СТАНЬ VIP

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Խաչերի ջարդը

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Խաչերի ջարդը

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:16

Գլուխ Չորրորդ

Գնամ: Ուր որ է՝ ճերմակ շշուկով
Ձյունն իջնելու է կիրճերը փակի,
Եվ տխրությունս սպիտակ շուքով
Կփայլի որպես աստղոտ ապակի:

Բքի մեջ վայող ամեն մի հնչյուն
Էությանս մեջ արձագանք կտա,
Հուշերիս հովտում բուխարին մեր տան
Փափուկ կարոտով լուռ կկայծկլտա:

Եվ ես բուխարու ետեւից ընկած,
Նրան վերստին գտնելու հույսով,
Պաղ ձյուների մեջ գուցե թե սառչեմ,
Եվ իմ անցյալը չի լուսավորվի
Արծաթ ձյուների սառնաշունչ լույսով:

Բայց ի՞նչ եմ ասում, ու՞մ է հարկավոր
Իմ անցյալն անհույս, անդյուցազնական,
Իմ անցյալի մեջ ի՞նչ երազներով,
Ո՞վ է փնտրելու իր կույր ապագան:

Չ՞է որ բոլորս աշխարհ ենք գալիս
Եվ կույր վազում ենք մենք մեր ետեւից,
Մեր երազներին փայլ է խառնվում
Անցյալի ուրախ-տխուր գետերից:

Գնամ: Ուր որ է՝ ճերմակ շշուկով
Ձյունն իջնելու է ՝ կիրճերը փակի,
Եվ տխրությունը սպիտակ շուքով
Կծածկի բույրը իմ հին տնակի:

Հիմա խոր աշնան լույսն է օրորվում
Մանիշակագույն ճանապարհներին,
Գնամ, քանի դեռ հավատում եմ ինձ
Եվ իմ շալակած հույսերի բեռին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Խաչերի ջարդը

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:16

*
Այս ճանապարհը ինձ ամեն անգամ
Դարձնում է այնպես անիմանալի,
Նա եւ փականք է դառնում ինձ վրա,
Եվ ինձ իմ ներսը տանող բանալի:

Կուրծքս այնպես է ուռչում հուզմունքից,
Թեւերս այնպես են մարմինս գրկում,
Որ կարծես մեկը կործանում է ինձ,
Եվ կործանումից մյուսն է փրկում:

Իմ կորուստների հեղեղը վայրի
Խեղդվելով, ցավով իմ կուրծքն է լցվում,
Հոգիս շարժվում է հրաբուխի պես,
Մայր ցամաքի պես մարմինս է ցնցվում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Խաչերի ջարդը

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:17

*
Թող գիշերը գա, թող մութը մաղվի,
Թող շշուկները համրանան կամաց,
Հովիվ լուսինը թող հաշվի դանդաղ
Աստղերի հոտը՝ խավարին գամած:

Թող մարդիկ քնեն,
Թող կյանքը քնի,
Թող խաղաղություն լինի ամենուր,
Քամին լեռնացած սրբերի փեշից,
Թող բերի խոտի եւ աղոթքի բույր:
Գիշերվա փափուկ կուրծքը ճեղքերով,
Թող գյուղի գետը սաղմոսի թախիծ,-
Ես սարսռում եմ իմ մանկության հետ
Ճակատ առ ճակատ հանդիպման վախից:
Թող փափուկ քնի եւ շնչառության
Մշուշը ծխա գյուղի փարախից,
Ես դողդողում եմ իմ մանկության հետ
Ճակատ առ ճակատ հանդիպման վախից:

Ես օտարացած չեմ ուզում զգալ:
Իմ որբ մանկության կրկնությունն եմ ես.
Ես մանկան նման գյուղ պիտի մտնեմ,
Ինձ պիտի նայեն օտար մարդու պես:

Ողջագուրանքներն, աղմուկները սուտ
Իմ սրտի խորքում ոչ մի տեղ չունեն,-
Լուռ փողոցները, լուռ տնակները
Եվ իմ պապերի
Գերեզմանները թող ինձ ողջունեն:

Թող ինձ ողջունի իմ տնակը հին
Եվ Վանքաձորի հովը բյուրառու,
Որ իմ տխրության ու ցավի պահին
Ես չմոռանամ շոյանքը բարու:
Եվ եթե հանկարծ գիշերը քնեմ
Եվ առավոտյան արթնանամ քնից,
Իմ տունը բարի անարատությամբ
Ինչ-որ եղել է, թող կրկնի ինձ:
Թող բացի մեկ-մեկ անցած, գնացած
Պատմությունների թելերը ոսկի,
Որ իշխանական իմ երազները
Պատմուճան հագնեն հարազատ խոսքի:
Այդ պատմություններն անցյալի մասին
Ես խոնարհաբար կլսեմ հլու,
Քանզի անցյալը տիեզերական
Իմ ապագային մոտ է ավելի՝
Շուտով ես էլ եմ անցյալ դառնալու:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Խաչերի ջարդը

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:17

Գլուխ Հինգերորդ

Այս տառապանքը երկարում է շատ,
Եվ իմ սրտի մեջ
Մեկը անընդհատ լալիս է, խոսում,
Եվ ինձնից առաջ ընկնելով անվերջ,
Գիշերվա միջով մեր տուն է հոսում:

Իսկ տունն անցյալի հուշերի վրա
Ննջում է արդեն տրտմությամբ իր հեզ.
Ես իմ մանկության ետեւից ընկած,
Գնում եմ մոլոր երեխայի պես:

Իմ մանկության դեմ մոլոր է մնում
Հասունությունը իմ անօգնական,-
Հին փշրանքներ են զարդարում հոգիս,
Կրակն՞եր, բույրե՞ր, երազներ չկան:

Եվ գյուղը հանկարծ ցոլում է իմ դեմ
Ցանկապատների քարե կարերով,
Մեր տունը եւ իր ցանկապատը հին՝
Կապույտ բազալտի անտաշ քարերով:

Ամեն բան մեկից զնգում է հանկարծ,
Արծաթ ձայներ են երկինք համբառնում,
Այդ փոքրիկ տնից, մոռացված տնից
Աստվածաշնչի բուրմունք են առնում:

Խոտերը արդեն չորացել վաղուց
Եվ խշխշում են քար-քռեճի մեջ,
Հավերը տապ են արել խոտերում,
Քնել են այդպես իրենց վեճի մեջ:

Կովերն՝ արարման գայթակղությամբ,
Տաք գոմերի մեջ արոճ են անում,
Եվ աստղերի տակ հավիտենական
Այս պատմությունը դեռ չի վերջանում:

Եվ շշուկների բույրը հեռավոր
Հարության նման օրորում է քեզ,
Եվ այս ամենը քաղցր է ու մոտիկ՝
Խաղաղությանը հավատալու պես:

Խաղաղությանը հավատալու պես,
Խաղաղության մեջ ապրելու նման,
Ուր որ ծաղկում են աչքերիդ խորքում
Երջանկությունը ու սերը լման:

Այո՜, բայց չէ՞ որ ես գիտեմ հիմա,
Որ մանկությունս կռվի մեջ անցավ,
Ոչնչացնում էր պատերազմը մեզ,
Խեղդում էր, բայց եւ... չկարողացավ:

Այդ անաստվածը լուռ դաժանությամբ
Կռվի էր հանել անգամ խոտերին,
Նրանց բազմամբոխ թրերի վրա
Որբերը պիտի արյուն ոթեին:

Եվ որքան ավեր ու որքան սարսափ
Թափվեց մեզ վրա մարդկանց ոհմակից.
Բայց խոտերը մեզ բարեկամ դարձան,
Անասունները եղան կարեկից:

Եվ նրանց ձայնը կանչում է հիմա
Բույրի ու ցավի թավշե ղողանջով.-
Աշխարհում մի տեղ լցված է դարձյալ
Հավտենության կանաչ կարկաչով:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Խաչերի ջարդը

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:17

*
Որքան էլ դառը, հուշերն անցյալի
Ցոլում են որպես մաքուր արծաթներ,
Նրանք անցյալի տխրության վրա
Ցրված են որպես լույսի բացատներ:

Ահա քայլերս տանում են ինձ տուն,
Ահա ես դուռը թակում եմ կամաց,
Եվ դռան կողքին կախված բուրում է
Ճերմակ տոպրակում մածունը քամած:

Հոգնած քնել են, չի լսում ոչ ոք,
Ես բարձրանում եմ գլխատան տանիք,
Տանիքի վրա բույր է ճառագում
Օշինդրների մի մեծ ընտանիք:

Կամաց թեքվում են երդիկի վրա,
Տունն ասես լինի մթակոխ կարաս.-
Եվ ցուրտ օրերի անցյալը հանկարծ
Ահ ու սարսափով իջնում է վրաս:

Տագնապը հեռվից գալիս խշշալով
Եվ փշրվում է աչքերիս առաջ,
Հեռու-հեռավոր գիշերվա կեսին
Լսում եմ կովի մահագույն բառաչ:

Գիշերվա կեսին լուսնյակի վրա
Հուշերով տարված թող շունը հաչի,
Բայց ո՞վ է տեսել խաղաղ քնի մեջ
Գիշերվա կեսին կովը բառաչի:

Եվ խուլ ճռռալով ջարդվում եմ մեկ-մեկ
Երդիկին մեխված թեւերը խաչի,
Սեւ տագնապի մեջ ցնցվող ձեռքերում
Այլանդակվում են ձեւերը խաչի:

Իմ պապերի սուրբ օջախի վրա
Երկնքից քարե կարկուտ է տեղում,
Եվ խաչերկաթը փշրվում է խուլ
Թոնիրը լցվող քարե հեղեղում:

Իրար ետեւից ընկնում են խաչեր,
Սրբություններ են ոտնատակ լինում,
Մայրս թախտի տակ հավաքում է մեզ,
Աղոթք-անեծքի խոսք է կրկնում:

Եվ կովը դարձյալ բառաչում է խուլ,
Մեր միակ հույսը բառաչում է, Տե՜ր,
Աղաղակում է մայրս ողբաձայն
Եվ արձակում է անեծքի նետեր:

Եվ անիծում է բախտ ու պատերազմ,
Եվ անեծքի մեջ թույն է ներփակում,-
Եվ կատաղության շանթն է որոտում
Խուլ սարսափների խավար ծմակում:

Մայրս եղանը պարզում է վերեւ,
Ձայնին խառնվում է բառաչը կովի,-
«Շու՜ն, գոռում է, շու՜ն, քո սիրտը, ով շուն,
Իմ թոնրի շրթին պիտի խորովվի»:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Խաչերի ջարդը

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:17

*
Պարզ է, քաջերը կգան ճակատից,
Պարզ է, կկտրեն ականջը այդ շան,
Բայց թե խաչերը կմնան ջարդված,
Կշարունակվի սարսափը դաժան:

Եվ կմեծանան որբերը մի օր,
Եվ չեն հավատա իրենց տեսածին,
Եվ չեն իմանա, թե ի՞նչ պատճառով
Վախ է խառնըված իրենց սուրբ հացին:

Իսկ գիտունները կխոսեն երկար
Եվ կամբաստանեն աստծուն ռազմի,
Եվ պատերազմի դեմ բարբառելով
Կմղեն մարդկանց նոր պատերազմի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Խաչերի ջարդը

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:18

*
Ինձ մեկը ասես ծեփել տանիքին,
Օշինդրների բույրի մեջ թաղել
Եվ թողել է այս պարզ լուսնյակի տակ՝
Որպես տրտմության անտերունչ աղեղ:

Երկար նայում եմ երդիկից ներքեւ,
Խավարը սեղմող աչքերս են ցավում,
Ահա լույսնի հետ արթնանում մայրս
Եվ լույսի նման շարժվում է ահա
Հեռու հուշերիս խավար անձավում:
Ելնում է տանից, լաչակը հանում,
Արեգակի դեմ արձակում գոտին,
Ծունկի է գալիս, կուրծքը բաց անում
Եվ աղաչանքի խոսք է մրմնջում
Ծնվող Մանկանն ու Մայր Առավոտին:

Առավոտի պես մաքուր է կուրծքը,
Որտեղից արեւն իր կաթն է ծծում.-
Մայրս ձեռքը մեկ խփում մայր հողին,
Մեկ էլ տառապած մոր կուրծքն է ծեծում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Խաչերի ջարդը

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:18

Գլուխ Վեցերորդ

Մայրս ձեռքը մեկ խփում մայր հողին,
Մեկ էլ տառապած իր կուրծքն է ծեծում,
Քանդում է մազերն արեգակի դեմ,
Աղոթքի, ցավի խոսք է հեծեծում.

«Չարը բարուց
Պոկող Աստված,
Սուտը ճշտից
Ջոկող Աստված,
Զրկող Աստված,
Զարկող Աստված,
Հույսի շիվեր
Տնկող Աստված,
Ցավն ամոքող,
Անքող Աստված,
Իմ խաչերի
Փրկված թեւով
Փակված, փակվող
Դռներս բաց:
Բաց արա, Տեր,
Չեմ համբերում,
Խղճա գոնե
Այս որբերին,
Ո՞ր հանցանքիս
Համար ինձ, տեր,
Դարձրիր այս
Ցավի գերին,-
Կամ որբերիս
Ինքդ պահիր,
Կամ ինձ տուր իմ
Ավագներին:

Զավակներիս
Համար անտեր
Հալալ արա
Կաթն իմ արդար,
Կամ ինձ էլ, Տե՜ր,
Ի՜նձ էլ, ի՜նձ էլ
Այս աշխարհից
Վերցրու, տար:

Անթիվ որբեր
Կան աշխարհում.-
Բոլոր փակված
Դռները բաց
Չարը բարուց
Պոկող Աստված,
Սուտը ճշտից
Ջոկող Աստված,
Զարկող Աստված,
Զրկող Աստված...»:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Խաչերի ջարդը

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:18

Գլուխ Յոթերորդ

Եվ Աստըծո հետ կռվելով անվերջ,
Մայրը ողջ օրը դեսուդեն վազում,
Հոգսերի ճանկից փեշը թափ տալիս
Եվ կալերի մեջ արցունք էր կալսում:

Իր որբուկներին հավաքում կամին,
Եվ բութ աշխարհի պտույտի հանգով
Կորստյան նավը քշում էր այդպես
Տանջանքի, հույսի դեղին ճամփեքով:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Խաչերի ջարդը

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:18

*
Երեկոյան մութը դավով
Երդիկից տուն էր լցվում.-
Թոնրին դրած քուրսու վրա
Հացի սեղան էր բացվում:

Խմում էին որբերն անգետ
Կանաչի ջուրը աղի,
Որ կրծքերը փափուկ մնա,
Աչքերին մութ չմաղի:

Քուրսուն դրած լամպի լեզուն
Ապակու մեջ թրթռում՝
Մորս միտքը գուշակության
Մութ աշխարհն էր հրթիռում:

Տետրի թուղթը ոլորում էր,
Դնում լամպի ապակուն
Եվ կանչում էր աղաչանքով
Ոգիների պարսն անքուն:

Կանչում էր նա հրեշտակներին,
Աստվածներին, դեւերին,
Որ իր որդուն գոնե մի պահ
Բերեն իրենց թեւերին:

Թրթռում էր ապակու մեջ
Բոցի տանջանքը ոսկի.-
Շշնջում էր մայրս բոլոր
Աղաչանքները խոսքի:

Արձագանք լռության մեջ
Քարանում էր ամեն բան,
Բոցը հանկարծ ճեղքվում մեկից
Եվ հայտնվում էր ճամփան:

Ավագ խաչը գալիս հոգնած,
Պաղ աղբյուրին կռանում,
Լվանում էր դեմքը փոշոտ
Եվ երկար չէր հեռանում:

Նստում այրված խոտերի մեջ,
Բացում էր կուրծքը քրտնած,
Նայում էր գորշ ճամփաներին
Եվ երկնքին սփրթնած:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պոեմներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0

⇑ Наверх
⇓ Вниз