ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ

Сообщение:#11  Сообщение Harutin » 20 дек 2010, 20:55

ԱՅՍՊԵՍ ՇԱՐՈՒՆԱԿ ԵՎ` ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ

Վերցնում եմ բառերը`
իբրև կափարիչներ լռության, և լսում ձա՜յնը
Անհունի:
Ինձ շրջանցելով` ես շրջանցում եմ հեռուն
տիեզերքի: Ես բա՞ռն եմ,
թե՞ ոգին Անհայտի: Գուցե իմ մեջ
հասունանո՞ւմ է հորիզոնը,
ինչպես միրգ: Տարեցտարի
հասնո՞ւմ եմ ոգուն տարածության,
թե՞ ինքս եմ դառնում բառ, խաչքար, ճանապարհ,
դառնում անհայտ մի բան. առեղծվածի
շնչառություն, տողի համբերություն, երազանքի
ափ, հիշողության մեխ, որով ամրացվո՜ւմ են
ավանդները: Ինքս ինձանից
կորզում եմ մի բառ, որ ասպարե՜զն է ոգու
որտեղ կեղևաթափվում է պատկերը, ձայնը
դառնում արմատ, հայացքը` ինքնահաղթահարմա՜ն
դուռ...
Այսպես շարունակ և` առաջի՜ն անգամ...
Անճանապարհ հեռուներում
գլորվո՜ւմ է դեռ
կափարիչը լռության...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ

Сообщение:#12  Сообщение Harutin » 20 дек 2010, 21:00

ԲԱՌԻ ԻՆՔՆԱՆԿԱՐ

Լինելիության դեմքը օդ է կայծքարե:
Բառի ինքնանկար` քամու ժապավենին:
Փնտրումների եռքը թև՜ է հորիզոնի:
Մեխից կաթկթող արյունը Քրիստոսի
ծակում է շերտերը պատմության: Քար-
տեզի սահմաններով շարժվող ոխը
բեկվում է լույսով ազատության: Մի ծառ
ճյուղերն է տարածում պատուհանից դուրս...
Աշխարհի խիղճը չհրկիզվո՜ղ արկղ է:
Արյան կաթիլներից հառնում է Հոգին:
Բառի ինքնանկար` քամու ժապավենին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ

Сообщение:#13  Сообщение Harutin » 29 окт 2011, 14:15

ՀԱՅՏ

Ես փողոցի հիշողությունից ճառագայթված
ճյուղն եմ, -
ասում է իմ աչքերին պատվաստվա՜ծ
ժամանակը:

Ես բառերի հայտնությու՜նն եմ, -
ասում է տարերքը ծաղկումի
և դառնում խորհուրդը հորիզոնի:

Տիեզերախույզ ընթացքով սկզբնավորվում է
լռությունը:
Թվում է, թե անշարժ է այն կետը,
որին ես հենվել եմ,
պարզվում է` դա ակու՜նք է պարզապես
և ոչ թե... անդո՛ւնդ:

Մե՛կն իր քայլերով փշրում է սովորության
սեպը:

Մեկն իր ձայնով նորոգում է
ելակետը թռիչքի:

Իմ դեմքը
ժամանակի անձավներից ելնող ապաշխարության
լուսաբա՜ց է...

Տիեզերքը
հիշողության ղողանջների միջով բերում է
հա՜յտը
Նոր հոգու:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ

Сообщение:#14  Сообщение Harutin » 29 окт 2011, 14:16

ՍՈՒՄԳԱՅԻԹ

Խարույկի բոցերում ճարճատող այն ձեռքերը,
որ կառուցել էին խաչքարեր, տներ, ճանապարհներ
(որպեսզի քոչվորն ապաստա՞ն գտնի քարտեզի վրա),
կերտու՜մ են արդ խավարում արձաններ մոխիրե...
Խաչքարի գրերից բարձրանու՜մ են թևեր,
Խաչքարի բիբերից բարձրանու՜մ են ճիչեր,
Խաչքարի թևերից բարձրանու՜մ են խաչեր...
Եղեռնի սաղմե՜ր կան
պատյանում ստրկության:
Զոհասեղաննե՜ր ե՛ն ճանապարհները
եղերակե՛նտրոն
հանրապետության,
որ խրտվիլա՜կն է սնանկ պատմության:
Եղեռնի վերքը
մի ահազանգ է
լույսի խորանում:
Իսկ ցավը սուր է` խրված մայրամուտի կրակների մեջ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ

Сообщение:#15  Сообщение Harutin » 29 окт 2011, 14:16

ՇՆՉՈՒՄ ԵՄ ՔԱՐԻ ԳԻՐՆ ՈՒ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Ծխում եմ երկրիս հուշը աստղաբու՜յր,
Երկնքից լուսնի կասկածն է կաթում,
Շնչու՜մ եմ քարի գիրն ու խորհուրդը,
Պատմության կնճիռն ինչո՞վ է հարթվում:

Փախստական օդը ոտքերն է լիզում...
Անորոշության սև սամու՜մ և տե՜նդ...
Գերության տենդ կա անգա՜մ ավազում...
Խորշակից այս խոլ փրկությու՞ն ունենք...

Եթե քարտեզն այս` մի զոհասեղան,
Իսկ ճանապարհը սուր է ու պայքար,
Հաղթահարու՞մ է ինքն իրեն ներկան`
Պատմության ոգին դարձնելով տաճա՜ր:
Որտե՞ղ է շեմը ավազան դառնում
Եվ սրբագործում Նաիրյա՜ն հեռուն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ

Сообщение:#16  Сообщение Harutin » 29 окт 2011, 14:17

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ծառը` հորիզոնից ժայթքած մտահղացու՜մ...
Աշխարհը բացակայու՞մ է...

Տիեզերական շարժում է
բառը,
որ մղում է ինձ զոհաբերության:

Պատվանդանների լռությունը
հղի՜ է կարծես նոր պատերազմով:

Առնչությունը ձեռք է,
որ լռությունն է պարզել դեպի իրերը`
ճանաչելու՜ կենտրոնը Ոգու:

Լույսն` արյան սարսու՜ռ և անհայտի շեմ:

Սահմանագծերի ձմեռ`
ազատության խաչմերուկու՜մ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ

Сообщение:#17  Сообщение Harutin » 29 окт 2011, 14:17

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏՔԵՐԸ

Հիշողությունը պատերազմի հետքերն
է հավաքում
թևերից հրեշտակների,
ճանապարհը բռունցքն է տարածության,
երազն իր տանիքն է նորոգում
իրական կյանքի գագաթներին,
երկինքը հողոտ է և աստվածաբու՜յր,
վիրավորների տնքոցից երկաթե
ասուպներ են
թևում (լույսը
դեմք ունի, հավատ ու ճակատագիր):
Մութի հայացքից բուսնել է
արևահո՜տ
օրը (ծիտը բխել է ծառի
ճյուղերից և զնգզնգու՜մ է
հավատի պայծառ շրջապտույտում):
Հորիզոնը փամփշտակալ է,
որ լեռան ուսերի ժամանակն է ձգում,
առնչելով
կայծակի մրրկահույսին: (Կարոտը
բու՜յն է հյուսում երազի թևերի վրա):
Հիշողությունը պատերազմի հետքերն
է հավաքում
թևերից հրեշտակների:
Ասուպնե՜ր են թևում վերքերից տիեզերքի...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ

Сообщение:#18  Сообщение Harutin » 29 окт 2011, 14:17

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՎԵՃ

Ժամանակի երկու հակասական տարածք
Մեզ առել են իրենց շրջապտույտի մեջ,
Մերթ դեպ խորքն են տանում, մերթ էլ այնքան արագ
Դուրս շպրտում-իբրև տիեզերական վեճ:

Եվ մեր զգայության հունը կորցնելով,
Աստծո աչքից հեռու թավուտներ ենք ընկնում,
Որտեղ կարևոր չէ նույնիսկ տարբերելը`
Որն է կոչվում վերելք, որն է կոչվում անկում:

Ու չի դառնում մահը շավիղ բաժանարար:
Մի տեղ լույս ենք ըմպում, այլ տեղ ըմպում խավար:
Երկու տարբեր բևեռ մեզ կորզու՜մ են հողից:

Մի տեղ ըմբոշխնում ենք ելքեր սիրո թասից,
Այլ տեղ թաղվել արդեն, մոռացվել՜ ենք վաղուց,-
Տե՜ր իմ, ո՞վ է շահում այս երկփեղկված խաղում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ

Сообщение:#19  Сообщение Harutin » 29 окт 2011, 14:18

ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՏԵՐԸ

Ինքնահաղթահարման լույսից քայքայվու՜մ են
պատերը ժամանակի:
Ես արբում եմ հպումներից երկնային
Ոգու:
Հրեշտակների թռիչքներին թեև չեն խանգարում
թափոնները մեր զգացումների,
բայց ձանձրացնում են մի քիչ
նրանց թևերի ներքո
վերածնվողների՜ն:
Ճակատագրից վեր
մի ժամանակահատված է
իմ կյանքը,
ես ապրում եմ ավելի
իմաստավորվա՜ծ
աշխարհում,
ես ինձնից դուրս եմ
և առնչվում եմ արմատներին
Միֆի...
Անմե՛րձ,
անհաս,
անհամատեղելի՜...
Մայրս հավաքում է
դիմագծերս
և ծեփում դռներին արևածագի...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ

Сообщение:#20  Сообщение Harutin » 29 окт 2011, 14:18

ՀՈԳԵԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

Ես իմ անունն եմ հանում մոխրից,
Որպես փշրված գմբեթի բեկոր,
Հոգուս պատերին զարկվող ոխը իմ
Լցվում, ուռչում է տենդի խավարով:

Մոռացության սև փրփուր կա պահված
Դեղին բնազդի քղանցքների տակ,-
Ես` հիշողության խորան ավերված
Ու հոգեդարձման լուսե ակնթարթ,-

Մահվան պարապից ձեռքերս հանում,
Որպես արարման ազդանշաններ,
Խրում եմ հողի եռքի մեջ անհուն:

Ես-հոգեդարձման լուսե ակնթարթ.
Խավարն եմ ցրում թևերիս շեղբով
Դեղին բնազդի քղանցքների տակ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 9


⇑ Наверх
⇓ Вниз