ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Ռոզա Խաստյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Ռոզա Խաստյան

Сообщение:#1  Сообщение rozahastyan » 02 июл 2013, 15:26

Իմ անունն է Ռոզա Խաստյան:
Ապրում եմ Ռուսաստանում, ներգաղթել եմ Աբխազիայից, որտեղ և սովորել եմ հայկական դպրոցում:
Последний раз редактировалось rozahastyan 02 июл 2013, 22:58, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#2  Сообщение rozahastyan » 02 июл 2013, 21:13

Ես քեզ ի՜նչ ասեմ

Ա՜խ, քեզ ի՞նչ ասեմ:
Ալեհեր գլխիս
Կուտակված ա՞մպը
Քեզ նկարագրեմ:
Կամ, շրջանի մեջ
Ինձ ողջակիզող
Կրակի մասի՞ն
Ես քեզ հետ խոսեմ:
Կամ, պատմեմ
Անգույն աչքերի՞ս մասին...
Որոնք փայլեցին
Այն վերջի՜ն անգամ,
Երբ թվում էր, թե
Իմ կողքի՜ն ես դու,
Ինձ հետ՝ միասի՜ն...

Լավ է, սիրելի'ս,
Քեզ՝ ոչի՜նչ չասեմ:
Այդպե'ս էլ կարծիր,
Ինչպե'ս՝ մինչ հիմա.-
"Հպարտ ու հանդուգն
Այդ գեղեցկուհին
Դարդ չի' ունենա:
Էլ ո՞վ պիտի որ
Երջանի՜կ լինի,
Եթե որ՝ ո'չ նա..."

Այդպե'ս էլ կարծի՜ր,
Էլ քեզ ի՜նչ ասեմ...
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#3  Сообщение rozahastyan » 02 июл 2013, 22:56

ԻՆՁ ՆԵՐԵՑԵ'Ք

Ների'ր, եղբայր իմ,
Ների'ր ինձ՝ քույր իմ...

Ես՝ մի կողմ թողած՝
Անաղարտ, անբիծ,
Անթերի լեզո՜ւս,
Ստեղծագործո՜ւմ եմ՝
Լեզվով... օտարի՜...

Այն էլ՝
Ո'չ ամբողջովին,
Տիրապետելով...
(Հա՜յ, բախտդ մեռնի':)

Կսկիծն է իմ մեջ.
Ա՜խ, աշխա՜րհ, աշխա'րհ.
Մինչև ընդունի ազգն իր դստերը,
Կամ էլ իր որդուն՝
Նա հարկադրված
Դրսևորվում է
Ուրիշի' լեզվով, ուրիշի' հողում...

Եվ սա՝ տրտունջ չէ',
Եվ ո'չ էլ՝ բողոք:
Սա ցավ է միայն,
Եվ հոգու՝ աղոթք...
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#4  Сообщение rozahastyan » 03 июл 2013, 13:12

Աստծո գործերն անքննելի են


Իրավ, այդպես է:
Բայց կենաց ու ճակատագրի մասին չմտածելն անհնար է:
Սրբապղծություն չթվա ասածս, բայց արդյո՞ք իմ սեփական և իմ զավակների գոյությունը այսօր կասկածի տակ չէր լինի, եթե մոտավորապես հարյուր տարի առաջ վայրենի բարբարոսների մի ցեղ կասկածի տակ չդներ իմ նախնիների գոյություն ունենալու իրավունքը և հրի ու սրի չքաշեր մի ամբողջ ժողովուրդ...
Կլինեի՞նք արդյոք մենք, իմ ընտանիքը, որն այդպես էլ չվերգտավ իր պապենական հայրենիքը և մինչև այսօր դեգերում է օտարության մեջ, սակայն սրբությամբ պահպանում է իր լեզուն և հայ մնալու իրավունքը:

Ի՞նչ կլիներ:
Իմ այսօրվա ազգային ինքնահաստատման նվիրական ջանքերը կլինեի՞ն արդյոք, թե հայ լինելը ինձ համար կլիներ սովորական մի բան:
Մեկը կասի. ի՞նչ մտածելու բան է: Բայց, արի ու տես՝ մտածում եմ, այն էլ՝ հաճախ:

Ի՞նչ է ստացվում. հորս պապն ու տատն արդեն ամուսնացած էին տխրահռչակ հազար ինը հարյուր տասնհինգին և Ապրում էին Օռդու քաղաքի մերձակայքում: Ուրեմն, ի'մ պապը՝ Օհաննեսը, այսպես թե այնպես՝ պիտի ծնվեր:
Սակայն մորական կողմից պապս ու տատս՝ ուրիշ պատմություն ունեն: Պապս՝ Խաչիկը ամուսնացած է եղել, բայց ո'չ տատիս հետ, և այդ չարաբաստիկ տարում՝ պանդխտության մեջ է եղել Սև Ծովի մյուս ափին, այն ժամանակվա Ցարական Ռուսաստանում: Նրա ամբողջ գերդաստանը, ընդհուպ մինչև նորահարս կինը, նահատակներ են, որ զոհ են գնացել դավադիր հարևանի սրին:
Նույն բախտին է արժանացել մորական տատիս՝ Արշալույսի ընտանիքը: Հինգամյա աղջնակը հրաշքով է փրկվել յաթաղանից ու փոքրիկ եղբոր հետ, տարիներ հետո հայտնվել հունաստանի որբանոցում: Բայց մինչև այդ՝ անցել դժոխքի բոլոր ճամփաներով, ընդհուպ մինչև՝ այնպիսի վայրագությունների միջով, որ ամբողջ դեմքը ծածկված է եղել արաբական տառերի սիմվոլիկայի անհեթեթ դաջվածքներով:
Ո՞ր մեկն ասեմ: Ո՞ր մեկի պատմությունն անեմ:
Ամուսնու՞ս ծնողներից պատմեմ: Երբ յոթնամյա պատանու ձեռքերի վրա հյուծվածությունից մեռնում է մայրը, ավանդելով հազիվ շնչող երեխային անպայման գտնել քույրերին, որոնց, նրանց կյանքը փրկելու պատրվակով, փախցրել ու տարել էին անհայտ ուղղությամբ այլազգի հարևանները: Եվ որին, ի վերջո, հիսուն տարի հետո վիճակվում է գտնել քույրերից երկուսին միայն՝ Ֆրանսիայում, այն էլ՝ պատահաբար. Քույրերն են ճանաչել, քանի որ փողոցով անցնող առնական տղամարդը իրենց հոր իսկական պատճենն է եղել...

Պատմությունները անթիվ-անհամար են: Եվ դրանք միայն իմ գերդաստանի և ընտանիքի պատմությունները չե'ն, այլ մի ամբողջ ազգի, մի ողջ ժողովրդի...

Ուրիշ բան է ինձ հուզում. եթե չլիներ այդ ամենը, եթե պատմական հողերից ու հայրական օջախներից չզրկվեին իմ նախնիները, իսկ հետո՝ դեգերելով աշխարհով մեկ՝ չգային չհավաքվեին աշխարհագրական մի կետում, չտեսնեին իրար, չծանոթանային և ամոսնանային... կլինեի՞ արդյոք ես... կամ իմ երեխաները...

Աստվա՜ծ իմ, այս ինչե՜ր եմ խոսում:
Իհարկե' կլինեի՜նք:
Որովհետև, ինքն Աստված էր կամենում մեր միությունն ու երեխաների ծնունդը՝ մեր տոհմերի և մեր ազգի շարունակությունը:

Եվ, հիրավի, ավելի հեշտությամբ տեղի կունենային այդ ամուսնական միությունները, քանզի փոքր տարածքի վրա, այն ինքը՝ սեփական հայրենիքում ավելի մեծ էր իմ նախնիների միմյանց հանդիպելու հավանականությունը, քան ամբողջ աշխարհում:

Այդ դեպքում, ի՞նչ նպատակներ ուներ մեր Արարիչը, «հանդիպեցնելով» իմ կամ իմ ամուսնու նախնիներին այդքան դեգերումներից և այդքան տառապանքներից հետո միայն...
Մտածու՜մ եմ...
Երկար եմ մտածում...
Եվ գալիս եմ միակ եզրահանգման. այդ դեպքում չէր լինի իմ այսօրվա տենդագին և նախանձախնդիր ինքնության պահպանվան, նույն իմքը՝ ՀԱՅ մնալու ջանքը:
Ու՞մ հայտնի չէ, մադը՝ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՎԱԽԻՑ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՈՒՆԵՑԱՑԸ:

Իսկ, սեփական հայրենիքում ազգությունը կորցներու վախ չկա'...

Անքննելի՜ են գործերդ, Տե'ր:
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#5  Сообщение rozahastyan » 04 июл 2013, 19:14

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ


Ժապավեն է ճամփի: Ամառ է: Շոգ:
Կարկատան է՝ ծածկույթը, տաբատի,
Երկու կին՝ կանգնած: Ձեռքին մեկի՝ բահ,
Մյուսը՝ կիսամերկ, պատրաստ վաճառքի:

Ցավում են, նվում ձեռքեր թե ոտքեր,
Ծածկույթ է փռում մի Աֆրոդիտան,
Մյուսն էլ՝ կյանքն է վաճառման հանել,
Փոշոտ մի ծաղիկ՝ ճանապարհի տակ:
Րոպպեներ հետո կամ էլ շատ շուտով
Գինը կհնչի, աճուրդ և վաճառք,
Կիսամերկ կինը՝ հանգիստ, անխռով
Կծախի հոգին հաճույքի համար:

Իսկ մյուս կինը, որ գործ է անում
Ի խորոց սրտի, լուռ կհառաչի,
Որդոց կհիշի, հարբած ամուսնուն,
Ու իր ողջ կյանքը, նման մի ճահճի:
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#6  Сообщение rozahastyan » 20 июл 2013, 19:06

ՀԻՇԻՐ ԻՆՁ ՄԻԱՅՆ ԱՅՍՊԻՍԻՆ

Հիշիր ինձ միայն այսպիսի՜ն...-
Անփութորեն՝ երջանի՜կ...
Հեղուկն է հոսում մեղրածոր
Կաթնագույն, գեղեցիկ իմ մարմնին...

Դողացող՝ կրքառատ հևոցից,
Որ սիրո աշխարհներն է տանում,
Զգացմուքի խելահեղ երթերից,
Որը կյանքն իմաստից է զրկում:

Հիշիր քնքշախեղդ իմ հոգո՜ցը,
Համբույրների մեջ քո՝ վառող,
Ցանկությունների այն ծակո՜ցը,
Ու ճիչը իմ՝ լուսը մեռցնող:

Ու... փայլատակում մի՝ կարճ,
Երկնային դրախտի՝ ընդերք,
Հիշի՜ր ինձ, որպես մի հրաշք,
Որ, սերը դարձրել է տարերք:

Հիշիր ինձ միայն այսպիսի՜ն...
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#7  Сообщение rozahastyan » 25 июл 2013, 19:25

ԱՆԶԳԱՅԱՑՈՒՄ: ՑԱՎԴ ՏԱՆԵ՜Մ


Գինը քո կյանքի նոր ես հասկանում
Աշխարհի բազում խնդիրների մեջ,
Երբ ինչ-որ մի տեղ, հիվանդանոցում
Լսում ես հանկարծ. «Քո ցավը տանեմ»:
Ու չե'ս հավատում: Այդպե'ս չի լինի՜ .
Եվ «սրտացավի»՝ ո՞վ է այդ դերում,
«Հիմա ամեն մարդ՝ իր ցավը ունի
Պիտի ուրիշինն ինչի՞ շալակի »

Բայց հետագայում, կրկին ու կրկին
Համոզվելու ես՝ միայնակ չե'ս դու,
Ինչ-որ անծանոթ՝ կբացի հոգին.
«Դիմացի'ր, եղբայր» - կասի հուսատու:
ԻՐ ձայնով թավիշ, ո'չ Լորետտիի,
Ավելի նման՝ հոգևոր բասի,
Այգաբացերին՝ շող կպարգևի,
Կեսգիշերներին՝ խորհուրդը լուսնի:

Ու գիշեր ու զօր չի՜ թողնի՝ քնես
Իր հրաշալի պատմություններով,
Նյու-Յորք, Մոսկվայից ու Մայամիից
Իր, հնարովի այլ հեքիաթներով:
Տարբեր են մարդիկ: Բանաստեղծությամբ
Չե'ս հանի հոգուդ ծանրացած բեռը.
Անզգայացումը՝ հասկացողությամբ,
Փոխըմռնումն է մեր միակ դեղը:

Իսկ ինչպե'ս ապրել՝ մենք ենք որոշում,
Որտե՞ղ ծվարել, ո՞ր ծովի ափին,
Խանձվել Մայամի արևի բոցո՞ւմ,
Թե՞՝ ձյան մեջ սառել չքնաղ Մոսկվայի:
Ու մազերի տակ՝ մուգ կամ ալեհեր,
Ձմեռ, թե՝ գարուն, ամառ, թե՝ աշուն
«Իմ կյանքը իզուր ես չե'մ անցկացրե՜լ»
Այդ միտքն է միայն, միայն առկայծում:

Թող գրպանումդ մի լումա չկա,
Բայց՝ ճի'շտ ես, ճի՜շտ ես կյանքդ դու ապրել,
Կամ՝ Սոկոլնիկում տխուր դեգերում,
Կամ՝ տրորում ես Ֆլորիդյան ափեր:
Հիշի'ր, հիշի՜ր դու, աննման ընկեր,
Ինչպե՞ս եղավ որ՝ այս երգը ծնվեց,
«Vinston» էի ես ծխում տխրադեմ,
Իսկ դու՝ “NEXT» անվամբ՝ բարակ սիգարներ:

Եվ այդ խոսքերը հանկարծ կծնվեն,
Նշանաբանի նման հրատապ,
Ու հոգուց բխող մի քանի խոսքեր
Ալիքների հետ կտանեն մի ցավ:
Պատվերով ընկեր ճարել չի' լինի,
Համաձայնում եմ դրանում քեզ հետ,
Թարգմանել եմ ես. «Здравствуй, дорогой!»
Հայերեն հնչած. «Քո ցավը տանեմ...»
..................
Եվ մի օր հանկարծ երազներիս մեջ
Նստած եմ լինում մի մեքենայում,
Շարժիչն է շարժում իմ Ռոբերտինոն,
Ընկերն իմ անգին՝ և հա'յ, և թե՝ ռո'ւս:
Ու, իբրև, երկու մենք անծանոթներ,
Խոսոմ իրար հետ ու տալիս հարցեր.
«Ինչո՞ւ ես եկել Ամերիկանե՜ր»
«Здравствуй, дорогой!», «Քո ցավը տանե՜մ»:
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#8  Сообщение rozahastyan » 27 июл 2013, 11:57

ԳՏԻ'Ր ԲԱՆԱԼԻՆ ԽՈՍՔԵՐԻՍ



Քեզ սիրո՜ւմ եմ: Ճիշտ ես կարծում. խենթ ու խելառ մեկն եմ ես:

Ես էլ ուրիշ ի՞նչ ձևերով սիրուս մասին պատմե՜մ քեզ:

Զարթոնք չէ' սա:

Կարո'տն է քո: Ծվեն- ծվեն՝ պատառոտում է հոգիս,

Այդ մասին է ամեն տառը ճչում դժգույն իմ երգից:

Րոպպեները՝ արագանում- դանդաղում են կյանքիս հետ,

Որոնք՝ անցնում ու գնում են, չե'ն բացում մի արահետ:

Տխուր օրվա ընկեր՝ ունե'մ: Ուրախանա՜լ եմ ուզում,

Ո՞ւր և ինչպե՞ս բացեմ սիրտս, տեսնե'ս՝ ի՞նչն է ինձ հուզում:

Միայնա՜կ եմ, շրջապատված՝ բազմահազար մարդկանցով,

Ես ինչպե՞ս քո սիրտը շահեմ, եթե՝ ո'չ իմ այս լացով:

"Միա՜յն, միա՜յն հասկացի'ր ինձ"- քեզ խնդրում եմ, հոգոցով...
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#9  Сообщение rozahastyan » 21 авг 2013, 09:14

ԱՅՍՊԻՍԻ'Ն ԵՄ ԵՍ

Իզո՜ւր ես ինձ խանդում,
Հետևելով իմ մտքերին,
Որոնք,
Կուտակվելով՝ գլխում իմ և սրտում,
Դառնում են գիր ու բանաստեղծություն,
Ու դեպի հասցեատերն են միշտ թռչում:

Ոմանց՝ սիրում,
Ոմանց՝ սպանում,
Ոմանց էլ՝ ջերմացնում:

Ես այդպիսին եմ: Ինչո՞ւ ես ինձ տանջում:

Չհասկացա՞ր դու միչ հիմա,
Ինձ՝ գտնե'լն է հեշտ: Կորցնելը՝ դժվա՜ր...

Մինչև... ինքդ չուզե'ս:



ԱՓՍՈ՜Ս

Ախ, ինչ լա՜վ է, որ կողքիս չես,
Եվ քո հարցին."Ո՞նց ես դու"
"Լավ եմ ես"- պատասխանում եմ,
Առանց՝ աչքս թարթելու:

Ախ, ինչ լավ է, որ չե'ս տեսնում,
Թախիծն աչքերիս՝ անխոս ,
Ու սրտիցս ելնող ճիչը...
Ախ, կողքիս չե'ս, շա՜տ ափսո՜ս:
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#10  Сообщение rozahastyan » 23 авг 2013, 13:51

ԱՅՍՊԻՍԻ'Ն ԵՄ ԵՍ

Իզո՜ւր ես ինձ խանդում,
Հետևելով իմ մտքերին,
Որոնք,
Կուտակվելով՝ գլխում իմ և սրտում,
Դառնում են գիր ու բանաստեղծություն,
Ու դեպի հասցեատերն են միշտ թռչում:

Ոմանց՝ սիրում,
Ոմանց՝ սպանում,
Ոմանց էլ՝ ջերմացնում:

Ես այդպիսին եմ: Ինչո՞ւ ես ինձ տանջում:

Չհասկացա՞ր դու միչ հիմա,
Ինձ՝ գտնե'լն է հեշտ: Կորցնելը՝ դժվա՜ր...

Մինչև... ինքդ չուզե'ս:



ԱՓՍՈ՜Ս

Ախ, ինչ լա՜վ է, որ կողքիս չես,
Եվ քո հարցին."Ո՞նց ես դու"
"Լավ եմ ես"- պատասխանում եմ,
Առանց՝ աչքս թարթելու:

Ախ, ինչ լավ է, որ չե'ս տեսնում,
Թախիծն աչքերիս՝ անխոս ,
Ու սրտիցս ելնող ճիչը...
Ախ, կողքիս չե'ս, շա՜տ ափսո՜ս:

ԱՌԱՆՑ ՔԵԶ

Հմ, նորի'ց տողե՜ր:
Չե՜մ կարողանում
Մոռանալ քնքշանքդ:
Ցավու՜մ է սիրտս:
Ու չզլացա'ր
Ինձ այդպես լքել,
Դատապարտեցի'ր
Ինձ՝ միայնությա՜ն:
Ո'չ մի բառ չկա՜,
Չկա՜ ո'չ մի զանգ,
Իրականությու՞ն,
Երազի խաբկա՞նք:
Քեզ չե՜մ մոռանում:
Ինչքա՞ն է անցել:
Գուցե մենք նորի՞ց
Ամեն ինչ սկսենք:
Առանց գեղեցկության եմ մնացել,
Առանց ճանապարհ, առանց արեգակ,
Ու թափառում եմ ես աննպատակ:
Իսկ գուցե փորձեմ ես այլանդակե՞լ
Հրաշքն այս –
Քո մասին՝ երազանք անվամբ:
Կամ գուցե ջարդեմ
Քո սրտի վրա ամեն մի փակա՞նք:
Այն սրտի, որ վռնդե՜ց ինձ.
Անարժանիս՝ սիրուդ:
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 4


⇑ Наверх
⇓ Вниз