ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 17 апр 2011, 21:56

*
Սուտ էր տառապանքն իմ համր ու թաքուն,
Սուտ էին բոլոր երազներս խեղճ,
Սուտ էին բոլոր գիշերներս անքուն՝
Սեւ-սեւ նիզակներ՝
Մխրճված իմ մեծ երջանկության մեջ:

Սուտ էր հայացքիդ տրտմությունն անքող,
Եվ կարոտներիս տագնապն անանուն,
Ճերմակ ձեռքերիդ սրսփումը խուլ,
Եվ շրթունքներիդ մրմունջներն անհուն:

Սուտ էին: Չկար: Ու չէին եղել,
Ախ, մի՞թե սուտ էր ամեն ինչ, սե՜ր իմ,
Մի՞թե հավիտյան տանջանքը բյուրոց
Դամբան է դառնում նրանց հույսերին:

Աշխարհում միլիոն ստեր կան, որոնց
Հարկավոր են ճիշտ բույն ու օրորոց:

Ցավը խնդության դռներն է բախում
Եվ բույն է դնում երջանկության մեջ,
Նրա սաղմերը աշխարհ են փոխում,
Ապականելով մեր բախտը անվերջ:

Աշխարհում միլիոն սուտ ցավեր, որոնց
Հարկավոր են ճիշտ բույն ու օրորոց:

Սուտն ամեն վայրկյան հետեւում է, որ
Ճշմարտությունը իրեն օրորի,
Ճշմարտությունը՝ մի վայրկյան, մի օր,
Հավերժ ու ճիշտ է սուտը բոլորի:

Եվ համատարած այդ ստի տակից
Ճշմարտությունն է ցավի պես ծաղկում,-
Սուտ էին բոլոր տագնապներս անքեն,
Սուտ էին բոլոր գիշերներս անքուն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 17 апр 2011, 21:56

*
Մոռացման քանի՜ պատնեշ կա մեր մեջ,
Որ դու ես դրել,
Որ տրտմության ու կարոտի ճամփով
Նորից ետ չգաս.-
Պատնեշ են, այո՜,
Բայց բոլորն այնքան մոտ ու մտերիմ,
Եվ մեռնելու չափ թափանցիկ ու պարզ,
Որ ես չգիտեմ՝ պատնե՞շ են դրանք,
Թե կախարդանքի օղակներ ու խազ,
Ես սովորական տառապո՞ղ եմ մի,
Թե տառապանքի քավության նոխազ:

Եվ ահա քեզ հետ խոսում եմ երկար,
Դու ոչ մի բառիս չես պատասխանում,
Բառերը օդում կախվում են խեղդված
Պատնեշների ձույլ անդորրության մեջ,
Եվ դարձյալ ես քեզ կանչում եմ, կանչում...
Ի՞նչ անեմ, սե՜ր իմ, խզվել է ձայնս
Եվ կոկորդիս մեջ
Անապատների փշերն են աճում,
Եվ ողնաշարս ճոճվում է ծանր
Ուղտերի հեռու քարավանի պես.-
Աչքերս խոնավ անձկությամբ ճայի
Փոթորիկների ոգին են կանչում,
Որ գան ու սրբեն անապատս ինձնից՝
Իմ ավազներին կեր չդառնամ ես.-
Եվ սակայն նորից իմ դեմ կանգնում է
Մեր փոքրիկ, փոքրիկ հավիտենության
Վայրկյանը վերջին,
Եվ ես հանգչողի խուլ հանդարտությամբ
Ականջ եմ դնում
Նշենիների բողբոջման շնչին.-
Ծաղկում են բոլոր նշենիները,
Բալենիները հրավառվում են
Աղավնափետուր կայծկլտումներով,
Եվ կակաչները բռնկվում են հիր
Ու ողջ աշխարհը լցնում են բույրով:

Եվ ինձ թվում է՝ ուր որ է, ահա,
Պատնեշներ ծակող
Քո ուրախության ճիչը կլսեմ,
Բայց այդ վայրկյանին խլանում եմ ես,
Եվ չքանում է պատրանքը վսեմ:

Եվ չքանում է ողջը, ինչ որ կար,
Ինչ որ եղել էր ճիշտ չեղածի պես,
Իմ կոկորդի մեջ անհուն եւ անվերջ
Անապատների փշերն են աճում,
Եվ քո դառնությամբ բզկտվում եմ ես
Այս համատարած անդորրության մեջ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 17 апр 2011, 21:56

Ձայները

Ձայները գուցե չե՜ն մեռնում բնավ,
Ձայները գուցե բարձրանում են վեր,
Մանուկների պես
Խաղում են փափուկ ամպերի վրա,
Հետո դառնում են աստղային հովեր:
Եվ ազատվելով մարդու կապանքից,
Երջանկանում են տխուր հրճվանքով,
Մարդն ազատվում է իր տառապանքից,
Եվ տիեզերքը լցվում է կյանքով:

Ձայները գուցե չե՜ն մեռնում բնավ,
Գուցե պահվում են ջրերի խորքում,
Գուցե մտնում են խեցիների մեջ
Մարգարտանալու տենչանքով զնգուն:
Եվ կախարդական ձկների տեսքով
Գուցե աշխարհ են գալիս վերստին,
Ապրում են դարձյալ, կորչում են դարձյալ՝
Կյանք տալով այս նոր խաբկանքին, ստին:

Եթե ձայները չեն մեռնում բնավ
Ապրում են ու դեռ
Ապրելու տենչ են տալիս օրերին,
Հազար օրհնություն, հազար երանի
Եղեգների մեջ հնչող ձայներին:
Հազար օրհնությու՜ն, հազար երանի՜
Շուշանների մեջ շնչող ձայներին,
Եվ հազար թախիծ ու հազար տագնապ
Գուժկանների մեջ ննջող ձայներին:

Եվ քանի որ դու շուշան ես կապույտ,
Եվ քանի որ դու եղեգ ես, օ, քույր,
Եվ եթե ես ձայն ունեմ ապրելու
Թող քո մեջ զնգա իմ ձայնը մաքուր:
Թող քո մեջ ննջի, քո մեջ շնկշնկա,
Թող քեզ աստղային հովերով լցնի,
Գուցե մոլորվի, գուցե հեկեկա՝
Թե մեկը քեզնից հառաչանք փրցնի:

Ձայները գուցե չե՜ն մեռնում բնավ,
Ձայները գուցե ծաղկում են անվերջ,
Երբ մենք բոլորս ձայնել ենք արդեն
Տիեզերական խաղաղության մեջ:
Ձայնել ենք: Եվ էլ ոչ մեկս չկանք,
Եվ ողջ աշխարհը դարձել է ահա
Ավեր ձայների ծաղկավառ մի գորգ.-

Թեւ ձայները չեն մեռնում բնավ,
Բայց նրանց կյանքն էլ ակնթարթ է լոկ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 17 апр 2011, 21:57

*
Իսկ ես, մշուշներում քնած փոքրիկ մանուկ,
Անօգնական, անզեն: Մենակության վախից
Տեսնում էի միայն մատները քո երկար,
Եվ իջնում էր վրաս ասպատակող թախիծ:

Լսում էի միայն արձագանքդ հեռու,
Որ փշրում էր տխուր աղաչանքս խաչե.
Սակայն աշխարհով մեկ փռված կրակներիս
Կայծերն հիմա շուրջդ սաղմոսներ են երգում.-
Սե՜ր իմ, վերջիվերջո, հավատ կա, չէ՜:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 17 апр 2011, 21:57

*
Առավոտը հանդարտ սար ու ձոր էր լցվում.
Մուժը քլթքլթում էր մատների տակ նրա.-
Ճերմակ ժանյակներով կապույտ ցողի նման
Նստել էիր փոքրիկ կոճղի վրա:

Ու՞ր գնայի, Աստված, ու՞ր փնտրեի ես քեզ՝
Այդքան մաքուր ու նենգ, այդքան չար ու բարի:-
Ճերմակ ճանյակներդ արձակեցիր մեկ-մեկ,
Ձեռքդ առաջ բերիր եւ ասացիր ՝ արի:

Մոտեցիր ինձ, ասիր, շոյիր ցողը կապույտ,
Ինչ որ հասնում է քեզ, առ ու գնա.-

Ու ես փախա հետո, ու չքացա հետո,
Ու գնում եմ այդպես մինչեւ հիմա:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 17 апр 2011, 21:57

*
Սերըդ խեղդում էր ինձ, սերըդ խեղդում էր ինձ-
Ես թափառում էի այնտեղ, անտուն,
Խուլ հառաչում էի տառապանք ու ցավից,
Ինքս արցունքների հեղեղ էի խեղդում:

Հետո տարան, ավա՜ղ, ինձ առան ու տարան
Որդեգրված որբի, տանջանքի պես,
Հիմա սերըդ կրկին խեղդում է ինձ, սե՜ր իմ,
Եվ ես կամաց-կամաց խեղդվում եմ, տե՜ս:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 17 апр 2011, 21:57

*
Լիլիան աղջիկ է մի փոքրիկ,
Լիլիան ունի ձեռքեր կաթի,
Կայծկլտում է խառույկի պես
Մշուշների մեջ հեքիաթի:

Ծիծաղում է ամպերի մեջ
Զրնգոցով աստեղնային.
Ու ծաղկում են աչքերի մեջ
Հին դարերի սերերը հին:

Լիլիան աղջիկ է մի փոքրիկ,
Լիլիան ունի բառեր սաթե,
Իմ աճյունի վրա փռված
Լիլիան մշուշ է արծաթե:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 17 апр 2011, 21:58

*
Ինչքան որ կա սեր
Աշխարհում այս հին,
Բոլորը անդարձ
Տրվել են մահին:

Ու մահվան ձեռքում
Նստել էինք սաստված՝
Դու՝ փոքրիկ աղջիկ,
Ես՝ մի մեղկ Աստված:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 17 апр 2011, 21:58

*
Քո լռությունը՝ հեռու եւ մոտիկ
Ճերմակ շուշաններ կդարձընեմ ես,
Եվ քո մազերի փափուկ թախիծով
Կլցնեմ կյանքս տրուբադուրի պես:

Կլցնեմ, կերթամ, կըերգեմ անվերջ
Ճանապարհների փոշիները տաք:-
Իմ սեւ լռություն, ողջ կյանքս պիտի
Խեղճ Պետրարկայի սոնետների պես
Այրեմ քո փխրուն ոտիկների տակ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Сообщение Harutin » 17 апр 2011, 21:58

*
Քո տառապանքը դու տարար քեզ հետ,
Ինձ մենակ թողիր աշարհիս վրա,-
Ու լուռ դարերի ոտնակոխ սրտով
Ես այս աշխարհի ցավերն եմ սգում:
Աշխարհի ցավով տառապելու մեջ
Քո ցավը, հոգի՜,
Քո տառապանքը,
Քեզ ունենալու
Հարստությունն եմ կրծքիս տակ զգում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: Google [Bot] и гости: 2