ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ

Сообщение:#21  Сообщение Harutin » 29 окт 2011, 14:19

ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ԵՂԵՌՆԻ ՀԵՏԱԳԻԾԸ

Նախնիներիս հայացքի լուսինը կարմիր
բարձրանում է վրեժի ամպերի միջից
և լուսավորում ավերակները խղճի:

Սև կետեր են դարձել բիբերը պատմության:
Եղեռնագործի հուշերը բանտախցե՜ր են,
ուր պետեպատ են խփվում երկինքները:

Ոսկորի լույսից կուրանու՜մ են աչքերը
Ոխի:

Մի բուռ խավար թաղելով հողում`
սպասում են (թուրքերը),
թե ուր որ է բուսնելու է լուսաբացը,
այնինչ ելնում են հողաթմբից ծաղիկներ
Ոսկորի...

Հիշողության թևերը խոցոտվում են գնդակներով:
Ցամաքած աղբյուրները գրիչներ են, որ այլևս
չե՜ն գրում: Նամակ է
շերտը հողի,
որից հառնու՜մ են նշանները Ելքի:

Ցավը զսպանակ է, որը դու՛րս է հրում
կափարիչը Ոգու:
Փախստական երկնքից հոսում է մրմուռը: Կարմիր,
կարմիր, կարմիր:

Վտանգավոր եզրերը խաղաղության
ծածկվու՜մ են փետուրներով Անհայտության:
Նժարներից հոսում է տատանու՜մը Կշռի...

Ճանապարհը ելնում է դեպի հորիզոնը`
Ապաշխարության բարու՜րը գրված:

Հիշողության թիկունքում շնչում է
հրեշտակը
և թևերով կշռում լռու՜թյունն այս հողի:
Սև՜ են ու կարմի՜ր առավոտները Համբարձման:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ

Сообщение:#22  Сообщение Harutin » 29 окт 2011, 14:19

ԹՌՉՆԱԳՐԻՊ

Ճանապարհների զարկերակի մեջ
ծվարում է
անդունդը հիշողության:
Հորիզոնն ի՜ վեր
ճախրում են
մեղքերը դարաշրջանի:
Արյան կաթիլները
քաոսի աչքե՞րն են,
թե... խավարող... բիբե՜րը թռչունների...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ

Сообщение:#23  Сообщение Harutin » 29 окт 2011, 14:20

ԾԻԾԵՌՆԱԿ

Ծիծեռնա՛կ-
զիգզագների հոսու՜ն աշխարհ,
ձորի աչքն ես.
տիեզերքի ամեն կետից տեսնու՜մ ես
գեղեցկության
ոգի՛ն-
իմ մանկության լու՜յսը երկնաբույր:-
Համբու՜յր, համբու՜յր, համբու՜յր.-
ահա երազային մի այբուբեն,
որ սերտե՜լ եմ` կայծքարե աստիճաններով բարձրանալիս.
ծնկներս արյունոտվում էին հանկարծահաս
հարվածների՛ց Անհայտի,
բայց ես բարձրանում
էի՜, և դարաշրջանի
վարագույրնե՜րն էին ընկնում` սահելով
իմ դեմքն ի վար
(պատանդվա՜ծ երազ,
կասկածանքի՛ դուռ,
կափարի՛չ հույսի).
ծնկներիս մոտ դառնու՜մ էին դրանք
պարտված
դրոշնե՛ր,
ոտքերիս տակ ճզմում էի ես քարացա՛ծ
օրենքնե՜ր-
կայծքարե՛ր,
որ այդպես էլ լույս չտվեցի՜ն գերյալ
լեռնագագաթների՛ն
(մինչև վերջ չճզմվա՜ծ հոգիներ են դրանք
քարտեզի ահեղ լաբիրինթոսու՛մ):
Ծիծեռնա՜կ,
լռությանս վերջին շերտերը ճեղքող
ճառագայթի փետու՜ր,
որով ճակատագիրը գրեց արյան դաժան
տողեր
իմ հայացքի՛ վրա
և լուսանցքներում անհա՜յտ ու անե՜լ
ճանապարհների:
Ոտնահետքերս զոհասեղաննե՜ր են...
Ծիծեռնա՛կ...
Ազատությունը
հայի համար հագուստ չէ՛,
այլ ե՜լքն է Ոգու,
իմա՛ստը Հուշի:
Տե՜ս, զինվորն է կանգնած սահմանին` որպես
երջանկության տա՜ռ:
Ես վերագտա՛... ձգողականությու՜նը... Երկրի:
Եվ տողերի միջև ծավալվող տարածությամբ
զինվե՛ց իմ հոգին:
Եվ ճեղքվեց հավատը`
բացելով խորա՜նը լույսի:
Եվ փրկվեց մեր խիղճը`
մոխրալեզու՜ քաղաք,
որ կոչվում է... Շուշի՛,
որտեղ մոխրացել էր անողոքաբա՛ր
ճի՜չը
պատմության...
Ծիծեռնա՛կ,
Ապագայի հայա՜ցք,
որ լուսավորում է խորանը բառի
թռիչքո՜վ Անհունի...
Բե՛ր քո թևերին անունս` որպես
ե՜լքը Տարածության,
ոգի՛ն Հիշողության,
լեզվակը ցավի մեջ ղողանջո՜ղ
Զանգի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ

Сообщение:#24  Сообщение Harutin » 29 окт 2011, 14:20

ԱՅՍ "Ո՛Չ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ,
Ո՛Չ ՊԱՏԵՐԱԶՄ" ՍԱՀՄԱՆԱԳԾՈՒՄ


Հորիզոնի դեմքը օրորվում է հիմա
տագնապի փոշոտ ցողունի վրա:
Զինվորն իր ստվերին խրամատաձև
փորագրում է մի վարդ:
Արծիվներն իրենց բույնը շինում են
Ապագայի թիրախներում:
Սպանել գեղեցիկի ոգին`
անհնար է, -ասում են մրջյունները
համաեռու՜ն աշխատանքով:
Կաթիլը երկնքից կախվում է,
ինչպես կրծքի պտու՜կ:
Նկարիչը բացահայտու՜մ է
ոգու և սիրո ևս մի երանգ
այս □ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ□
սահմանագծում:
Հորիզոնի դեմքը օրորվում է հիմա
տագնապի փոշոտ ցողունի վրա:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ

Сообщение:#25  Сообщение Harutin » 29 окт 2011, 14:21

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԵՄԱՀԱՐԹԱԿՆԵՐ

Մեղքի հետքերը-
թղթադրամնե՜ր,
որ դուրս են մնացել գործածությունից:
Ամենուր քաղաքական բեմահարթակնե՜ր են,
որտեղ գերիշխող եղանակները
տեղի-անտեղի
ճոճվող սրե՜ր են,
որոնք երբևէ կդրվե՞ն... պատյա՛ն:
Հորիզոնի ծաղիկ:
Տառապանքի երազ:
Ընթացքի՜ պատարագ:
Բացվող առավոտը` զոհաբերություն:
Ոգու թևերից երազնե՜ր են սուրում
դեպի գագաթը Միջոցի:
Ընկնում են կուռքերը խավարի:
Նոր սկիզբ, որ գնում է դեպի նո՜ր
վախճա՛ն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ

Сообщение:#26  Сообщение Harutin » 29 окт 2011, 14:21

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ժամանակի կեղևի տակ
բոցկլտում է կանթեղը հիշողության...
Շրջանակ է հավատը, որից ընկնում է
պատկերն Անհունի:
Մայթը մի էջ է,
որի վրա գրում ենք քայլերով հույսի:
Բանաստեղծի հայացքը հանապազօր հաց է,
որից չի կշտանում
ժամանակը...
Հայաստանն
ամեն օր գոյանում ու վերածնվու՜մ է
ճիչով
երեխայի:
Թուրքը ան-հան-գըր-վան
սա-մում (երեկ, այսօր, վաղը),
որ ջըն-ջում է քա-ղա-քա-կըր-թու-թյան
հետքերը վեր-ջին...
Խղճի վանդակում գալարվում է
պատմությունը`
որպես պատա՜նդ:
Թուրքիա՛, քո ամեն մի հուշը
սպա՜նդն է պատմության:
Թոթափի՛ր քեզնից անե՛ծքը
մարդկության:
Ոտնահետքերից (պանդխտացա՜ծ
հայի)
ելնում է պատարագը հույսերի:
Ժամանակի կեղևի տակ
բոցկլտու՜մ է կանթեղը հիշողության:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ

Сообщение:#27  Сообщение Harutin » 29 окт 2011, 14:21

***
Ինքնահաղթահարմա՜ն օազիս է քո ամեն մի բառը,
դու՝ ոգու քարտեզ և տիեզերքի անբռնելի՜ խորհուրդ,
աշխարհը բացակայո՞ւմ է շնչառության մեջ քո ամեն մի տողի,
թե՞ վերածնվու՜մ... Այստեղ սկսվու՞մ է, թե՞... վերջանում օրը...
Ինքնահաղթահարմա՜ն օազիս է քո ամեն մի բառը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ

Сообщение:#28  Сообщение Harutin » 29 окт 2011, 14:22

***
Ինչ-որ ջնջում եմ՝ այլ բա՜ն է ասում,
Ինչ-որ թողնում եմ ես թղթի վրա՝
Հարվածում է ինձ, նույնիսկ վնասու՜մ.-
Մի այլ խորհու՜րդ է իշխում Պառնասում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 13


⇑ Наверх
⇓ Вниз