ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Ռոզա Խաստյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Ռոզա Խաստյան

Сообщение:#21  Сообщение rozahastyan » 18 сен 2013, 19:09

ՏԱՐԱԿՈՒՍՈՒՄ ԵՄ

Հոգիս խաղաղ է,
Հանգիստ է օրը:
Օրորի ներքո
Ես մրափում եմ:

Քո կամոք՝ մատիդ
Միակ շարժումից,
Լռում է շուրջս
Ամեն ինչ նորից:

Թեև օրն է պարզ՝թռչուններն լուռ են:
Բողբոջներն՝ անծին:
Լռել է նույնիսկ՝ ձայնը հոպոպի:
Աստղերը՝ կետեր են միայն... ծոցում երկնքի:

Չգիտեմ հիմա - տարօրինակ է՝
Կողքիս ես, այստե'ղ,- սովորական է:
Տարակուսում եմ. չկա' ներշնչանք:
Բառերի՝ կորած զգացմունք, երազանք:

Արթնացրո'ւ դու ինձ և բացատրի'ր,
Ես քեզ երբևէ՜ սիրե՞լ եմ:
Թե՞
Զգացմունքը իմ՝ գերագնահատե՜լ եմ...

Ռ.Խաստյան
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#22  Сообщение rozahastyan » 19 сен 2013, 18:47

ՃԱՆՓԱՆԵՐ
Ու չե'ն երևում կետերը վերջին
Ո'չ ճամփաների, ո'չ կածանների,
Կորան դեմքերը հայելու միջից,
Կեղծի՜ք է եղել լույսն իրականի:

Կրկին ձնաբուք, կրկին՝ հեռուներ,
Ու կրկին եկան հյուրերն անհաճո,
Սառեցին գլխիդ սպիտակ մալանչներ,
Կամ ծաղիկները՝ շիրիմիդ ներքո:

Ու չգոռա'ս, չկանչե'ս, չփնտրե'ս,
Ախ, միևնույն է, դու չե'ս գտնելու,
Չէ', չկա' աշխարհում ոչ մի սեր,
Բացի այն, որ Աստված է տալու:

Քայլ արա', հեռացի՜ր անդունդից,
Աղոթքներդ՝ հղիր առ Աստված,
Միևնույն է. գտել ես վերջին
Հանգրվանդ՝ մարդոց մեջ սառած...
Ռ.Խաստյան
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#23  Сообщение rozahastyan » 20 сен 2013, 01:23

ԸՍՏ ԷՅՆՇՏԵՅՆԻ

Հարաբերական է
Ամեն ինչ կյանքում,
Հասարակ
Ու բարդ:
Մեկը կարևոր է
Այնքանով,
Որքան մյուսը՝
Ոչնչությունով:

Ռ.Խաստյան
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#24  Сообщение rozahastyan » 20 сен 2013, 12:48

ՓՈԽՎԵԼ ԵՄ

Հոգեբանաան ճնշումն այլևս
Չի' ազդի իմ կոփված սրտի վրա:
Գունագեղ լեզուդ՝ առավել ևս,
Ինձ էլ չի' խաբի, երկինքը վկա:

Ամենաամուր ապառաժի պես
Պնդացել է իմ ներքին աշխարհը,
Ամենակարծր ադամանդն եմ ես,
Որ ինքն է ընտրել իր ճանապարհը:

Նախկի'ն սիրելի՜, չփորձե'ս, հանկարծ,
Ըստ սովորության՝ խորամանկել ինձ,
Ես ցեխերի մեջ տեսել եմ բազմած
Գահընկեց եղած թագավորների:

Եվ լավ կլինի, որ էլ չխաչվեն
Երկուսիս ընտրած ճանապարհները,
Ու ել երբե'ք էլ իրար չբախվեն
Երբեմնի սիրող՝ մեր հայացքները:

Ռ.Խաստյան
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#25  Сообщение rozahastyan » 21 сен 2013, 16:01

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՑ

Երևի արդեն հոգնել եմ,
Օրը նույնն է, ինչ՝ երեկ,
Նույնը կրկնելուց զզվել եմ,
Վայ թե՝
Փոխել ալարեմ:

Անձրևի տեղ՝ արցունք եղավ,
Ութոտնուկ է կարոտն իմ:
Հարցդ անժամանակ եկավ.
Կյա՞նք է սա:
Եսի՜մ, եսի՜մ...
-----------------------
Ռ.Խաստյան
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#26  Сообщение rozahastyan » 21 сен 2013, 17:58

ԼՈՒԾ
Լույսը ծեգի
Ճանկռտեց մի գիծ
Իմ զնդանին...
Գորշ բամբակն իմ անմտության
Փափկորեն խեղդում է երազանքն իմ:
Եռուզեռի մեջ եմ ընկղմվում,
Կարծես չկամ էլ այս աշխարհում:

Երջանիկ վաղվա դառնություն...
Ամբողջովին դեպի դատարկություն...
Մեղսունակ եմ ես և մեղավոր եմ,
Ձեռքբերումներս՝ իմ կորուստնե՜րն են...
Արճճե զինվորն եմ ես, որ ցցվել
Ու այրվող կամրջին է կանգնել,
Եվ անիծում եմ ինձ, և փորձում եմ օրհնել...

Խի'ղճ, հեռու' ինձանից:
Անկեղծ լինել՝ մի' պահանջի'ր:
Ինչպես միշտ, քի՜չ է իմ խելքը,
Ու՞ր է մեղքից՝ սրբություն, ելքը...
Ու՞ր է պարզությունն իմ...
Ինչպես միշտ, օր-օրի
Աճում է դատարկությունն իմ...

Դոդոշ եմ ես, ո'չ արքայադուստր:
Համակերպվելով՝ գնում եմ փոխանակելու հացի հետ
Լծի տակ վաստակած գրոշն իմ...
Ետևում մնաց ևս մի օր իմ անպետք կյանքից...

Ռ. Խաստյան
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#27  Сообщение rozahastyan » 25 сен 2013, 12:25

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Լռության ձայնը մտքերս է խառնում...
Հոգնել է սիրտս, ծպտված՝ գիշերում:
Քշում եմ քունս. քունն ի՞նչ եմ անում,
Իմ սին անցյալն է ինձ նորից հուզում:

Անցյալի հուշը՝ ոսկեզօծ փոշի,
Նստած ծամերիս՝ անգույն ու սպիտակ...
Ոտքերիս առջև՝ ծեծված ապակի,
Արնոտվում է արդ... կյանքս շարունակ:
Ռ.Խաստյան
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#28  Сообщение rozahastyan » 25 сен 2013, 18:54

ԱՄՌԱՆՆ ԸՆԴԱՋ

Բացվել եմ ես
Հորդ սիրավեպի
Թռիչքին
Ընդառաջ,
Կերպարվեստի
Գունագեղ գրկում-
Գալարումներում
Նրբերանգների
Եվ իմ մտքերի
Թյուրիմացության մեջ-
Հառնել հեռուն՝
Սարդոստայնի միջով,
Անձրևի տեսքով՝ վերադառնալ,
Ամպ դառնալ՝ մշուշի-
Զմրուխտի ուլունքներ
Թափել՝ հեռուներին,
Շիթերին՝ շիկացած
Թափվել
Եվ ծիածանի կաթիլնել
Գցել հողին-
Ժպիտով խենթացնել
Աստղերին,
Ադամանդի փայլով
Հենց իրե'նց էլ՝ անդրադարձնել:

Ռ.Խաստյան
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#29  Сообщение rozahastyan » 25 сен 2013, 19:50

ԱՎԵԼԱՑՐՈՒ' ԱՉՔԵՐԻՍ ՓԱՅԼԸ

Հրաշագործ և ո'չ մի կաթիլ ետ չի' դարձնելու աչքերիս փայլը...
Վերածննդի համար իմ Հոգու՝ կանթեղված ածխակայծ եմ պահել...
Լքում է սերը... Չնայած՝ մարել է նաև այլ զքացմունքաց ձայնը...
Մի' հապաղիր, սիրելի՜ս, իմ կյանքի խառույկը վառել...
Ռ.Խաստյան
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#30  Сообщение rozahastyan » 26 сен 2013, 14:33

Ի՞ՆՉ ՏԱՆԵՍ ՔԵԶ ՀԵՏ

Ամենն աշխարհում ունայն է ու սին,
Ուժդ այս կյանքում տուր միայն խելքի՜դ,
Մտածի'ր. ինչե'ր ու ինչպե՞ս անես,
Որ հետդ միայն դագաղ չտանե'ս:

Ուրիշ ի՞նչ տանես,- այս է խնդիրը,
Այն մի աշխարհում ինչե՞րն են հարգի,
Անունդ անգամ թողնում ես այստե'ղ,
Ո'չ ու փու'չ աշխարհ, (արի, մի' տխրի...)
Ռ.Խաստյան
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


⇑ Наверх
⇓ Вниз