ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 20 дек 2010, 20:50

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ

Robert Yesayan.jpg
Robert Yesayan.jpg (14.34 кб) Просмотров: 772
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 20 дек 2010, 20:51

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Շրջի’ր քարը,
ինչպես հայացքն են շրջում և նրա տակից
փախչում են մտքերը մրջյունների նման:

Հղկի’ր տողը,
ինչպես հղկում են
քարը և նրանից անջատվող ժամանակները
թփրտում են մողեսի կտրված
պո~չի պես:

Բացահայտի’ր
քո ժամանակը,
ինչպես խորանը հավատի և խղճի,
որտեղ վառվող մոմը Անսահմանի երևացող
մասնիկը չէ’,-
քո արյո՜ւնն է կարմիր:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 20 дек 2010, 20:51

ՊՈԵԶԻԱ

Պոեզիան մի նշան է,
որից բխո՜ւմ է տարածության հոգին:
Ես նայում եմ մի ուղղությամբ, որտեղից
գալի՜ս է Անհայտը:
Բացվող ամեն դուռ ընդգծում է,
որ ես... ո՜ղջ եմ,
որ ես... միայն Ռոբերտ Եսայան չեմ.-
ես հող եմ, ծառ եմ, լույս եմ ու խաչքար,
և հոգուս մեջ բացվող ծաղիկները
տողերի ճերմակ այս տարածությամբ
շնչավորո՜ւմ են
վայրկյանները:
Իմ գրչի ծայրին թրթռում է լույսը երազի,
որով և... գրո’ւմ եմ: Տեսնում եմ անդորրի
ճյուղերը, որոնցից քաղում եմ
պտուղնե՜ր հույսի:
Միֆի անհայտներով հայտնաբերում եմ իրականության
դեմքը: Կարմիր
խի՜ղճ է
բառը-
զո-հա-սե-ղան,
որից հարությո՜ւն է առնում անսահմանությունը...
Ճակատագրից վեր գրում եմ իմ
անունը և արագ ջնջում, որպեսզի
տեսնեմ ծնո՜ւնդը Երազի: Սուրբ
գրքի տողերը հատում են սահմանն
այս կյանքի: Իմ բառը հատում է
սահմանը միֆի
և դառնում ոգի:
Պոեզիան կիրառական
ուժ է ձեռք բերում` չկորցնելո՜վ տարերքը
պատկերավոր ընթացքի: Միտքը
լո՜ւյս է ճյուղավոր,
որից քաղում ենք պտուղնե’րն Անսահմանության:
Ես նայում եմ մի ուղղությամբ, որտեղից
գալի՜ս է... Անհայտը...
Բացվող ամեն դուռ ընդգծում է,
որ ես... ո՜ղջ եմ,
որ ես... միայն հիշողությո՜ւն չեմ.-
ես հող եմ, ծա’ռ եմ, լո’ւյս եմ ու խաչքա’ր,
և հոգուս մեջ բացվող ծաղիկները
տողերի ճերմակ այս տարածությամբ
թևավորո՜ւմ են
վայրկյանները:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ

Сообщение:#4  Сообщение Harutin » 20 дек 2010, 20:52

ԱՐՅՈՒՆՍ ԲՌՈՒՆՑՔՎՈՒՄ Է
ՎԵՐՔԵՐՈՒՄ ԱՆՀԱՅՏԻ


«Երեկ, այսօր, վաղը»... բառերը
մեկուսարաններ են ճակատագրի:
Մուտքի փոխարեն ինձ ընդառաջ է գալիս ելքը:
Ես ի՞նձ եմ պատկանում, թե անհայտության վիհին:
Արյունս բռունցքվում է վերքերում Անհայտի:
«Երեկ, այսօր, վաղը»... բառերը
բանալիներն են տիեզերքի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ

Сообщение:#5  Сообщение Harutin » 20 дек 2010, 20:52

***
Անդեմ է
լռությունը: Մի ցավ
հեռանում է ճրագից իր ոգու: Սև
մրմուռ` Ագռավի թևերի վրա:
Փլված գագաթներ: Իմաստուն փոշիներ,
որ նստա՜ծ են պատմության հիշողության վրա:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ

Сообщение:#6  Сообщение Harutin » 20 дек 2010, 20:52

ՈԳՈՒ ՀԱՍՑԵ

Քարի արցունքով
հունավորվո՜ւմ է մենակությունս: Հողի շուրթերը
բացվող վարդեր են`
սպիտակ ու կարմիր,
դեղին ցերեկնե՜ր...
Հորիզոնը
ճառագայթով հյուսում է իր բույնը,
ուր թո՜ւխս է նստել իմ ժամանակը:
Ցավից հառնում են ճանապարհները`
որպես ոգո՜ւ հասցե:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ

Сообщение:#7  Сообщение Harutin » 20 дек 2010, 20:53

ԾՆԿՆԵՐԻԴ ԼՈՒՅՍԸ ՄԻ ԱՆՄԱՏՉԵԼԻ
ԸՆԹԵՐՑԱՐԱՆ Է


Ծնկներիդ լույսը մի անմատչելի
ընթերցարա՜ն է:
Կլանված ըմբռնում եմ կարծես ինչ-որ բա՜ն:
Ավազի ժամացույց է
քո հայա՜ցքը, սե’ր իմ.
դատարկվում-լցվում է
իմա՜ստը կյանքի:
Ես քեզ ըմպում եմ կյանքի
ընթացքի’ց:
Ընթացքավորո՜ւմ կենցաղս մի քիչ:
Եվ լույսի-մութի արանքում այսպես
հալվում է օրը`
մենակությա՜ն մոմ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ

Сообщение:#8  Сообщение Harutin » 20 дек 2010, 20:53

ԵՐԿՈՒ ՏՈՂ`
ԺԱՄԱՆԱԿԻ ԼՈՒՍԱՆՑՔՆԵՐՈՒՄ


Գրիչը հայացք ունի,
որով հոգու լույսը դառնում է ճանապարհ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ

Сообщение:#9  Сообщение Harutin » 20 дек 2010, 20:53

ՊԱՊԻՍ ՃԱԿԱՏԸ

Պապիս ճակատը
գծագրվում է թռիչքո՜վ թռչունների`
որպես դաշտավայրի հեռուն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ

Сообщение:#10  Сообщение Harutin » 20 дек 2010, 20:54

ԲԱՐԻ՜ ԼՈՒՅՍ, ԱՆՈՒՆ ԵՎ... ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Լեռնալանջերից մանկան ճիչե՜ր է փնջում
առավոտը.
-Բարի՜ լույս, քա’ր:
Տառապանքի ոտնահետքերից ծլո՜ւմ են
հատուկենտ օրեր,
որոնք մագաղաթի թերթեր են
և կլանում են ինձ շնչառությամբ պատմության:
Անտանիք ոգու համբերությունը
բզկտվում է ամայության սրերի’ վրա:
Ես սրբում եմ ներշնչանքից թափվող երազները
փետուրներով տագնապի:
Քամինե’ր, կտուցներ ունեք դուք սո’ւր
և արյունո’տ. ճանապարհս խեղդվում է
մագիլներո՜ւմ
անապատի: Ինձ փրկո՜ւմ է /որերորդ անգամ/
հասցեն Ոգու:
Ես ծաղկում եմ ճյուղերով Անհայտի.
-Բարի՜ լույս, ճանապարհ և հավերժություն,
ինձ վերադարձրո՜ւ իմ շնչառությունը
և քո խորքում մի’ պահիր այլևս իմ հավատը`
իբրև պատա՜նդ:
-Բարի՜ լույս, անուն և... հիշողությո’ւն...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 8


⇑ Наверх
⇓ Вниз