ՍԱԴԵՂ ՀԵԴԱՅԱԹ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՍԱԴԵՂ ՀԵԴԱՅԱԹ

Сообщение Harutin » 04 апр 2011, 21:44

ՍԱԴԵՂ ՀԵԴԱՅԱԹ

Sadex Hedayat.jpg
Sadex Hedayat.jpg (7.7 кб) Просмотров: 386
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՍԱԴԵՂ ՀԵԴԱՅԱԹ

Сообщение Harutin » 04 апр 2011, 21:46

ԱԲՋԻ ԽԱՆՈՒՄ



Աբջի խանումը Մահրոխի ավագ քույրն էր, բայց հնարավոր չէր` որևէ անծանոթ միանգամից հավատար դրան: Նա բարձրահասակ, նիհար, թխամաշկ, հաստ շրթունքներով, տգեղադեմ էր:
Ի հակադրություն նրան, Մահրոխը ցածրահասակ էր, սպիտակամորթ, հմայիչ աչքերով, երբ ժպտում էր, այտերին փոսիկներ էին առաջանում: Վարվելակերպով էլ շատ տարբեր էին: Դեռ մանկուց Աբջի խանումը կամակոր էր, մարդախույս, նույնիսկ մորից էր երկու
երեք ամսով խռովում, իսկ քույրը շփվող էր: Հարևանուհին` Հասանի մայրը, նրան էր անվանում: Ամեն ափոքրն էր, ծնողներն էլ էին նրան ավելի շատ սիրում:
Իսկ Աբջի խանումը անընդհատ վիճում էր, մայրը հարևանների ներկայությամբ, ձեռքը ձեռքին էր զարկում, ասում. :
Մշտապես նման խոսքեր լսելու պատճառով Աբջի խանումը իսպառ հուսահատվել էր, հրաժարվել ամուսնության գաղափարից: Ժամանակի մեծ մասը նամազին, պաշտամունքին էր նվիրում: Մարդու գնալու մասին բնավ խոսակցություն չէր էլ լինում, այսինքն` փեսացու էլ չկար: Մի անգամ էլ, երբ ատաղձագործի աշակերտ Քալբ Հոսեյնի
հետ էին ցանկանում ամուսնացնել, ճաղատ Հոսեյնը ի՛նքը չհամաձայնվեց: Սակայն Աբջի խանումը որտեղ նստում, ասում էր. :
Այդպես էր ասում, սակայն ակնհայտ էր, որ սրտի խորքում Քալբ Հոսեյնին սիրում էր, երազում նրա կինը դառնալ: Բայց քանի որ հինգ տարեկանից լսել էր` տգեղ է, ոչ ոք իրեն կնության չի առնի ու գիտեր` զրկված է այս աշխարհի վայելքներից, ցանկանում էր նամազի ու պաշտամունքի զորությամբ գոնե այն աշխարհում իր տեղն ունենալ: Դրանով էլ մխիթարվում էր: Հիրավի, ի՞նչ ափսոսալու բան ուներ այս անցողիկ աշխարհը, եթե չէր կարող օգտվել նրա բարիքներից: Մշտնջենականի ու հավիտենականի աշխարհում իր հարստությունը գտնելու մասին էր երազում, երկրի վրա կարող էր միայն իր քրոջ նման գեղեցկատեսների ցանկությունները իրականանալ: Երբ մոհարրամ1 ամիսն էր գալիս, Աբջի խանումի ցուցամոլությունն ու պարծենկոտությունն ի դերև էր ելնում: Այնպիսի ողբասացության արարողություն2 չկար, որ առաջին շարքում չլիներ, մի ժամ շուտ գալիս էր, տեղ զբաղեցնում:
Բոլոր ողբասացները ճանաչում էին նրան, շատ էին ցանկանում` Աբջի խանումը ներկա գտնվի, որ լացուկոծով վայնասունով կականը ավելի սրտակեղեք դարձնի: Հաճախ հարևանները գալիս, իրենց գործած սխալները շտկելու համար նրանից հարցնում էին: Լուսաբացին նա էր տնեցիներին արթնացնում: Նախ գնում, քրոջ մահճակալի գլխավերևն էր կանգնում` բոթելով ասում. : Նա քնաթաթախ վեր էր կենում, լվացվում, պատրաստվում նամազի:
Մինարեի առավոտյան կանչը, լուսաբացը, վաղորդ յան զեփյուռը, աղոթքի մրմունջը յուրահատուկ հոգևոր վիճակ էին ստեղծում, որով Աբջի խանումը հմայվում ու հպարտանում էր, ինքն իրեն ասում. :
Օրվա մնացած մասն էլ տան մանրմունր գործերին խառնվելով էր անցկացնում, ոմանց քննադատական դիտողություններ անում, ապա վերցնում երկար տերողորմյան, որի սև գույնը խամրած էր շատ օգտագործելուց, շրխկացնելով օրհնություններ էր հղում բարձրյալին:
Նրա միակ բաղձանքը Քարբալա ճանապարհորդություն կատարելն էր:
Քույրն այդ ամենին առանձնակի նշանակություն չէր տալիս, տան բոլոր գործերը ինքն էր անում, հետո էլ, երբ տասնհինգ տարեկան դարձավ, գնաց սպասավորություն անելու: Աբջի խանումը քսաներկու տարեկան` տանն էր մ նացել, ներքուստ նախանձում էր քրոջը: Մեկ ու կես տարվա ընթացքում, ինչ Մահրոխը սպասավորություն էր անում, մի անգամ չեղավ, որ նրա մասին հարցներ: Տասնհինգ օրը մեկ էլ, երբ Մահրոխը հարազատներին տեսնելու համար տուն էր վերադառնում, Աբջի խանումը կամ մեկի հետ վիճում էր, կամ էլ գնում նամազի, երկու-երեք ժամ ուշանում: Եթե նույնիսկ հանդիպում էլ էին` քրոջը երկիմաստ ակնարկներ էր անում` աղոթքի, պահքի, մաքրագործության, մեղսավորության վերաբերյալ: Օրինակ` ասում էր. : Նման անհեթեթ բաներով էր վախեցնում, սակայն Մահրոխը զգում էր, որ նախանձից էր, նշանակություն չէր տալիս:
Մի օր էլ իրիկնամուտին Մահրոխը տուն եկավ, որոշ ժամանակ մոր հետ ծածուկ զրուցեց, գնաց: Աբջի խանումը սենյակի շեմին նստած` նարգիլե էր քաշում: Զայրույթից չհարցրեց` ինչի մասին էին խոսում, մայրն էլ չասաց: Երեկոյան, թասակավոր հայրը` թանագույն գաջի չորացած պուտերը դեմքին ցայտեցրած, վերադարձավ շինարարությունից: Հագուստը փոխեց, վերցրեց թութունի տոպրակն ու չիբուխը, բարձրացավ կտուր: Անավարտ թողնելով գործերը, Աբջի խանումը մոր հետ վերցրեց թիթեղ յա ինքնաեռը, կճուճը, պղնձե գավաթը, թթուն, սոխը, գնացին, կարպետին միասին նստեցին: Խոսակցությունը մայրը բացեց. :
Հայրը հովհարը թափահարելով, բերանի անկ յունում դրած շաքարով շարունակելով կծովի թեյ խմելը` տմբտմբացրեց գլուխը, իմիջիայլոց ասաց. : Քանի որ գործին կինն էր խառնված` փոխանակ զարմանալու կամ որևէ հարցի
շուրջ կարծիք հայտնելու, պարզապես ուրախացավ: Լսելով իրադարձությունների մասին` Աբջի խանումը նեղսրտեց, չկարողանալով լսել մ նացած խոսակցությունը: Նամազի պատրվակով վեր կացավ, իջավ, մտավ հինգդռնանի սենյակը: Փոքր հայելու մեջ նայեց, կարծես պառավել էր: Մի քանի րոպեները չորս-հինգ տարով մեծացրել էին նրան: Հարթեց հոնքերի միջև նկատվող կնճիռները, գլխին սպիտակ մազ գտավ, պոկեց երկու մատով: Որոշ ժամանակ` ապշած կրակին էր նայում, այրեց ափը, ոչինչ չզգաց:
Անցավ մի քանի օր, տնեցիները իրար էին խառնվել, շուկա էին գնում-գալիս: Երկու ձեռք ոսկեկար հագուստ պատրաստեցին, կուժ, գավաթ, ասեղ, վարդաջրի ցողման համար սափոր, գիշերաթասակ, զարդատուփ, բասմա, պղնձե ինքնաեռ, չթե ծաղկազարդ վարագույր և այլ բաներ գնեցին:
Մայրը ոգևորված էր, տան անկ յունում ինչ լավ բան ձեռքն էր ընկնում, Մահրոխի օժիտի համար էր մի կողմ դնում` նույնիսկ իր Քիշմիրի շալը, որ մի քանի անգամ Աբջի խանումը խնդրել էր տեղ գնալիս, մայրը մերժել էր: Նա այդ օրերի տան իրադարձություններին լուռ ու մտազբաղ, աչքի տակով էր հետևում:
Երկու օր էր գլխացավ ուներ, պառկած էր: Մայրն էլ շարունակ կշտամբում էր, թե . :
Աբջի խանում ն էլ նախանձով վերմակի տակից պատասխանում էր. :
Մայրը վեր թռավ տեղից.:
Դեռ մի քանի օր էլ շարունակում էին նմանատիպ վեճերը, Մահրոխը շվարած նայում, ոչինչ չէր ասում, մինչև եկավ հարսանիքի գիշերը:
Հավաքվեցին հարևանները, փնթի կանայք էլ` բասմայով ներկած աչքհոնքով, սնգույր դիմափոշով շպարված այտերով, չադրաներով, մազե հովանոցներ բռնած, բամբակ յա վարտիքներով էին:
Հասանի մայրը` ձեռքերը կախ, ժպտերես, գլուխը բռնած` նստել, թմբուկ էր զարկում ու միտն ինչ ընկնում, երգում էր. :
Շարունակ կրկնում էր այդ ամենը: Գնացին, եկան, ջրհորի մոտ թեժացրին ածուխը, մսով
փլավի հոտը տարածվել էր ամենուր: Մեկը կատվին էր խոհանոցից դուրս հանում, քշում, մյուսը թոք պատրաստելու համար հավկիթ էր ուզում, մի քանի երեխաներ էլ ձեռք-ձեռքի տված` կքակզում էին., ասելով:
Պղնձյա ինքնաեռները, որ վարձակալել էին, կրակին էին: Մի քանիսը միաձայն աղաղակեցին` Մահրոխ խանումը վերին սենյակներից հարսնաքույրերի հետ արդեն գալիս է: Մրգերով ու քաղցրավենիքներով լի երկու սեղան բացեցին:
Մահրոխի հայրը պնդում էր` ծախսը շատ կլինի, բայց մայրը երկու ոտքը մի կոշիկի մեջ դրեց, այդ գիշերվա համար տիկնիկային ներկայացում պահանջեց:
Աբջի խանում ն այս իրարանցմանը չէր մասնակցում: Կեսօրին` ժամը երկուսին, հեռացել էր տանից: Ոչ ոք չգիտեր տեղը: Հավանաբար քարոզի էր գնացել: Լուսաբացին, երբ հարսանյաց հանդեսը ավարտվեց, հյուրերը գնացին, միայն Հասանի մայրը, հարսն ու փեսան էին միասին հինգդռնանի սենյակում նստած, դռներն էլ բաց էին, Աբջի խանումը եկավ, չադրան հանելու համար անմիջապես հինգդռնանի սենյակ մտավ: Վարագույրը քաշած էր, հետաքրքրասիրությունից ծայրը ետ տարավ, տեսավ` քույրը` Մահրոխը, հարդարված, բասմայով շպարված, լամպի լույսի տակ սովորականից էլ ավելի գեղեցիկ էր, նստած էր քաղցրավենիքով լի սեղանի առաջ` փեսացուի կողքին, նա էլ քսան տարեկան երիտասարդի էր նման: Փեսացուն գրկել էր նրան, ինչ-որ բան էր շշնջում ականջին, կարծես իր մասին էին խոսում: Գուցե Մահրոխը նկատել էր իրեն: Թվում էր` ցավեցնելու համար են ծիծաղում ու համբուրվում: Բակից Հասանի մոր թմբուկի, երգի ձայնն էր լսվում…
Խորշանքն ու նախանձը պատեցին Աբջի խանումին, վարագույրը գոցեց, պատի մոտ դրված, հարդարված անկողնուն նստեց: Առանց սև չադրան հանելու` ձեռքերը ծնոտի տակ դրած, հատակին էր նայում, գորգի ծաղիկները թոշնել էին ասես, հաշվեց դրանք, կարծես նորերն էին հայտնվում, ուշադրությունը սևեռեց գույների վրա:
Գնում էին, գալիս, նրան չէին նկատում կամ էլ դիտմամբ չնկատելու էին տալիս: Մայրը եկավ, շշուկով խոսեց. :
Աբջի խանումը գլուխը բարձրացրեց, ասաց. :
Կեսգիշեր էր, բոլորը քնել էին հարսանիքից ստացած տպավորություններով և գեղեցիկ երազներ էին տեսնում: Հանկարծ ասես մեկը մարմ նով ջրին խփեց, ճողփյունի ձայն լսվեց, տնեցիները շփոթահար վեր թռան: Կարծեցին կատու կամ երեխա է ընկել ջրհորը, գլուխները կորցրած` լամպերը վառեցին, շրջեցին տան բոլորը, արտակարգ ոչինչ չնկատեցին: Երբ վերադարձան քնելու, Հասանի մայրը նկատեց` ջրհորի խուփի մոտ Աբջի խանումի կոշիկի թաքն էր ընկած: Ճրագը վեր բարձրացրեց, ջրի մակերեսին նրա դիակն էր: Սև մազերի հյուսքը օձի նման վզին էր փաթաթվել, դեղնականաչ զգեստը մարմ նին էր կպել, դեմքին վեհություն, լույս էր իջել, կարծես մի տեղ էր հայտնվել, որտեղ ոչ տգեղություն, ոչ գեղեցկություն, ոչ սուգ ու հարսանիք կար, ոչ լաց ու ծիծաղ, ոչ խինդ ու վիշտ:
Նա դրախտ էր գնացել:

Պարսկերենից թարգմանեց ՆՈՒՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ



1. Մուսուլմանական լուսնային առաջին ամսվա անունը:
2. Շիա իմամ ների նահատակության մասին է:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Թարգմանություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0