СТАНЬ VIP

Ռեյ Չարլզ

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Ռեյ Չարլզ

Сообщение Tatev Hayrapetyan » 10 апр 2014, 17:27

(170.17 кб) Просмотров: 453





Կենսագրություն

Ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 23-ին Ջորջա նահանգի Օլաբանի քաղաքում։ Շուրջ 70 ստուդիական ալբոմների հեղինակ։ Եզակի մարդկանցից, ով երգեց սոուլ, ջազ, ռիթմ և բլյուզ։ Արժանացել է մոտ 17 «Grammy» մրցանակների։ Առաջին երաժշտական քայլերը սկսել է 3 տարեկանից։ Դպրոցն ավարտելուց հետո նա մասնակցում է բազմաթիվ երաժշտական մրցույթների ջազ և քանթրի։ 1945 թվականին նա դարձավ «The Florida Playboys» խմբի անդամ։ 1947 թվականին Ռեյը կուտակեց 600 դոլլար գնաց Սիեթլ։ Այնտեղ նա կիթառիստ Գոսսադի Մագկիի հետ միասին ստեղծեց «MacSon Trio» խումբը։ 1951 թվականի հուլիսի 31-ին նա ամուսնացավ Էլեն Ուիլյամսի հետ, սակայն մեկ տարի չանցած նրանք ամուսնալուծվեցին։ 1955 թվականին Ռեյն ամուսնացավ 2-րդ անգամ Դելլե Բեատրիսի հետ։ Իր առաջին գրեմմի մրցանակը նա ստացել է 1959 թվականին «Let the Good Times Roll» երգի համար։ 1965 թվականին Ռեյը ձերբակալվում է հերոյին և մարիխուանա պահելու համար։ Նա կախվածություն ուներ հերոյինից շուրջ 20 տարի։ 1984-ին թողարկվեց նրա «Friendship» դուետների ալբոմը։ Ռեյի առողջությունը թուլացել էր բանտում վիրահատվելուց հետո։ Չնայաց դրան, նա աշխատում էր իր նոր «Genius Loves Company» ալբոմի վրա։ Նա մահացավ 73 տարեկան հասակում, Կալիֆոռնիա նահանգի Բեվերլի Հիլզ քաղաքի իր բնակարանում։ Նրա մահից 2 ամիս անց թողարկվեց նրա «Genius Loves Company» վերջին ալբոմը։ Այդ ալբոմը արժանացավ 8 Grammy մրցանակի, որոնցից 5-ը պարգևատրվեց Ռեյին, որպես «Լավագույն փոփ վոկալ ալբոմ», «Տարվա ալբոմ», «Տարվա գրառումները», «Լավագույն փոփ-Համագործակցություն» և «Here we go again»-«Տարվա լավագույն երգ»:



(137.37 кб) Просмотров: 453





Պարգևատրումներ

1959 - Լավագույն R & B կատարումը «Let the Good Times Roll»
1960 - Լավագույն վոկալ կատարումը «Georgia On My Mind»
1960 - Լավագույն փոփ երաժշտի կատարումը «Georgia On My Mind»
1960 - Լավագույն վոկալ ալբոմը «The Genius of Ray Charles»
1961 - Լավագույն R&B ձայնագրությունը «Hit The Road Jack»
1962 - Լավագույն R&B ձայնագրությունը «I can’t Stop Loving You»
1963 - Լավագույն R&B ձայնագրությունը «Busted»
1966 - Լավագույն R&B ձայնագրությունը «Crying Time»
1966 - Լավագույն R&B կատարումը «Crying Time»
1975 - Լավագույն R&B կատարումը «Living For the City»
1990 - Լավագույն R&B կատարումը «I’ll be Good To You»(wiht Chaka Khan)
1993 - Լավագույն R&B կատարումը «A Song For You»
2004 - Տարվա ձայնագրություն «Here We Go Again»(with Norah Jones)
2004 - Տարվա ալբոմ «Genius Loves Company»
2004 - Լավագույն փոփ համագործակցություն «Here We Go Again»(with Norah Jones)
2004 - Տարվա լավագույն փոփ ալբոմ «Genius Loves Company»
2004 - Լավագույն գոսպել ժանրի ձայնագրություն «Heaven Help Us All»(with Gladys Knight)
Аватара пользователя
Tatev Hayrapetyan (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель


Вернуться в Կենսագրություններ