ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 22:00

*
Մեծ լռությանն է մեր կյանքը գերի.
մենք մի ակնթարթ լույսաշխարհ եկանք,
որ ապրենք առանց ցավ ու վերքերի,
խոսենք քնքշորեն, երգենք ու խնդանք,
բայց լացի ձայն է մեր ականջներում
եւ անկարեկիր ողբ ու հեծկլտանք:-

Իմ բարեկամներ ազնիվ հերկերի,
ճակատագրով եղբայրներ իմ թանկ,
բացեք դռները փակված երգերի
եւ ասեք՝ կյանքի իմաստը գտանք:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 22:01

Զղջում

Ես այս ի՞նչ արի,
ես այս ի՞նչ արի.-
ես հանկարծ հագա պատկերը չարի
եւ բարձրացրի ձայնս քո վրա,
եւ հետո դարձա մեղկ ու խղճալի.-
զավակս, անուշ բուրմունքը սրտիս,
շքեղ ծաղկումը տոհմիս հանճարի,
իմ ամենօրյա հրավառություն,
հոգուս սփոփանք, սրտիս բարություն,
անարդար կյանքիս մեծ արդարություն,
իմ հավատի սյուն, իմ կյանքի պատգամ,
իմ հերոսության խենթ վկայական,
ապրելու կորով իմ տիտանական,
ամենաշքեղ ջահն իմ տաճարի,
ես իմ դիվային ձայնի դղիրդով
փշրեցի լույսը քո քրքջալի.-
ես այս ի՞նչ արի,
ես այս ի՞նչ արի:

...Օ՜, նորոգվելու շնորհ երկնային.-
իմ տառապանքի այդ մթին պահին
քո մատղաշ հոգու լույսը նորոգվեց,
եւ քեզնից լույսի մի հեղեղ պոկվեց,
պոկվեց ու ցրվեց մռայլս իսպառ.-
արհամարհելով զղջման խոսք ու բառ,
մեր մեջ բարձրացող պատնեշը հալեց
եւ կրկին սրտիս մեջ գահակալեց:

Ես արձագանքն եմ քո մեծ բարության,
ես արձագանքն եմ քո արդարության,
ես՝ իմաստության ճորտս մեկուսի.
լոկ արտացոլքն եմ քո շքեղ լույսի.-
քանի որ այն, ինչ ժառանգել եմ ես
քո բազմաբազում ապուպապերից
եւ տոհմիդ բոլոր վսեմ կապերից,
ողջն անմնացորդ նվիրել եմ քեզ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 22:01

*
Ծիտը ճկկաց ծառի վրա,
շունը ծառի տակ հաչեց.-
զարմանք կտրեց հիացմունքից
եւ աքաղաղը կանչեց:

Շողն ընկնում էր ամպից ներքեւ,
բայց այդ ինչի՞ց նա կառչեց.-
չհասկացավ, բայց հիացավ
եւ աքաղաղը կանչեց:

Մի գիշերում երեք անգամ
ծառան տիրոջը խաչեց.-
ինքն իր աչքում արցունք տեսավ,
եւ աքաղաղը կանչեց:

Քնած մարդիկ երեք անգամ
նրա կանչը լսեցին
եւ իմացան, որ զարթնում է
արեգակի ոսկե ձին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 22:01

Ամանորյա Հեքիաթ

Թախիծով լցված Հայոց ձորերից
Հայ աստվածները ելնում են նորից
Բարձրունքներն ի վեր Հայոց լեռների:

Ելնում են նրանք բուքը ճեղքելով,
Սուրբ ծննդոցի երգեր երգելով,
Ելնում են՝ ցավի ժայռեր փեղկելով:

Գնում են նրանք ձույլ խրախճանքի,
Գնում են՝ բերեն Մանկանն Հրճվանքի,
Բայց բուքը նրանց ցրիվ է տալիս:

Եվ որբի նման, արցունքներն աչքին,
Հայոց աստվածներն իջնում են կրկին
Թախիծով լցված ձորերը Հայոց,
Որ հաշվեն ձմռան օրերը Հայոց:

Թախիծով լցված Հայոց ձորերում
Հայ աստվածները իրար չեն ներում,
Ոռնում են դարձյալ գայլերը հայոց,
Ու խուլ տնքում են այրերը հայոց:

...Ծնկներդ ամուր սեղմիր ծնկներիս:
Աչքերիդ խորքում կայծերը հանգան.-
Լցրու բաժակդ՝ կենացը խմենք
Ձյուն ու բքի մեջ չսառչող Մանկան:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 22:01

*
Հյուգո՜, իմ բարեկամ,
Պուշկի՜ն, ազնի՜վ ընկեր,
Բայրո՜ն, հիվա՜նդ եղբայր,
դուք ինձ կհասկանաք-
Հայոց բանաստեղծը ոչ ցար ուներ, որի
կործանումը երգեր,
եւ ոչ ուներ, ավա՜ղ, աշխարհակալ լեզու,
ոչ էլ չքնաղ երկիր՝ Ֆրանսիա,
որի հայրը դառնար:

Եվ քանի որ , մեկ է, դեռ առջեւում է մեր
հանդիպում վսեմ,
ինչպես Ղազարոսի հարության օրն անգին,
ես հույս ունեմ, որ ձեր
խոսքը դեռ կլսեմ,
ձեր խոսքը պարզ, մեկին,
աներկդիմի իսպառ,
բնավ անգերակա,
եւ դեռ կարժանանա սիրտս բզկտահար
ձեր հանճարեղ խոսքի գորովանքին՝
երբ որ մարդկությունը բոլոր ցեղերի մեջ
սահմանները ջնջի ողբերգությամբ ագահ:

Բայրո՜ն, հիվանդ եղբայր,
Պուշկի՜ն, ազնիվ ընկեր,
Հյուգո՜, իմ բարեկամ.
իմ ժողովուրդն ապրեց բախտի այն հատվածում,
որ մենք անվանում ենք գեհենական.-
բայց միշտ հոգին մաքուր
եւ հայացքը ջինջ է:-
Եվ միայն դուք գիտեք, ձեր հանճարեղ միտքը,
թե գեհենից փրկված լույսի արժեքն ի՞նչ է:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 22:01

Հանգած Օջախներ

Հովիտների մեջ եւ անտառներում,
կանաչ ափերին աննինջ ջրերի,
ամենուր ցրված հանգած օջախներ,
գերեզմաններն եք դուք խարույկների:

Դուք կրակների գերեզմաններն եք,
հանգած օջախներ՝ վերքեր մոխրացած..
հիշողությունը կարճատեւ կյանքի
եւ ուրախության թրթիռը անցած:

Երբ ձեր մեջ կրկին կրակ է վառում
նոր նախամարդու ձեռքը մարդկային.
նոր բոցերի հետ հարություն առնում,
կենդանանում են կրակները հին:

Կենդանանում են մեղմ ճարճատյունով
եւ հեքիաթներ են պատմում անմեկին՝
հեքիաթով սնվող մարդկային հոգուն,
հեքիաթի կարոտ մարդկային ձեռքին:

...Կորա՜ծ Հայրենիք, իմ հանգա՜ծ օջախ,
ե՞րբ պիտի քո մեջ նոր կրակ վառեմ,
որ աչքերիս մեջ հովերդ խաղան
եւ սիրտս այրող կրակը մարեն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 22:02

*
Ճիշտ է, ամեն բան կտրվի քամուն,
կանցնի, կգնա, անհետ կկորչի,
եւ հուշը, որպես ահռելի սամում,
անգոյությունը կյանքի կկոչի:

Կկոչի դառը կանչով ողբագին
եւ զարհուրանքի սարսուռ կթափի՝
որ չնչին մի բան ետ բերի կյանքին
եւ իր տագնապի զորությամբ հարբի:

Ամեն բան կանցնի տեսիլքի հանգույն,
կդառնա փոշի տիեզերական,
եւ հավերժի մեջ անդեմք ու անգույն
գունեղ տենչերը կմեռնեն անկամ:

Ո՞վ է ցանկացողն այդ դառը բախտի,
ո՞վ է մունետիկն այդ չարալեզու,
այդ սերմնացանը բազմասեռ ախտի,
այդ կորստաբեր չարագուշակ բուն:

Ես ետ կմտնեմ պսակը ծաղկի,
կհոսեմ նրա տաք երակներով
դեպի արմատը անթախիծ կյանքի,
որ լցվեմ ուրիշ երազի բեռով:

Եվ երբ բխումի տենչն անզսպելի
ինձ մղի կրկին լույսաշխարհ գալու,
ես ծաղկի միջից կծնվեմ էլի՝
երազանքներիս հետ միանալու:

...ծաղիկների մեջ շտապեք մտնել՝
քանի աշխարհը լրիվ չի մթնել:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 22:02

Միայնակ Ծառը

Նա իր ցեղի ասպատակված
հիշողության նման մերկ
եւ իր ամուր տերեւներից
թանձր ստվեր կաթելով,
նա մեն-մենակ թանձրացել է
ժայռի վրա տոթ ու լերկ.
նա՝ միայնակ ծառն աշխարհի
մենակությունն ատելով:

Օ՜, այն դաժան, տառապագին
կյանքը, որ դու ես տանում,
հալածական ու վիրավոր
արմատներով ու սրտով,
ի՞նչ հրաշքով ես դու արդյոք
քարի ընդերքը քամում,
ի՞նչ ոգի է ապրում քո մեջ
անմահության կարոտով:

Մի ողջ անտառ հառաչելով
եւ կոծելով ողբագին,
անդարձորեն հեռացել է
այս կողմերից, էլ չկա,
եւ գիտեմ, որ այդ կորստյան
անհուն սարսափը կրկին
պիտի ճչա քո աչքերում
անհագորեն ու ագահ:

Նա իր ցեղի ասպատակված
հիշողության նման մերկ,
իր պղնձե տերեւներից
թանձր ստվեր կաթելով,
նա մեն-մենակ թանձրացել է
ժայռի վրա տոթ ու լերկ,
նա՝ միայնակ ծառն աշխարհի
մենակությունն ատելով:

Երբ արեգակն առավոտյան
բարձրանում է հորիզոն
եւ ձգվում է երկինքն ի վեր՝
իր շողերից կառչելով,
երբ անտառը նրա շողի
տաքուկ շրշյունն է լսում
եւ սվսվում հազարաձայն՝
հառաչելով, թանչելով,

Չի հասկանում այդ ծառերի
եւ ոչ մեկը հիրավի,
թե արեգակն ամբողջովին,
երկինքն ու՞մ է պատկանում,
ու՞մն են արդյոք գիժ հողմերը
հյուսիսի եւ հարավի,
ու՞մն է սերը, ու՞մն է ցավը,
ու՞մն է սարսափը անհուն:

Բայց միայնակ, ժայռի վրա,
հպարտորեն ու վսեմ,
արեգակին դու ընդունում
եւ ճանապարհ ես դնում,
չես հանդուրժում, որ թփերը
քո հառաչանքը լսեն,
եւ կարոտի մորմոքներդ
քարերի տակ են քնում:

Երկինքն ամբողջ իր կապույտով
միայն քո մեջ է լցվում,
դու՝ հզորդ, քեզ ես ձգում
հիացումը ամենքի,
կյանքը միայն քեզնից ծնվում
եւ քո մեջ է ներծծվում,
դու խելահեղ, ամենաձույլ
մարմնավորումը կյանքի:

Քեզ հետ ապրել եւ հավատալ
կյանքի ուժին ու ոգուն,
չտրտնջալ ոչ ցավերի՜ց,
ոչ տանջանքի՜ց, ոչնչի՜ց,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները
փափկամեղկ ու մորմոքուն,
լինել քեզ հետ, քո թռչունը,
պղնձանալ քո շնչից:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 22:02

Ո՞րն էր Սկիզբը

Ձեր մասնիկն եմ ես, ապրում եմ ձեզ հետ
եւ շարժվում եմ ձեր սրտի տրոփով.-
երկի՞նք եք ղրկում՝ գնում եմ երկինք,
ինձ ե՞տ եք կանչում՝ գալիս եմ փութով:

Ուզում եք ժպտա՞մ, ժպտում եմ, ահա,
սեղմու՞մ եք սիրտս՝ ճչում եմ ցավից,
եթե դժբախտ եք, ելնում եմ անահ՝
որ դուրս բերեմ ձեզ ցավի անձավից:

Ուզում եք խոսե՞լ՝ ես բառ եմ դառնում
տրտմությա՜ն, սիրո՜, ըմբոստացումի՜,
իմ մեջ անաղարտ պատկերն է հառնում
մեր պարզ գոյության ու մարդացումի:

Իմ երազները ծնվում եմ իբրեւ
շարունակություն ձեր երազների.-
Ո՞րն էր սկիզբը, հիշեցրեք ինձ,
ո՞րն էր սկիզբը մեր երազանքի,
եթե հիշում եք, հիշեցրեք ինձ,
քանի մեր սիրտը չի քամել իսպառ
արնախում թաթը վերահաս նեռի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 22:02

*
Օրվա հոգսերը թող օրը տանի,
եկող օրվանը հերիք է իրեն.-
սրտերը պիտի դատարկվեն ցավից,
որ եկող օրվա ցավերը կրեն:

Երջանկությունը քնի մեջ է լոկ.
երբ որ փափկորեն իջնում ծառերից,
հրեշտակները քնքուշ թեւերով
մաքրում են սիրտը հոգս ու ցավերից:

Թախիծը դեղին ալեբախումով
կայծեր է ցանում մխիթարության.-
մարդն իր գոյության տենդից կախումով,
ակունք է բացում անվերջ դառնության:

Եվ քունը գալիս, ակունք է փակում
փաթիլ առ փաթիլ-սպեղանու պես.-
հապա ի՞նչ անեն սրտերը անքուն,
նրանց ցավերը ինչպե՞ս դատարկես:

Ո՞վ կտա նրանց մխիթարություն,
նրանք մեռնում են գիշեր ու ցերեկ.-
մահ տվեք նրանց՝ իբրեւ հարություն,
դու՜ք, հրեշտակնե՜ր, նրանց քուն բերեք:

Թող քնեն նրանք ձեր թեւերի տակ,
ցավի փշերը թող չքրքրեն.-
եւ օրվա հոգսը թող օրը տանի,
եկող օրվանը հերիք է իրեն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0