СТАНЬ VIP

Ռազմիկ Նիկողոսի Դավոյան

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Ռազմիկ Նիկողոսի Դավոյան

Сообщение Tatev Hayrapetyan » 21 апр 2014, 16:46

(22.09 кб) Просмотров: 1028





Կենսագրություն

Ռազմիկ Դավոյանը ծնվել է 1940թ. հուլիսի 3-ին, Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղում: Տարրական կրթությունն ստացել է նույն տեղում, իսկ 1949-ին ընտանիքով տեղափոխվել են Գյումրի /Լենինական/, ուր նա ավարտել է միջնակարգ դպրոցը և տեղի բժշկական ուսումնարանը, ձեռք բերելով բուժակի մասնագիտություն: Մեկ տարի Լենինականում աշխատելուց հետո, մեկնում է Երևան, ուր նա 1959-ին ընդունվում և 1964-ին ավարտում է Երևանի Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը:
Ուսանելուն զուգընթաց, աշխատել է «Գիտություն և տեխնիկա» ամսագրի հիմնադիր խմբագրությունում, որպես մարդաբանության և բժշկության բաժնի վարիչ, զուգահեռ` նաև «Գրական թերթի» խմբագրությունում, որպես սրբագրիչ: 1965-ից վարել է «Գրական թերթի» պոեզիայի և արձակի բաժինը: 1970 թվականից աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի մամուլի բաժնում: 1975 թվականից մինչև 1990թ. եղել է Հայաստանի պետական մրցանակների կոմիտեի պատասխանատու քարտուղարը: Միաժամանակ` 1989թ. եղել է Հայաստանի Գերագույն Խորհրդի Աղետի Գոտու Հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալը, «Վերածնունդ» հասարակական կազմակերպության համանախագահ, 1991-ից Հայաստանի «Համազգայինի» վարչության նախագահ, 1994-1996թթ. Հայաստանի Գրողների Միության վարչության նախագահ: 1999-2003 թթ Հայաստանի Հանրապետության Նախագահի Խորհրդական:

Առաջին բանաստեղծությունը 1957թվականին տպագրվել է Լենինականի «Բանվոր» թերթում, առաջին ժողովածուն` 1963-ին:




Հրատարակված գրքեր

Հայերեն

«Իմ աշխարհը», 1963
«Ստվերների միջով», 1967
«Ռեքվիեմ», 1969
«Խաչերի ջարդը», 1972, Բեյրութ
«Մեղրահաց», 1973
«Կեղևդ բաց արա», 1975
«Ինչ էր եղել» /մանկական/, 1977
«Պոեմներ», 1980
«Տաք սալեր», 1983
«Թորոս Ռոսլին» /արձակ/, 1983, Նյու Յորք
«Բանաստեղծություններ», 1984, Նյու Յորք
«Պղնձե վարդ», 1985
«Տխուր փիղը» /մանկական/, 1985
«Հանճար և հիշողություն» /արձակ/, 1986
«Ընտիր երկեր», 1987
«Քարե բարձ», 1989
«Ռեքվիեմ» /ամբողջական/, 1998
«Կենսական էներգիայի ուսմունքը» /տեսական/, 1998
«Ոգեղեն հաց», 2001



Ռուսերեն

«Открой свою кору», 1976
«Зимняя снежинка – весенний цветок», 1978
«Сердцевинка дерева», 1980
«Эпос юности», 1982
«Золотая сеть», 1987
«Беспредельная гора», 1988



Չեխերեն

«Пергаментова Соpа», 1989, Պրագա



Անգլերեն

Selected Poems, 2002, Օքսֆորդ




whispers.jpg
whispers.jpg (26.35 кб) Просмотров: 1029
Аватара пользователя
Tatev Hayrapetyan (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель


Вернуться в Կենսագրություններ