СТАНЬ VIP

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:44

Ով իմ սուրբ աշխարհ

Ով իմ սուրբ աշխարհ,
Իմ սուրբ հայրենիք,
Ահա իմ սիրտը քո ձեռքին սովոր
թռչունի նման
Խաղում է ոսկե մատներիդ վա
Եվ քո ափի մեջ
Երգի ոգեղեն հասկեր է կտցում.-
Եվ քո ափի մեջ
Երգի կաթնաբույր շաղախ է հունցում...

Ով իմ սուրբ աշխարհ,
Ահա իմ սիրտը
Քո հայացքների ջերմությամբ ապրող
Թռչունի նման
Իջնում է երկար քո թարթիչներին
Եվ գգվում է քո
Ճակատը ոսկե,
Եվ տաք շողի պես
Պլլվում է քոզ,
Եվ գրկում է քո գլուխը հուրհեր,
Եվ աղաչում է քեզանից հուրեր,
Թաքցրած հուրեր՝
Որ չդալկանա:

Նա քո ձայնի պես ապրում է քո մեջ,
Եվ դու ես նրան լույս աշխարհ բերում՝
Եվ աղաչանքով,
Եվ հառաչանքով
Եվ օրհներգությամբ,
Փառաբանության կրակներով պերճ,
Այդ դու ես նրան լույս աշխարհ բերում՝
Լույսը՝ լուսեղեն հրայրքների մեջ:

Ահա իմ սիրտը իր խոսքի երկար այս ճանապարհին
Անտեղյակ չանցավ քո տառապանքից,
Չկարողացավ ցավդ չտեսնել,
Չապրել վերստին
Կորուստներդ հին,
Հրաժարվելով ձրի ձեռք բերվող վարկից ու վարձքից,
Ընդվզեց հանկարծ
Քո խուլ ցավերի խուլ զարհուրանքից.-
Եվ պատարագի իր հազարագույն այս ճանապարհին
Հնչեց քո ամեն քարից ու ժայռից,
Հնչեց քո ամեն թփից ու այրից,
Քո ամեն վանքից,
Եվ փառաբանեց
Գոյատեւության զորությունդ մեծ
Եվ ամբաստանեց
Քո ոտքին կպած, ետքից քարշ եկող տխրությունը խեղճ,
Որովհետեւ նա քո ձայնի նման ապրում է քո մեջ:

Եվ տեսա հանկարծ,
Որ մեծ աշխարհի տառապանքի մեջ
Դեռ ծաղկում եմ ես,
Ծաղկում եմ ծաղկող արշալույսի պես՝
Բացված ձեռքերիս՝
Երազանքների աստղաբույլերը նորի ու հնի.-
Բացված աչքերիս՝ ոգեղեն փայլը
Մայրամուտներով խեղդվող անհունի,
Բացված շուրթերիս՝ դրախտների մեջ
Թափառող կանչը քո սուրբ անունի.-
Եվ ծունկի եկած Արեւիդ առաջ
Աղաչում եմ ես՝
Ա՜խ, իմ անունը թող տառապանքի ծաղիկ չլինի...

Աղաչում եմ ես Արեւիդ առաջ՝
Թող տառապ-անքի ծաղիկ չլինի,
Որովհետեւ մենք տառապում երկար
Եվ ապրում ենք կարճ,
Որովհետեւ մենք խարտվում ենք երկար
Եվ ապրում ենք կարճ,
Աղարտվում երկար,
Եվ ապրում ենք կարճ,
Խաղում ենք երկար,
Եվ ապրում ենք կարճ,
Ծիծաղում երկար,
Եվ ապրում ենք կարճ.-
Եվ մեծ բռնության հրաշքների պես
Մեռնում ենք երկա՜ր, երկա՜ր ու երկա՜ր,
Այդպես ապրում ենք հավիտենապես:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:44

Հոգեհանգիստ

Քամին սրբում է դեմքը աշխարհի,
Սեւ փաթիլներով իջնում մութը
Ծառերի վրա
Եվ ամանօրյա զարդերի նման
Փոքրիկ, լուսավոր առկայծումներով
Ծտեր են պահվում տերեւների մեջ.-
Լուսինը վերից նայում է անթարթ՝
«Այդ ինչպե՞ս է, որ փակված աչքերով
Արթուն են նրանք ամեն ակնթարթ»...

Գետերն ինչու՞ չեն խլացնում իրար,
Եվ ի՞նչ են ասում երգով անանուն.-
Ի՞նչ են երազում ձկները հեռու
Օվկիանոսների ջրերում անհուն...
Վերջապես ի՞նչ է բամբասում քամին,
Ցուրտ ծիծաղների արոտների հետ.-
Ապակիները ի՞նչ են զնգզնգում
Խեղճ. անապաստան կարոտների հետ...

Քամին սրբում է դեմքը աշխարհի,
Սեւ փաթիլներով իջնում է մութը
Հոգանծ ծառերին.-
Ճեղքված աշխարհի անդունդն է քաշում
Ամպերին հուրհեր
Արեւն՝ ամպերի նախազոր ներին:

Եվ մրջյունների շարքերը երկար
Գնում են հոգնած արեւը թաղեն.-
Աստղերն ելնում են՝ նահատակների
Քարերը քաղեն, հողերը մաղեն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:45

Վերջերգ

Իմ երկի՜ր, մի անհուն ճառագայթ
Տանում է քեզ անհունն անվախճան,
Պարտվել են օրերդ թշնամի,
Մեռել են երգերդ դավաճան:

Եվ քանի որ ես բաց դուռ եմ դարձյալ
Եվ քանի որ ես բաց աչք եմ կրկին,
Եվ քանի որ ես բաց ականջ եմ դեռ՝
Անցյալը գալիս, կանգնում է իմ դեմ
Հարազատների պատկերներ ձեռքին:
Անցյալը գալիս, լցվում է իմ մեջ
Եվ խտանում է հոգուս անկյունում,
Բոցավառվում է տխուր պատկերով
Եվ անդարձորեն տրվում է քամուն:
Եվ անդարձորեն կորչում է, չկա՜:
Եվ հանկարծ նորից գալիս է էլի,
Բերում է իր հետ տխուր պատկերներ
Տխուր աչքերի, տխուր կյանքների:
Եվ ես քանդում եմ պատնեշներն ամեն,
Բացում եմ բոլոր դարպասները փակ,
Խոսքի բռնկվող ռումբեր եմ դնում
Թույնը ներփակող պարիսպների տակ:
Բացու՜մ եմ անվերջ, բացու՜մ եմ, բացու՜մ,
Փշրում եմ բոլոր փակերն աշխարհի,
Ճեղքում եմ ցավի հունդերը բոլոր,
Ձեռքով հատում եմ տառապանքն հողի,
Բացու՜մ եմ անվերջ, ճեղքու՜մ եմ, հատու՜մ,
Մերկացընում եմ դեմքն արարողի,
Որ տեսնի՝ ինչպես երկրի վրայով
Գնում են, չքվում
Գետերը ցավի, թույնի ու ոխի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պոեմներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 2

⇑ Наверх
⇓ Вниз