ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Ռոզա Խաստյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Ռոզա Խաստյան

Сообщение:#31  Сообщение rozahastyan » 26 сен 2013, 21:34

ԿԱՐՈՏ
Ափը իմ ձեռքի կսահի դեմքիդ:
Ծակում է:
Սոված ես:
Հոգնել ես ճամփից:
Երջանկությունը՝ դողն է իմ ձեռքի:
Կամ մի անմշակ բյուրեղ ալմաստի:

Փակեմ աչքերս:
Կերերա հողը իմ ոտքի տակի...
Կցրի արցունքն իմ գմբեթն երկնքի:
Ժպիտն իմ, հանց շշունջ՝ Աստված կլսի.
«Երկա՜ր եմ ես քեզ,
Երկա՜ր եմ սպասե՜լ,
Սիրելի՜ս... »
Ռ.Խաստյան
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#32  Сообщение rozahastyan » 28 сен 2013, 15:28

ՍԵՐ ՉԴԱՐՁԱՐ
Ո'չ, դու սեր չդարձա'ր իմ կյանքում,
Լոկ ներշնչանքիս աղբյուրը եղար,
Չիմացա'ր երբեք՝ ի՞նչ կար իմ սրտում,
Իսկ մտածելու՝ ժամանակ չկար...

Իհարկե՝ ափսո՜ս, իհարկե՝ ավաղ,
Շատ բան պակասեց քեզանից հետո,
Հիմա իմ կյանքը՝ սին, միապաղաղ,
Գեղեցիկ... անցած հուշերի ներքո...

Այո', դու սերն իմ երբեք չդարձար,
Բայց չէ՞ որ կայի՜ր իմ անշուք կյանքում,
Իսկ ներշնչանքս՝ քեզնից հագեցավ...
(Միայն թե ափսո՜ս, շա՜տ եմ կարոտում:)
Ռ.Խաստյան
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#33  Сообщение rozahastyan » 28 сен 2013, 18:11

ԱՆՈՒՆԸ ՔՈ

Քո անվամբ՝ սանրով, մազերս եմ սանրում,
Իմ գորշ օրերի խճճված վարսերը,
Կրակ-երազներս երկնի հայելում
Հանց աշնանացան -
Հավատիս հողում պառկեցրին իղձերը:

Հարդարանքի նման...
Չի գնում ժամանակը,-
Նա ծիծաղում է, անհետանալով:
Սանրս դնեմ վայր,-
Թող ների հայելին,-
Աղոթքի նման,-
Շշնջում եմ,-
Անունդ:

Ռ.Խաստյան
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#34  Сообщение rozahastyan » 02 окт 2013, 01:22

ՄԻԱՅՆ ԴՈՒ

Դու,
Միայն դու
Կարողացար
Ուժգնացնել իմ
Սրտի բաբախյունը...

Դու,
Միայն դու
Կարողացար
Մտնել իմ հոգու
Հեռավոր անկյունը...

Դու,
Միայն դու
Աչքերին իմ տվիր
Ծիածանի բոլոր
Երանգները...

Դու,
Միայն դու
Երերուն դարձրեցիր
Հաստատուն իմ
Քայլերը...

Միայն քեզանով
Հասկացա
Ի՞նչ ցավ ու
Բերկրանք է
Այս ս ե ր ը...

Ռ.Խաստյան
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#35  Сообщение rozahastyan » 03 окт 2013, 20:31

ԽՐՈՆԻԿԱԿԱՆ

Ինձ դուր չի գալիս, երբ նամակներն իմ չեն հասնում հասցեատիրոջը:
Եվ բառի փոխարեն երբ օգտագործվում են բազմաթիվ հոմանիշները:
Այսպես թե այնպես՝ ես շարունակում եմ իմ բազմաթիվ հորինվածքները:
Գեղադեմ թագուհու փոխարեն ծնվում են նորից ռազմատենչ զինվորները:

Թող պոկվեն պատուհաններից բոլոր անթափանց վարագույրները:
Ու Աստծո լույսը թող ամենուր սփռվի, մթությունը ցրվի'թող:
Մտքերիս քողն հավաքվի, թող ազատ շնչեն իմ բոլոր բառերը:
Բայց... կրկին ու կրկին ծնվում են իմ գրչից մտքեր՝ դողեդող...

Ռ.Խաստյան
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#36  Сообщение rozahastyan » 04 окт 2013, 00:52

ԿՅԱՆՔԻ ԳՈՒՅՆԵՐԸ

Կտավը կյանքի մենք կարողացանք
Գունազարդել և ճիշտ ժամանակին.
Ով ջրաներկով իր կյանքը նախշեց,
Ով՝ ցեխաջրով ոտքերի տակի:

Ամեն ինչ չէ, որ միանշանակ է,
Բայց թե մի բանը հաստատ է,իրավ,
Այն, ինչի մեջ թաթախում ես վրձինդ,
Երանգավորում է ամեն մի կտավ:
Ռ.Խաստյան
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#37  Сообщение rozahastyan » 07 окт 2013, 00:48

ԱՄԵՆ ԵՐԵԿՈ
Ամեն երեկո,
Միայնակ պահիս,
(Իսկ ես մշտապես՝ մենակ եմ:)
Գլխահակ նստած
Կարկատում եմ հոգիս,
(Տառապանքից՝ հոշոտված եմ:)
Ցնցոտի դարձած
Պատառոտվում է,
(Կարկատանն էլ է մաշված:)
Էլ իմաստ չունի
Սիրո խոստումդ,
( Օրերս էլ են հաշվված:)

Ռ.Խաստյան
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#38  Сообщение rozahastyan » 08 окт 2013, 09:42

ԱՆՀԵՏԱՑԱՐ

Հանկարծ իմ կյանքից երբ անհետացար,
Չուզեցին աստղերն էլ արտացոլվել:
Երգել չուզեցին թռչուններն անգամ,
Իմ ինչի՞ն է պետք առանց քեզ ապրել:

Կոկորդն իմ սեղմեց ցուրտ լռությունը,
Կյանքս քարացավ ժամանակի մեջ:
Արևը կորցրեց իր ջերմությունը,
Գույնը աշխարհի խունացավ, ջնջվեց:

Հանդիմանանքով, կարոտով լցվեց
Վիրավոր սիրտս, անկարող՝ շնչել,
Հեռացա՜ր: Քեզ հետ աշխարհս տարար,
Ախ, առանց օդի ես ինչպե՞ս ապրեմ:

Ռ. Խաստյան
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#39  Сообщение rozahastyan » 10 окт 2013, 19:36

ՀԱՍԿԱՑԻ՜Ր ԻՆՁ

Քեզ սիրո՜ւմ եմ: Ճիշտ ես կարծում. խենթ ու խելառ մեկն եմ ես:

Ես էլ ուրիշ ի՞նչ ձևերով սիրուս մասին պատմե՜մ քեզ:

Զարթոնք չէ' սա:

Կարո'տն է քո: Ծվեն- ծվեն՝ պատառոտում է հոգիս,

Այդ մասին է ամեն տառը ճչում դժգույն իմ երգից:

Րոպպեները՝ արագանում- դանդաղում են կյանքիս հետ,

Որոնք՝ անցնում ու գնում են, չե'ն բացում մի արահետ:

Տխուր օրվա ընկեր՝ ունե'մ: Ուրախանա՜լ եմ ուզում,

Ո՞ւր և ինչպե՞ս բացեմ սիրտս, տեսնե'ս՝ ի՞նչն է ինձ հուզում:

Միայնա՜կ եմ, շրջապատված՝ բազմահազար մարդկանցով,

Ես ինչպե՞ս քո սիրտը շահեմ, եթե՝ ո'չ իմ այս լացով:

"Միա՜յն, միա՜յն հասկացի'ր ինձ"- քեզ խնդրում եմ, հոգոցով...

Ռ.Խաստյան
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#40  Сообщение rozahastyan » 11 окт 2013, 16:48

ԱՎԵԼԱՑՐՈՒ' ԱՉՔԵՐԻՍ ՓԱՅԼԸ

Հրաշագործ և ո'չ մի կաթիլ ետ չի' դարձնելու աչքերիս փայլը...
Վերածննդի համար իմ Հոգու՝ կանթեղված ածխակայծ եմ պահել...
Լքում է սերը... Չնայած՝ մարել է նաև այլ զքացմունքաց ձայնը...
Մի' հապաղիր, սիրելի՜ս, իմ կյանքի խառույկը վառել...

Ռ.Խաստյան
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 3


⇑ Наверх
⇓ Вниз