СТАНЬ VIP

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Խաչերի ջարդը

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Խաչերի ջարդը

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:19

*
Եվ հետո հանկարծ սեւ-սեւ տանկերի
Շարասյունները անցնում դղիրդով
Ավերում էին պատկերն աշխարհի,
Կործանում էին ամեն բան հերթով:

Ռումբը պայթում էր, ականը վայում,
Կյանքը դառնում էր կրակի բաժին,
Կործանումների տխրության վրա
Երկնքից երկիր կանգնում էր փոշին:

Ռումբը պայթում էր, ականը վայում,
Փոշին ծածկում էր ամեն բան մեկից,
Եվ Ավագ խաչը կորչում էր այդպես
Անհայտության մեջ եւ անկարեկից:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Խաչերի ջարդը

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:19

*
Իր Ավագ խաչի կորստյան ցավից
Մայրն օվկիաններով արցունք է հեղել,
Նա, որ անհայտ է կորել աշխարհում,
Իր կորուստների Սկիզբն է եղել:

Եղել է սերն ու տանջանքն առաջին,
Իր մեջքին՝ գոտի, իր գլխին՝ կամար,
Թե որ այդ մեկը մնար, չկորչեր,
Գուցե այլեւս կորուստ չունենար:

Սակայն կորուստը մնում է կորուստ,
Կորստից հետո հույսն էլ ի՞նչ կանի,
Մի հույսի դիմաց շրջում է շուրջդ
Հազար տառապանք հազարաչքանի:

Փոշին ծածկում է երկիրը ավեր,
Փոշին ամեն բան ծածկում է մեկից,
Եվ ականջիդ մեջ մնում է միայն
Ձայների ճիչը կյանքի դժոխքից,

Եվ աչքերիդ մեջ մնում են միայն
Խուլ սարսափների անքուն կրակներ,
Եվ հոգուդ խորքում քնում են միայն
Երազանքների ոսկե փշրանքներ:
Վերջերգ
Ինձ մեկը ասես ծեփել տանիքին,
Օշինդրների բույրի մեջ թաղել,
Թողել է բացվող երկնի տակ ընկած,
Որպես տրտմության անտերունչ աղեղ:

...Գնամ, ուր որ է՝ ճերմակ շշուկով
Ջյունն իջնելու է՝ կիրճերը փակի,
Եվ տխրությունս, սպիտակ շուքով,
Կփլվի՝ որպես աստղոտ ապակի:

Իսկ նա, որ ոչինչ չունեցավ կյանքում,
Հիմա երկնքից Աստվածամոր պես
Իր որբ խաչերին հսկում է անքուն:

Հսկում է անվերջ, հսկում է անքուն,
Իր տանջանքները աշարհին թողած,
Եվ հիմա, հիմա, հենց այս վայրկյանին
Նրա աղոթքն իմ շուրթերին շողաց.

Փառք տուր Աստծուն,
Փառք տուր Աստծուն,
Որ արեգակ ելավ կրկին,
Փառք աշխարհին,
Որ ինչ-որ տեղ
Դեռ աղ ու հաց ունի ձեռքին:

Փառք տուր, տղաս, գիշեր ու զօր,
Փառք տուր Տիրոջ
Փառքին անհաս,
Փառք տուր նրա խղճին արդար,
Եվ փառքի մեջ կշողշողաս:

Փառք տուր նրա նշխար հացին
Եվ փառք տուր, որ
Այսօր դեռ կանք,-
Աստված մեծ է, եւ փառքը շատ,
Եվ բարության ջրվեժն անկանգ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պոեմներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 2

⇑ Наверх
⇓ Вниз