼՂՀ նախագահի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով ազատազրկման է դատապարտվել 14 տարով, սակայն 4,5 տարի անց նրան ներում է շնորհվել։

2004-2005 թթ ստեղծում է տեղեկատվական-վերլուծական «Խաչմերուկ» հասարակական կազմակերպությունը (ք. Երևան)։

2005 թ. հիմնադրում է «Դաշինք» կուսակցությունը։

2017 թ. ԱԱԾ-ն ձերբակալել է Սամվել Բաբայանին՝ «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերելու գործի շրջանակներում: Ս. Բաբայանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Аватара пользователя
Karen (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սամվել Բաբայան (ռազմական գործիչ)

Сообщение Никита Капуст » 07 ноя 2018, 21:27

интересно
Аватара пользователя
Никита Капуст
Гость
Гость



Вернуться в Կենսագրություններ