ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:56

Ժառանգություն

Կարոտներիցս մի երկու կարոտ
եւ հույսերիցս լոկ մի երկու հույս
շալակած ընկա ճամփան քարքարոտ՝
դեպի երկնքի գահը երկնասույզ:

Անտրտունջ, անվախ, լուռ ու անդադրում
քայլեցի երկար գիշերներ ու տիվ,
ուժերս փուշ ու մացառն էր վատնում,
եւ միտքս՝ ցավի միջատներն անթիվ:

Քայլեցի երկար, եւ կամաց-կամաց
տեսա, որ կյանքը մարմինս է լքում.-
Ես ու՞մ հանձնեի պատյանն այս քամած,
գերեզմանեի ո՞ր ցավի գրկում:

Սակայն ցավալին այն է, հիրավի,
որ կարոտներս նույնքան լուռ, անքուն
իմ հույսերի հետ բազմանում էին
եւ երջանկության սաղմոսում զնգուն:

Ես ձեզ ի՞նչ թողի, ի՞նչ թողի ես ձեզ
պայծառ կյանքի ու հրճվանքի տեղ՝
մի հզոր բանակ լուռ կարոտների
եւ հույսերի մի անպարտելի ցեղ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:56

Վիլյամ Սարոյանին

Դու վերադարձար... Քեզ բարի գալուստ, բարի վերադարձ՝
Նրանց անունից, ովքեր այսուհետ աշխարհ են գալու,
Ճերմակ թիկնոցդ առաքյալի պես վերից վար հագած,
Դու նրանց համար կանցնես արտերով նոր կծղած գարու:

Նրանք կտեսնեն քո խաժ աչքերի շողանքը տաքուկ,
Եվ կթվա թե՝ հասուն արտերը արեւն է այրում,
Եվ չեն հասկանա՝ տեսի՞լք է արդյոք դա մի խուսափուկ,
Թե՞ երկրի վրա հրաշքով իջած Աստված է քայլում:

Բարի վերադարձ Հայոց ձորերի, լերանց անունից,
Հայոց աստղերի, որ քո ճակատին իջան քնքշորեն,
Ահա գալիս են Հայոց հովերը Հայոց անհունից,
Որ օվկիանոսներ կտրած աճյունդ մեղմորեն շոյեն:

Բարի վերադարձ... Հասկանալի է՝ էլ գնալ չկա:
Քո անցած բոլոր ճամփեքը հիմա խեղճ են ու թափուր.-
Սրտիդ մի կեսը մյուսի համար պիտի հեկեկա
Քո խորքերի մեջ դարերով զտված արցունքով մաքուր:

Եվ դու ասում ես՝
-Իրողությունը հենց այս է, որ կա,
Իմ բարեկամներ, իմ մարդասերներ, դուք մի բարկանաք.-
Կիսված է հողս, կիսված է կյանքս, ճակատագիրս,
Ուրեմն՝ ահա, կիսեցեք նաեւ սիրտս, մարմինս...
Կույր եք՝ չտեսնեք, խուլ՝ չհասկանաք...

Քո անունն այսու հավերժությունը միայն պիտի տա,
Եվ հայացքիդ դեմ աշխարհի խիղճը պիտի որ քրտնի.-
Քո թափառական ու կիսված սիրտը պիտի որ քրտնի.-
Քո թափառական ու կիսված սիրտը պիտի թպրտա
Այնքան ժամանակ, մինչեւ որ մյուս իր կեսը գտնի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:57

Կյանքը

Երկար, անքուն մի ցերեկ-
մանկություն էր երեւի.
անուշ, կանաչ ճանապարհ
քնքշության ու սերերի:
Ու քուն մտա: Ծիծաղի
մի ծաղկեփունջ կար գրկիս.-
Երբ արթնացա ես քնից՝
Հոգսը նստած էր կրծքիս:

Ու հոգսն ամուր ինձ գրկած,
աշխատեցի օրն ի բուն՝
ականջս կախ միշտ նրա
խոստումներին ծեքծեքուն:
Գիշերն իջավ: Հոգսը ես
տվի բառիս ու երգիս.-
երբ արթնացա ես քնից՝
Ցավը նստած էր կրծքիս:

Ու Ցավն ամուր ինձ գրկած,
աշխատեցի ես կրկին.-
ցավն ուղեկից է հավերժ
ցավոտ երկրին ու երգին:
Ամբողջ գիշեր իրարու
օրորեցինք Ցավն ու ես.-
առավոտյան վեր ելանք.
Ցավն՝ ամեհի, իսկ ես՝ հեզ:

Եվ արթնությունն ավելի
ցավոտ թվաց, քան թե կար,-
պարուրեցին ինձ, ավա՜ղ,
Ահն ու Տանջանքը երկար:
Ու երբ գիշերը իջավ,
Ահը նստած էր կրծքիս.-
երբ արթնացա ես քնից՝
...Մահը...նստած էր կրծքիս:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:57

Դժվար Կյանք

Հազար տանջանք կա օրերում անիմաստ.-
դեղին լապտեր, եւ տխրության կապույտ սյուն-
գնում էի գիշերվա մեջ անհաստատ.
մութն իր թույնը շրթունքներիս էր քսում,
տեսա ես ինձ եւ տրտմորեն ասացի՝
քեզ էլ, ավա՜ղ, դժվար կյանք է սպասում:

Տեսա ես ինձ, որ միայնակ, անպաշտպան,
մութի վրա լույս էր արտասվում.-
ես մանկորեն աչքերի մեջ նայեցի՝
«Այս պատանու հոգուն ի՞նչ է երազվում.-
սա պանդուխտ է՝ հավերժական տենդի մեջ,
սրան, ավա՜ղ, դժվար կյանք է սպասում»:

Սվսվում են տերեւները աշնային,
պատառոտված կոշիկներին քսմսվում.-
նրա հոգին դժողք բնավ չի իջնի,
նրա ձայնը դրախտի մեջ է լսվում,-
սակայն կյանքը պիտի լինի հար դժողք,
սրան, ավա՜ղ, տանջանք կյանք է սպասում:

Նա խոսքերի տխրությունը քանդելով,
պիտի գորգեր հյուսի մութում ու լույսում.-
նա նայում է խրախճանքի աշխարհին,
նրա հոգին կրակի մեջ է մրսում,
չի հեկեկում եւ չի լալիս ողբագին,
նրան, Տե՜ր իմ, դաժան կյանք է սպասում:

Փրկի՜ր նրան, Տե՜ր իմ, փրկիր, որ ապրի.-
այդ մի լույսը խավարողներ կան բազում,
փրկիր նրան փորձանքներից անհամար,
խեւ մտքերից, իդեալներից ազազուն,
փրկիր նրան, որ քո ասածը լինի...
նրան կողքիդ թափուր գահն է սպասում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:57

*
Ծաղկից հոտ եմ քաշում՝
Աշուն է, խոր աշուն:

Ծառից հոտ եմ քաշում՝
Աշուն է, խոր աշուն:

Ժայռից հոտ եմ քաշում՝
Աշուն է, խոր աշուն:

Հողից հոտ եմ քաշում՝
Աշուն է, խոր աշուն:

Լույսից հոտ եմ քաշում՝
Աշուն է, խոր աշուն:

Հույսից հոտ եմ քաշում՝
Աշուն է, խոր աշուն:

Քամու բերանն ընկած
Երազները նախշուն
Փսփսում են իրար՝
-Աշուն է, խոր աշուն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:57

*
Հավատարմության ճյուղից եմ կախված՝
Հուսախաբության անդունդի վրա.-
Անմաքուր ձեռքով հավիտյան ծախված
Փրկության արեւ, գլխիս հուրհրա:

Հուրհրա գլխիս, ոգի դարձըրու,
Դարձրու ցոլանքը քո ոսկե ջահի.-
Անկումը այնքան սարսափելի չէ,
Որքան անկումի ճամփան տանջալի:

Անհավատարիմ ձեռքերով ծախված՝
Հավատարմության ճյուղից եմ կախված:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:57

*
Վերադարձ էր ճչում հոգիս կորած երգին,
եւ աչքերիցս ներս մութն էր գահավիժում,
բայց կար անհանգչելի հավերժական մի բան,
որ երգի մեջ ապրող իմ անցյալն էր հիշում:

Եվ ես ոսկե դույլով անդիմադիր թռած,
սուրում էի դեպի աստղը պայծառագույն՝
լույս բերելու երգին՝ անակնկալ լռած,
ննջեցյալի նման՝ սրտիս դիակառքում:

-Ախ, ես տեսա նրանց կործանումը անմիտ,
եւ մոլուցքը վայրի՝ անխիղճ խըժըռելու՝
ատամնանիվավոր քաղաքների առջեւ
նստած էին անատամ գյուղակները հլու:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:58

*
Ահա ամպերը ճամփա ընկան
Երկնքի անհայտ ճամփաներով.-
ծառերը նրանց այպանելով,
պաղ ստվերները նրանց հագան.
այս պատմությունը բիբլիական
այստեղ չի գրվի այս բառերով:

Չի գրվի բնավ, որովհետեւ
սրանց մեջ նման ոչինչ չկա.-
ամպը անհոգ է, ծառը՝ ագահ,
ծառը ծանր է, ամպը՝ թեթեւ,
ծառը պահվում է ամպի ետեւ,
որ արեւի հետ լույսաշխարհ գա:

Եվ երբ գալիս է նա լույսաշխարհ.
տեսնում ենք՝ ծառը ամպ է լրիվ,
իր ծվենները շաղած ցրիվ,
կախվել է օդում նշխար-նշխար.-
ամպերն էլ, պարզ է, ծառեր են գիժ՝
թափառական ու գանգրախռիվ:

Օ՜, դու իմաստուն, հավերժական
փոխակերպության ոգի ներհուն,
այս ի՞նչ ապրելու ուժ ես բերում
եւ հանգստություն եդեմական.-
մեր աստվածները հենց մեր մեջ կան,
եւ մենք ապրում ենք երկինքներում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:58

*
Կարող է, որ լիներ
զարմանալի անկում՝
այս հողեղեն մարմնի
մի փլուզում վայրի,
եւ համբարձվեր հանկարծ
աստղը պայծառագույն,
որ դրված է խորքում
մարմնի, կամ քարայրի:

Կարող է, որ հանկարծ
Աստղը պայծառագույն
հողմացրիվ աներ
օթեւանն իր ցավից,
կարող է, որ լիներ
աննախադեպ անկում՝
եթե հանկարծ ճիչը
դուրս չթռչեր կավից:

-Իմ արյան մեջ ապրող
հրաշք փորձառություն,
այս կործանվող նյութին
իր կործանման պահին
լեր զորավի՜գ հզոր՝
տուր հարությու՜ն:

Հարությու՜ն տուր սրան
տուր Հարությու՜ն,
իմ արյան մեջ ապրող
Արդարություն:
Իմ արյան մեջ ապրող
հին բարություն,
ներթափանցիր նյութը
մի նոր քնքշությունով,
եւ կախարդիր կյանքով՝
տուր Հարությու՜ն:

Արդարությունն ամբողջ
եւ բարությունն ամբողջ,
եւ արյան մեջ ապրող
փորձառություն,
գուրգուրեցին նյութը
շունչ փչեցին նրան
եւ շղթայած տարան
խոր ծերություն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:58

*
Ինչ-որ հեռու մի ժամանակ,
ինչ-որ անհայտ մի երգում,
ձայնի նման, կամ աստղի պես
ապրում էի երկնքում:

Թռչում էի ամպերի հետ,
աստղերի մեջ զրնգում՝
ինչ-որ հեռու մի ժամանակ,
ինչ-որ անհայտ մի երգում:

Ապրում էի երկնի բոլոր
արարածոց բախտերով՝
անձրեւներին, կայծակներին
«բարի ճամփա» մաղթելով:

Եվ ամառվա մի տաք գիշեր,
ոնց կործանվող անգին թագ,
աստղը ցոլաց, եւ աստղի հետ
իջա երկրի գիրկը տաք:

Անձրեւն իջավ, անձրեւի հետ
հողն ինձ իր խորքը ձգեց.-
դուրս ժայթքեցի կաղնու նման
կայծակն իջավ, ինձ ճեղքեց:

...Ամեն գիշեր խոր խավարում,
աղոթքի պես, հույսի պես,
շողշողում է սիրտս ճեղքված՝
ճեղքված սուտակ աստղի պես:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: Bing [Bot] и гости: 1