ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение:#191  Сообщение Harutin » 20 апр 2011, 22:07

Աղերսանք

Ամբոխի միջով գնում էի ես,
Սակայն իմ ներսում ոչ մեկը չկար.-
Իմ մեջ փռված էր երկինքը բեհեզ,
Եվ աշնան դեղին մի գունանկար.
Ճոճվում էր, ծփում թափանցիկ օդի
Աստվածաշնորհ ալեբախումով,
Ես՝ Հայրն Աստծո եւ լքված Որդին,
Ես քայլում էի սրտի բախյունով:

Ա՜խ, չկպչե՜ք ինձ եւ չհրմշտե՜ք,
Բեռնավորված եմ ես անգին բեռով,
Իմ անգին բեռը օրերում նժդեհ
Հազիվ եմ տանում ես հազար ձեռով:
Չկպչե՜ք հանկարծ եւ չհրմշտե՜ք,
Որ ցրիվ չգա իմ բեռը անգին.-
Երազանքներ են ուսերիս դրված՝
Սպասումի մեջ այն տառապագին,

Թե այնքան պիտի ես տանեմ նրանց
Եվ այնքան պիտի գուրգուրեմ թաքուն,
Որ ելնեն մի օր անհուն թռիչքի՝
Անվախճանության թեւերով անքուն:
Ելնեն եւ գնան, եւ թռչեն անքուն:
Ելնեն եւ գնան, եւ թռչեն ազատ,
Ինձ էլ իրենց հետ տանեն ազատ,
Ինձ էլ իրենց հետ տանեն ճախրանքի,
Որ բերեմ մարդկանց հրճվանքը անզարդ
Տիեզերական անվախճան հանգի:

Ա՜խ, մի՜ կպեք ինձ եւ մի՜ հրմշտեք,
Օվկիանոսներ են իմ մեջ հառաչում,
Իմ մեջ բխում են օրերում նժդեհ
Հազարակնանի ջրեր պաղպաջուն:
Թե ինձ չլսեք, եւ իջնի վրաս
Դժոխքի ծնունդ հարվածը նեռի՝
Պիտի հեղի ձեզ ամենամեծը
Համաշխարհային ջրհեղեղների:

Մի՜ ճզմեք դուք ինձ մամլիչների տակ.
Իմ մեջ այնպիսի գույներ են ցոլում,
Որ երբ լռում եմ՝ գույներ են հստակ,
Իսկ երբ երգում եմ՝ երգեր են ծորուն:
Եվ թե ինձ հրեք, կթափվեն նրանք,
Ձեր ոտքերի տակ կդառնան փոշի
Եվ կբարձրանան ձեր մարմինն ի վեր՝
Որպես չո՜ր, խեղդո՜ղ ու տաք գոլորշի:

Մի՜ կպեք դուք ինձ, եղեք բարեգութ,
Արարատներն եմ ես իմ մեջ տանում,
Իմ մեջ եւ նրա կարո՜տը կրակ,
Եվ նրա ճերմակ ձյու՜նն է խտանում:
Եթե ինձ կպչեք, շուռ կգան նրանք
Իմ մեջ ծփացող ծովակում Վանա.
Հո չե՞ք թողնի, որ այդ սուրբ լեռների
Ճախրանքի հույսը իսպառ մահանա:

Եվ չէ՞ որ նրանք ինչ-որ ժամանակ
Ճախրել են Հայոց աշխարհի գլխին՝
Սուրբ թռչունները տիեզերական,
Շնչավորները մեր ամենահին:
Շնչում են նրանք, եւ շունչը նրանց
Փռվում է երկրի վրա ավերված,
Եվ այնքան պիտի շնչեն բալասան՝
Որ կենդանանա Մայր հողը մեռած:

Այդ բոլորն ահա ես առել իմ մեջ,
Ձեր մեջ իմ հոգնած պատկերն եմ թողնում.-
Դու՜ք ողորմացեք, բարեգութ մարդիկ,
Տեսնու՞մ եք, Տերը դեռ ողորմում:
Տեսնու՞մ եք, առել տվել է քամուն
Եվ երկի՜ր, եւ ծո՜վ, եւ լեռնե՜րը սուրբ,
Որոնք մեր սրտից արյուն են քամում
Եվ բախտի շուրթից՝ բարբաջանք մի սուտ:

Եղեք բարեգութ եւ տարեք ձեր մեջ
Ձեր հողը, լեռը, երկինքը բեհեզ,
Մի՜ կպեք իրար եւ մի՜ հրմշտեք,
Որ չկործանեք հենց ինքներդ ձեզ:
Եղեք բարեգութ հազարապատիկ,
Որ չմոլորվեք՝ հողմին հպատակ,
ճանապա՜րհ բացեք ձեր եղբայրներին,
Որ չճզմըվեք ձեր սուրբ բեռան տակ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение:#192  Сообщение Harutin » 20 апр 2011, 22:07

Նրա Գալն ու Գնալը

Նա եկել էր՝ մեզ Աստված դառնար,
Ուզեցին մեջքին համետ բառնալ:

Եվ նա՝ խոնարհը, առավ վրան
Պահակի քուրքը դրսի դռան:

Մտնող –ելնողի խելքը չափեց,
Եվ մրսեց հոգին ու տառապեց:

Գլխին դրեցին կրակե խույր,
Նայեցին նրա դեմքին տխուր:

Թախծոտ աչքերի մեջ նայեցին.
Աչքերում լույս կար տառապածին:

Հետո տնտղեցին սիրտը մի լավ,
Ապա բարձրաձայն մտածեցին՝

-Այսքան տառապանք ունեցողին
Պիտի տանել ու հանձնել հողին
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение:#193  Сообщение Harutin » 20 апр 2011, 22:08

Որն է տխրությունը
(երկու տարբերակով)

1.

Մենակ մարդը՝ անծայր, դեղին անապատում,
եւ կամ տափաստանում, գորշ թփերի միջով
քայլում է նա-
նրա ուրվապատկերը սեւ-
Հենց դա է տխրությունը:

Բայց սա բոլորովին այն չի նշանակում,
թե նա, երբ հանդիպի իրեն նմաններին-
ուրախությունն է լինելու.
Հենց սա է ցավալին,
եւ կամ սարսափելին-
Տխրությունը՝
ոչինչ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение:#194  Сообщение Harutin » 20 апр 2011, 22:08

2.
Մենակ մարդը տափաստանի
դեղին սրտում ամայի՝
սա է, ահա, տխրությունը,
որ նմանվում է մահի:

Մենակ մարդը, որ անցյալից
հնչյուններ է դուրս կորզում-
անասելի տխրությունն է՝
որսը իր սիրտն է որսում:

Մենակ մարդը, մենակ մարդը,
սարսափները կուլ տալով,
որ հանձնված է հավիտյան
լուսնի ոգուն ահալի.-
սակայն բնավ չէ, թե
երբ հանդիպի նա մարդկանց՝
ուրախությու՜ն է լինելու-
հենց այս բանն ցավալի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение:#195  Сообщение Harutin » 20 апр 2011, 22:08

Բանաստեղծները Չեն Ծերանում

Իջնում է մութը ամեն անգամ,
եւ խտանում են տագնապ ու վախ,
ջերմացընում են հույսը սառած
աստղերը՝ երկնի գմբեթից կախ:

Ծագում են, ճիշտ է, աստղերի հետ,
եւ աստղերի հետ ու՞ր հեռանում.-
կորչում են, ավա՜ղ, սակայն երբեք
բանաստեղծները չեն ծերանում:

Նրանք ապրում են ջրերի մեջ
եւ խոտերի հետ ընկերանում,
հալվում են տառ ու գրերի մեջ,
եւ գրի նման չեն մեռանում:

Թե սուր է կախված երկրի վրա,
սրին ու դահճին ըմբերանում,
դառնում են զոհը դահիճների,
բանաստեղները չեն ծերանում:

Ծնվում են նրբին ծաղկի նման,
եւ ծաղկի բույրի պես վերանում,
խառնըվում են մեր շնչած օդին.
բանաստեղծները չեն ծերանում:

Անգամ ծերությունն ինքը գիտի՝
բանաստեղծները չեն ծերանում.-
նրանք հունն են մեր հույսի գետի
եւ ազատության հույսն են անհուն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение:#196  Сообщение Harutin » 20 апр 2011, 22:09

Զինեստրա
Այս բույրը Սիցիլիայում ցանում են
Էթնայի հրաբխային սառած լավայի վրա, եւ
նա ոչ միայն ինքն է աճում, այլեւ արմատներով
փխրեցնում է կարծրացած լավան եւ
դարձնում հող...

Զինեստրա՜, ես քեզ քույր պիտի կոչեմ,
Զինեստրա՜, պիտի եղբայրդ դառնամ,
սեւ լավան պիտի փշրենք միասին,
որ քաղցրացընենք հողը դառնահամ:

Ախ, այս հողն այնքան կրակ է տեսել,
լավայի այնքան հրաշեկ հեղեղ,
որ որքան ուզես խորքերը պեղել՝
այնքան ավելի կարծր է ու սեւ:

Այդպես իմ հողն ու իմ երկիրն է քար,
Այդպես կարծր են շուրթերն իմ հողի.-
ի՞նչ կախարդական ջուր կողողի՝
որ ծաղիկ դառնա քարը խելագար:

Բայց արմատները քո կախարդական,
Զինեստրա՜, նրանք ուժով նրբագին
սանձահարում են կրակի ոգին,
որ սառել է սեւ ու դարձել է քար:

Ես քեզ կտանեմ երկիրն իմ քարե,
ես քեզ կցանեմ ապառաժներին,
ես քեզ կցանեմ քար սրտերի մեջ,
կտամ զորություն քո արմատներին,

որ դու աննկուն եւ համառորեն
քարե սրտերը դարձընես ծաղիկ,
խոնարհեցընես ժայռերն անառիկ,
եւ սրտերը քո շնչից օրորվեն:

Զինեստրա՜, ես քեզ քույր պիտի կոչեմ,
Զինեստրա՜, պիտի եղբայրդ դառնամ,
սեւ լավան պիտի փշրենք սրտերում,
որ քաղցրացընենք կյանքը դառնահամ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение:#197  Сообщение Harutin » 20 апр 2011, 22:09

*
...Ի՞նչ եք կանգնել ու ապշած
նայում շուրջներդ մոլոր.-
իզու՞ր են ձեր չափված
ճանապարհները բոլոր:

Դե՜, գնացեք-փնտրեցեք
գաղափարի ճորտերին.-
նրանք էնտեղ՝ քիչ հեռվում
խոտ են տալիս հորթերին:

Էնտեղ խավար է լրիվ,
էնտեղ մարդ չի երեւում.-
ալիքներով իր խռիվ
սեւ գիշերն է երերում:

Նա ձեզ ոչինչ չի ասի՝
ոչ պատմությամբ, ոչ հանգով.-
նա ձեզ վրա կվազի
ահաբեկիչ հորձանքով:

Եվ կտեսնեք, որ ուրիշ
ճար ու ճամփա դուք չունեք.-
դուք էլ խելոք ու խոնարհ
դա լույսի տեղ կընդունեք:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение:#198  Сообщение Harutin » 20 апр 2011, 22:10

Էթնա

Ես այդ գիշեր տեսա գոյությունը լեռան,
Որ սուրբ գեղեցկությամբ մարդու սիրտն է խոցում.-
Քնած հրաբուխը արթնացել էր հանկարծ,
Հրե ծաղիկներ էր թափում մութի ծոցում:

Հրճվում էր իմ սիրտը այդ խոր, անքուն լեռով
Եվ ճիչերով մանկան, եւ լռությամբ մեծի.-
Բաբախում էր Էթնան հրե ժայթքումներով՝
Ինչպես բաց երակը բանաստեղծի:

Բաբախում էր Էթնան հրե ժայթքումներով՝
Ինչպես բաց երակը բանաստեղծի,
Երբ նա՝ բանաստեղծը քրքրում է իրեն
Քար լռության դիմաց անպատասխան հարցի:

...Գիշերն ի բուն վառվիր, ցրիր հուր ու ցոլքեր,
Գիշերն ի բուն ճչա ճշմարտության ցավից՝
Մինչեւ պատասխանդ հանես քո պատմության
Աններելի տխուր հարցարանից:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение:#199  Сообщение Harutin » 20 апр 2011, 22:10

Niagara

Թեւերն առած հորիզոնի կապտամշուշ խորքերից
եւ անցնելով քարափների ու ժայռերի զորքերից,

հողի վրա, հոգու վրա, սրտի վրա զայրացած՝
թեւաբեկ ու ճերմակաթույր թռչուններ են թափվում ցած,

Նիագարա՝, աստղափոշին աստղաքող է քո դեմքին,
ինչպե՞ս պիտի նա թաքցնի քո խռովքները ներքին:

Թող լռության ասպետները լռության գովքը անեն,-
ես քեզ պիտի կյանք ու մահի անհուն Աստված անվանեմ:

Հոգեվարքդ վեր է ածվում կենդանության շառաչի,
մահվան ճիչդ՝ կարոտն առնող կարոտյալի հառաչի:

Նիագարա՜, քո խռովքը լռությունից է ծագում.
ծիածան է մեջքիդ վրա լռությունդ բազմագույն:

Դու ամեն մի կանադացու երակի մեջ ես մտել,
նրան հույսի եւ ապրելու գրգիռներ ես հաղորդել:

Եվ թափվում ես կատաղորեն բարձր ու շռայլ շենքերից,
նկուղներում գիշերային՝ մարմիններից, երգերից:

Ամեն արթուն գործիքի մեջ քո լարերն են նվագում,
նվագի տակ ամեն ազգի խոլ նժույգներ են վարգում:

Ես վերքերի մասին բնավ չէի ասի ոչ մի բառ,
թե չլային քո մեջ ազգիս հառաչանքները թափառ:

Նրանք երկիրը սասանող քո խելահեղ երգի տակ
անդունդ իջնող թեւակոտոր թռչուններ են սպիտակ:

Նրանց պատկերն, ինչքան ապրեմ, պիտի իմ սիրտը ճզմի,
եւ իմ հոգուց պիտի նրանց խուլ հառաչանքը լսվի:

Նիագարա՜, այդ է ահա, որ քեզ իմ մեջ եմ տանում՝
որ միշտ ապրեմ քո գեղեցիկ ազատության զնդանում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение:#200  Сообщение Harutin » 20 апр 2011, 22:10

15 Հոկտեմբերի, 1979,
Մանիտոբա-Վիննիպեգ


Ես այս աշխարհից բան չգիտեմ,
Ես այս աշխարհը նոր եմ եկել,
Ես կարդացել եմ «Մարտին Իդեն»
Եվ լսել եմ պարզ նիեգրո երգեր:
Լսել եմ անթիվ պատմություններ՝
Իրարամերժ ու հակասական,
Մեկը ասում է՝ դրախտ ես դու,
Դժոխք է ասում մյուսը սակայն:

Իսկ ես եկել եմ՝ աչքով տեսնեմ՝
Ծառը ինչպես է կանգնում հողին,
Ծառը ինչպես է տերեւ տալիս,
Տերեւն ինչպես ՝ ընկնում հողին:
Հողը ինչպես է ծառը պահում,
Հողը ինչպես է սնում ծառին,
Երբ զավակները լաց են լինում,
Ի՞նչ բալասան է դնում ցավին:

Ես այս աշխարհից բան չգիտեմ,
Սակայն եկել եմ ՝ տեսնեմ աչքով.
Արդյոք ինչո՞վ ես դու իրական՝
Քո իրողությա՞մբ, թե՞ հրաշքով:
Ահա եկել եմ՝ հիմարի պես,
Տեսնեմ՝ ինչո՞վ ես մարդուն պահում.
Երկնաքերներո՞վ սարսափելի,
Թե՞ դղյակներով քո հմայուն:

Ինչո՞վ ես պահում, ահա տեսնեմ,
Ինչո՞վ ես լցնում մարդու հոգին.-
Իրար լիզում են անհագորեն
Սատանաներդ սրբիդ կողքին:
Եվ առհասարակ այս աշխարհում
Մարդուն պահպանող բան կա՞, իրավ,-
Չէ՞ որ պահապան Որդին խաչվեց
Եվ առ այս վայրկյանը դեռ ոչ հարյավ:

...Օ՜, ների՜ր դու ինձ, Հայո՜ց Ոգի,
Ների՜ր, միայն թե՝ որ բառերով.-
Մենք ճշմարտություն որոնեցինք
Աշխարհե-աշխարհ թափառելով,
Աշխարհե- աշխարհ թափառեցինք՝
Աչքներս մարդկանց դաժան դեմքին,
Աղերսում էինք արդարություն,
Աղաչում էինք դարման վերքին:

Բայց թե աշխարհը նույնն է լրիվ.
Ծառը նույնպես է կանգնում հողին,
Ծառը նույնպես է տերեւ տալիս,
Նույնպես է տերեւն ընկնում հողին:
Հողը նույնպես է ծառը պահում,
Հողը նույնպես է սնում ծառին,
Եվ երբ զավակը լաց է լինում՝
Նույն բալասանն է դնում ցավին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 7


⇑ Наверх
⇓ Вниз