СТАНЬ VIP

Рубен Ахвердян"Ищите меня в моих песнях "

Меломанам посвящается...

Как Вы относитесь к песням Рубенa Ахвердянa?

1.люблю .
20
91%
2. безразлично.
0
Голосов нет
3.ни разу не слушали .
2
9%
 
Всего голосов : 22

Рубен Ахвердян"Ищите меня в моих песнях "

Сообщение Meriko » 29 сен 2008, 12:50

ԿՅԱՆՔ ՄԱՐԴԿԱՅԻՆ

Որքան արագ է պտտվում
Այս անիծյալ խենթ մոլորակը,
Որքան արագ է հեռանում
Մեր ապրելու լավ ժամանակը։

Հետո դանդաղ, դանդաղ,
Կհեռանա ջահելությունը,
Հետո էլ ինչ երջանկություն,
Երբ մոտենում է ծերությունը։

Մի օր պոկվեց թռավ
Իմ մանկության կապույտ թռչունը,
Այդ ամպերի միջով մի ճիչ
Չվեց դեպի հավերժությունը։

Կյանքի շեմին կանգնած էր լուռ
Ու գլխահակ մի պատանի,
Երազանքներ ուներ մաքուր,
Ձեռքին սպիտակ մի աղավնի։

Բայց աղավնին թռավ հեռու,
Ձուլվեց կապույտ երկինքներին,
Կյանքը ոչինչ ետ չի բերում
Նա թալանում է բոլորին։

Ու հազար ոտք կոխաց ճամփով
Շարունակեց քայլել իր կյանքը
Նա ում ձեռքից թռավ մի օր
Սպիտակ թռչունը երազանքը

Հիմա նրա ուսին թառել,
Հպարտ շարժում էր իր թևերը
Բազեն, որը պիտի թռչեր
Դեպի կյանքի հորիզոնները։

Բայց երբ բազեն երկինք ճախրեց,
Մի կրակոց լսվեց հանկարծ,
Կապույտ երկինքը կարմրեց
Ու քաջ թռչունը ընկավ ցած։

Ու երբ տղան վերցրեց նրա
Դեռ տաք մարմինն իր ձեռքերին,
Կյանքը նրան ոճիր թվաց,
Նա անիծեց ճակատագրին։

Ու ձմեռվա սառցակալած,
ճամփաներով ոլոր–մոլոր
Քայլեց ճամփորդը դեպի ցած,
Դեպի վախճանը գլխիկոր։

Ագռավների երամը սև,
Ձմռան երկինքը անարև,
Կյանքի ժամկետը հարկադիր
Դարձան մարդու ճակատագիր։

Ու երբ կնքեց մահկանացուն
Մարդու մարմինը չարչրկված,
Նա իր հոգին տվեց Աստծուն
Որպես թռչուն մի հալածված։
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Аватара пользователя
Meriko
Ночь
Ночь

Рубен Ахвердян"Ищите меня в моих песнях "

Сообщение Meriko » 29 сен 2008, 12:50

ԻՄ ՏՈՒՆՆ ԱՆԻՎՆԵՐԻ ՎՐԱ

Իմ տունն անիվների վրա
Կգլորվի ու կգնա,
Մի օր ինձնից կհեռանա,
Իմ տունն անիվների վրա։

Տունս մի օր կառնի թևեր,
Ինձ կթողնի, կթռչի վեր,
Ու կորորվի՝ լուսնից կախված,
Կյանքիս հեքիաթն իմ հնարած։

Ես ունեմ երեք փոքրիկ.՝
Մի տղա, երկու աղջիկ՝
Իսկ նրանք ունեն մայրիկ
Եվ երգեր գրող հայրիկ։

Իմ երգն անիվների վրա
Ինձ կլքի ու կգնա,
Մի օր ինձնից կհեռանա,
Իմ երգն անիվների վրա։

Երգերը իմ կառնեն թևեր
Եվ իմ սրտից կթռչեն վեր,
էսպես հերթով՝ շարան-շարան
Նրանք ինձնից կհեռանան։

Ես ունեմ տարբեր երգեր՝
Իմ կյանքից պոկված դեպքեր,
Սա իմ կյանքն է, իմ ընկեր,
Որ փորձում եմ ես երգել։

Իմ կյանքն անիվների վրա
Կգլորվի ու կգնա,
Մի օր ինձնից կհեռանա,
Իմ կյանքն անիվների վրա
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Аватара пользователя
Meriko
Ночь
Ночь

Рубен Ахвердян"Ищите меня в моих песнях "

Сообщение Meriko » 29 сен 2008, 12:51

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐ

Լավագույն տղերքը հեռանում են,
Օտար ափերում բախտ որոնում.
Սիրելի կանայք թողնում գնում են,
Ուրիշների մեջ են մեգ փնտրում։

Ամենալավ երգը լռությունն է՝
Երկու զույգ աչքեր մթության մեջ,
Իսկ սարսափելին հիշողությունն է,
Որ հետո թերթում ես էջ առ էջ։

Ու փչում է քամին ունայնության,
Ու ջնջում ամեն ինչ,
Ու պոկվում են անցյալը ու ներկան,
Իմ կյանքի էջերից։

Ես գիտեմ ինչ բան է ժամանակը.
Ամեն ինչ հոսում է, փոփոխվում,
Կյանքի ուղեգրով շարժվող գնացքը
Վերջին կանգառին է մոտենում։

Ես այս աշխարհի խենթ սիրահարն եմ,
Ունեմ ընկերներ՝ ինձնից խելառ,
Բոլորի համար ես աղոթում եմ
Ու գրամ երգեր նրանց համար։

Ես գրում եմ երգեր այն ժամանակ,
Երբ գիշերն է իջնում,
Երբ մնում եմ ազատ ու միայնակ,
Իմ սարքած զնդանում։

Ես ունեմ թաքուն իմ երջանկությունը,
Թող նախանձ մարդիկ աչքով չտան,
Դա իմ ապրելու մեծ ցանկությանն է.
Որ պիտի երգեմ, քանի դեռ կամ։

Ես ունեմ մի կին, որն ինձ սիրում է,
Նա անի մի սիրտ ոսկուց էլ թանկ,
Մենք ունենք փոքրիկ, որն արդեն խոսում է
Ու տալիս հարցեր թարս ու շիտակ։

Նա տալիս է հարցեր թարս ու շիտակ,
Հարցեր ամեն տեսակ, հարցեր շատ տարօրինակ.
Ես փորձում եմ գտնել պատասխաններ.
Ու ստանում նոր հարցեր։

Իմ գլխում ամեն ինչ խառնվել է,
Ես ինքս ունեմ այնքան հարցեր,
Եվ այդ հարցերի անվերջ շարանը
Ինձ ստիպում է նոր երգեր գրել։

Ես գիտեմ, որ երգը և աղոթք է,
Եվ ինչ-որ չափով մխիթարանք,
Դա երջանկության հավերժ պատրանքն է,
Որն ինձ հետ ապրում, դառնում է կյանք։
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Аватара пользователя
Meriko
Ночь
Ночь

Рубен Ахвердян"Ищите меня в моих песнях "

Сообщение Meriko » 29 сен 2008, 12:51

ԵՐՋԱՆԿՈԻԹՅՈԻՆ

Երջանկություն, անցիր կողքովս,
Դու հարատև չես,
Դու կարող ես թողնել ինձ ամեն րոպե
Ու հեռանալիս չնախազգուշացնել։

Դու գափս ես հանկարծ ժպտերես,
Քո առջև բացվում են դռները,
Եվ մարդիկ խոնարհվում ու քծնում են քեզ,
Դու մոռացնում ես նրանց վշտերը։

Դու այսօր ինձ հետ կքնես,
Ինձ կտաս վարդագույն խոստումներ,
Իսկ երբ կփակվեն իմ աչքերը,
Կթողնես, կկորչես, կկորչես։

Երջանկություն, դու պոռնիկ ես անհոգ,
Իսկ ես՝ հասարակ մի տղա,
Եվ չեմ կարող ես երկար պահել քեզ,
Դու ինձնից կհոգնես, կհոգնես։

Կհոգնես ինձնից, ես քեզ ի՞նչ ընկեր,
Քո կողքին կան միշտ նորընծա զոհեր։
Ես քեզ չեմ խնդրի, որ մնաս ինձ հետ,
Միևնույն է, դու կկորչես անհետ։

Երջանկություն, անցիր կողքովս,
Դու հարատև չես,
Դու կարող ես թողնել ինձ ամեն րոպե
Ու հեռանալիս չնախազգուշացնել
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Аватара пользователя
Meriko
Ночь
Ночь

Рубен Ахвердян"Ищите меня в моих песнях "

Сообщение Meriko » 29 сен 2008, 12:52

ԿԻԹԱՌ

Օրերը անցնում են՝
Հրելով մեկմեկու,
Մեկ՛-մեկ, բութ, ձանձրալի,
Մեկ-մեկ, լուռ, ահարկու...

Գաղտնիքներն իմ սրտի
Ես ու՞մ եմ պահ տալու,
Առանց քեզ աշխարհում
Ես ո՞նց եմ ապրելու։

Ախ կիթառ, կիթառ, սրտակից բարեկամ,
Ախ կիթառ, կիթառ, իմ ընկեր իսկական։
Ո՞վ է քեզ հնարել
Հրաշքով մոգական
Այդքան նուրբ ու քնքուշ
Ու այդքան տիրական։

Դա ասում ես՝ սիրիր
Այս աշխարհը դաժան,
Եվ մարդկանց արժանի,
Եվ մարդկանց անարժան։

Ախ կիթառ, կիթառ, սրտակից բարեկամ,
Ախ կիթառ, կիթառ, իմ ընկեր իսկական։

Դու անհույս օրերի
Հուսալի իմ ընկեր,
Երջանիկ պահերիս
Սուրհանդակն ես դարձել։

Եղել են և կանայք,
Եվ բազում ընկերներ,
Բայց իմ նեղ օրերին
Կողքիս դու ես եղել։

Ախ կիթառ, կիթառ, սրտակից բարեկամ,
Ախ կիթառ, կիթառ, իմ ընկեր իսկական։

Երբ իջնում է հոգուս
Անթափանց մթություն,
Երբ թվամ է, թե վերջ
էլ չկա փրկություն,

Հրեշտակները պոկվում
Քո ոսկե լարերից,
Լույս տափս խավարում
Ու հանգչում են նորից։

Ախ կիթառ, կիթառ, սրտակից բարեկամ,
Ախ կիթառ, կիթառ իմ ընկեր իսկական։
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Аватара пользователя
Meriko
Ночь
Ночь

Рубен Ахвердян"Ищите меня в моих песнях "

Сообщение Meriko » 29 сен 2008, 12:52

ԱՆՁՐԵՎ

Թույլ տուր սիրելիս իջնել փողոց,
Հենց էսպես` առանց անձրևանոց,
Կատաղած անձրևը, սառն անձրևը
Մարդկանցից մաքրել է փողոցները,
Փողոցից մաքրել է կեղտն ու փոշին,
Կատաղած անձրևը, սառն անձրևը
Մարդկանցից մաքրել է փողոցները,
Փողոցից մաքրել է կեղտն ու փոշին:

Իսկ մարդիկ փակվել են տներում,
Իրենց փայփայած օջախներում,
Մարդիկ, տես, ուտում են, հետո կուշտ գխտում են,
Հաստավոռ կանայք, տես բանբաստում են,
Տելեվիզրով դեռ չի սկսվել կինոն,
Մարդիկ, տես, ուտում են, հետո կուշտ գխտում են,
Հաստավոռ կանայք, տես բանբաստում են,
Տելեվիզրով դեռ չի սկսվել կինոն:

Դիմացի պատուհանից մի կին
Վախեցած նայում է լվացքին,
Իսկ նրա ճաղատ ու գունատ մարդը
Կարծես թե ուրախ է ու զվարթ`
Անձրևը լվացել է նրա ժիգուլին,
Իսկ նրա ճաղատ ու գունատ մարդը
Կարծես թե ուրախ է ու զվարթ`
Անձրևը լվացել է նրա ժիգուլին:

Թույլ տուր, սիրունիկս,
Իջնել փողոց, առանց անձրևանոց,
Քայլել անձրևի տակ, հենց էսպես, աննպատակ,
Աշնան վերջին, վերջին անձրևի տակ
Վազել մտնել ուղիղ դպրոցի բակ:

Այնտեղ բոլորն իմ ընկերներն են,
Այնտեղ չունեմ թշնամիներ,
Այնտեղ ամեն ինչ այնքան պարզ է,
Այնտեղ չկան կեղծ ժպիտներ,
Այնտեղ ընկերդ չի լքի,
Երբ քեզ պատժել են անտեղի,
Այնտեղ կեղծիքը չի անցնի,
Եվ նույնիսկ սերը իսկական է,
Եվ իսկական է մարդկությունը,
Որը հիմա շատ հազվագյուտ հիվանդություն է:

Որտե՞ղ, այդ ի՞նչ կռվում կորան,
Իմ ընկերները իսկական:
Ինչ ահավո՜ր բանտարկություն է
Ընտանեկան երջանկությունը:

Թույլ տուր սիրելիս իջնել փողոց,
Հենց էսպես` առանց անձրևանոց,
Կատաղած անձրևը, սառն անձրևը
Մարդկանցից մաքրել է փողոցները,
Փողոցից մաքրել է կեղտն ու փոշին,
Կատաղած անձրևը, սառն անձրևը
Մարդկանցից մաքրել է փողոցները,
Փողոցից մաքրել է կեղտն ու փոշին:
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Аватара пользователя
Meriko
Ночь
Ночь

Рубен Ахвердян"Ищите меня в моих песнях "

Сообщение Meriko » 29 сен 2008, 12:53

ԻՐԻԿՈՒՆ

Օրը հանգավ, ահա և իրիկունը փռեց
Իր հնամաշ շորերը, որ կարկատի հուշերը
Վաղուց ապրած արկածների:
Մայրամուտի վառվող արև, արևն ու ես
Մենք քեզ փնտրում ենք, միասին փնտրում ենք քեզ
Մայրամուտի արևն ու ես
Մենք փնտրում ենք, մենք փնտրում ենք քեզ
Իրիկուն իմ բարի իրիկուն,
Ի՞նչ գաղտնիք կա քո մութ, քո կապույտ հայացքում
Իմ բարի իրիկուն:
Մայրամուտի վառվող արև, արևն ու ես
Մենք քեզ փնտրում ենք, միասին փնտրում ենք քեզ
Մայրամուտի արևն ու ես
Մենք փնտրում ենք, մենք փնտրում ենք քեզ
Իրիկուն իմ բարի իրիկուն,
Ի՞նչ գաղտնիք կա քո մութ, քո կապույտ…
Դու ես ու ես, դու դեռ իմ հուշերում ես,
Լսիր, մեր սերն ապրեց իր կյանքը
Բայց նրա արձագանքը մինչև հիմա
Սրտումս կա:
Իրիկուն, իրիկուն, բարի կախարդ,
Դու նայում ես, նայում ինձ անթարթ
Ինձ ասա իմ բարի իրիկուն,
Ի՞նչ գաղտնիք կա քո մութ հայացքում:
Իրիկուն, իրիկուն, բարի կախարդ,
Դու նայում ես, նայում ինձ անթարթ
Ինձ ասա իմ բարի իրիկուն,
Ի՞նչ գաղտնիք կա քո մութ հայացքում:
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Аватара пользователя
Meriko
Ночь
Ночь

Рубен Ахвердян"Ищите меня в моих песнях "

Сообщение Meriko » 29 сен 2008, 12:55

ԿԱՊՈՒՅՏ ՆԺՈՒՅԳՆԵՐ

Բայց կանցնեն այս օրերը ուրախ
Կսահեն ժպիտները քո մեղմ
Քամու պես իմ հոգին շոյելով կկորչեն:

Կախարդված աշխարհից էլ ոչինչ չի մնա
Ու հեքիաթն անավարտ ու անմիտ կթվա,
Ու անմիտ կթվա քո աչքին:
Կախարդված աշխարհից էլ ոչինչ չի մնա
Ու հեքիաթն անավարտ ու անմիտ կթվա,
Ու անմիտ կթվա քո աչքին:

Երջանիկ այս պահերն իմ, Աստված,
Ես գիտեմ, թե ինչու ես տվել,
Որ դրանք մեզանից դու խլես,
Դրանց տեղ բաժանես կարոտներ:

Ու դատարկ աշխարհում կարոտներն են շրջում
Թափառում ու փնտրում,
Թափառում ու փնտրում են իրար:
Ու դատարկ աշխարհում կարոտներն են շրջում
Թափառում ու փնտրում,
Թափառում ու փնտրում են իրար:

Երբ գիշերն է իջնում մեզ վրա,
Մեր աջքերն են փակվում,
Մեր կապույտ նժույգները մեզնից
Հեռանում ու փնտրում են իրար:

Եվ այնպես կամացուկ, որ հանկարծ չարթնանանք,
Մեզ թողնում են նրանք ու դանդաղ նեռանում,
Ու դանդաղ հեռանում մեզանից:
Եվ այնպես կամացուկ, որ հանկարծ չարթնանանք,
Մեզ թողնում են նրանք ու դանդաղ նեռանում,
Ու դանդաղ հեռանում մեզանից…
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Аватара пользователя
Meriko
Ночь
Ночь

Рубен Ахвердян"Ищите меня в моих песнях "

Сообщение Meriko » 29 сен 2008, 12:56

:34:
ԵՐԵՎԱՆԻ ԳԻՇԵՐՆԵՐՈՒՄ

Երևանի գիշերներում
Լուսնի ափսեն է գլորվում,
Ու հեռավոր արվարձանում
Արծաթե հետքն է իր թողնում:

Երբ միայնակ եմ ես լինում,
Քայլերն այստեղ են ինձ բերում,
Ու հուշերիս լքված այգում
Ես անցյալիս եմ հանդիպում:

Իմ հուշերի անհատակ ջրհորում
Քո խենթացնող կիսադեմն է լողում,
Ես խեղդվեցի էս կեխտոտ քաղաքում,
Ու չկա ազատում,
Իմ հուշերի անհատակ ջրհորում
Դու իմ անունն ես տալիս, ու կանչում,
Ես խեղդվեցի էս կեխտոտ քաղաքում
Ու չկա փրկություն:

Իմ քնքուշ սևահեր,
Իմ քնքուշ սևահեր,
Դու ինձ ո՜ւմ ես թողել,
Ինձ թողել, հեռացել:

Ասա դու ո՞վ ես, որտեղի՞ց,
Ի՞նչ ես այդպես լուռ հառաչում:
Ես հեռացել եմ ինձանից
Եվ ինձ արդեն չեմ ճանաչում:
Իսկ ի՞նչ ես կորցրել այստեղ,
Ի՞նչ ես փնտրում այս կողմերում:
Ես իմ երազն եմ կորցրել
Երևանի գիշերներում:

Քո հանգուցյալ տատիկի սենյակում,
Ուր մահճակալն էր անվերջ կոտրվում,
Գինու կիսատ շշերի արանքում
Դու հավերժ սեր էիր ինձ խոստանում,
Քո բոլշեվիկ տատիկի սենյակում,
Ուր մահճակալն էր անվերջ ճռճռում,
Գինու կիսատ շշերի արանքում
Դու հավերժ սեր էիր ինձ խոստանում:

Իմ քնքուշ սևահեր,
Դու ինձ ում ես թողել,
Դու ինձ ում ես թողել,
Ինձ թողել, հեռացել:

Ես լուսնոտի պես արթնացել,
Ու տանիքներն եմ բարձրանում,
Ես իմ անցյալն եմ կորցրել
Երևանի գիշերներում:

Երևանի գիշերներում
Լուսնի ափսեն է գլորվոմ,
Ու իմ կարմիր երգի վրա
Արծաթե հետքն է իր թողնում:

Ձայնապնակն ու այս հին մեղեդին
Մենք կորցրինք առհավետ, իմ անգին,
Մի օր փակվեց սենյակի դուռը հին,
Երբ կոտրվեց տատիկի հայելին,
Ձայնապնակն ու այս հին մեղեդին
Մենք կորցրինք առհավետ, իմ անգին,
Մի օր փակվեց սենյակի դուռը հին,
Երբ կոտրվեց տատիկի հայելին:

Իմ քնքուշ սևահեր,
Դու ինձ ում ես թողել,
Դու ինձ ում ես թողել,
Ինձ թողել, հեռացել:

Երևանի գիշերներում
Լուսնի ափսեն է գլորվում…
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Аватара пользователя
Meriko
Ночь
Ночь

Рубен Ахвердян"Ищите меня в моих песнях "

Сообщение Meriko » 29 сен 2008, 12:58

ԻՄ ՍՊԻՏԱԿ ԱՂԱՎՆԻՆ

Երգն իմ, իմ սպիտակ աղավնին,
Նա քեզ մոտ է թռչում, իմ անգին,
Նրան դեմ է ելել չար քամին,
Բայց թռչում է դեռ իմ աղավնին:

Հույսն իմ, իմ սպիտակ աղավնին
Քամու դեմ է կռվում, իմ անգին,
Ա՜խ, թևերը հոգնել են նրա,
Վախենամ, թե նա քեզ չհասնի:

Բայց թռչում է դեռ իմ աղավնին
Քամու դեմ կռվելով, իմ անգին,
Ու ինչքան էլ փչի չար քամին,
Նա կիջնի քո քնքուշ ձեռքերին:

Լույսն իմ, մարելու եզերքին,
Քեզ համար է վառվում, իմ անգին,
Նա ուզում է դիպչել քո ստվերին
Ու հանգչել, ու հանգչել քո դեմքին:

Սերն իմ, իմ սպիտակ աղավնին,
Նա քեզ մոտ է թռչում, իմ անգին,
Նա ուզում է դիպչել քո ստվերին,
Ու հանգչել քո քնքուշ ձեռքերին:

Բայց թռչում է դեռ իմ աղավնին
Քամու դեմ կռվելով, իմ անգին,
Ու ինչքան էլ փչի չար քամին,
Նա կիջնի քո քնքուշ ձեռքերին:

Քո ձեռքերին, քո ձեռքերին
Կիջնի սպիտակ իմ աղավնին
Իմ միակ, իմ անգին
Քո ձեռքերին, քո ձեռքերին
Կիջնի սպիտակ իմ աղավնին
Իմ միակ, իմ անգին:
Никогда не отказывайся от своей мечты... "Когда чего-нибудь очень сильно захочешь, вся вселенная будет способствовать тому, чтобы желание твое сбылось.
Аватара пользователя
Meriko
Ночь
Ночь



Вернуться в Всё о музыке...



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение