ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Ռոզա Խաստյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Ռոզա Խաստյան

Сообщение:#41  Сообщение rozahastyan » 12 окт 2013, 13:10

Օ,ՀՐՃՎԱՆՔՆԵ՜ՐՆ ԱՅՍ, ԱՅՍ ՎԵՐՔԵ՜ՐԸ...

օ,հրճվանքնե՜րն այս, այս վերքե՜րը
և ակընթարթն այս՝
և մշտարթուն, և կենդանի,
պատվին հիշատակաց՝ օսաննա,
ապրող մատյան՝ հնամենի,

ուր, ես՝ խորհում և հանդարտվում եմ,
մտաց վրա՝ հանգրվանում,
ընթացքն եմ ուր, լսում դարի,
որտեղ հանգչում են ամփոփված՝
խոսքերը ոտանավորիս,

պատահական չէ' որտեղ որ՝
ժամանակն այս...
իսկ փառքն էլ՝
հոգու համար վտանգ չէ',
ուր օդն է հոգեղեն մաքուր,
և կյանքն է միշտ
հիասքանչ ու ճիշտ հեքիաթներ պատմում...

ուր հենց այնպես, հանգիստ խմում եմ ես
հոգևոր դարերը,
թափառելով՝ իմ հանգերում, իմ վանկերում,
և կորչելով... ինչ-որ բանում,
ծնկի գալով ինչ-որ բանի ստվերներում՝
որպես սրբոց սրբի նշխար համբուրելով,
ի սկզբանե եղած ԽՈՍՔԸ ՝ աշխարհներում...
----
Ռ.Խաստյան
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#42  Сообщение rozahastyan » 15 окт 2013, 21:25

ԱՐՄԱՏԱԽԻԼ ԵՄ ԱՐԵԼ ԽԱՆԴՍ

Արմատախիլ եմ արել խանդս,
Գիտե՞ս՝ ինչպե՜ս.
Սիրտս՝ ցավից քարուքանդ է՝
Իմ սիրո պես...

Ռ.Խաստյան
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#43  Сообщение rozahastyan » 19 окт 2013, 14:25

ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ

Ո'չ, դու չես, դու չե՜ս,
Միայն ու միայն ե'ս եմ մեղավոր,
Որ թուխսը կորցրած ճուտիկի նման,
Իրի ետևից շարժվող ամենայն,
Գլուխս կորցրած, վազեվազ թռչում
Իմ միակ տերը դառնալ եմ խնդրում...

Կամ՝ նմանվելով այն մոլախոտին,
Համարյա չորցած ու արմատախիլ,
Կառչում եմ ամեն փոշու հատիկից,
Որ չվերանամ իսպառ՝ աշխարհից:
Ախ, մեկն էլ լիներ, որը հարցներ ինձ.
"Ուզածդ ի՞նչ է այս լույս աշխարհից..."

Չգիտեմ, գիտե՞ս,
Ե'ս էլ չգիտեմ, թե ինչ եմ ուզում...
Ոնց որ թե ամեն, ամե'ն ինչ ունեմ...
Բայց մի կարևոր բան է պակասում.
Մարդկանցով լցված այս հոծ աշխարհում
Ես ինձ միշտ լքված, միայնակ եմ զգում...
Ռ.Խաստյան
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#44  Сообщение rozahastyan » 22 окт 2013, 20:33

ԹԱՌԱՄՈՒՄ ԵՆ ՎԱՐԴԵՐԸ

Կարդում է սողացող ժամանակը քեզ չհասած իմ բոլոր նամակները...
Ատելության պրիզմայից կորացած՝ ինձ չե'ս ճանաչի երբեք կամ այլևս...
Հոգու հայելին՝ աչքերը, ստի շղարշով փակվել են, ամաչկոտ ու լուռ...
Իմ սիրտը սառել է, ավա՜ղ, բայց նա իր սիրուց միակ երբևէ չի' ամաչում...

Անցա'ծ է:
Լվացվա'ծ:
Մոռացվա'ծ:

Կաթիլ առ կաթիլ
Ադրենալինը սիրո
Իմ արյան թախծոտ
Խումարին է զիջում...

Թառամու՜մ են վարդերը:
Թառամու՜մ են:
Ձմեռը շուտով գալու՜ է:

Ռ.Խաստյան
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#45  Сообщение rozahastyan » 29 окт 2013, 17:05

ՇՇՆՋՈՒՄ ԵՄ ԱՆՈՒՆԸ ՔՈ

Քնած, թե արթմնի,
Ուզեմ, կամ թե չուզեմ,
Կանչում եմ, կամ թե՝ ոչ,
Անունդ եմ շշնջում,
Գաղտնագրի նման՝
Իմ կախարդանքում...
Շուրթերս սեղմած,
Ու լուռ եմ միշտ ես,
Բայց շշուկը իմ
Միշտ կանչում է քեզ:
Իսկ դու լռում ես,-
Հասկանալի' է.
Շշուկը միթե՞
Արձագանքում է:

Ռ.Խաստյան
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#46  Сообщение rozahastyan » 02 ноя 2013, 10:00

ԱՄՌԱՆՆ ԸՆԴԱՋ

Բացվել եմ ես
Հորդ սիրավեպի
Թռիչքին
Ընդառաջ:

Կերպարվեստի
Գունագեղ գրկում,
Գալարումներում
Նրբերանգների,
Եվ իմ մտքերի
Թյուրիմացության մեջ,
Հառնել եմ հեռուն:

Սարդոստայնի միջով,
Անձրևի տեսքով
Վերադառնալով,
Ամպ դառնալով մշուշի:

Զմրուխտե ուլունքներ
Թափելով հեռուներին,
Շիթերին շիկացած
Թափվելով:

Եվ ծիածանի կաթիլնել
Գցելով հողին,
Ժպիտով խենթացնելով
Աստղերին,
Ադամանդի փայլով
Հենց իրե'նց՝ անդրադարձնել:

Ռ.Խաստյան
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#47  Сообщение rozahastyan » 08 ноя 2013, 16:35

ՈՉ-ՈՔ... ՈՉ-ՈՔ է

Ոչ-ոք... ոչ-ոք է՝
անցորդի համար անցորդը:
Սիրող սրտի համար աշխարհն այս բարձիթող է:
Աշխարհն այս՝
սանձարձակությանը զոհ է:

Ոչ մեկն է ոչ մեկի
դարձել իմ ժողովուրդը:
Եվ ստանալով սիրո ապահարզան,
ուրացումով,
ուժեղ, բարի մարդուց
աճեց մի այլ տեսակ:

Ոչ-ոք, ոչ-ոք,
և ավելին՝
աշխարհը
ցավերի վրա փակեց կոփերը:
Ավա՜ղ, մարդուց այլևս չես ձևի
մարդու պատկերը:
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#48  Сообщение rozahastyan » 08 ноя 2013, 16:50

ВЗГЛЯД ТВОЙ

У меня украли бесценность,-
безвозвратна потеря моя,
единственную мою
драгоценность
я потеряла...
твой взгляд...

[
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#49  Сообщение rozahastyan » 11 ноя 2013, 00:38

ԵՐԴՈՒՄՆԵՐ ՊԵՏՔ ՉԵՆ

Սիրո մեջ երդումներ պետք չեն,
Նրանք կրքոտ ու խաբուսիկ են,
Արի, այնպես մեր կյանքն ապրենք,
Որ հավատանք, թե երջանիկ ենք:

Ու երբ վերջում, վախճանին մոտ,
Ամբողջ մեր կյանքն ի մի բերենք,
Չհառաչենք հանկարծ թախծով.
Ախ, չենք սիրել, միայն կեղծել ենք:
---
Ռ.Խաստյան
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#50  Сообщение rozahastyan » 14 ноя 2013, 18:11

***
Ինչ-որ մեկը մի ժամանակ
"Շունն ընկերն է մարդու" - ասաց:
Հիմա, ընկած շների մեջ
Ինձ՝ ընկեր եմ ման գալիս ես:

***
Ռ.Խաստյան
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 6


⇑ Наверх
⇓ Вниз