ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение:#171  Сообщение Harutin » 20 апр 2011, 22:03

Գրչերգ

Իմ ցավաքաշ բարեկամ,
խենթ ու խելառ իմ գրիչ,
քեզնից թափվում են այնքան
զգացմունքներ գրգռիչ,
այնքան մաքուր երազի
անկրկնելի շող ու փայլ,
քաղցր սիրո եւ հույսի
մտերմական խոսք ու բառ.-
տառապանքի այնքան նուրբ
հյուսքե՜ր, հյուսքե՜ր անքննին,
հավատամքի ցավը սուրբ,
որ ուղղված է երկնին.-
այնքան թավիշ մեղմություն,
այնքան կարոտ մեղմության,
հոգու այնքան սեղմություն,
եւ արցունքներ սեղմության.-
այնքան առատ, զվարթ լույս,
շողարձակվող անրջանք,
հառաչանքներ երկնասույզ,
հառաչանքի ներշնչանք,
երջանկության տխուր կանչ,
կանչի թախծոտ զրնգոց,
հայտնվելը նրա կարճ
եւ կորչելը համր ու գոց.-

Իմ ցավաքաշ բարեկամ,
միակ լեզու – կարեկցանք,
քեզնից թափվում է այնքան
հավատի սերմ, հույսի ցանք,
այնքան բողոք վշտալի՝
անմարդկային դարի դեմ,
որ թվում է, թե դարի
ցավերը քեզ կխեղդեն,
կամ ծառաները դարի
կախաղանեն քեզ պիտի...-

Բայց դու մեջտեղ ես գալիս
շարժումներով հտպիտի,
եւ սրտիդ մեջ ծով-արցունք,
կատակներ ես շաղ տալիս,
եւ հոգիները անձուկ
ծիծաղում են ու լալիս:
Եվ դու հոգնած, դատարկված,
կորստյան ախ ու վախով,
կրկին լցվում ես նրանց
արցունքով ու ծիծաղով:
Եվ դու հորդում ես դարձյալ
եւ հողով, եւ եթերով՝
քո սպառման լեգենդին
ծիծաղի ցոլք նետելով,
իմ ցավաքաշ բարեկամ,
խենթ ու խելառ իմ գրիչ...

իմ գերիչ ու ավերիչ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение:#172  Сообщение Harutin » 20 апр 2011, 22:03

Արարչություն

Հոգու մղումներից
քաղցր ծնունդ առած,
ահա մի բառ կրկին
դրվեց թղթին,
որ թղթից թուղթ անցնի
եւ ձեռքից ձեռք անցնի
եւ հանձվի կյանքի
տառապագին երթին:

Նա, որ դարերի մեջ
ապրել է եւ ննջել,
ննջել է եւ ապրել
դարերի մեջ անթիվ,
մի ակնթարթ անգամ
բխումը չի ջնջել,
այլ լոկ հաստատել է
կյանքը գիշեր ու տիվ:

Հաստատել է կյանքը՝
քնած թե արթմնի,
փառաբանել գոյը՝
կենդանի թե մեռած.-
դու լոկ փակ դուռ էիր
նրա ճանապարհին,
Աստված բացեց դուռը,
նա դուրս լողաց:

Եվ նա գնա՜ց, թռա՜վ-
-տիեզերքի ոգին-
դու մնացիր տեղում-
- նա պատյանն իր լքեց-
բայց նա ջուր կդառնա
ամռան շոգ ու տոթին,
որ հարություն առնի
հոգին քո գահընկեց:

Մի ակնթարթ միայն-
-կրկին նա կթռչի-
դու կմնաս տեղում՝
անթեւ, անօգնական,
եւ կհիշես պահը
քո անուրջի, ճիչի,
եւ կտենչաս բառեր,
որոնք վաղու՜ց... չկա՜ն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение:#173  Сообщение Harutin » 20 апр 2011, 22:03

*
Երգն այն ժամանակ է իսկական երգ,
երբ դու նրան չարքաշ քո նյարդերով
դուրս ես կորզում ծառերի արմատներից այնպես,
ինչպես արմատներն են հողից կորզում
խոնավություն
եւ ուժ,
եւ կյանք սարսռագին,
որ հետո քո ցամաք երակներով հոսում,
եւ քնքշություն տալով սրտիդ տառապանքին,
բխում է դուրս՝ որպես մատղաշ շյուղ ու տերեւ՝
հողից, արմատներից, զեռուններից վերեւ:

Ապա երգը երգ է,
երբ որ օդի նման
շնչում ես դու նրան,
ինչպես որ տերեւն է օդը շնչում՝
երբ նրա մեջ հնչուն արձագան ք է տալիս
հովից, արեգակից պոկված ամեն հնչյուն.
եւ զնգում է ծառը,
ղողանջում է ծառը
նույնիսկ այն ժամանակ,
երբ նրա մեջ պահված
թռչուններն են ննջում.-
...Անբռնելի երազ...
անլսելի հնչում...

Ահա, այսպես է, որ երգի աչքերի մեջ
ժպիտներ են շողում՝
թախծի ժպիտ,
սիրո,
ցավի ժպիտ, ահի,
տառապանքի՝
ինչպես տերեւներին
այս ծառեղեն կյանքի...
նաեւ երգի դեմքին
իմաստության խորունկ կնճիռներ են հատվում,
ինչպես որ կեղեւին իմաստնացած ծառի...

Օ՜, այդ կնճիռներից կյանքը չի վհատվում,
երգը չի վհատվում.-
էլ ինչու՞ եք ողորկ բառեր թափում վրան,
երբ բառերով, գիտեք, կնճիռը չի հարթվում:

...Եվ կցոլա ժպիտն աչքերի մեջ ծառի,
եւ կթափի շուրջը իմաստության հուրեր,
եւ կհնչի երգը պարզ ու մարդավարի՝
քանի կրծողները արմատը չեն կերել:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение:#174  Сообщение Harutin » 20 апр 2011, 22:03

*
Օ, բզկտված աշխարհ,
սահմաններով ճղված,
փշալարով կնքված,
մարդու արյամբ խեղված,
արցունքներով ցողված,
ծիծաղներով հղի,
քեզ ուզում ենք տեսնել
առանց սահմանների:

Քեզ գուրգուրած տեսնել,
քեզ պուրպուր հաց տեսնել
վրադ՝ մշակ մարդիկ
եւ ամոլի եզներ,
վրադ՝ կանաչ արտեր,
անմահական վարդեր,
որ ոչ ստրուկ լինի,
ոչ սահման ու ոչ տեր:

Հետո մտածում եմ՝
եթե հրաշք լիներ,
խաղաղ մի մարդկություն
եւ Աստծո աչք լիներ,
եթե սահմանները,
իրոք, վերանային,
խելքը գլխին մի բան
մնալու՞ էր հային:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение:#175  Сообщение Harutin » 20 апр 2011, 22:04

Հայոց Պատարագ

Ահա նստել ու լսում ենք քեզ,
մեր գիշերային լույսի բխում.-
հայոց մեղեդի, երկինքն ի վեր
խոնարհություն ու հույս ես հղում:

Խավարի միջից իմաստության
աչքը, տե՜ս, մեզ է հառել թախծոտ,-
հովացընում ենք սրտներս այրվող
հնչյուններով այս մելամաղձոտ:

Լսում ենք այնքան՝ մինչեւ քանդվի
կարծր շաղախը մեր բողոքի,
եւ կամաց-կամաց ելնի երես
փխրունությունը մեր հոգու խորքի:

Եվ կամաց-կամաց մենք միանանք
հնչյուններին քո տարաշխարհիկ.-
քո հնչյունները չար աշխարհում
հույսի օթեւան, հոգու բարիք:

Հետո թերեւս քեզ հետ հյուսված,
պիտի որ երկինք մենք համբառնանք,
քո հնչյունների խորքը սուզվենք
եւ քո գոյության հյուլեն դառնանք:

Դառնանք, քանի դեռ մեզ չի կերել
կարծր շաղախը մեր բողոքի.-
...երեւի միշտ էլ ծնվեն մարդիկ,
որոնք մեռնելով դառնան ոգի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение:#176  Сообщение Harutin » 20 апр 2011, 22:04

*
Երբ ազատության ծիլերը նրբին
թափվում են գետին հողմաբեկումով,
երբ մարդիկ իրար երդում են տալիս
չհավատալու անսուրբ երդումով:

Երբ հավատի դեմ զենքեր կան արթուն,
քնած սիրո դեմ՝ հրթիռներ վայրի,
էլի հավատը կփրկի մարդուն,
եւ սերը կյանքը կհրավառի:

...Անարդարության համար այս անափ
ու՞մ կանչեմ դատի, ի՞նչ տամ դատվողին:
Անիմաստ կյանքի իմաստը մեկնեմ
վհատեցնողին ու վհատվողին:

Եվ այս աշխարհում բոլոր-բոլորի
հայացքը մի պահ դարձընեմ հողին
եւ ասեմ՝ փնտրեք, այնտեղ է ապրում,
հողի մեջ փնտրեք հողն ստեղծողին:

Փնտրեցեք այնտեղ, այնտեղ կգտնեք
Հայաստան հողը արարող Աստծուն.-
նա ձեզ վերստին մարդ կդարձնի,
կվառի ձեր մեջ կյանքի հիացում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение:#177  Сообщение Harutin » 20 апр 2011, 22:04

Հայոց Աշխարհ-Եկեղեցի

Զառանցանքից ազատվելով,
եւ հայացքս՝ զնգուն,
լեռներն էի ես չափչփում
իմ Հայաստան երկրում:

Նայում էի վիհերն ի վար՝
սարսափներից բացված,
նախնիներիս հազարամյա
արձագանքով լցված:

Ամեն լեռան գլխին՝ մի գյուղ,
գյուղի գլխին՝ կանթեղ.-
ժայռերից կախ զանգակներ են
հայոց գյուղերն այնտեղ:

Ղողանջում են վիհերն ի վար,
երկինքն ի վեր թռչում,
եւ հողմաբեկ ու հողմավար
երազներն են ճչում:

Ախ, հիմա էլ ձայնն այդ զուլալ
սրտիս մեջ է լցվում,
եւ ամեն մի հնչյունի հետ
կարոտներս են խրձվում:

Հայոց աշխարհ-եկեղեցի՝
գմբեթներով բազում.-
զանգերդ սուրբ ղողանջյունով
պատարագ են ասում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение:#178  Сообщение Harutin » 20 апр 2011, 22:04

*
Լռությունն է գիշերվա տերը միայն,
Եվ աստղերը՝ զավակները լռության,
Որ ծնվում են անխոս, անբառ ու անմիտ,
Մի ակնթարթ նայում են մեր կյանքը բիրտ
Եվ մարդկային հառաչանքից հալածված,
Լուսադեմին գունատվելով դառնապես,
Լուռ սուզվում են տիեզերքի գիրկը բաց,
Շնորհելով նոր ծնունդի հերթը մեզ:

Ու ծնվելով մոռացումից մենք կրկին,
Մեր հայացքը շուռ ենք տալիս երկնքին:
Կամ լռությամբ, կամ խոսքերով մեր անմիտ
Մի ակնթարթ ապրում ենք մեր կյանքը բիրտ:
Եվ մեր կյանքի դառնությունից հալածված,
Մայրամուտին գունատվելով տրտմագին,
Լուռ սուզվում ենք մոռացության գիրկը բաց,
Պատրանքները շնորհելով երկնքին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение:#179  Сообщение Harutin » 20 апр 2011, 22:05

Երազողը

Նստել է փոքրիկ պարտեզում,
հիանվուրց թթենու շուքի տակ,
իր ներսից ձայներ է լսում
եւ անգոհ բողոքներ հստակ:

Ախ, ի՞նչ է աշխարհը նրան՝
ցանկության գագաթներ ու վիհեր,
տենչում է պայքար հուրհրան,
որ ինքը վայելեր ու նիրհեր:

Նա կեպին աչքերին քաշած,
եւ ծնոտն արած արեւին,
կիսախուփ կոպերի միջից
նայում է շահի հարեմին:

Աչքերը կրկին կկոցում,
նայում է հյուսիս ու հարավ,
եւ նրա լղարիկ ծոցում
ցնծում է իր սիրտը պառավ:

Թվում է՝ կբերեն հիմա,
թագուհուն կդնեն ծնկներին.-
պիտի որ իր կուրծքը զարդարող
շողշողուն աստղիկներ ընկնեին,

Որ կեպին աչքերին քաշած,
եւ ծնոտն արած արեւին,
նա ինքն իր հայացքով խաշված
նայեր իր գոմին ու սարերին:

-Ախ, խեղված կրքերի ցանկատուն,
ախ, հիվանդ օրերի տանջարան,
ախ, պայծառ երազի հակաթույն,
ախ, մաքուր ցանկության խաչարան.-
չի փրկի քեզ Հայկը մշտարթուն,
չի կարող փրկել եւ քաջ Արան:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение:#180  Сообщение Harutin » 20 апр 2011, 22:05

*
Ցերեկն արեւը աշխարհի միջից
Թախիծ է կորզում,
Գիշերն ամպերից աշխարհի վրա
Արցունք է հոսում:

Թափվում է կրկին, կրկին համբառնում՝
Առած հարություն.-
Տիեզերքն ի՞նչ է – հավերժ տխրության
Շրջանառություն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 3


⇑ Наверх
⇓ Вниз