СТАНЬ VIP

ՌՈՒԲԵՆ ՄԱՐՈՒԽՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՌՈՒԲԵՆ ՄԱՐՈՒԽՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 29 окт 2011, 13:47

ՌՈՒԲԵՆ ՄԱՐՈՒԽՅԱՆ

Ruben Maruxyan.jpg
Ruben Maruxyan.jpg (21.23 кб) Просмотров: 13100
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌՈՒԲԵՆ ՄԱՐՈՒԽՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 29 окт 2011, 13:48

ԱՐԵՎԱԳՈՒՅՆ ՁԻՆ


- ­Հինգ ան­գամ հինգ` քսան­հինգ, հինգ ան­գամ վեց` երե­սուն, հինգ ան­գամ յոթ` երե­սուն­հինգ... Տատ, տատ, ձեր ժա­մա­նակ էլ հինգ ան­գամ հին­գը քսան­հի՞նգ էր անում:
- Իմ ժա­մա­նա­կի հետ գործ չու­նես, դասդ սեր­տիր գլ­խիդ չբան­փեն:
- ­Հինգ ան­գամ ութ` քա­ռա­սուն, հինգ ան­գամ ինը... Տա՛տ, տասն­մե­կե­րորդ հար­կից որ թռ­չեմ, քո կար­ծի­քով ցած կընկ­նե՞մ, թե՞ կբարձ­րա­նամ տի­ե­զերք:
- Դու ինչ քաշ ու­նես, ա՛յ երե­խա, որ ցած ընկ­նես: Քա­մին փե­տու­րի պես կք­շի, կտա­նի:
- Տա՛տ, ձեր ժա­մա­նակ մար­դիկ տի­ե­զերք թռ­չու՞մ էին:
- Անիծ­վեր մեր ժա­մա­նա­կը, չլի­ներ: Մեր ժա­մա­նակ տի­ե­զերք չկար:
- Իսկ ի՞նչ կար:
- Էշ, ձի, սայլ, թո­նիր, եզ...
- Իսկ Պյու­թա­գո­րա­սը, ձեր ժա­մա­նակ, շալ­վար ու­նե՞ր:
- Ի՛նչ ես ու­զում ին­ձա­նից, այ խե­լո՛ք:
- Ձի՛ եմ ու­զում:
- Որ եր­կուս­ներդ բար­ձե՞ս, բե­րես տուն:
- Չէ, որ հեծ­նեմ, գնամ սա­րե­րը:
- Ձի­ե­րի դարն ան­ցել է:
- Դուք ձի ու­նե­ի՞ք, տա՛տ:
- Ու­նե­ինք... հա՜, հա՜, ձի ու­նե­ինք,- հո­գոց հա­նեց տա­տը:
- Անունն ի՞նչ էր:
- Հրե­ղե՛ն:
- Ի՞նչ եղավ:
- Գժ­վե՛ց:
- Ձի՞ն:
- Հա, քեր­ծից իրեն ձո­րը գցեց...
- Ին­չու՞:
- Լծե­ցին Ճռ­ռան սայ­լի, գո­մաղբ էին տե­ղա­փո­խում: Վի­րա­վո­րան­քից իրեն ձո­րը գցեց՝ սատ­կեց: Քեր­թե­ցին, կաշ­ին բա­ժա­նե­ցին հո­վիվ­նե­րին, որ իրենց հա­մար տրեխ կա­րեն:
Տա­տը Ճեր­մակ սա­րի ծո­ցում ծվա­րած գյու­ղում էր ծն­վել: Կով ու­նե­ին, ոչ­խար, այծ, գո­մեշ, թո­նիր... Մոր թխած լա­վաշն աշ­խար­հը կշ­տաց­նում էր: Ձի ու­նե­ին: Լու­սա­բա­ցին խրխն­ջում էր ու ամ­բողջ օրն աշ­խա­տում: Խոտ էր կրում, փայտ, ջրա­ղա­ցից՝ ալ­յուր, կա­լե­րից՝ ցո­րեն... Իր քե­ռու աղջ­կա՝ Վար­սե­նի­կի հար­սա­նի­քին, զո­րա­վար Անդ­րա­նի­կին նվիր­ված երգ ասե­լու հա­մար հո­րը աք­սո­րե­ցին Սի­բիր: Ձին բռ­նագ­րա­վե­ցին, իրենց դարձ­րին «ժո­ղովր­դի թշ­նա­մու» երե­խա­ներ: Տուն-­տեղ թո­ղե­ցին, փա­խան քա­ղաք, որ մի կերպ գլուխ­նե­րը պր­ծաց­նեն: Քա­ղա­քում հին թա­ղում էին ապ­րում: Հին թա­ղը քան­դե­ցին, տե­ղը տասն­մեկ հար­կա­նի շենք կա­ռու­ցե­ցին: Տասն­մե­կե­րորդ հար­կում իրենց բնա­կա­րան տվե­ցին: Ար­մե­նը ծն­ված օր­վա­նից ապ­րում է տասն­մե­կե­րորդ հար­կում: Ձի չու­նեն, կով չու­նեն, այ­գի չու­նեն, թո­նիր չու­նեն...
Ար­մե­նը ձի է ու­զում: Զար­մա­նա­լի արա­րած է մար­դը, սիր­տը եր­բեմն այն­պի­սի բա­ներ է ու­զում, որ ինքն էլ չգի­տի թե ին­չու, ու երբ սր­տի ու­զա­ծը չի կա­տար­վում, հի­վան­դա­նում է:
Ար­մենն էլ օր օրի սկ­սեց նի­հա­րել, ախոր­ժա­կը փակ­վեց: Ծնող­նե­րը, տա­տը, բա­րե­կամ­նե­րը, ու­սու­ցիչ­նե­րը ան­հանգս­տա­ցան: Այս բժշ­կի մոտ տա­րան, այն բժշ­կի, բո­լո­րը մի­ա­բե­րան ասա­ցին.
- Ձեր երե­խան ինչ ու­զում է տվեք, կա­ռող­ջա­նա:
- Ձի է ու­զում:
- Ձի՞,- ծի­ծա­ղե­ցին բժիշկ­նե­րը:
Ար­մե­նենք, Զար­զանդ Ու­թիջ­յան անուն‑ազ­գա­նու­նով մի բա­րե­կամ ու­նեն, գյու­ղում է ապ­րում: Աշ­նա­նը
տա­տի հա­մար դդում է բե­րում, բա­դրի­ջա­նի մու­րա­բա, հինգ կապ ավե­լուկ: Զար­զանդ Ու­թիջ­յա­նը ձի ու­նի: Ամեն ան­գամ հյուր գա­լիս, հի­աց­մուն­քով պատ­մում է իր ձի­ու մա­սին: Պատ­մում, պատ­մու՜մ է ու վեր­ջում խո­րը «ախ» քաշ­ում:
- «Ախ» մի՛ քաշ­ի, Զար­զանդ, սիրտդ կվ­նա­սես,- ասում է Ար­մե­նի տա­տը, որ Զար­զանդ Ու­թիջ­յա­նի մո­րա­քույրն է:
- Մոր­քուր ջան, իմ ձին, ոնց որ մեր տան ան­դա­մը լի­նի: Ափ­սոս ծե­րա­ցել է: Դրա հա­մար եմ «ախ» քաշ­ում:
- Ձեր ձին խրխն­ջու՞մ է, քե­ռի Զար­զանդ, - հարց­րեց Ար­մե­նը, որն ուշ­ադ­րու­թյամբ լսում էր Զար­զան­դի ձի­ու պատ­մու­թյու­նը:
- Առաջ­վա պես չի խրխն­ջում, բայց խրխն­ջում ա: Օրե­րը տա­քա­նան, կգամ քեզ կտա­նեմ մեր տուն, քո աչ­քե­րով համ ձին կտես­նես, համ էլ կլ­սես նրա խր­խին­ջը: Շատ խե­լա­ցի, շատ սի­րուն ձի ա... Մոր­քուր ջան, մյուս ան­գամ որ գամ, քո բա­ժին դդու­մը կբե­րեմ: Էս տա­րի շատ դդում եմ ցա­նել: Ար­մեն ջան, դու էլ պատ­րաստ­վիր, որ մյուս ան­գամ իրար հետ գյուղ գնանք: Ցտե­սու­թյու՜ն...
Զար­զանդ Ու­թիջ­յա­նի գնա­լուց հե­տո, Ար­մե­նի ձի ու­նե­նա­լու ցան­կու­թյունն ավե­լի սր­վեց, ու նա ավե­լի շատ սկ­սեց տխ­րել:
...Խե­լաց­նոր աղ­մու­կով, ծուխ ար­տաշն­չե­լով, գիշ­եր‑-ցե­րեկ, հոր­դա­հոս գե­տե­րի պես քա­ղա­քի փո­ղոց­նե-
րով ավ­տո­մե­քե­նա­ներ են սլա­նում: Ար­մե­նը ավ­տո­մե­քե­նա չի սի­րում: Ար­մե­նը երա­զում ձի է տես­նում, ու­զում է ձի ու­նե­նալ: Ան­ցած շա­բաթ երե­կո հե­ռուս­տա­ցույ­ցով ձի­եր ցույց տվե­ցին: Արա­բա­կան նժույգ­ներ էին՝ բաշ­ե­րը հող­մե­րին տված վար­գում էին կա­նաչ դաշ­տե­րով, ծառս լի­նում, խե­լա­կո­րույս վրն­ջում: Ար­մենն իր հա­մար մի նժույգ ընտ­րեց: Հպարտ, գե­ղե­ցիկ նժույգ էր՝ ծառս եղավ, վրն­ջաց, քա­ռատ­րոփ սլա­ցավ ու ձուլ­վեց շեկ անա­պա­տի ավազ­նե­րին: Հե­ռուս­տա­հա­ղոր­դա­վա­րը Զար­զանդ Ու­թիջ­յա­նի նման «ախ» քաշ­եց ու ասաց.
- Աշ­խար­հում ձի­ե­րը քչա­ցել են և, եթե մարդ­կու­թյու­նը շա­րու­նա­կի ձի­ե­րի հետ այս­պես տմար­դի վար­վել, նրանք իս­պառ կվե­րա­նան...
Ար­մե­նի հայ­րը՝ Հայկ Ար­մե­նա­կո­վի­չը, մի գիրք նվի­րեց Ար­մե­նին, որի մեջ ձի­ե­րի լու­սան­կար­ներ կա­յին: Ար­մե­նը օրեր շա­րու­նակ թեր­թում էր այդ գիր­քը, ու­զում էր իր հա­մար մի ձի ընտ­րել: Բայց չկա­րո­ղա­ցավ, որով­հետև այդ ձի­ե­րից ոչ մե­կը իրեն դուր չե­կավ: Ար­հես­տա­կան ինչ­-որ բան կար նրանց կեց­ված­քում: Նա գիր­քը գցեց մի կողմ ու տխուր հա­ռա­չեց:
- Ին­չու՞ ես հա­ռա­չում:
- Ձի եմ ու­զում, հայ­րիկ:
- Ու­րիշ­ի տղա­ներն ավ­տո­մե­քե­նա են ու­զում, իսկ դու՝ ձի: Ազ­նիվ խոսք, քեզ չեմ հաս­կա­նում:
- Ես էլ չեմ հաս­կա­նում,- վր­դո­վվեց մայ­րը,- Ար­մեն, սի­րե­լիս, մեզ ձի պետք չէ՛:
- ­Ձեզ պետք չէ, ինձ պետք է: Ձի եմ ու­զու՛մ...
- Վաղն էլ ավա­նակ կու­զես...
- Չգի­տեմ, չգի­տե՜մ ինչ ասեմ... Զար­մա­նա­լի ժա­մա­նակ­ներ, զար­մա­նա­լի երե­խա­ներ...
Ար­մե­նը ձի ու­նե­նա­լու մա­սին ծնող­նե­րի հետ այլևս չխո­սեց: Ի՞նչ խո­սե՜ր, նրանք իրեն չէ­ին հաս­կա­նում:
Օրա­ցույ­ցի թեր­թիկ­նե­րի պես, օրե­րը պոկ­վում էին տա­րի­նե­րի գու­մա­րից, քա­մին տա­նում էր, բայց ձի ու­նե­նա­լու ցան­կու­թյու­նը, Ար­մե­նի սր­տում օր-օրի ավե­լի ու ավե­լի էր խո­րա­նում:
Մի առա­վոտ, երբ Ար­մե­նը պատ­րաստ­վում էր դպ­րոց գնալ, իրենց տան դու­ռը ծե­ծե­ցին: Նա բա­ցեց դու­ռը: Շեմ­քին կանգ­նած էր Զար­զանդ Ու­թիջ­յա­նը:
- ­Մար­դան­ման կա­պիկ­նե՛ր, ան­ճոռ­նի դո­դոշ­նե՛ր, զզ­վե­լի կր­ծող­նե՛ր, երա­զանք, խիղճ չու­նե­ցող սրի­կա­նե՛ր, բո­լո­րիդ, բո­լո­րիդ կլց­նեմ մա­զու­թով եռա­ցող տա­կա­ռի մեջ, կխաշ­ե՛մ,- զայ­րա­ցած գոռ­գո­ռաց Զար­զանդ Ու­թիջ­յա­նը:
- Ի՞նչ, ինչ՜ է պա­տա­հել, տնաշ­են,- խո­հա­նո­ցից դուրս թռավ տատն ու կանգ­նեց Զար­զան­դի դի­մաց,- Մարդ է մե­ռե՞լ, տունդ է քանդ­վե՞լ, ասա, ասա ի՞նչ է եղել, տնա­վեր:
- Մարդ չի մե­ռել, տուն չի քանդ­վել...
- Բա ին­չու՞ ես փրփ­րել, տնաշ­են:
- Տա­րել են:
- Ի՞նչն են տա­րել:
- Ձին:
- Ո՞վ է տա­րել, տնաշ­են:
- Գյու­ղա­պե՛­տը:
- Ի՞ն­չու է տա­րել:
- Ասել ա՝ գյու­ղի փո­ղոց­նե­րը կեղ­տո­տում ա: Մոր­քուր ջան, ձին, որ իմա­նար փո­ղո­ցում չի կա­րե­լի թրքել, չէր թր­քի:
- Ե՞րբ է տա­րել, տնաշ­են,- հարց­րեց տա­տը:
- Երեկ իրի­կուն:
- Չթող­նե­ի՛ր:
- Որ տա­նը լի­նե­ի, չէի թող­նի, մոր­քուր ջան: Ասել ա՝ իզուր խոտ ա ու­տում: Այ դո­դոշ, այ դմ­բո, քո բա­ժին խոտն ա ու­տում, հա՞... Մոր­քուր ջան, որ խո­րը մտա­ծում եմ, քիչ ա մնում գժ­վեմ: Իբր ազատ, ան­կախ ենք: Ըսենց ազատ, ան­կախ ա լի­նու՞մ: Հայկ Ար­մե­նա­կո­վի­չը տա՞նն ա:
- Չէ: Ներս արի, ներս արի նս­տիր, սուրճ խմիր, շունչ առ մինչև ես Հայ­կի հետ հե­ռա­խո­սով խո­սեմ:
- Մե­նակ չեմ: Տրակ­տո­րիստ Քսե­նե­ֆոն Էլեֆ­տե­րա­դի­սի հետ եմ:
- Մար­դուն ի՞ն­չու ես փո­ղո­ցում թո­ղել: Ամոթ է, գնա բեր:
- Հա, Ճիշտ ես ասում, գնամ բե­րեմ: Դու Հայ­կին լուր տուր,- ասաց Զար­զանդ Ու­թիջ­յա­նը, գնաց Քսե­նե­ֆոն Էլեֆ­տե­րա­դի­սին բե­րե­լու:
- Վա՜յ, վա՜յ, վա՜յ, էս ինչ դար­ձանք, մե­կը չկա էդ գյու­ղա­պե­տին ասի՝ քո ինչ գործն ա, թե գյու­ղա­ցին ինչ է պա­հում: Չեն թող­նում, որ աշ­խա­տա­վորն իր ու­զածն անի,- աման- չա­ման­ներն իրար զար­կե­լով, փլավ եփե­լու պատ­րաս­տու­թյուն սկ­սեց տես­նել տա­տը, քա­նի որ իր քրոջ որ­դի Զար­զանդ Ու­թիջ­յա­նը, իտա­լա­կան մա­կա­րո­նով եփած փլա­վի հա­մար խել­քը իրե­նը չէր:
- ­Ներս արի, Քսե­նե­ֆոն: Մի՛ ամա­չի, այ տղա, հա­րա­զատ մոր­քուրս ա,- Քսե­նե­ֆո­նին ներս հրե­լով ասաց Զար­զանդ Ու­թիջ­յա­նը:
Մի­ջանց­քում հայտն­վեց կա­պույտ աչ­քե­րով, խանձ­ված դեմ­քով, բարձ­րա­հա­սա­կից բարձր մի տղա­մարդ՝ մեծ, դեղ­նա­գույն դդու­մը գլ­խին դրած: Ձախ ձեռ­քով բռ­նել էր դդու­մը, որ չընկ­նի:
- Հա­զար բա­րով ես եկել, Քսե­նե­ֆոն,- ձեռ­քը նրան մեկ­նե­լով ժպ­տաց տա­տը:
- Քսե­նե­ֆոն Էլեֆ­տե­րա­դիս,- տա­տի ձեռ­քը իր մեծ ափի մեջ առ­նե­լով ժպ­տաց Քսե­նե­ֆո­նը,- ոտքս խե­րով լի­նի,- ասաց նա ու կանգ­նած մնաց նույն տե­ղում:
- Շնոր­հա­կալ ենք, Քսե­նե­ֆոն:
- Մենք էլ ենք շնոր­հա­կալ,- նո­րից ժպ­տաց Քսե­նե­ֆոն Էլեֆ­տե­րա­դի­սը ու ծա­ռի պես տնկ­վեց մեծ սեն­յա­կի մեջ­տե­ղում:
- Գլուխդ կցա­վի, Քսե­նե­ֆոն, դդու­մը ցած դիր,- ասաց տա­տը:
- Խելք են թո­ղե՞լ, մոր­քուր ջան, որ իմա­նամ ինչ եմ անում: Ջու­րը՝ փո­ղով ա, խո­տը՝ փո­ղով ա, ոչ­խա­րը, որ արա­ծաց­նում ենք՝ փո­ղով ա: Օդն էլ որ շն­չում ենք, շու­տով փո­ղով կա­նեն: Մոր­քուր ջան, իրենց ինչ գործն ա, թե մենք ինչ ենք պա­հում: Մեր գլ­խի տե­րը մենք չե՞նք, մենք ազատ, ան­կախ չե՞նք,- տխուր ասաց Քսե­նե­ֆոն Էլեֆ­տե­րա­դիսն ու նույն տխ­րու­թյամբ շա­րու­նա­կեց: - Մոր­քուր ջան, ձին, ազ­նիվ կեն­դա­նի ա, նրան չի կա­րե­լի վի­րա­վո­րել, հե­տը կո­պիտ վար­վել: Հին Հու­նաս­տա­նում...
- Քսե­նե­ֆոն, գլուխդ կցա­վի, դդու­մը դիր գետ­նին:
- Ջղայ­նու­թյու­նից խելքս թռց­րել եմ, մոր­քուր ջան,- խո­րը «ախ» քաշ­ե­լով ասաց Քսե­նե­ֆո­նը, դդու­մը զգուշ­ու­թյամբ դրեց սե­ղա­նի տակ:
- Քսե­նե­ֆո՛ն:
- Հա ջան, մոր­քուր ջան:
- Ձին, քո ին­չի՞ն է պետք: Դու տրակ­տո­րիստ ես, չէ՞:
- Մոր­քուր ջան, էդ ինչ ես ասում: Ձին ո՛չ սալյար­կա ա ու­զում, ո՛չ յուղ ա ու­զում, ո՛չ էլ ծուխ ա հա­նում: Հին Հու­նաս­տա­նում, ձի­ե­րի հան­դեպ ան­հար­գա­լից վե­րա­բեր­մունք ցույց տվող­նե­րին մա­հա­պատ­ժի էին են­թար­կում: Հին Հու­նաս­տա­նում ձի­ե­րի պատ­վին մար­մա­րից ար­ձան­ներ էին կանգ­նեց­նում: Իսկ Հին Հռո­մում, սե­նա­տոր­նե­րից մե­կը, մոր­քուր ջան, իր ձի­ուն սե­նա­տի ան­դամ էր դարձ­րել...
- Քսե­նե­ֆո­նը, ձի­ե­րի մա­սին գր­ված բո­լոր օրենք­նե­րը ան­գիր գի­տե, բե­րել եմ, որ դրանց հետ օրենք­նե­րով խո­սի,- ասաց Զար­զանդ Ու­թիջ­յա­նը:
- Քե­ռի Զար­զանդ, ձին ու՞ր են տա­րել, ի՞նչ են արել,- հարց­րեց Ար­մե­նը:
- Գա­զա­նա­նոց են տա­րել, Ար­մեն ջան:
- Ին­չու՞:
- Որ մոր­թեն, մի­սը բա­ժա­նեն գա­զան­նե­րին... Ա՜խ, ա՜խ, ա՜խ, հա­զար ափ­սո՜ս, հա­զար ափ­սո՜ս իմ ձին,- մղկ­տաց Զար­զանդ Ու­թիջ­յա­նը:
- Հանգս­տա­ցիր, Զար­զանդ, Հայ­կի հետ ար­դեն խո­սել եմ: Նս­տեք, փլա­վը տաք-­տաք կե­րեք, գնա­ցեք նրա մոտ,- ասաց տա­տը, չի­նա­կան մեծ սկու­տե­ղով տաք-­տաք փլա­վը դրեց սե­ղա­նի մեջ­տե­ղում:
- Քսե­նե­ֆոն, նս­տիր, նս­տիր, արագ‑արագ փլավն ու­տենք, գնանք,- ասաց Զար­զանդ Ու­թիջ­յա­նը, Քսե­նե-
ֆոնի ափ­սեն բեր­նե­բե­րան փլավ լց­նե­լով:
- Փլավ, փլա՜վ, աչ­քերս թռավ,- բե­րա­նը ճպճ­պաց­նե­լով, թու­քը կուլ տա­լով ասաց Քսե­նե­ֆոն Էլեֆ­տե­րա­դի­սը, քի­թը փլա­վի մեջ խրե­լով հոտո­տեց փլավն ու ասաց.- Էս տե­սակ ախոր­ժակ գրգ­ռող հո­տով փլավ կյան­քումս առա­ջին ան­գամ եմ ու­տում:
- Մի­այն մեր ցե­ղի կա­նայք գի­տեն հա­մով փլավ եփե­լու գաղտ­նի­քը,- պար­ծե­ցավ Զար­զանդ Ու­թիջ­յա­նը,- կեր ու հաս­կա­ցիր, թե ինչ է նշա­նա­կում փլա՜վ:
- Անուշ արեք, անուշ կե­րեք, տղա­ներ ջան,- ասաց տա­տը` գո­վես­տից շոյ­ված:
Նրանք արագ­-ա­րագ փլա­վը կե­րան ու ոտ­քի ելան:
- Ինչ պա­կա­սեց­րինք, Աստ­ված թող հա­զա­րա­պա­տի­կը ավե­լաց­նի,- բե­րա­նը սր­բե­լով ասաց Քսե­նե­ֆոն Էլեֆ­տե­րա­դի­սը, փլավ ու­տե­լու հա­ճույ­քից խնդմն­դա­լով:
- Հայ­կը ձեզ է սպա­սում,- ասաց տա­տը:
Զար­զանդ Ու­թիջ­յա­նն ու Քսե­նե­ֆոն Էլեֆ­տե­րա­դի­սը գնա­ցին ու չվե­րա­դար­ձան:
Ուշ երե­կո­յան Ար­մե­նը մտավ տա­տի նն­ջա­սեն­յակն ու հարց­րեց.
- Տատ, հի­մա գա­զան­նե­րը Զար­զան­դի ձի­ու միսն ու­տու՞մ են:
- Զահր­մար ու­տեն, չոռ ու ցավ ու­տեն...
- Հայ­րիկն ասաց:
- Չէ՛:
- Բա դու որ­տե­ղի՞ց գի­տես:
- Ե­թե ձին տա­րած չլի­նե­ին, նրանք նո­րից կգա­յին... Էդ­պես է մար­դը, նեղ օրե­րին բա­րե­կա­մին հիշ­ում է, լեն ու բոլ օրե­րին՝ մո­ռա­նում: Բա­րի գիշ­եր: Գնա, գնա քնի՛ր:
Ար­մե­նը ու­զում էր քնել, բայց չէր կա­րո­ղա­նում: Հենց աչ­քե­րը փա­կում էր, կո­պե­րի տակ հայտն­վում էր Զար­զանդ Ու­թիջ­յա­նի ձին: Առ­յուծ­նե­րը, վագ­րե­րը, գայ­լե­րը չորս կող­մից շր­ջա­պա­տում էին նրան ու հոշ­ո­տում: Ար­մե­նը բա­ցում էր աչ­քե­րը, գա­զան­նե­րը չքա­նում էին...
Առա­վոտ­յան հայ­րը, մայ­րը տե­սան Ար­մե­նի դալ­կա­ցած դեմքն ու անք­նու­թյու­նից կարմ­րած աչ­քե­րը, նո­րից ան­հանգս­տա­ցան:
- Ար­մեն ջան, ու­զու՞մ ես քեզ հա­մար շուն գնեմ՝ Դո­բեր­ման պին­չեր,- ասաց հայ­րը:
- Շուն չեմ սի­րում:
- Գու­ցե կա­տու գնենք: Վա­նա կա­տու: Տար­բեր գույ­նի աչ­քեր ու­նեն,- ասաց մայ­րը:
- Կա­տու չեմ ու­զում:
- Լավ, բա ի՞նչ ես ու­զում:
- Ձի՛:
- Ձի, ձի՜,- մտա­խոհ կրկ­նեց հայ­րը,- Գա­լիք կի­րա­կի, մի­ա­սին կգ­նանք կր­կես: Կր­կե­սում ձի­եր են ելույթ ու­նե­նա­լու՝ արա­բա­կան նժույգ­ներ են: Քեզ հա­մար մի նժույգ կընտ­րես, հա՛, հա՜, ամե­նա­լավ նժույ­գը: Հե­տո կմ­տա­ծենք, ոնց ենք տուն բե­րե­լու, ոնց ենք տասն­մե­կե­րորդ հարկ բարձ­րաց­նե­լու, որ­տեղ ենք պա­հե­լու, ին­չով ենք կե­րակ­րե­լու,- ասաց հայ­րը, կր­կե­սի տոմ­սակ­նե­րը տվեց Ար­մե­նին, համ­բու­րեց նրան, գնաց իր գոր­ծին:
... Կր­կես, կր­կե՜ս: Ման­կա­պար­տե­զում Ար­մե­նը մի բա­նաս­տեղ­ծու­թյուն էր սո­վո­րել, որի մի տո­ղը ան­գիր հիշ­ում էր՝
Փի­ղը մտավ կր­կե­սը՝ բռ­նեց կր­կե­սի կե­սը...
Ու հի­մա էդ կր­կե­սում ձի­ե­րը տր­տինգ էին տա­լիս, թռ­չում էին ար­գե­լա­փա­կոց­նե­րի վրա­յով, ծռմռ­վում, պա­րում: Կար­միր քթով ծաղ­րա­ծուն կախ­վում էր նրանց պո­չե­րից, թռ­չում գա­վակ­նե­րին, փա­թաթ­վում պա­րա­նոց­նե­րին ու հռհ­ռու՜մ... Դա դեռ ոչինչ, ծաղ­րա­ծու էր, կր­կես էր, ինչ ասես կա­րող էր պա­տա­հել: Բայց այն, ինչ հե­տո տե­ղի ու­նե­ցավ, զար­հու­րե­լի էր: Պսպ­ղան լո­ղազ­գես­տով բա­րա­կի­րան մի օրի­որդ մտ­րա­կով ստի­պում էր ձի­ե­րին թա­վալգ­լոր տալ, խո­նարհ­վել, նա­պաս­տա­կի պես եր­կու ոտ­քե­րի վրա կանգ­նել... Մի կտոր շա­քա­րը նրանց կա­մա­կա­տար էր դարձ­րել... Խեղճ ձի­եր, ստո­րաց­ված ձի­եր, ո՞վ է ձեզ այդ օրը գցել:
Ար­մե­նը շատ խղ­ճաց կր­կե­սի ձի­ե­րին: Իսկ ամե­նա­վատ բա­նը մար­դու հա­մար ինչ-որ մե­կին խղ­ճա­լով սի­րելն է:
Տուն­դար­ձի ճա­նա­պար­հին հայր ու որ­դի ոչ մի բառ չփո­խա­նա­կե­ցին: Եր­կուսն էլ տխ­րել էին: Այս աշ­խար­հում ինչ­-որ բան այն­պես չէր, ինչ­պես որ պետք է լի­ներ:
Կր­կե­սից հե­տո ծնող­նե­րի ու տա­տի հետ՝ ձի­ե­րի մա­սին Ար­մե­նը այլևս չխո­սեց մինչև եկան հոր­դա­լույս ամ­ռան եր­կար օրե­րը: Ու էդ հոր­դա­լույս ամ­ռան մի առա­վոտ, Զար­զանդ Ու­թիջ­յա­նը, Ար­մե­նենց տան դու­ռը բա­ցեց ու ասաց.
- Մոր­քուր ջան, Աստ­ված օջախդ շեն պա­հի, Աստ­ված մեկդ հա­զար անի...Աստ­ված եր­կար կյանք տա քեզ...
- Էլի բա՞ն է պա­տա­հել, Զար­զանդ,- հարց­րեց տա­տը:
- Մոր­քուր ջան, ինձ ու քե­զա­նով մեր բա­րե­կա­մու­թյու­նը չպետք է վեր­ջա­նա, պետք է շա­րու­նակ­վի, որով­հետև, աշ­խար­հում ամե­նա­թանկ մար­դը բա­րե­կամն է, հա­րա­զատն է: Եկել եմ Ար­մե­նին տա­նեմ մեր տուն: Թող մեր երե­խա­նե­րը իրար ճա­նա­չեն, իրար տուն գնան գան, իրար սի­րեն ու հար­գեն, ոնց որ ես եմ քեզ սի­րում, հար­գում, ոնց որ Հայկն ա ինձ սի­րում ու հար­գում:
- Դու էլ եր­կար, շատ եր­կար ապ­րես, Զար­զանդ ջան, էդ ինչ անուշ խոս­քեր ասա­ցիր: Ար­մեն, Ար­մե՜ն,- ձայն տվեց տա­տը:
- Լսում եմ, տատ ջան,- տա­տի դի­մաց կանգ­նեց Ար­մե­նը, նա­յեց Զար­զան­դին ու ասաց.- Բա­րով ես եկել, քե­ռի Զար­զանդ:
- Բա­րով, Ար­մեն ջան, հա­զար բա­րով:
- Ար­մեն, ու­զու՞մ ես, Զար­զան­դի հետ գյուղ գնալ:
- Իհար­կե ու­զում եմ... Իսկ ձին, ձեր ձին կա՞, քե­ռի Զար­զանդ:
- Ձին էլ կա, կո­վեր էլ կան, մեղ­վա­փե­թակ­ներ էլ կան, մի խոս­քով, շեն տուն ա, Ար­մեն ջան, ինչ սիրտդ ու­զի՝ կա, փառք Աստ­ծո...
- Հա՛, գա­լիս եմ, գա­լիս եմ,- ու­րա­խու­թյու­նը զս­պե­լով ասաց Ար­մե­նը, որով­հետև առա­ջին ան­գամ իր կյան­քում առանց ծնող­նե­րի ու տա­տի պի­տի ճամ­փոր­դեր ու առանց հս­կո­ղու­թյան պի­տի ապ­րեր:
Տա­տը փոքր ճամպ­րու­կի մեջ դա­սա­վո­րեց Ար­մե­նի զգեստ­նե­րը, չմո­ռա­ցավ նաև տաք գուլ­պա­ներ դնել ու ապսպ­րել, որ իրեն լավ պա­հի, որ սա­ռը ջուր չխ­մի, որ ծառ չբարձ­րա­նա, որ հան­կարծ ձի չհեծ­նի...
- ­Ձի չհեծ­նես: Ձի­ուց ընկ­նել կա, ոտք, թև կոտ­րել կա...
- Չէ՛, չէ ՛, ոչ մի վատ բան չեմ անի, տատ, ձի չեմ հեծ­նի,- ասաց Ար­մե­նը, պա­չեց տա­տի թշերն ու Զար­զանդ Ու­թիջ­յա­նի հետ գնաց գյուղ:
...Գյու­ղը սա­րի ծո­ցի մեջ էր, դի­մա­ցը՝ կա­նաչ գոգ­նոց, գոգ­նո­ցի մեջ՝ զն­գուն գե­տակ: Գե­տի ափին՝ մար­գա­գետ­նում արա­ծում էր արևագույն ձին:
- ­Հե­նա իմ ձին՝ Հրե­ղե­նը,- մար­գա­գետ­նում հոր­կած ձի­ուն ցույց տա­լով ասաց Զար­զան­դը:- Մի օր կթամ­բեմ, կհեծ­նես, սա­րե­րում ման կգաս: Հեյ՜, հեյ՜, ձի՜, բարև, բարև՜,- բղա­վեց նա:
Ձին, Զար­զան­դի ձայ­նը լսե­լով խլուշ-խ­լուշ եղավ, գլու­խը թա­փա­հա­րեց ու խրխն­ջաց:
- Լսե­ցի՞ր, ոնց խրխն­ջաց: Շատ խե­լա­ցի ձի ա, մեկ-­մեկ էնենց ա ինձ նա­յում, կար­ծես ու­զում ա ինչ­-որ բան ասի, բայց չի կա­րո­ղա­նում...
Ար­մե­նը նա­յեց ձի­ուն... Ան­քուն գիշ­եր­նե­րին իր կո­պե­րի տակ հայտն­ված ձի­ու հետ Զար­զանդ Ու­թիջ­յա­նի ձին ոչ մի կապ չու­ներ: Հոգ­նած, տանջ­ված, ծե­րա­ցած մի ձի էր, գլու­խը կախ արա­ծում էր:
Նրանք հա­սան տուն:
Զար­զանդ Ու­թիջ­յա­նի կար­միր թշե­րով, ժպ­տուն աչ­քե­րով տղա­ներն ու աղ­ջիկ­նե­րը գր­կե­ցին ու հա­զար տար­վա կա­րո­տով համ­բու­րե­ցին Ար­մե­նին: Ամե­նից ջերմ ու եր­կար իր գր­կի մեջ Ար­մե­նին պա­հեց երե­խա­նե­րի մայ­րը՝ տի­կին Լու­սիկն ու ասաց.
- Ար­մեն ջան, հա­մա­րիր ձեր տանն ես, սիրտդ ինչ ու­զում ա` արա, ինչ ու­զում ես` կեր: Ոչ ոք քեզ չի ասի աչ­քիդ վրա ունք կա...
Հա­րա­զատ­նե­րի ար­յան մեջ նախ­նի­նե­րի կա­րո­տը հա­զար տա­րուց ավել է ապ­րում. բավ է նրանք հան­դի­պեն, ար­յունն սկ­սում է ոթել ու ձայն տալ: Ար­մե­նին թվաց, ինչ-որ ժա­մա­նակ ինքն ապ­րել է այստեղ, ամեն ինչ այն­քան ծա­նոթ էր, այն­քան հա­րա­զատ, սի­րե­լի...
Գյու­ղի առա­վոտ­նե­րը մաք­րու­թյու­նից զն­գում են: Գյու­ղում աշ­խա­տա­վո­րը Արևից շուտ է արթ­նա­նում, որ Արևը, հան­կարծ իրեն քնած չտես­նի, որ բա­րի լույս ասի Արևին ու սկ­սի աշ­խա­տել: Նա գի­տի, որ ամ­ռան օրը տա­րի է կե­րակ­րում, գի­տի նաև՝ ով ալա­րի, ոչ դա­լա­րի...
Ար­մենն էլ սո­վո­րեց շուտ արթ­նա­նալ, վա­զել գե­տափ, սա­ռը ջրով լվաց­վել ու բա­րի լույս ասել ձի­ուն... Ինչ եր­ջան­կու­թյուն է Արևից շուտ արթ­նա­նա­լը ու արևածագ տես­նե­լը...
Յո­թե­րերդ օրը, երբ ար­դեն յոթ ան­գամ նա բա­րի լույս էր ասել ձի­ուն ու ձին նրա ոչ մի բա­րի լույ­սին չէր պա­տաս­խա­նել, յո­թե­րորդ օրը, հան­կարծ, ձին գլու­խը բարձ­րաց­րեց ու պա­տաս­խա­նեց նրա բա­րի լույ­սին: Ար­մե­նի ու­րա­խու­թյա­նը չափ չկար: Նա գր­կեց ձի­ու պա­րա­նո­ցը, գլու­խը հպեց ձի­ու գլ­խին ու զգաց նրա շուն­չը:
- Իմ սի­րուն ձի՜, ես քեզ շա՜տ-­շատ սի­րում եմ,- շշն­ջաց Ար­մե­նը:
Ձին աջ ոտ­քի սմ­բա­կը երեք ան­գամ խփեց գետ­նին, ու­զեց վրն­ջալ, բայց չկա­րո­ղա­ցավ՝ ծեր էր ու շատ հոգ­նած: Ար­մե­նը գր­պա­նից մի բուռ քիշ­միշ հա­նեց, որ քա­ղա­քից էր բե­րել, հյու­րա­սի­րեց ձի­ուն: Ձին շրթունք­նե­րը եր­կա­րաց­նե­լով վերց­րեց քիշ­միշն ու ախոր­ժա­կով սկ­սեց ծա­մել:
- Շնոր­հա­կա­լու­թյուն: Վա­ղու՜ց քիշ­միշ չէի կե­րել,- ասաց ձին:
- Ձի՜... Ձի դու խո­սել գի­տե՞ս... Հա՞, դու խո­սու՞մ ես,- ոչ այն­քան զար­մա­ցած, որ­քան ու­րա­խա­ցած հարց­րեց Ար­մե­նը, ձի­ու աչ­քե­րը շո­յե­լով:
- Ես խո­սում եմ մի­այն այն մարդ­կանց հետ, երբ հա­մոզ­ված եմ լի­նում, որ նրանք ինձ հաս­կա­նում են...
Սր­տում կու­տակ­ված կա­րո­տից, թե իր երա­զան­քը իրա­կա­նա­ցած տես­նե­լու հու­զու­մից էր, Ար­մե­նի աչ­քերն ար­ցուն­քոտ­վե­ցին:
- Լաց չլի­նե՛ս, լաց չլի­նե՛ս,- ասաց ձին,- եր­բեք, եր­բե՛ք լաց չլի­նես ու ողոր­մե­լի չերևաս: Խեղճ, ողոր­մե­լի, իր կյան­քի հա­մար դո­ղա­ցող տղա­մարդ­կանց տա­նել չեմ կա­րող,- հա­ռա­չեց ձին ու շա­րու­նա­կեց.- Ես վա­ղու՜ց եմ ապ­րում այս աշ­խար­հում ու ոչ մի բան չեմ մո­ռա­ցել: Կար­ծես երեկ լի­ներ: Բո­լո­րին, բո­լո­րին հիշ­ում եմ... Հիշ­ում եմ, ինչ­պես ինձ թամ­բե­ցին: Տխուր, շատ տխուր առա­վոտ էր, կե­ռա­սե­նի­նե­րը նոր էին ծաղ­կել: Լկա­մը խց­կե­ցին բե­րանս: Եր­կա­թը տհաճ համ ու­ներ, սիրտս խառ­նում էր, գլուխս պտտ­վում, բայց ես ցույց չէի տա­լիս... Գեր, տհաճ մի մարդ թռավ թամ­բիս ու ինձ մտ­րա­կեց: ...Ախ, ախ, ախ, ինչ­քա՜ն անար­ժան մար­դիկ են ինձ հե­ծել, մտ­րա­կել... Կյան­քիս ամե­նա­վատ օրը, այն օրն էր, երբ ինձ լծե­ցին մի ջո­րու հետ: Գո­մաղբ էինք տե­ղա­փո­խում: Ջո­րին ծեր էր, ոչ ոք չու­ներ, մի գիշ­եր սատ­կեց... Հե­տո ինչ­-որ խլրտուն ըն­կավ կոլ­խո­զում, գո­մե­րը քան­դե­ցին, անա­սուն­նե­րին բա­ժա­նե­ցին... Ոնց որ թա­լան լի­ներ: Զար­զանդն ինձ փր­կեց: Ահա այդ օր­վա­նից ես նրա ձին եմ: Նա ինձ խնա­մում է: Նա շատ բա­րի մարդ է: Ես սի­րում եմ նրան... Մենք մի­ա­սին Ար­ցա­խում կռ­վել ենք: Դրանք կյան­քիս հիշ­ար­ժան օրերն են: Զար­զան­դը քաջ զին­վոր է, ան­վախ: Ար­ցա­խում ես վի­րա­վոր­վե­ցի: Զար­զան­դը բեռ­նավ­տո­յով ինձ բե­րեց գյուղ: Հո­վիկ անու­նով Ար­ցա­խում կռ­վող ազն­վա­գույն մի զին­վոր ինձ բու­ժեց... Մի ան­գամ, ու­զում էին ինձ գա­զան­նե­րի կեր դարձ­նել: Զար­զանդն ու Քսե­նե­ֆոն Էլեֆ­տե­րա­դի­սը չթո­ղե­ցին... Ես եր­բեք, եր­բեք լաց չեմ եղել, դու էլ լաց չլի­նես: Ինչ­քան էլ դա­ժան ու դա­ռը լի­նի կյան­քը, ինչ­քան էլ հզոր ու նենգ լի­նի քո թշ­նա­մին, եր­բեք չերկ­յու­ղես: Քո թշ­նա­մին պետք է սարս­ռի քե­զա­նից... Հաս­կա­ցա՞ր ինչ ասա­ցի:
- Իհար­կե, իհար­կե՛... Եր­բեք, եր­բեք ես լաց չեմ լի­նի,- ցա­վեց­նե­լու չափ բռունցք­նե­րը սեղ­մե­լով ասաց Ար­մե­նը:
- Քիշ­միշ­ը վեր­ջա­ցա՞վ,- բե­րա­նը չփչ­փաց­նե­լով հարց­րեց ձին:
- Չէ, խնդ­րե՛մ,- գր­պա­նից նո­րից քիշ­միշ հա­նեց Ար­մե­նը, հրամց­րեց ձի­ուն:
Ձին շր­թունք­նե­րով Ար­մե­նի բռից վերց­րեց քիշ­միշն ու մեծ դժ­վա­րու­թյամբ սկ­սեց ծա­մել:
- Ամե­նահ­զոր բա­նը, որ ապ­րում է մար­դու մեջ, բա­րու­թյունն է: Բա­րի մար­դը, նաև սուր պո­զեր պետք է ու­նե­նա, որ ավա­նա­կի տեղ չդ­նեն: Ծա­րա­վե­ցի: Քիշ­միշ­ը քաղցր էր:
- ­Հի­մա ջուր կբե­րեմ քեզ հա­մար,- ասաց Ար­մե­նը, գե­տա­կից բուռ-­բուռ ջուր բե­րեց, հա­գեց­րեց ձի­ու ծա­րա­վը:
- Շնոր­հա­կա­լու­թյուն, իմ թա­գա­վոր,- Ար­մե­նի վե­րա­բեր­մուն­քից շոյ­ված ասաց ձին:
- Ի՞նչ, ի՛նչ ասա­ցի՛ր... իմ թա­գա­վո՞ր...,- ժպ­տաց Ար­մե­նը:
- Այո, դու իմ թա­գա­վորն ես, ես քո նժույ­գը: Հե­ծիր, հե­ծի՛ր ինձ, իմ թա­գա­վոր:
Ար­մե­նը չզ­գաց, թե ինչ­պես հայտն­վեց ձի­ու մեջ­քին:
- Ամուր, ամուր գր­կիր պա­րա­նոցս, մենք սլա­նա­լու ենք դե­պի Ճեր­մակ սա­րը:
Ձին ծառս եղավ, կո­ղե­րից թևեր բու­սնե­ցին: Նա պոկ­վեց գետ­նից ու սկ­սեց սա­վառ­նել դե­պի Ճեր­մակ սա­րը:
Առա­ջին ան­գամ Ար­մենն իր կյան­քում զգաց թռ­չե­լու բերկ­րանքն ու արի­ա­ցավ: Սիրտն ու­րիշ ռիթ­մով սկ­սեց զար­կել, աչ­քերն ու­րիշ բո­ցով սկ­սե­ցին վառ­վել:
Ձին, սև ամ­պե­րի թանձ­րու­թյու­նը պատ­ռե­լով, վայ­րէջ­քը կա­տա­րեց Ճեր­մակ սա­րի կա­տա­րին: Մի պահ կանգ­նեց, խոր շունչ քաշ­եց, աջ ոտ­քի սմ­բա­կով երեք ան­գամ հար­վա­ծեց հա­վեր­ժա­կան սա­ռույ­ցին ու ասաց.
- Այս սառ­ցա­բե­կո­րի տակ մեր ոսկ­յա սն­դուկն է պահ­ված: Բարձ­րաց­րու սառ­ցա­բե­կո­րը: Սն­դու­կի մեջ ար­քա­յա­կան զգեստ­ներ կան: Հա­նիր զգեստ­ներն ու հա­գիր...
Ար­մե­նը ու­ժե­րի գեր­լա­րու­մով բարձ­րաց­րեց սառ­ցա­բե­կո­րը: Իրոք, սառ­ցա­բե­կո­րի տակ ոս­կե­կոփ սն­դուկ կար, որից գույնզ­գույն լույ­սի շեղ­բեր ճա­ռա­գե­ցին տի­ե­զերք: Ար­մե­նը բա­ցեց սն­դու­կը: Սն­դու­կի մեջ ադա­ման­դա­զարդ թագ, երկ­շեղբ թուր, թա­գա­վո­րա­կան հան­դեր­ձանք ու ծի­րա­նա­գույն թիկ­նոց կար:
- ­Դու թա­գա­վոր ես: Ար­ժա­նա­պատ­վու­թյամբ կրիր ադա­ման­դա­զարդ թա­գը, հա­գիր ար­քա­յի զգեստ­նե­րը, մեջ­քիդ կա­պիր երկ­շեղբ թու­րը, ու­սե­րիդ գցիր ար­քա­յա­կան ծի­րա­նին: Դու քաջ, հա­վա­սա­րակշռ­ված, իմաս­տուն ու բա­րի պետք է լի­նես,- ասաց ձին ու խրխն­ջաց:
Ձի­ու խր­խինջն ար­ձա­գանք­վեց աշ­խար­հով մեկ: Երկն­քում կայ­ծակ­ներ շո­ղա­ցին: Ադա­ման­դա­զարդ թագն Ար­մե­նին իմաս­տու­թյուն հա­ղոր­դեց, ար­քա­յա­կան զգեստ­նե­րը՝ վե­հու­թյուն, երկ­շեղբ թու­րը՝ քա­ջու­թյուն, ու­սե­րին գցած ծի­րա­նա­գույն թիկ­նո­ցը՝ բա­րու­թյուն:
- Մենք թա­գա­վոր-թա­գա­վոր ենք խա­ղում, չէ՞... խա­ղում ենք, չէ՞...
- Ինչ՜ խաղ, ինչ խաղ՜,- վր­դով­վեց ձին:- Բո­լոր երե­խա­նե­րը թա­գա­վոր­ներ են, իսկ դու ոչ մի­այն թա­գա­վոր ես ծն­վել, այլև Ձեր թա­գա­վոր­նե­րի ժա­ռան­գորդն ես: Բարձ­րա­ցիր թամ­բիս ու ամուր բռ­նիր սանձս, իմ թա­գա­վոր:
Ար­մե­նը բազ­մեց թամ­բին, բռ­նեց սան­ձը: Ձին ծառս եղավ, խրխն­ջաց ու, ինչ­պես վա­յել է ար­քա­յի նժույ­գին, սլա­ցավ դե­պի գյուղ:
Օրն իրիկ­նա­նում էր: Գյու­ղա­մի­ջի հրա­պա­րա­կում հնձ­վոր­նե­րը, տրակ­տո­րիստ­նե­րը, հո­վիվ­ներն, այ­գե­պան­նե­րը, ծե­րու­նի­ներն, ու­սու­ցիչ­նե­րը, դպ­րոցն ավար­տած պա­տա­նի­նե­րը, հա­յոց բա­նա­կից զո­րացր­ված երի­տա­սարդ­ները, օր­վա հոգ­նե­ցու­ցիչ աշ­խա­տան­քից հե­տո, հա­վաք­վում էին իրար գլ­խի, կար­ծիք­ներ փո­խա­նա­կում ու դա­տո­ղու­թյուն­ներ անում Ճա­պո­նի­ա­յում տե­ղի ու­նե­ցած աղե­տա­լի երկ­րաշ­ար­ժի, աշ­խար­հա­կոր­ծան ցու­նա­մի­ի ու ատո­մա­կա­յա­նի ռե­ակ­տո­րից ճա­ռա­գած վտան­գի մա­սին, որ ան­ցած գիշ­եր ցույց էին տվել հե­ռուս­տա­ցույ­ցով:
- Աշ­խար­հը մի փո­ղոց է դար­ձել, ու մենք էդ փո­ղո­ցի բնա­կիչ­ներն ենք: Չկա մի ցավ, մի ող­բեր­գու­թյուն, որ մեր սր­տի մի­ջով չանց­նի, որ մեզ չան­հանգս­տաց­նի ու մեզ չվե­րա­բե­րի,- հա­ռա­չան­քով ասաց հա­յոց բա­նա­կից զո­րացր­ված զին­վո­րը: Զին­վո­րի խոս­քե­րի վրա, բո­լո­րը մտ­քե­րի մեջ ըն­կան ու տխ­րե­ցին: Հենց էդ պա­հին ձին մտավ գյու­ղա­մի­ջի հրա­պա­րա­կը: Բո­լորն ակա­մա­յից ոտ­քի ելան, հա­նե­ցին գլ­խարկ­ներն ու խո­նարհ­վե­ցին:
- Ապ­րած կե­նա մեր թա­գա­վո­րը,- բարձ­րա­ձայն գո­չեց հա­յոց բա­նա­կից զո­րացր­ված երի­տա­սար­դը, բռնեց ձի­ու սանձն ու պատ­րաս­տա­կամ ասաց:- Իմ թա­գա­վոր, ես պատ­րաստ եմ կյան­քի կո­չե­լու ձեր բո­լոր հրա­ման­նե­րը: Հրա­մա­յեք:
- Մոր­քու­րիս թոռն ա, անու­նը Ար­մեն ա,- հպար­տու­թյամբ ասաց Զար­զանդ Ու­թիջ­յանն ու մո­տե­ցավ Ար­մե­նին,- Ար­մեն ջան, թա­գա­վո­րի շո­րե­րը քեզ շատ սա­զում ա: Թատ­րո­նի՞ց ես վերց­րել:
- Լռիր,- ճչաց հա­յոց բա­նա­կից զո­րացր­ված զին­վո­րը,- թա­գա­վո­րի հետ այդ­պես չի կա­րե­լի խո­սել: Ի՞նչ թատ­րոն... Ի՞նչ ես խո­սում... Հրա­մա­յեք, թա­գա­վորն ապ­րած կե­նա, ես Ձեր զին­վորն եմ, ես պատ­րաստ եմ կա­տա­րե­լու Ձեր հրա­ման­նե­րը:
Զար­զանդ Ու­թիջ­յա­նը թոթ­վեց ու­սերն ու մո­տե­ցավ Քսե­նե­ֆոն Էլեֆ­տե­րա­դի­սին:
- Քսե­նե­ֆո՛ն, Քսե­նե­ֆո՛ն, դու մի բան հաս­կա­նու՞մ ես...
- Հին Հու­նաս­տա­նում բո­լո­րը խո­նարհ­վում էին ոչ մի­այն իրենց թա­գա­վոր­նե­րի, այլև ձի­ե­րի առաջ...
- Ինչ ես ախ­մախ-ախ­մա՜խ դուրս տա­լիս, ի՛նչ Հին Հու­նաս­տան, ի՜նչ թա­գա­վոր...
- ­Զար­զանդ, սի­րե­լի եղ­բայրս, ազ­նիվ, բա­րի, ճշ­մար­տա­խոս թա­գա­վոր ու­նե­նա­լը եր­ջան­կու­թյուն է: Պետք է սի­րել, հար­գել ու հա­վա­տալ թա­գա­վո­րին, սր­բու­թյամբ կա­տա­րել նրա հրա­ման­նե­րը,- ասաց Քսե­նե­ֆոն Էլեֆ­տե­րա­դի­սը, հա­յաց­քը թա­գա­վո­րից չկտ­րե­լով:
- ­Զին­վոր, ոտ­քի,- հրա­մա­յեց Ար­մե­նը:
Երի­տա­սար­դը ոտ­քի ելավ ու ինչ­պես վա­յել է հա­յոց բա­նա­կի զին­վո­րին, հպարտ ու ձիգ կանգ­նեց թա­գա­վո­րի դի­մաց:
- Այ­սու­հետ դուք իմ դրոշ­ա­կա­կիրն եք,- ասաց Ար­մե­նը:
- ­Պատ­րաստ եմ ծա­ռա­յե­լու իմ հայ­րե­նի­քին,- գո­չեց երի­տա­սար­դը:
- Իսկ ձեզ՝ Զար­զանդ Ու­թիջ­յան, նշա­նա­կում եմ ճա­նա­պարհ­նե­րի և տրանս­պոր­տի նա­խա­րար: Ձեզ՝ Քսե­նե­ֆոն Էլեֆ­տե­րա­դիս, վս­տա­հում եմ գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը: Երե­կո­յան կգաք պա­լատ հա­մա­պա­տաս­խան հանձ­նա­րա­րու­թյուն­ներ ստա­նա­լու...
- ­Կեց­ցե՜ իմ թա­գա­վո­րը,- հուզ­մուն­քից դո­ղա­ցող ձայ­նով բղա­վեց Քսե­նե­ֆոն Էլեֆ­տե­րա­դի­սը, մո­տե­ցավ ու համ­բու­րեց թա­գա­վո­րի աջը:
- ­Հալ­լա՜, հալ­լա՜,- չա­րու­թյամբ գլու­խը տմբտմ­բաց­րեց գյու­ղա­կան դպ­րո­ցի թվա­բա­նու­թյան ու­սու­ցիչ նող­կա­լի Գուր­գե­նը:- Լսեք, դուք խելք­ներդ թռց­րե՞լ եք, թե՞ քոռ եք: Չե՞ք տես­նում քնձ­ռոտ ձի­ուն ու մա­նուկ թա­գա­վո­րին... Դա ո՞վ ա, որ թա­գա­վոր լի­նի... ո՞վ ա...
- ­Ձայնդ, ձայնդ կտ­րի, նող­կա­լի Գուր­գեն,- թվա­բա­նու­թյան ու­սուց­չի վրա գո­ռաց փար­թամ բե­ղե­րով մի ծե­րու­նի:- Քո նման­նե­րի երե­սից է, որ մենք թա­գա­վոր չու­նենք: Եթե մենք խել­քը գլ­խին թա­գա­վոր ու­նե­նա­յինք, հի­մա ես մեր տա­նը՝ Վա­նում կլի­նե­ի: Թա­գա­վոր, հրա­մա­յիր, ես նույն­պես պատ­րաստ եմ կա­տա­րե­լու ձեր բո­լոր հրա­ման­նե­րը,- հին զին­վո­րի պատ­րաս­տա­կա­մու­թյամբ ասաց ծե­րու­նին ու կանգ­նեց հա­յոց բա­նա­կից զո­րացր­ված երի­տա­սար­դի կող­քին:
Բո­լո­րը, բա­ցի նող­կա­լի Գուր­գե­նից, բռունցք­նե­րը վեր բարձ­րաց­րին ու գո­չե­ցին,
- Կեց­ցե՜ մեր թա­գա­վո­րը, ապ­րի մեր թա­գա­վո­րը...
Ադա­ման­դա­զարդ թագը, ար­քա­յի հան­դեր­ձանքը, երկ­շեղբ թուրը, ար­քա­յա­կան ծի­րա­նին այն­պի­սի վե­հու­թյամբ, առ­նա­կա­նու­թյամբ, քա­ջու­թյամբ և իմաս­տու­թյամբ էին օծել Ար­մե­նին. բո­լո­րը հա­վա­տա­ցին, որ նա սո­վո­րա­կան մահ­կա­նա­ցու չէ, այլ աստ­վա­ծա­յին զո­րու­թյամբ օժտ­ված մի հո­գի է, որին չհա­վա­տա­լը մեղք է:
- ­Մենք պատ­րաստ ենք ձեր բո­լոր հրա­ման­նե­րը կյան­քի կո­չե­լու, մեր թա­գա­վոր,- փար­թամ բե­ղե­րով ծե­րու­նու կող­քին կանգ­նե­լով ասաց Քսե­նե­ֆոն Էլեֆ­տե­րա­դի­սը:
- Տ­րանս­պոր­տի և ճա­նա­պարհ­նե­րի նա­խա­րար Զար­զանդ Ու­թիջ­յան:
- Լ­սում եմ, թա­գա­վորն ապ­րած կե­նա,- թա­գա­վո­րի առաջ խո­նարհ­վեց Զար­զանդ Ութիջ­յա­նը:
- Հայտ­նեք իմ տե­րու­թյան հպա­տակ­նե­րին, որ վա­ղը, մար­դա­տար բո­լոր ավ­տո­մե­քե­նա­նե­րը, որ­պես մե­տա­ղի ջար­դոն, հանձ­նեն դպ­րո­ցա­կան­նե­րին: Մեծ ու փոքր քա­ղաք­նե­րում, գյու­ղե­րում, այ­սու­հետ բո­լոր տա­րի­քի մար­դիկ պետք է շր­ջեն ձի­ա­կառ­քե­րով ու ձի­ե­րով: Եթե որևէ մե­կը հանդգ­նի չկա­տա­րել իմ հրա­մա­նը, խս­տա­գույնս կպատժ­վի,- ի լուր աշ­խար­հի, հս­տակ ու որոշ­ա­կի հրա­մա­յեց Ար­մեն Առա­ջին թա­գա­վո­րը:
- ­Մենք պատ­րաստ ենք կա­տա­րե­լու ձեր հրա­ման­նե­րը, իմ թա­գա­վոր,- ակա­մա­յից պա­տաս­խա­նեց Զար­զանդ Ու­թիջ­յա­նը:
- ­Հա­ջո­ղու­թյուն և առող­ջու­թյուն եմ ցան­կա­նում Ձեզ,- ասաց Ար­մեն Առա­ջին թա­գա­վորն ու խթա­նեց ձի­ուն:
- ­Կե՜ցցե, մեր թա­գա­վո­րը, ապ­րած կե­նա մեր թա­գա­վո՜րը,- բղա­վե­ցին հրա­պա­րա­կում հա­վաք­ված­ներն ու խո­նարհ­ված մնա­ցին այն­քան, մինչև հեծ­յա­լը դուրս ելավ հրա­պա­րա­կից:
- ­Հի՜, հի՜, հի՜, թատ­րո­նը պր­ծա՜վ: Ամեն իրի­կուն եթե էս­պես թատ­րոն-թատ­րո՜ն խա­ղանք, բո­լորս ժո­ղովրդա­կան դե­րա­սան կդառ­նանք,- չա­րախն­դաց թվա­բա­նու­թյան ու­սու­ցիչ նող­կա­լի Գուր­գե­նը:
- Չ­հա­մար­ձակ­վես մեզ վի­րա­վո­րել, չհա­մար­ձակ­վես փշ­րել մեր հա­վա­տը,- ըմ­բոստ կեց­վածք ըն­դու­նե­լով գո­չեց հա­յոց բա­նա­կից զո­րացր­ված երի­տա­սար­դը:
- Էս ժո­ղո­վուր­դը խել­քը թռց­րել ա, ում ասես թա­գա­վո­րի տեղ ա դնում... Հի՜, հի՜, հի՜,- մրթմր­թաց նող­կա­լի Գուր­գենն ու գնաց:
Հրա­պա­րա­կում հա­վաք­ված­նե­րից ոչ ոք այլևս ոչ մի բառ չա­սաց: Ամեն մեկն իր մտ­քե­րով տար­ված գնաց տուն, որ շուտ ան­կո­ղին մտ­նի, քնի ու իր ցան­կա­ցած երա­զը տես­նի: Ասում են՝ լավ երա­զը մար­դուն հու­սադ­րում, հա­վատ է ծնում գա­լիք օրե­րի հան­դեպ:
Ձին Ար­մե­նին տա­րավ տուն: Ար­մե­նի թա­գա­վոր դառ­նա­լու լուրն ար­դեն հա­սել էր իր եղ­բայր­նե­րին ու քույ­րե­րին: Նրանք ցն­ծու­թյամբ ըն­դու­նե­ցին իրենց թա­գա­վոր եղ­բո­րը: Ծափ տվե­ցին, բռունցք­նե­րը վեր պար­զած բղա­վե­ցին,-
- Ապ­րած կե­նա մեր թա­գա­վո­րը... Կե՜ցցե, Ար­մեն Առա­ջին թա­գա­վո­րը...
- Ես ողջ­ու­նում եմ ձեզ, թան­կա­գին քույ­րեր ու եղ­բայր­ներ,- ար­քա­յա­կան ժպի­տը դեմ­քին ասաց Ար­մեն Առա­ջին թա­գա­վո­րը, ձի­ուց վայր իջավ, մո­տե­ցավ երե­խա­նե­րից ամե­նա­փոք­րին՝ Մայ­րա­մի­կին, շո­յեց գլու­խը:
- Ես ու­զում եմ մեր թա­գա­վո­րի հետ խա­ղալ,- ար­քա­յա­կան ծի­րա­նու փեշ­ը քաշ­ե­լով բղա­վեց ոս­կե­ծամ Մայ­րա­մի­կը:
- Մայ­րա­միկ, թա­գա­վո­րի գոր­ծերն ու հոգ­սերն այն­քան շատ են, որ նա քեզ հետ խա­ղա­լու ժա­մա­նակ չու­նի, անուշ­իկս,- քթի տակ ժպ­տաց տի­կին Լու­սի­կը, Մայ­րա­մի­կին գիրկն առավ ու կանգ­նեց թա­գա­վո­րի առաջ:
Երե­խա­նե­րը ակա­մա­յից սկ­սե­ցին եր­գել հա­յոց թա­գա­վոր­նե­րից մե­կին նվիր­ված մի երգ, որ նրանք սո­վո­րել էին «Հայ աս­պետ» հե­ռուս­տա­խա­ղին մաս­նակ­ցե­լու հա­մար:
Ար­մե­նը բարձ­րաց­րեց ձեռ­քը:
Բո­լո­րը լռե­ցին:
- Խնդ­րում եմ, նժույ­գիս կե­րակ­րեք ու խնա­մեք,- ասաց նա, ձի­ու սան­ձը երե­խա­նե­րից ամե­նա­մե­ծին՝ Մով­սե­սին տա­լով:
- ­Մի՛ ան­հանգս­տա­ցեք, մենք ամեն ինչ կա­նենք այն­պես, ինչ­պես հարկն է,- ասաց Մով­սե­սը, բռ­նեց ձիու սանձն ու տա­րավ ախոռ:
- Ես քաղ­ցած եմ, տի­կին Լու­սիկ:
- ­Մենք ձեզ էինք սպա­սում, իմ թա­գա­վոր որ­դի,- ժպ­տաց տի­կին Լու­սի­կը, երա­նու­թյամբ Ար­մե­նին նա­յե­լով,- Հա­մե­ցեք ճաշ­ա­սեն­յակ, հի­մա կե­րա­կուր­նե­րը կմա­տու­ցենք:
Ար­մե­նին նս­տեց­րին սե­ղա­նի գլ­խա­վերևում:
Ճաշ­ի ժա­մա­նակ այդ­տեղ էր միշտ նս­տում Զար­զանդ Ու­թիջ­յա­նը: Նրա­նից հե­տո նս­տում էին երե­խա­նե­րը՝ ըստ տա­րի­քի: Ճաշ­ի ժա­մա­նակ ոչ ոք չէր խո­սում, մի­այն գդալ­նե­րի ձայն էր լս­վում, իսկ այդ օրը բո­լո­րը ու­զում էին խո­սել, ու­զում էին ինչ-որ լավ բան ասել:
- ­Դուք ախո­ռա­պա­նին հանձ­նա­րա­րե­ցիք, որ լո­ղաց­նի իմ նժույ­գին ու քիշ­միշ հյու­րա­սի­րի,- Մով­սե­սին նա­յե­լով հարց­րեց Ար­մեն Առա­ջին թա­գա­վո­րը:
- Ա­յո, այո՛, ամեն ինչ կար­գին է, իմ թա­գա­վոր,- մի­ան­գա­մայն լուրջ զե­կու­ցեց Մով­սեսն ու դի­մեց թա­գա­վո­րին,- Իմ թա­գա­վոր, կա­րե­լի է, որ ճաշ­ից հե­տո, ար­քա­յա­կան պա­լա­տի պա­րու­հին՝ Վար­դու­հին, պա­րի մեզ հա­մար:
- Ի­հար­կե, իհար­կե՛, լավ կլի­նի, որ ճաշ­ից հե­տո ար­քա­յա­կան խն­ջույք տե­ղի ու­նե­նա,- ժպ­տա­լով ասաց Վար­դու­հին, աչ­քով արեց Մով­սե­սին ու ճաշ­ա­սեն­յա­կից դուրս թռավ:
Մով­սե­սը մի­աց­րեց նվա­գար­կի­չը: Հն­չեց պա­րա­յին կրա­կոտ մի մե­ղե­դի: Դի­մա­ցի սեն­յա­կի դու­ռը բաց­վեց, պա­րա­յին շար­ժում­նե­րով ներս մտավ Վար­դու­հին՝ սա­սուն­ցու գու­նա­գեղ զգեստ­ներ հա­գած: Նա մի պահ կանգ­նեց թա­գա­վո­րի դի­մաց, խո­նարհ­վեց ու սկ­սեց պա­րել:
Երաժշ­տու­թյան առ­նա­կան հնչ­յուն­նե­րը, թմ­բու­կի թն­դյունն ու Վար­դու­հու կրա­կոտ պարն այն­քան զվար­ճա­լի, այն­քան հա­ճե­լի էր, որ ոչ ոք չէր ու­զում չհա­վա­տալ, որ Ար­մե­նը թա­գա­վոր չէ:
- Ի­հար­կե, թա­գա­վոր է,- մտա­ծում էին նրանք, ան­սահ­ման եր­ջա­նիկ ժպ­տում ու ծափ տա­լիս:
Ոտ­քե­րի թա­թե­րին բարձ­րա­նա­լով, որ­պես­զի հան­կարծ երե­խա­նե­րի ոգևորու­թյանն ու ու­րա­խու­թյա­նը չխան­գա­րի, ճաշ­ա­սեն­յակ մտավ Զար­զանդ Ու­թիջ­յա­նը: Մա­րի­նեն՝ Զար­զան­դի ամե­նա­փոքր դուստ­րը, որն ամե­նա­սի­րե­լին էր, եր­ջան­կու­թյու­նից շիկ­նած թշիկ­նե­րով փա­թաթ­վեց հոր վզին ու բա­ցա­կան­չեց,-
- Հայ­րիկ, հայ­րիկ, մենք թա­գա­վոր ու­նենք:
- ­Գի­տեմ, գի­տեմ, աղ­ջիկս, գի­տեմ, քաղց­րիկս,- շշն­ջաց Զար­զանդ Ու­թիջ­յա­նը և խո­նարհ կանգ­նեց Ար­մեն Առա­ջին թա­գա­վո­րի առաջ:
- Ես ձեզ լսում եմ, իմ նա­խա­րար,- նրան դի­մեց Ար­մեն Առա­ջին թա­գա­վո­րը:
- Ավ­տո­մե­քե­նա­նե­րի մա­սին ար­ձա­կած ձեր հրա­մա­նը, իմ թա­գա­վոր, ժո­ղո­վուր­դը սի­րով ըն­դու­նեց,- մի­ան­գա­մայն լուրջ զե­կու­ցեց Զար­զանդ Ու­թիջ­յա­նը:- Առա­վոտ­յան ձեր տե­րու­թյան մեծ ու փոքր քա­ղաք­նե­րի ու գյու­ղե­րի փո­ղոց­նե­րով ոչ մի ավ­տո­մե­քե­նա չի երթևեկի:
- Շ­նոր­հա­կա­լու­թյուն, իմ նա­խա­րար,- ասաց Ար­մեն Առա­ջին թա­գա­վորն ու ոտ­քի ելավ: Ըն­տա­նի­քի բո­լոր ան­դամ­նե­րը մի մար­դու պես ոտ­քի ելան, խո­նարհ­վե­ցին:
Ար­մեն Առա­ջին թա­գա­վո­րը, բա­րի-բա­րի ժպ­տաց բո­լո­րին ու թա­գա­վո­րա­կան հան­դի­սա­վոր քայլ­ված­քով
գնաց նն­ջա­րան:
- Օ՜ֆ, օ՜ֆ, օ՜ֆ, օ՜ֆ,- հոգ­նա­ծու­թյու­նից հա­ռա­չեց Զար­զանդ Ու­թիջ­յանն ու փռ­վեց թախ­տին:- Սի­րե­լի­ներս, շատ, շատ պա­տաս­խա­նա­տու գործ ա նա­խա­րա­րի գոր­ծը: Թա­գա­վո­րի հրա­ման­նե­րը սր­բու­թյամբ պետք ա կա­տա­րել, որ­պես­զի...
- ­Պետք է կար­տո­ֆի­լի մար­գե­րը ջրել, որ­պես­զի չչո­րա­նա, պետք է գո­մի տա­նի­քը նո­րո­գել, որ­պես­զի չկա­թի, պետք է խո­տը դաշ­տից տուն բե­րել, որ­պես­զի ձմ­ռա­նը կո­վե­րը սո­ված չմ­նան, պետք է ոչ­խար­նե­րը խու­զել...
- Լու­սո ջան, թան­կա­գինս, համ­բե­րիր, նա­խա­րա­րա­կան գոր­ծե­րը վեր­ջաց­նեմ, հե­տո նոր անձ­նա­կան գոր­ծե­րով կզ­բաղ­վեմ, ես...
- Այ մարդ, խելքդ հո չե՞ս թռց­րել,- տա­րա­կու­սած, մի քիչ երկ­յու­ղած ասաց տի­կին Լու­սի­կը,- երե­խա­ներն իրենց հա­մար խա­ղում են, դու էլ կար­ծում ես , որ...
- Լու­սո ջան, գի­տե՞ս որն ա մեր ձա­խոր­դու­թյուն­նե­րի ու դժ­բախ­տու­թյուն­նե­րի պատ­ճա­ռը:
- Որ ամեն սուտ բա­նի հա­վա­տում ենք:
- Չէ՛, Լու­սո, չէ: Մեր դժ­բախ­տու­թյուն­նե­րի, ձա­խոր­դու­թյուն­նե­րի պատ­ճառն այն է, որ ոչ մի բա­նի չենք հա­վա­տում: Դու քո աչ­քե­րով տե­սար թա­գա­վո­րին, չէ՞: Տե­սար ու չես հա­վա­տու՛մ...
- ­Շո­րե­րը թատ­րո­նից է վերց­րել,- ամուս­նուն ընդ­հա­տեց տի­կին Լու­սի­կը,- դու էլ հա­վա­տա­ցել ես, որ նա թա­գա­վոր է, որ դու էլ նա­խա­րար ես, բախ­տա­վո՜ր...
- Էդ­պես մի խո­սիր, խնդ­րում եմ, երե­խա­նե­րի հա­վա­տը կփշ­րես, նրանք հա­վա­տում են որ...
Երե­խա­նե­րը չէ­ին ու­զում մոր խոս­քե­րը լսել: Նրանք փա­կե­ցին ականջ­նե­րը, գնա­ցին իրենց նն­ջա­սեն­յակ­նե­րը, մտան ան­կո­ղին, որ­պես­զի շուտ քնեն ու գու­նա­վոր երազ­ներ տես­նեն:
Գյու­ղում, այդ գիշ­եր, մի­այն Զար­զանդ Ու­թիջ­յանն ու Քսե­նե­ֆոն Էլեֆ­տե­րա­դի­սը չկա­րո­ղա­ցան քնել: Նրանք մտա­ծում էին Ար­մեն Առա­ջին թա­գա­վո­րի մա­սին.- «Ո՞վ գի­տե, գու­ցե Ար­մեն Առա­ջին թա­գա­վո­րը կկա­րո­ղա­նա չա­րու­թյամբ, ստո­րա­քար­շու­թյամբ, ատե­լու­թյամբ ու ըն­չա­քաղ­ցու­թյամբ, դա­ժա­նու­թյուն­նե­րով ու մար­դա­տյա­ցու­թյամբ վա­րակ­ված այս աշ­խար­հը մաք­րել, ու մար­դիկ, որ մո­լոր­վել ու մե­նակ են մնա­ցել, կսկ­սեն սի­րել իրար, իրար չեն սպա­նի: Ոչ մի տեղ այլևս ռում­բեր չեն պայ­թի: Սո­վից, հի­վան­դու­թյուն­նե­րից ոչ մի երե­խա չի մա­հա­նա... Այո, այո՛ աշ­խար­հում կթա­գա­վո­րի եր­ջան­կու­թյու­նը, եթե բո­լոր մեծ ու փոքր տե­րու­թյուն­նե­րի թա­գա­վոր­նե­րը երե­խա­ներ լի­նեն...»
Զար­զանդ Ու­թիջ­յա­նը կշա­րու­նա­կեր իր մտ­քե­րը զար­գաց­նել, եթե գյու­ղի աքա­ղաղ­նե­րը, ձեն-‑ձե­նի տված
ծուղ­րու­ղու չկան­չե­ին ու չարթ­նաց­նե­ին Արևին...
Ար­մենն էլ աքա­ղաղ­նե­րի կան­չե­րից արթ­նա­ցավ, սա­ռը ջրով լվաց­վեց, հա­գավ ար­քա­յա­կան զգեստ­նե­րը, գլ­խին դրեց ադա­ման­դա­զարդ թա­գը, մեջ­քին կա­պեց երկ­շեղբ թուրը, ու­սե­րին գցեց ար­քա­յա­կան ծի­րա­նին, տա­նից դուրս ելավ, մտավ գոմ: Ձին աջ սմ­բա­կով երեք ան­գամ հար­վա­ծեց գետ­նին, գլու­խը խո­նար­հե­լով ողջ­ու­նեց իր թա­գա­վո­րին:
Ար­մենն ար­ձա­կեց հնա­մաշ ճո­պա­նը, որով ձին կա­պած էր գո­մի սնից ու նրան դուրս հա­նեց: Վա­ղորդ­յան ցո­ղով հա­գե­ցած օդն առույ­գու­թյուն հա­ղոր­դեց նրանց: Ձին փն­չաց­րեց, թա­գա­վո­րը փռշ­տաց:
- Ինչ­պե՞ս անց­կաց­րիր գիշ­ե­րը, իմ թա­գա­վոր,- հարց­րեց ձին:
- Չկա­րո­ղա­ցա քնել:
- Տեղ էր ցա­վու՞մ:
- Ո՛չ: Մտա­ծում էի՛:
- Ին­չի՞ մա­սին:
- Ու­զում էի իմա­նալ թա­գա­վո­րից ժո­ղո­վուրդն ամե­նից շատ ինչ է պա­հան­ջում:
- ­Ժո­ղո­վուրդն ու­զում է, որ իրենց թա­գա­վո­րը ազ­նիվ լի­նի, բա­րի, մար­դա­սեր և ամե­նա­կարևորը՝ ար­դա­րա­դատ: Ու­զում է, որ իրենց թա­գա­վո­րը քաջ լի­նի, աշ­խար­հի բո­լոր թա­գա­վոր­նե­րից գե­ղե­ցիկ ու բարձ­րա­հա­սակ լի­նի... Իսկ այ­սօր, իմ թա­գա­վոր, ես ու­զում եմ Ձեզ ցույց տալ Ձեր տե­րու­թյան սահ­ման­նե­րը,- ասաց ձին մի մեծ քա­րի մոտ կանգ­նե­լով:- Հե­ծիր, մենք սլա­նա­լու ենք դե­պի Ճեր­մակ սա­րը:
Ար­մե­նը բարձ­րա­ցավ քա­րին, հե­ծավ ձի­ուն: Ձին վրն­ջաց, ծառս եղավ, հզոր ցատ­կով տե­ղից պոկ­վեց. կո­ղե­րից նո­րից թևեր դուրս ելան, վեր‑վեր բարձ­րա­նա­լով սլա­ցավ դե­պի Ճեր­մակ սարն ու վայ­րէջք կա­տա­րեց
բարձ­րա­գահ սա­րի վեհ կա­տա­րին: Ար­մե­նը նա­յեց չորս բո­լո­րը:
Հո­րի­զո­նից‑ հո­րի­զոն փռ­ված էին աստ­վա­ծա­յին լույ­սով օծած իր հայ­րե­նի­քի մար­գա­գե­տի­ններն ու ան­տառ-
նե­րը, խա­ղո­ղի այ­գի­ներն ու ցո­րե­նի ար­տե­րը, անդն­դա­խոր ձո­րերն ու սա­րե­րը, շեն քա­ղաք­ներն ու գյու­ղե­րը...
Ար­մե­նի սիր­տը ոչ մի­այն տի­րոջ հպար­տու­թյամբ, այլև պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցու­մով լց­վեց իր հայ­րե­նի­քի հան­դեպ. «Ստոր են բո­լոր նրանք, ով­քեր իրենց հայ­րե­նի­քով չեն հպար­տա­նում»,- մտա­ծեց նա ու կա­րո­տեց իրենց փո­ղո­ցին, իրենց դպ­րո­ցին, կա­րո­տեց Զար­զանդ Ու­թիջ­յա­նին, Քսե­նե­ֆոն Էլեֆ­տե­րա­դի­սին, կա­րո­տեց իր քույ­րե­րին ու եղ­բայր­նե­րին, կա­րո­տեց հո­րը, մո­րը, կա­րո­տեց տա­տին ու նրա սր­տա­ռուչ եր­գին՝
Բա՛վ է, եղ­բայր, վի­զը ճկել, ողոր­մե­լի երևալ,
Ժա­մա­նա­կը հա­սել է, հայ դրոշ­ը ծա­ծա­նե՜լ...
- Ին­չու՞, ին­չու՞ կա­րո­տե­ցի այս սա­րե­րին ու ձո­րե­րին, այս մար­գա­գե­տին­նե­րին, այ­գի­նե­րին, այս քա­րա­կոփ վան­քե­րին ու տա­ճար­նե­րին, ին­չու՞, ին­չու՜ կա­րո­տե­ցի հորս, մորս, տա­տիս ու նրա եր­գին, ին­չու՞, ին­չու՜...,- մրմն­ջաց Ար­մե­նը:
- ­Դու ես նրանց տե­րը: Քո պա­պե­րի նժույգ­նե­րը վար­գել են Ալաշ­կեր­տի, Մուշ­ի, Վա­նի, Բիթ­լի­սի, Էրզ­րու­մի, Սա­սու­նի, Շի­րա­կի, Արա­րա­տի դաշ­տե­րով, լո­ղա­ցել են Վա­նա լճում, հա­սել Աղ­թա­մար, կանգ­նել Սուրբ Խաչ վան­քի առաջ... Քո պա­պե­րի նժույգ­նե­րը վար­գել են Ար­ցա­խում, ջուր խմել Թար­թառ գե­տից, բարձ­րա­ցել Մռավ ու Գան­ձա­սա­րի վե­հաշ­ունչ վան­քի առաջ շունչ առել...
Քո հայրենի սարերի թիկունքներին, անդնդախոր ձորերի եզրերին, որպես իմ ասածի վկա ու ապացույց, քո պապերի կերտած քարակոփ վանքերն ու տաճարներն են կանգնած: Նայիր, նայի՛ր Նախիջևանին, այնտեղ է հանգչում Նոյ Նահապետը: Նայիր, նայիր Մարութա սարին, Ծովասարին, Բերկրիի ջրվեժին, Շատախի անտառապատ սարերին... Նայիր, նայի՛ր սեգ Սիփանին, ազատության համար ոտքի ելած կտրիճները նրա կատարին կազմ ու պատրաստ կանգնած սպասում են քեզ...
Ար­մե­նը հա­յաց­քը հա­ռեց Մա­րու­թա սա­րի կա­տա­րին թա­ռած վան­քի գմ­բե­թին, որից լույ­սի հզոր մի շեղբ, ամ­պե­րի թանձ­րու­թյու­նը պատ­ռե­լով, գնաց խառն­վեց տի­ե­զեր­քի հա­վեր­ժու­թյա­նը: Դա Սա­սուն­ցի Դավ­թի թրից պոկ­ված կայ­ծա­կի շեղբն էր...
- Իմ չք­նաղ հայ­րե­նի՛ք, քո մի պտ­ղունց հողն ան­գամ չե՛մ թող­նի նենգ նվա­ճո­ղի ոտ­քի կո­խան դառ­նա: Դու պի­տի ծաղ­կես, պի­տի զո­րա­նաս, լույ­սի աղբ­յուր պի­տի դառ­նաս աշ­խար­հի բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րի ու ազ­գե­րի հա­մար,- տի­րոջ հպար­տու­թյամբ շշն­ջաց Ար­մե­նը:
- Իսկ հի­մա, իմ թա­գա­վոր, մենք պետք է վե­րա­դառ­նանք մեր մար­գա­գե­տի­նը,- ասաց ձին,- այն­տեղ Ձեզ սպա­սող­ներ կան:
Արմեն Առաջին թագավորը նորից նայեց իր լայնատարած հայրենիքին, այն տեղավորեց իր սրտի մեջ ու հեծավ իր ձին:
Ճերմակ սարի վեհ կատարից ձին սլացավ դեպի փոքրիկ մարգագետինն, ուր գալիք բարի ու արդար օրերի սպասումներով ապրում էին իր հարազատներն ու բարեկամները:
Ձին վայրէջք կատարեց կանաչ մարգագետնում: Արմենը թամբից իջավ, ձիու բերանից հանեց լկամը, նստեց ողորկ մի քարի, շունչ առավ:
- Ներեցեք, որ անհանգստացնում եմ ձեզ, իմ թագավոր,- ասաց բարձրահասակ, խոհուն աչքերով մի մարդ:- Ես Ձեր փոստատարն եմ: Ձեր տերությունում ապրողների նամակներն ու խնդրագրերը ես եմ Ձեզ հանձնելու ու Ձեր պատասխանները ես եմ հասցեատերերին ուղարկելու,- բերնեբերան նամակներով լցված պարկը կանաչների վրա շուռ տալով զեկուցեց նա:
- Այս բոլոր նամակները ես պիտի կարդա՞մ,- հարցրեց Արմեն Առաջին թագավորը:
- Ոչ միայն պիտի կարդաք, այլև պիտի պատասխանեք ու կատարեք նրանց խնդրանքները,- ասաց փոստատարն ու հեռացավ: Արմենը բացեց գեղեցիկ ձեռագրով գրված մի նամակ և այն ուզում էր կարդալ, երբ աղմուկ ‑աղաղակով, մարգագետին լցվեցին գյուղի երեխաներն ու շրջապատեցին նրան, հետո
ձեռք‑-ձեռքի տվեցին ու սկսեցին երգել թագավորին նվիրված գեղեցիկ մի երգ, որ նրանք երգել էին «Հայ
ասպետ» հեռուստախաղի ժամանակ: Տղաներից մեկը դաշտային ծաղիկներից հյուսած ծաղկեպսակների մի խուրձ դրեց կանաչների վրա ու ասաց.
- Վարդավառ է...
- ­Վար­դա­վա՜ռ է, վար­դա­վա՜ռ է, վար­դա­վա՜ռ,- ճչա­ցին արևով լց­ված պա­տա­նի­ներն ու աղ­ջիկ­նե­րը, Ար­մեն Առա­ջին թա­գա­վո­րին իրենց մեջ առած վա­զե­ցին դե­պի գե­տա­կը, մեր­կա­ցան, խառն­վե­ցին փրփ­րա­բաշ ջրե­րին:
- ­Դու էլ լո­ղա­ցիր, մեր թա­գա­վոր,- ճչում էին նրանք իրար վրա ջուր ցա­յե­լով:
Ար­մենն ու­զում էր մեր­կա­նալ, խառն­վել երե­խա­նե­րին, բայց ան­բա­ցատ­րե­լի մի զգա­ցում նրան թույլ չէր տա­լիս: «Թա­գա­վորն իր հպա­տակ­նե­րի առաջ չպետք է մեր­կա­նա»,- մտա­ծեց նա ու բարձ­րա­ցավ չե­չոտ մի քա­րի վրա, հենց այդ պա­հին հեռ­վից լսեց Քսե­նե­ֆոն Էլեֆ­տե­րա­դի­սի տագ­նա­պա­լի ձայ­նը:
- Իմ թա­գա­վո՜ր, իմ թա­գա­վո՜ր...
Ար­մե­նը նա­յեց ձայ­նի ու­ղղու­թյամբ:
Խե­լա­կո­րույս վազ­քով դե­պի իրեն էր գա­լիս Քսե­նե­ֆոն Էլեֆ­տե­րա­դի­սը:
- Ի՞նչ է պա­տա­հել, իմ նա­խա­րար,- ան­հանգս­տա­ցած հարց­րեց Ար­մեն Առա­ջին թա­գա­վո­րը, չե­չոտ քա­րից ցատ­կե­լով ցած:
- ­Ձի՜ն... նե­րե­ցեք, ձեր նժույ­գը,- շուն­չը տե­ղը բե­րե­լով ասաց Քսե­նե­ֆոն Էլեֆ­տե­րա­դի­սը:- Մեր ձին... մեր ձին... մեր ձին...
- Ինչ է, տա­րե՞լ են:
- Ո՛չ... Պառ­կած է կա­նաչ­նե­րի վրա...
- Երևի քնե՞լ է:
- Աչ­քե­րը փակ չեն,- հա­ռա­չեց Քսե­նե­ֆոն Էլեֆ­տե­րա­դի­սը, զույգ ձեռ­քե­րի ափե­րով ծած­կեց դեմքն ու փլ­վեց չե­չոտ քա­րին:
Երե­խա­նե­րի ճի­չերն ու ան­զուսպ քր­քիջ­նե­րը խեղդ­վե­ցին գե­տա­կի ջրե­րում:
- Ին­չու՞, ին­չու՜, ին­չու՜, իմ նժույգ, ին­չու...- Ար­մեն առա­ջին թա­գա­վո­րը շատ կարևոր մի բան էր ու­զում ասել, որը բա­ռե­րով հնա­րա­վոր չէր ար­տա­հայ­տել:
- ­Ծե­րա­ցել էր, ու­ժերն սպառ­վել էին,- ար­ցունք­նե­րը սր­բե­լով ասաց Քսե­նե­ֆոն Էլեֆ­տե­րա­դի­սը,- Գնանք, որոշ­ենք ինչ ենք անե­լու:
Ար­մեն Առա­ջին թա­գա­վո­րի աչ­քերն ար­ցունք­նե­րով լց­վե­ցին: Նա այն­պես էր ու­զում ցա­վի ու վշ­տի ար­ցունք­ներ թա­փել իր նժույ­գի հիշ­ա­տա­կի հա­մար, բայց հիշ­եց ձի­ու խոս­քե­րը, որ նա ասել էր իրենց առա­ջին հան­դիպ­ման ժա­մա­նակ.
- ­Լաց չլի­նես, եր­բեք ողոր­մե­լի չերևա՛ս... Սեղ­միր ատամ­ներդ, զս­պիր լացդ...
Երե­խա­նե­րը ջրից դուրս ելան, առանց որևէ բառ ասե­լու հագն­վե­ցին, գլ­խա­հակ կանգ­նե­ցին Ար­մեն Առա­ջին թա­գա­վո­րի կող­քին:
Ար­մեն Առա­ջին թա­գա­վո­րը փա­թաթ­վեց ծի­րա­նա­գույն թիկ­նո­ցի մեջ, լուռ քայ­լեց դե­պի տուն:
Քսենեֆոն Էլեֆտերադիսը գնում էր նրա ետևից ու պատմում, թե ինչպես էին Հին Հունաստանում ձիերի հիշատակը հավերժացնելու համար մարմարից հուշարձաններ կանգնեցնում...
Տան բակում բազմությունն էր հավաքվել: Ոմանք ժպտում էին, ոմանք կիսաձայն զրուցում, ոմանք էլ նայում էին Զարզանդ Ութիջյանին ու հառաչում:
Նողկալի Գուրգենը հայացքով խոցեց Արմենին ու արհամարհական հեգնեց,
- Թագավո՜ր, հի՜, հի՜, հի՜, առանց յաբուի, երկիրը ո՞նց ես կառավարելու, հի՜, հի՜, հի՜... Յաբուն սատկեց, հի, հի, հի...
- ­Բա­ցի իմ հա­րա­զատ­նե­րից բո­լորն ան­մի­ջա­պես հե­ռա­նան,- հրա­մա­յեց Ար­մեն Առա­ջին թա­գա­վո­րը:
Ոչ ոք տե­ղից չշարժ­վեց:
- Կրկ­նում եմ, բա­ցի իմ հա­րա­զատ­նե­րից բո­լո­րը ան­մի­ջա­պես հե­ռա­նան,- վճ­ռա­կան ու որոշ­ա­կի հայ­տա­րա­րեց Ար­մեն Առա­ջին թա­գա­վո­րը:
Բո­լո­րը լուռ հե­ռա­ցան: Ճն­շող լռու­թյու­նը ծան­րա­ցավ հա­րա­զատ­նե­րի ու­սե­րին:
- Ես ու­զում եմ տուն գնալ,- Զար­զանդ Ութիջ­յա­նին դի­մեց Ար­մեն Առա­ջին թա­գա­վո­րը:
- Ա­ռա­վոտ­յան կգ­նանք, Ար­մեն ջան:
- Ոչ, հի­մա եմ ու­զու՛մ: Հենց հի­մա՛,- ան­սա­կար­կե­լի տո­նով ասաց Ար­մեն Առա­ջին թա­գա­վո­րը:
- ­Շատ բա­րի, շատ բա­րի, հենց հի­մա Քսե­նե­ֆո­նին կա­սեմ մեզ կտա­նի քա­ղաք,- ասաց Զար­զանդ Ու­թիջ­յանն ու դի­մեց Քսե­նե­ֆոն Էլեֆ­տե­րա­դի­սին,- Քսե­նե­ֆոն, խնդ­րում եմ, մե­քե­նադ բե­րես, գնում ենք Երևան: Ար­մեն Առա­ջին թա­գա­վո­րը հրա­մա­յեց:
- Հիմա, հիմա,- պատասխանեց Քսենեֆոնն ու գնաց մեքենան բերելու:
Արմեն Առաջին թագավորը մտավ իր ննջասենյակը, արժանապատվության խոր զգացումով հանեց արքայի զգեստները, ադամանդազարդ թագը դրեց ծիրանագույն թիկնոցի վրա՝ խոնարհվեց նրա առաջ ու մտածեց, որ շուտով ծնվելու է Հայոց արքան, տեր է կանգնելու գերեվարված իր հայրենիքին, ու այդ հայրենիքում ապրող գյուղացիները, քաղաքացիները, գիտնականները, բանվորները, միլիոնատերերը, ընչազուրկները, երիտասարդները, երեխաները, մի խոսքով` բոլորը, բոլորը մի մարդու պես հավատալու են իրենց արքային ու ամենայն սրբությամբ կատարելու են նրա հրամանները: Ահա այդ ժամանակ երկնքից կիջնի Աստվածն ու կկանգնի Հայոց արքայի կողքին և ոչ ոք, լսում եք, ոչ մի ոսոխ չի՛ հանդգնի այդ երկրի մի պատառ հողն անգամ կոխկրտել...
Քսե­նե­ֆոն Էլեֆ­տե­րա­դի­սի ավ­տո­մե­քե­նա­յի ազ­դան­շա­նը սթա­փեց­րեց նրան: Նա պինդ‑-պինդ համ­բու­-
րեց ադա­ման­դա­զարդ թագն ու ելավ բակ:
Բա­կում ըն­տա­նի­քի բո­լոր ան­դամ­նե­րը լուռ կանգ­նած սպա­սում էին իրեն:
- Մ­նա­ցեք բա­րո՜վ... Սի­րե­լի քույ­րեր ու եղ­բայր­ներ, խնդ­րում եմ չմո­ռա­նաք ինձ: Խնդ­րում եմ նաև նե­րեք, եթե որևէ բան այն­պես չեմ արել, ինչ­պես հարկն էր,- իր քույ­րե­րին ու եղ­բայր­նե­րին գր­կե­լով ասաց նա, մո­տե­ցավ տի­կին Լու­սի­կին, համ­բու­րեց ձեռ­քը: Տի­կին Լու­սի­կի ձեռ­քից նոր թխած լա­վաշ­ի հոտ էր գա­լիս:
- Եր­բե՛ք, եր­բեք ձեզ չեմ մո­ռա­նա, տի­կին Լու­սիկ: Թա­գա­վո­րա­կան զգեստ­նե­րը ձեր տանն են: Խնամ­քով պա­հեք...
- Գ­նաս բա­րով, իմ թա­գա­վոր որ­դի,- արևի պես ժպ­տա­լով ասաց երե­խա­նե­րի մայ­րը, մի քա­նի բուռ դաղձ, կա­նաչ սո­խու­կով պատ­րաստ­ված մի գլուխ պա­նիր փա­թա­թեց նոր թխած լա­վաշ­նե­րի մեջ ու տվեց Ար­մե­նին:
- ­Մեր կող­մից տա­տին շա՜տ, շատ կբարևես...Իսկ դու, երբ սիրտդ ու­զի, նո­րից կգաս: Ես քեզ սի­րում եմ, իմ թա­գա­վոր որ­դի: Ես քո զգեստ­նե­րը սր­բու­թյամբ կպա­հեմ...
- Շ­նոր­հա­կա­լու­թյուն, տի­կին Լու­սիկ,- հուզ­մուն­քը զս­պե­լով ասաց Ար­մենն ու նս­տեց ավ­տո­մե­քե­նան:
Ճա­նա­պար­հին ո՛չ Զար­զանդ Ու­թիջ­յա­նը խո­սեց, ո՛չ Քսե­նե­ֆոն Էլեֆ­տե­րա­դիսը, ո՛չ էլ Ար­մե­նը: Նրանց կյան­քից գե­ղե­ցիկ մի հե­քի­աթ էր պա­կա­սել ու նրան­ցից յու­րա­քանչ­յու­րը մտա­ծում էր իր կորց­րա­ծի մա­սին:
Ավ­տո­մե­քե­նան, գյու­ղից մինչև քա­ղաք ձգ­վող ճա­նա­պար­հը կուլ տված գա­զա­նի պես, փն­չաց­րեց ու կանգնեց Արմենենց շենքի բակում: Զարզանդ Ութիջյանը Քսենեֆոն Էլեֆտերադիսին պատվիրեց, որ սպասի իրեն, իսկ ինքը Արմենի հետ բարձրացավ տասնմեկերորդ հարկ:
- Ի՞նչ է պատահել, տնաշեն, ի՜նչ...,- տխրությունից մոլորված Զարզանդ Ութիջյանին ու Արմենին տեսնելով, անհանգստացած հարցրեց տատը,- Արմեն, հո չես հիվանդացե՞լ...
- Չէ՛, չէ, հիվանդ չեմ, տատ ջան:
- Ի՞նչ է եղել, ինչու՞ եք սգվորի նման,- գոռաց տատը:
- Ձին...
- Տարե՞լ են:
- Չէ՛:
- Բա՞...
- Հանգա՜վ...,- հառաչեց Զարզանդ Ութիջյանը,- ձիս հանգավ, մորքուր ջան, էլ ձի չունեմ...
- Վա՜յ, տնավեր, վա՜յ,- ձեռքերը ծնկներին զարկեց տատն ու գիրկն առավ Արմենին:
- Մորքուր ջան, Քսենեֆոնը սպասում ա, ես գնամ: Գյուղում մի քուռակ ա ծնվել: Գնամ էդ քուռակը առնեմ, հանկարծ ուրիշին չտան: Մնացեք բարով: Արմեն ջան, հենց էդ քուռակը մեծանա, ձի դառնա, կգամ քեզ կտանեմ... Հա՜, հա՜, ամեն ինչ կլինի այնպես, ինչպես կարգն է... Մնացեք բարով... Գնամ, գնամ քուռակը տուն տանեմ: Առանց ձիու ես չեմ կարող ապրել...
- Աստված եղածը պահպանի, Զարզանդ: Էդքան «ախ» մի քաշի, սիրտդ կվնասես, մի տուն լիքը երեխեք քո երեսն են նայում,- Զարզանդ Ութիջյանին մխիթարանքի խոսքեր ասելով տատը նրան ճանապարհ դրեց գյուղ...
Էս մեծ ու ան­հո­գի աշ­խար­հում ապ­րող բո­լոր մարդ­կանց մի տատ է պա­կա­սում, բա­րի, իմաս­տուն մի տատ, որ նրանց իր գիրկն առ­նի ու նրանք իրենց եր­ջա­նիկ զգան ու հաս­կա­նան, որ աշ­խար­հը մի գե­րա­նով չի ծածկ­ված...
Տատն Ար­մե­նին գիրկն առավ, ցա­վը փա­րա­տեց, գիրկն առավ ու պատ­մեց, որ նրա բա­ցա­կա­յու­թյան ժա­մա­նակ, մի օր, քա­ղա­քում ոչ մի ավ­տո­մե­քե­նա փո­ղոց դուրս չի եկել, որ այդ օրը ծե­րու­նի­նե­րը, երե­խա­նե­րը, սր­տի հի­վան­դու­թյամբ տա­ռա­պող­նե­րը իրենց լավ են զգա­ցել, որ այդ օրը, մար­դիկ իրար հան­դի­պե­լիս սր­տա­լի բարևել են իրար ու ժպ­տա­ցել...
Երե­կո­յան, երբ Ար­մե­նի հայրն ու մայ­րը աշ­խա­տան­քից տուն եկան, շատ ու­րա­խա­ցան: Գր­կե­ցին Ար­մե­նին, համ­բու­րե­ցին, հար­ցու­փորձ արե­ցին տի­կին Լու­սի­կից, երե­խա­նե­րից, գյու­ղի օդից, ջրից ու գտան, որ այդ կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Ար­մե­նը շատ է փոխ­վել. առող­ջա­ցել է, առ­նա­կա­նա­ցել...
Ար­մե­նը չա­սաց, որ ձի է հե­ծել, չա­սաց, որ թա­գա­վոր է եղել, չա­սաց, որ լայ­նա­տա­րած հայ­րե­նի­քի տեր է ու այդ հայ­րե­նի­քը տե­ղա­վո­րել է իր սր­տի մեջ...
- Ո՜նց եմ քեզ կա­րո­տել, Ար­մեն ջան, ո՜նց... մյուս ան­գամ, ես էլ քեզ հետ գյուղ կգամ,- ասաց մայրն ու ջերմ-ջերմ համ­բու­րեց Ար­մե­նին, գնաց քնե­լու:
Լու­սինն այդ օրը տասն­հինգ օրա­կան էր, նս­տել էր լու­սա­մու­տի գո­գին ու նն­ջա­սեն­յա­կը կաթ­նան­ման լույ­սով էր լց­րել: Ար­մենն ու­զում էր քնել, բայց չէր կա­րո­ղա­նում: Աչ­քե­րը հենց փա­կում էր, կո­պե­րի տակ հայտն­վում էր ձին. ծառս էր լի­նում, վրն­ջում: Ար­մե­նը բա­ցում էր աչ­քե­րը, ձին չքա­նում էր: Ար­մե­նը շուռ եկավ փո­րի վրա, աչ­քե­րը պինդ-պինդ փա­կեց, դեմ­քը սեղ­մեց բար­ձին, որ մի կերպ քնի...
Խոր լռու­թյան մեջ լս­վեց զգես­տա­պա­հա­րա­նի դռան ճռ­ռո­ցը: Ար­մե­նը բա­ցեց աչ­քե­րը, նս­տեց ան­կող­նում...
Զգես­տա­պա­հա­րա­նից դուրս ելավ փոք­րիկ, հրե­ղեն մի ձի, սմ­բա­կը երեք ան­գամ խփեց ման­րա­հա­տա­կին:
Ար­մենն ան­կող­նուց վեր թռավ, մո­տե­ցավ ձի­ուն, գր­կեց պա­րա­նո­ցը:
- Ես քո նժույգն եմ, այ­սու­հետ միշտ քեզ հետ կլի­նեմ,- ասաց ձին ու վրն­ջաց:
Վրն­ջո­ցը ար­ձա­գանք­վեց աշ­խար­հով մեկ...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Պատմվածքներ