ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Ռոզա Խաստյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Ռոզա Խաստյան

Сообщение:#11  Сообщение rozahastyan » 01 сен 2013, 23:33

ԴԻՄԱԿԴ ՀԱՆԻՐ

Լավ դերասան ես,
Խոհեմ ես խաղում:
Բոլոր հաշվարկներդ
Դու ճիշտ ես անում:

Միայն ես գիտեմ,
Կուռքն ես դու, որի,
Դիմակդ հանես՝
Դեմքդ՝ կկորի:
Ռ.Խաստյան
Последний раз редактировалось rozahastyan 13 сен 2013, 00:28, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#12  Сообщение rozahastyan » 02 сен 2013, 09:59

***
Ուրախացի'ր,
Թող կյանքը քեզ՝ վայելք լինի,
Թող լույս ընկնի քո հեռավոր ճամփեքին...
Ոչինչ, ոչինչ,
Թող, որ երբեք ինձ չտեսնե'ս,
Բայց՝ երջանիկ, շենշող լինի
Այս ու գալիք... Նոր Տարիդ:
Տունդ՝ լիքը բարիք լինի',
Սրտիդ միջին՝ ատրուշան,
Հոգսերդ՝ հանց մի խաղալի'ք,
Սերդ՝ քնքուշ մի շուշան...
Իմ աննման, իմ անծանոթ,
Բայց սիրելի՝ իմ եղբայր,
Կցանկայի՜ լինել քեզ մոտ...
Բայց... աշխարհն է... շա՜տ... անծայր...
Ռ.Խաստյան
Последний раз редактировалось rozahastyan 13 сен 2013, 00:28, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#13  Сообщение rozahastyan » 08 сен 2013, 01:05

ԻՄ… ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆՆ ԵՍ ԴՈՒ
Օրերի մեջ՝ անդորր ու խաղաղ
Անցնում էր կյանքն իմ՝ միապաղաղ,
Հանկարծ, պարզ ու անամպ,
Ջինջ երկնքից,
Մի պահ հայտնվեցիր՝ անէացար...
Խռովեց հոգիս, շնչահեղձ եղա
Քո խոսքերից, քո երգերից, քո կրքերից...
Սակայն՝ նույնքան արագ, որքան հայտնվեցիր,
Ես հասկացա.
Դու եկել էիր հուսադրելու համար,
Երբ սիրելու այլևս հույս չկար...
Ուրիշինն ես դու:
Բայց հավատի նման հոգուս մեջ մտար...
Ու աղոթում եմ ես մոլագարի նման,
Ո'չ թե Աստծուն, այլ պատին կախված մի նկարի,
Որի վրա դու ես պատկերված,
Իմ սրբապատկեր հնարածին…

Իմ Հայտնությունն ես դու...
Ռ.Խաստյան
Последний раз редактировалось rozahastyan 13 сен 2013, 00:27, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#14  Сообщение rozahastyan » 08 сен 2013, 17:59

ՕՐՀՆՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ՄԵՂԱՎՈՐԻԴ

Աղոտ լույսի նման ապրում ես իմ կրծքում.
Միայն կերպա'րն ես քո լուսավորորում:
Ի՞նչ է առջևում՝ ես այն չե'մ տեսնում,
Այդպե'ս է, երևի, իմ բախտը... ծիծաղում:
Քեզնով եմ հիանում ու անընդհատ կրկնում.
"Ա՜խ, ժամանակն այս - թշնամին է իմ "
Մինչդեռ, շուրթերը քո՝ աղբյուրի նման,
Կանչում են ինձ՝ որպես, ծարավ մի ճամփորդի,
Իսկ ժամանակը այս՝ թո'ղ կյանքդ պահպանի...
Բայց՝ ու՞մ համար:
Ի՞նչ կա առջևում: Ոչինչ ես չե'մ տեսնում...
Անմեղ չե'ս դու բնավ, թվու՜մ ես այդպիսին,
Ու պատճառով էլ այդ, թվում է ինձ. աշխարհն է այդպիսի՜ն:
Ռ.Խաստյան
Последний раз редактировалось rozahastyan 13 сен 2013, 00:26, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#15  Сообщение rozahastyan » 12 сен 2013, 11:06

ՇՇՈՒՆՋ

Շշունջն անձրևի՝ տողերիս մեջ է...
Ուր՝ ի հայտ եկան բառեր-արցունքներ...
Ռիթմիկ խփում են անքուն գիշերներն իմ,
Աշունն անում է անկարգություններ:
Ռ.Խաստյան
Последний раз редактировалось rozahastyan 13 сен 2013, 00:26, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#16  Сообщение rozahastyan » 13 сен 2013, 00:25

Դու երջանիկ ես: Երկար տարիներ
Ապրում ես խաղաղ, հողմերի հետ հաշտ,
Ընկերներ չունես: Այսինքն՝ երբեք
Ո'չ վիշտ ես կիսում և ո'չ էլ բերկրանք:

Բայց եթե նույնիսկ ապրել ես մի դար
Իմաստունի պես՝ ալեհեր ես դու,
"Ո'չ, դու չե'ս եկել դեռ այս լույս աշխարհ:"-
Կասեմ երեսիդ առանց հուզվելու:
Ռ.Խաստյան
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#17  Сообщение rozahastyan » 15 сен 2013, 13:49

ՀԵՏՔ

Քո մեջ մնաց
մի հետք,
ինձ մոտ բերող:

Այնտեղ
չկանք այլևս մենք:

Այստեղ՝ իրար
անծանոթներ ենք:

Ռ. Խաստյան
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#18  Сообщение rozahastyan » 16 сен 2013, 20:22

ԱՆՎԱՐԱԳՈՒՅՐ ՊԱՏՈՒՀԱՆ

Անվարագույր պատուհան:
Եվ աստղերը կդիտվեն
Անխոչընդոտ, անխափան:

Ձմռային գիշերում
Սառն ու տխուր անկողնում
Միայնակ տանջվում եմ:

Բրդե հագուստ, գուլպաներ
Ու բրդով լեցուն՝ վերմակ,
Այդ բոլորը շատ քիչ է
Իմ մրսող հոգու համար:

Ռ. Խաստյան
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#19  Сообщение rozahastyan » 17 сен 2013, 13:51

ՀԱՆԳՈՎ՝ ԱՌ ՄԱՐՄԻՆ
Ոչ խոսքով, ոչ մարմնով
Նրան չկպավ:
Խնամքով մոտեցրեց
Միայն հանգը...
Այն էլ՝ անկառույց,
Համարեց՝ կիսատ
Անտաղանդ ու անմիտ
Աշխատանք:

Իսկ կինը՝ նրան
Անթաքույս փնովեց:
Շշնջոցը՝ ֆշշոց նմանվեց
Ձեռքով քաշքշեց,
Ոտքով հրմշտեց
Իր գործը փայլուն
Ավարտեց:

Արևածագին
Սառած իր իսկ դին
Հենց ինքն էլ
Լվաց ու մաքրեց:
Նեխած էր սերը,
Տհաճ՝ հոտերը,
Երկար օճառում էր
Ձեռքերը:

Խաղա'ղ
Առավոտ է:
Իրենց ոտքերով
Երկու դիակներ
Դուրս եկան տնից,
Չտեսավ ոչ-ոք
Նրանց կենդանի,-
Քանի որ երբեք
Չելան կոմայից:

Ռ. Խաստյան
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали

Ռոզա Խաստյան

Сообщение:#20  Сообщение rozahastyan » 18 сен 2013, 18:56

ԳՏԻՐ ԲԱՆԱԼԻՆ ԻՄ ՍՐՏԻ
Քեզ սիրո՜ւմ եմ: Ճիշտ ես կարծում. խենթ ու խելառ մեկն եմ ես:

Ես էլ ուրիշ ի՞նչ ձևերով սիրուս մասին պատմե՜մ քեզ:

Զարթոնք չէ' սա:

Կարո'տն է քո: Ծվեն- ծվեն՝ պատառոտում է հոգիս,

Այդ մասին է ամեն տառը ճչում դժգույն իմ երգից:

Րոպպեները՝ արագանում- դանդաղում են կյանքիս հետ,

Որոնք՝ անցնում ու գնում են, չե'ն բացում մի արահետ:

Տխուր օրվա ընկեր՝ ունե'մ: Ուրախանա՜լ եմ ուզում,

Ո՞ւր և ինչպե՞ս բացեմ սիրտս, տեսնե'ս՝ ի՞նչն է ինձ հուզում:

Միայնա՜կ եմ, շրջապատված՝ բազմահազար մարդկանցով,

Ես ինչպե՞ս քո սիրտը շահեմ, եթե՝ ո'չ իմ այս լացով:

"Միա՜յն, միա՜յն հասկացի'ր ինձ"- քեզ խնդրում եմ, հոգոցով...

Ռ.Խաստյան
Аватара пользователя
rozahastyan (Автор темы)
Посетитель
Посетитель
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 5


⇑ Наверх
⇓ Вниз