ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение:#181  Сообщение Harutin » 20 апр 2011, 22:05

*
Թողեք այսօր մի քիչ
երկար նստեմ ձեզ հետ,
մի քիչ երկար նայեմ
խոնավ ձեր աչքերին,
խմեմ ձեր սրտերի
լույսից երանավետ
եւ հավատամ ձեր մեջ
ծնվող հրաշքներին:

Թողեք, որ զարմանամ
ձեր լռության վրա՝
ձեր գեղեցիկ, մաքուր
երազանքի բեռով.-
ինչպես կախարդական
հեքիաթների սրահ,
վաղուց կորած մի կյանք
ինձ իր դուռն է բացել,
լցված հենց Աստծուց
սերված քանդակներով:

Օ՜, ի՜նչ երգեր, օ՜, ի՜նչ
մեղեդիներ բազում,
որ հորդելով կյանքից,
քարացել են հիմա
բյուր դարերում հունցված
ձեր կավի մեջ հասուն.
որ բորբոքեն այսօր
իմ աչքերը ամա:

Թողեք՝ այսօր մի քիչ
ձեր անցյալը հիշեմ,
կանչեմ ձեր քաջազուն
նախնիների ոգին,
թող գան՝ իրենց քարե
հետնորդներին բուժեն,
որ արժանի փառքով
կանգնեն իրենց կողքին:

Թողեք՝ այսօր ձեզ հետ
նաեւ երկար լռեմ,
որ արարվի մեր մեջ
երկար հաղորդություն.-
ախ, ինձ վիճակված է
ճակատագիր մի բարդ՝
որ մեր բախտը պիտի
սիրո գրչով գրեմ,
ծայրապանը լցրած
թախծի անուշ մի թույն:

Թողեք՝ այսօր ձեզ հետ
մի քիչ երկար ապրեմ,
հիշեք՝ մեր ժողովուրդն
ինչ երկար է ապրում.-
եւ ձեր կախարդական
գորովանքից հափրեմ,
ինչպես ձեր կրծքի տակ
ձեր լուռ ցավն է հափրում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение:#182  Сообщение Harutin » 20 апр 2011, 22:05

*
Ինձ թվում է, թե մեր արարիչը
ցերեկը քնած, գիշերն է արթուն
Եվ մեր տառապած, բաց հոգիների
երազանքների էջերն է կարդում:

Երբ որ արթուն ենք՝ հզոր ենք ու կանք,
Մտքով հաղթում ենք տխրությանը հեգ,
Բայց երբ քնած ենք, միայն նա գիտի,
Թե որքան-որքան անպաշտպան ենք մենք:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение:#183  Сообщение Harutin » 20 апр 2011, 22:05

*
Մութից լույսի մեջ ենք անցնում,
Լույսից մութի մեջ ենք անցնում.-
Մեկ ճանապարհ ենք ցույց տալիս,
Մեկ էլ ճամփա ենք հարցընում:

Ոչ մենք գիտենք ճամփան կարգին,
Ոչ էլ նրանք, որ ցույց տամ մեզ.-
Դեռ դա քիչ է, դրանից էլ
Իմաստություն պիտի քաղես:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение:#184  Сообщение Harutin » 20 апр 2011, 22:05

*
Միայն անունն է հավիտենական,
Միայն անունը, որ մենք ենք կրում.-
Գալիս ենք աշխարհ-այդ անունի տակ
Ուրախ կամ տխուր բառեր ենք գրում:

Գրում ենք, հետո գնում ենք անդարձ,
Գնում ենք, սակայն մնում ենք երկրում.-
Միայն հոգին է հավիտենական,
Միայն հոգին է, որ մենք ենք կրում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение:#185  Сообщение Harutin » 20 апр 2011, 22:06

*
Առավոտը կրկին բացվեց,
էն մնացածը ոչինչ,
սիրտս լույսի մեջ լվացվեց,
էն մնացածը՝ ոչինչ.-
աղմուկներով, սարսափներով
այս խելագար աշխարի
հոգուս ականջը խլացվեց,
էն մնացածը՝ ոչինչ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение:#186  Сообщение Harutin » 20 апр 2011, 22:06

*
Ախ, թե լիներ՝ իմ երազած
կյանքով մեկ օր ապրեի,
խեղճ մարդկության երջանկության
հանգով մեկ օր ապրեի.-
հաղորդվեի մի ակնթարթ
ինձ արարող Ոգու հետ,
ծնված օրս գլխիս լույսի
թագով մեկ օր ապրեի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение:#187  Сообщение Harutin » 20 апр 2011, 22:06

*
Մի տխրություն հավերժական,
եւ էլ ուրիշ բան չունեմ,
կորուստների ողբ ու կական,
եւ էլ ուրիշ բան չունեմ.-
թեեւ հոգուս մեջ խնդության
անարձագանք կանչ ունեմ,
ամենքի հետ լուռ եմ սակայն,
եւ էլ ուրիշ բան չունեմ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение:#188  Сообщение Harutin » 20 апр 2011, 22:06

*
Կանաչ դաշտի մեջ, ուր լույսն արեւի
բարակ քամու հետ ծփում է հանդարտ,
տխրությունը հին շիրմաքարերի
նայում է հոգուդ աչքերին անթարթ:

Սրինգի ձայնը գեղգեղանքներով,
կանաչների մեջ, լույսին հպատակ,
կարոտ է երգում թախծի հանգերով
եւ ներծծում է շիրիմների տակ:

Ահա, պատկերը վախվորած նեռի՝
քաղցր լույսի մեջ շարժվում է անհույզ.-
արդյոք թախի՞ծն է դա կորածների,
թե՞ մեր կորստյան տագնապը անհույս:

Կանաչ դաշտի մեջ, ուր լույս արեւի
բարակ քամու հետ խաղում է անվերջ,
հին թախիծը հին շիրմաքարերի
լուծվում է դանդաղ հոգիների մեջ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение:#189  Сообщение Harutin » 20 апр 2011, 22:06

Ինձ տխրություն մի տվեք

Ինձ տխրություն մի տվեք,
դրանից շատ ունեմ ես.
անցա գյուղերը մեկ-մեկ
եւ քաղաքները բեհեզ,
մարդկանց հոգուց թախիծը
հավաքեցի հարկի պես:

Անցա բոլոր սրտերով՝
կատաղի եւ համր ու հեգ,
հավաքեցի որպես երգ,
հավաքեցի հարկի պես.
ինձ տխրություն մի տվեք,
դրանից շատ ունեմ ես:

Հավաքեցի եւ տարա,
որ ջրերին տամ խելառ.
ջրերն ուրախ քրքիջով
գնում էին միալար:
Տարա, որ տամ դաշտերն,
նրանք ահուն են, ասի,
կներծծեն թախիծը
մեր հոգու եւ երազի:

Դաշտերն անհուն ժպիտով
ծխում էին ու երգում.-
ես ամոթով ու փութով
փակեցի ցավն իմ հոգում:
Եվ երկնքին նայեցի,
եւ աստղերին ադամանդ,
քո տխրությունն, ասացի,
ոչ մեկը չի տանի, մարդ:

Եվ իմ բեռան տակ կքած,
վերադարձա կրկին տուն.
տեսա՝՝ նստած է այնտեղ
իմաստությունը արթուն:
Նա աչքերիս մեջ նայեց,
ես հայացքս փախցրի.-
իմաստությունն ուժ չուներ՝
որ տխրությունը ցրի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение:#190  Сообщение Harutin » 20 апр 2011, 22:07

Կարասներն ու Թզուկները

Մենք յոթ կարաս ունենք,
յոթը կարաս խոր ու մեծ,
կյանքը փոխվեց, ու հերթով
յոթ կարասն էլ փշրվեց:

Հայրս ասում էր՝ մեր տան մեջ
յոթը թզուկ են ապրում,
ապրում են յոթ կարասում՝
այս մեկն էլ մայրս էր ասում:

Նա թեքվում էր կարասին
(կարասը մեծ, ես պստիկ),
յուղ էր հանում կարասից,
հուզվում էի ես սաստիկ:

Մեկից էլ մեղր էր հանում,
մեկից՝ ձավար, մեկից՝ թուփ.-
որքան էի զարմանում՝
հսկա կարաս, ներսը մութ:

Ի՞նչ կախարդանք, ի՞նչ հրաշք,
ինչե՞ր ասես չկային...
-Հիմա ու՞ր են դրանք, հա՜յր,-
հարցրի հորս նկարին:

Մի մեծ, հսկա կարասից
փարչով գինի էր բերում.-
խմում, ասում էր՝ գինին
խունկ ու խաղող է բուրում:

-Որտեղի՞ց ես հանում, հայր:-
Նա ծիծաղում էր վրաս՝
-Ներսում թզուկ կա, որ միշտ
լցնում է փարչը, տղաս:

-Ամանդ ո՞վ է լցնում,
մայրիկ, ցորենը պուրպուր:-
-Բարի թզուկը, տղաս,
ցորենատուր բախտատուր:

-Քույրիկ, քեզ ո՞վ է տալիս
մեղրը ոսկի, խունկ ու սաթ:-
-Պստիկ եղբայր, տալիս է
մեղրի թզուկը՝ փեսադ:-

Մենք յոթ կարաս ունեինք,
յոթը կարաս խոր ու մեծ.-
կյանքը փոխվեց, ու հերթով
յոթ կարասն էլ փշրվեց:

Պառկում էի քնելու,
(կարասներում՝ յոթ թզուկ),
կախարդական պատկերներ,
խորհրդավոր փսփսուք:

Թզուկները մեղրահոտ
գինի խմած, պարելով,
ելնում էին քրքիջով
երդիկ տանող քարերով:

Պարում էին լուսնի հետ,
աստղերի հետ զրուցում,
կանաչ լիներ, թե լիներ
խորը ձմեռ ու պաղ ձյուն:

Յոթը կարաս ունեինք
յոթը բարի թզուկով,
սակայն մի օր լցվեին
կարասները խոր սուգով:

Դա պատահեց, երբ նրանց՝
թզուկներին այն բարի
կարասներում բարության
մորթեց սարսափը վայրի:

Մենք յոթ կարաս ունեինք,
յոթը հրաշք խոր ու մեծ,
կյանքը փոխվեց, նրա հետ
յոթ կարասն էլ փշրվեց:

Հիմա նայում եմ հեռվից
մանկությանն իմ փշրված՝
արյու՜ն... սարսա՜փ... լռությու՜ն...
ու մի փշուր մաքուր հաց:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 6


⇑ Наверх
⇓ Вниз