ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:58

*
Կախարդվածի պես կանգնել եմ այստեղ,
լսում եմ շշուկն ամեն տերեւի,
ամեն հնչումը նրա բազմաստեղ.-
սա կախարդական ծառ է երեւի:

Պիտի որ այսպես չլիներ բնավ,
պիտի որ դրան չհավատայի.-
կախարդվածի պես նայում եմ լուսնին,
թվում է՝ մեռած պատկերն է մահի:

Կախարդվածի պես կանգնել եմ տեղում,
թվում է՝ այդպես պիտի չլիներ,
թվում է՝ ջուրը անցյալն է պեղում,
լսում եմ կորած մարդկային ձայներ:
Եվ այդ ձայները ջրերի հանգով
թվում է՝ հոգնած մարմինս են տանում,
տանում են՝ փակեն համաշխարհային
մութ քաոսների անտակ զնդանում:

Թվում է՝ ոչինչ էլ չի մնացել,
որ գուրգուրի ինձ քնքշությամբ անհուն.-
Արթնացրեք ինձ այս դաժան քնից,
այս կախարդանքին էլ չեմ դիմանում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:58

Մենավոր Տունը

Լեռան վրա, աստղերի տակ, միայնակ,
խոնարհ մի տուն է կանգնած,
որտեղ բնավ ներս չի մտել միտքն անհագ՝
սարսափներով ահագնած:

Մենավոր լույսն ու մենավոր տունն այնտեղ
ընկերներ են իրարու.-
մենավոր լույսն ու մենավոր տունն այնտեղ
մունետիկներն են բարու:

Խորհրդարան երազների մեջ ապրող
մտերմության ու կյանքի,
շրշյունների եւ բույրերի մեջ հափրող
սիրո տաքուկ հրճվանքի:

Հոգսերից ու տանջանքներից փախչելու
մխիթարիչ կացարան,
ուր տիրուհին հանգստությունն է անքեն,
եւ լռությունը ՝ ծառան:

Այդ ծառայի ծառան իմ տենչն է հիմա՝
այդ տնակում հանգչելու,
այս խելագար աղմուկներից հավիտյան
նրա գիրկը փախչելու:

Մենավոր լույսն ու մենավոր տունն այնտեղ
իմ ընկերներն են տխուր,
որ նետում են դեպի աստղերը սուտակ
երազներս ոսկեխույր:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:59

*
Ելնեմ, արեւին գնամ ընդառաջ,
մաքրեմ իմ միջից բողոք ու հառաչ
եւ զվարթ խնդամ,
օդի մեջ բռնեմ մի փոքրիկ թռչուն,
գողանամ նրա ծիծաղը հնչուն,
սիրտս նրան տամ:

Իմ սիրտը նրա կրծքի մեջ դնեմ,
եւ նրա կյանքով կյանքս կրկընեմ՝
անհոգ ու բարի,
հավատամ նրա իմաստությանը
եւ քաղաքակիրթ բիրտ ստությանը
իմ ճանապարհի:

Այս ակնթարթի խաբկանքի դիմաց
իմաստուններ են լալկվել բանիմաց
եւ հավետ լռել.-
մեր արարիչը երկփեղկել է մեզ,
կյանքս այդ կեսերը դարձրել հազար կես
եւ այդպես կռել:

Դնեմ իմ սիրտը այդ թռչնակի մեջ
եւ մաքրեմ նրան խաբկանքներից խեղճ,
որ ցավս անցնի.-
գուցե թռչունն այդ իր թեւերի տակ,
փետուրների մեջ գուրգուրոտ ու տաք
ինձ վերածընի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:59

Տեսիլք

Ահա, մենք բոլորս, որդիքն արեգակի,
իմաստնորեն նստած աշնան տերեւներին՝
որպես մակույկներում,
եւ մեր թախծապարուր հայացքները հառած
ինքնամոռած հեռուն,
նավարկում ենք դեպի
անդառնալի ձմեռ:

...Ինձ գարու՞նն է ծնել...
...Ինձ ամա՞ռն է ծնել...
...Ինձ աշու՞նն է ծնել...

Ինձ մի մակույկ տվեք աշնան տերեւներից,
որ նավարկեմ դեպի այն աշխարհը անհայտ,
որտեղ սպասում են ինձ պսպղուն աստղեր,
անոտնակոխ ձեւեր:

...Ինձ աշու՞նն է ծնել...

Ահա, մենք բոլորս, որդիքն արեգակի,
իմաստորեն նստած աշնան տերեւներին՝
որպես մակույկներում,
եւ մեր թախծապարուր հայացքները հառած
ինքնամոռաց հեռուն,
նավարկում ենք դեպի
անդառնալի ձմեռ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:59

*
Բորորդ արդեն քնա՞ծ եք: Ոչինչ:
Ես ոգիների համր եմ երգում.-
Ապաշխարհային ոգիներն այդ ջինջ
հավաքվել հիմա մթին երկնքում
եւ լուռ ու խոնարհ լսում են վերից
շնչառությունը ձեր ոգեհայած՝
իրենց աստղային լույսով առկայծող
աչքերը ձեր մութ դեմքերին հառած:

Նրանք կարդում են տագնապները ձեր
եւ հառաչում են անձայն ու մռայլ,
եւ ճռճռում է երկրագունդը ծեր
իր չոր ու տխմար առանցքի վրա:
Ախ, այդ ձայները խենթացնում նրանց,
անդարմանելի վշտով են պատում.-
Այդ պատճառով ես երգում եմ հոգնած
ձեր քնի անծայր այս անապատում:

Քնքուշ բառերով կանչում եմ, որ գան,
ախ, ձեր քնի մեջ թող գան ձեզ այցի
եւ կարեկցանքով հին պապենական
սրբեն վշտերը ձեր վհատվածի:
Եվ բացեն ձեր դեմ աստղային հեռուն,
ճանապարհները ոգեղեն կյանքի
եւ ձեր նյութապաշտ կյանքը սեւեռուն
վերածեն ոգու մեծ խրախճանքի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:59

Քառյակներ

Աղմուկներում, խոսքերի մեջ, վեճերում
Լռությունը հազար անգամ կրկնվեց,
Կրկնվելով, ահագնացավ, դարձավ մեծ
Ու նա մնաց մեր լուռ կյանքի էջերում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:59

*
Մի ակնթարթ լուսավորեց ու հանգավ,
Եվ ծերացավ տիեզերքը բյուր անգամ.-
Բախտի խա՞ղ էր, թե՞ ծիծաղ էր, թե՞ պատգամ՝
Սերը կյանքը լուսավորեց ու հանգավ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 22:00

*
Տխուր մարդուն ուրախ բաներ պատմեցին,
Խառնվեցին ծիծղ, արցունք, հոգու ցավ.-
ծիծաղն անցավ արձագանքով սրտե-սիրտ,
Իսկ արցունքը լոկ իր հոգում ծովացավ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 22:00

*
Այսօր էլ կրկին օրն իրիկնացավ.
Աստված ուղարկեց հրեշտակներին,
որ երկնի անթիվ աշտանակներում
վառեն աստղերի մոմերը դեղին:

Նրանց ոչ քամին կտարուբերի,
ոչ կհանգցընի ցոլանքը նրանց,
որքան էլ շողոմ խոսք արտաբերի՝
չի փոխի օրենքն Աստըծո գրած:

Ես մեկ լսում եմ վայունը քամու,
մեկ էլ նայում եմ իմ բախտի մոմին.-
ախ, գիշեր ու զօր անմիտ փչելով
իմ աշտանակը սառցրեց քամին:

Ահա, մարմինս այնպես է սառել,
որ նրա մեջ մոմ դժվար թե վառվի.-
Սա պիտի նետել քուրան Աստըծո,
որ սրա նման մի նորն արարվի:

...Շնորհակալ եմ այն հրեշտակից,
որ չուշացավ իմ մոմը վառելու,
առանց նրա ուժ չէի ունենա
իմ տանջանքները կառավարելու:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 22:00

Երազ եվ Արթնություն

Կեսգիշերին հանկարծ
մեկն ինձ արթնացրեց,
շատ իրական ձայնով ինձ ձայն տվեց՝
վե՜ր կաց,
եւ տես, թե այդ դու՞ ես
այն երազի տերը,
որտեղ քաջ մի լողորդ
օվկիանոսն էր ճեղքում,
մի քաջ ճանապարհորդ
անապատի միջով
գնում էր ու երգում,
եւ ավազներն այնտեղ շառագունում էին
նրա հոգու ցավից.
այդ նույն ցավից
այնտեղ
խելագարի նման
հառաչում էր, տնքում
մի ահռելի սամում,
եւ սամումն այդ թեւեր
դարձավ նրա համար,
որ նա թռչի,
գնա,
հասնի իր երազին.
իսկ երազը այն էր,
որ նա պատմի մարդկանց
անապատի անտեր
ավազների մասին,
օվկիանոսի անտեր
ալիքների մասին,
մեր մեջ դեռ կենդանի
նավազների մասին,
եւ մեր ցավի բուժման
կարիքների մասին:

Այսինքն՝ թե մարդկանց
պիտի հավատացներ,
թե մեր կյանքը թանկ է,
աստվածային պարգեւ,
հետո պիտի նրանց
սրտերի մեջ անցներ,
որ ծաղկեցներ այնտեղ
վայելքի բորբ վարդեր:

...Անկողնուս մեջ մեկից
վրա նստեցի ես.-
մարդիկ քնած էին,
լռությունն էր իշխում,
եւ հասկացա, որ դա
անիմաստ է եւ սուտ-
կյանքի հոգսի դիմաց
երազն ո՞վ է հիշում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0