ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Սաադի

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ

Սաադի

Сообщение:#1  Сообщение Narek Dallakyan » 14 мар 2014, 16:07

(730.31 кб) Просмотров: 221
Աբու Մուհամմեդ ադ-Դին իբն Աբդ Ալլախ Սաադի Շիրազի (պարսկերեն ابومحمد مُصلِح‌الدین بن عَبدُالله سعدی شیرازی‎, մտվ. 1181 - 1291), պարսիկ բանաստեղծ-մորալիստ։
Текст:
Սաադիի կյանքը կարելի է բաժանել 3 փուլի` դպրոցական (1205 - 1226), թափառական (1226 - 1256) և շեյխական (1256 - 1291)։ «Սաադի» մականունը ստացել է աթաբեկ Ֆարս Սաադա իբն Զանգիի (1195 - 1226) անունից, ում մոտ ծառայում էր նրա հայրը և ով մասամբ դաստիարակել է Սաադիին։
Հենց Սաադա անվամբ էլ իբն Ղանգի Մուսլիխ ադ-Դինը ընդունվում է Բաղդադի Նիզամիի մեդրեսեն։ Սովորել է սուֆիական շեյխերի մոտ և փորձել է մտնել նրանց ասկետական իդեալների մեջ։ Սովորելու տարիներին էլ սկսել է ստեղծագործել, և նրա այդ ժամանակաշրջանի բանաստեղծությունները լի են կյանքի պատանեկան սիրով։ Արդեն ծերության տարիներին նա խոստովանել է, որ սիրել է երաժշտությունը, չնայած իր հայտնի ուսուցիչ Աբուլ-Ֆարաջ Ջուզիի հակառակ համոզմունքների։
Մոնղոլների հարձակումը Իրանի վրա պատճառ դարձավ, որ Սաադին լքի հայրենիքը և իր կյանքի հետագա 30 տարիները անցկացնի տարբեր մահմեդական երկրներում, սակայն օտարության մեջ։ Կարծիք կա, որ Սաադին 14 անգամ (որից մեծ մասը ոտքով) ուխտագնացություն է կատարել դեպի Մեքքա։ Արաբական դասական լեզվի հիանալի իմացության շնորհիվ նա Դամասկոսում դառնում է քարոզիչ, հետո որպես վանական մեկնում է Երուսաղեմի անապատներից մեկը։ Այնտեղ նա գերի է ընկնում խաչակիրների մոտ, ովքեր նրան տեղափոխում են Տրիպոլի, և նա որպես բանվոր աշխատում է ամրոցի շինարարությունում։ Այնտեղից նրան որպես ստրուկ գնում է մի հարուստ` Ալեպպո քաղաքից և ամուսնացնում իր տգեղ և անկիրթ աղջկա հետ։ Չդիմանալով այդպիսի կյանքին` Սաադին փախչում է Հյուսիսային Աֆրիկա։
Դեգերելով ամբողջ Փոքր Ասիայով, նա հանգրվանում է իր ծննդավայր Շիրազում և իր որդու` Աբու-Բեքրի հովանավորությամբ մինչև կյանքի վերջ բնակվում է վանքումՍաադին գրել է շատ բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ` որպես սովորեցնող օրինակներ բերելով հենց իր թափառական կյանքի փորձը։ Զգալով աշխարհի անցողիկությունը և ունայնությունը` նա փաստորեն համաձայնվել է իրեն նախորդող սուֆիական հայացքներ տեր մյուս բանաստեղծների հետ։ Այդպիսիք էին ինչպես նրան նախորդող, այնպես էլ նրանից հետո ստեղծագործած պոետներ Ֆարիդադդին Աթթարը, Ջալլալէդդին Ռումին, շեյխ Աբդ ալ-Քադիր ալ-Ջիլանին և ուրիշներ։
Լավ ճանաչելով մարդկանց ու մարդկային բնությունը` նա միաժամանակ գրում էր, որ ոչ բոլորն են ընդունակ հեռանալու աշխարհից, վարելու միանձնյա կյանք և բացառապես տրվելու հոգևոր պատկերացումներին։ Դրա համար նա աշխարհիկ կյանք վարողներին խորհուրդ է տալիս վարել ասկետական կյանք։ Այսինքն ապրել աշխարհի մեջ, սակայն չտրվել աշխարհայինին, հասկանալ դրա անցողիկությունը և ամեն րոպե պատրաստ լինել կորցնելու երկրային ունեցվածքը։
1257 թվականի գրել է «Բոստան» պոետական տրակտատը, որը պոետական զգացմունքների խորությամբ և հոգևոր իդեալների նկարագրվող բարձրությամբ համարվում է սուֆիական գրականության մեծագույն գործերից մեկը։ Այդուհանդերձ Սաադիի լավագույն գործը համարվում է «Գյուլիստան» ստեղծագործությունը։ Այն մեծ ժողովրդականություն է վայելում և դարձել է յուրաքանչյուր պարսիկի սեղանի գիրք` ուսումնասիրվելով նաև նրանց դպրոցական ծրագրում։ «Գյուլիստանը» լի է բազմապիսի առակներով և ասույթներով։
Սաադիի հիմնական վաստակն այն է, որ նա իր գազելներում կարողացել է միաձուլել սուֆիստական և սիրային թեմաները։ Յուրաքանչյուր երկ կարելի է դիտարկել ինչպես սիրային, այնպես էլ փիլիսոփա-դիդակտիկ տեսանկյունից։ Նրա ստեղծագործության շարունակող է համարվում մեկ այլ պարսիկ հայտնի բանաստեղծ Հաֆեզը։

Karen это нравится.
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Սաադի

Сообщение:#2  Сообщение Narek Dallakyan » 14 мар 2014, 16:24

«Ինչ որ հապճեպ է արվում, երկար չի տևում»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Սաադի

Сообщение:#3  Сообщение Narek Dallakyan » 14 мар 2014, 16:25

«Միայն համբերատարն է ավարտում գործը, իսկ շտապողը տապալվում է»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Սաադի

Сообщение:#4  Сообщение Narek Dallakyan » 14 мар 2014, 16:26

«Եթե դու անտարբեր ես ուրիշների տառապանքների նկատմամբ, դու արժանի չես մարդ կոչմանը»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Սաադի

Сообщение:#5  Сообщение Narek Dallakyan » 14 мар 2014, 16:26

«Առանց ցանկության սովորող աշակերտը նման է թևեր չունեցող թռչունի»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Սաադի

Сообщение:#6  Сообщение Narek Dallakyan » 14 мар 2014, 16:33

«Տգետի խելքը լռությունն է: Եթե տգետը դա հասկացել է, ապա նա կիսով չափ դարձել է խելացի»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Սաադի

Сообщение:#7  Сообщение Narek Dallakyan » 14 мар 2014, 16:36

«Եթե իմաստունն ընկնում է հիմարների մոտ, նա չպետք է նրանցից հարգանք սպասի, իսկ եթե հիմարն իր շաղակրատությամբ հաղթի իմաստունին, ապա դրանում ոչ մի զարմանալի բան չկա, քանի որ քարով կարելի է ջարդել ալմաստը»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Սաադի

Сообщение:#8  Сообщение Narek Dallakyan » 14 мар 2014, 16:38

«Մարդը կենդանուց բարձր է խոսքի ունակությամբ, բայց նրանից ցածր է, եթե խոսքը անպատշաճ է օգտագործում»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Սաադի

Сообщение:#9  Сообщение Narek Dallakyan » 14 мар 2014, 16:41

«Երկու մարդ ապարդյուն աշխատեցին ու անօգուտ ճգնեցին` նա, ով հարստություն կուտակեց և չօգտվեց դրանից, և նա, ով գիտություններ սովորեց, բայց չկիրառեց դրանք»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали

Սաադի

Сообщение:#10  Сообщение Narek Dallakyan » 14 мар 2014, 16:42

«Գիտնականը առանց աշխատությունների անպտուղ ծառ է»
Narek Dallakyan (Автор темы)
Постоянный участник
Постоянный участник
Информация: Показать детали



Вернуться в Աֆորիզմներ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз