Harutin » 20 апр 2011, 21:43
Թեվավորները ետ են գալիս տուն
Իրիկունները գալիս են մեկ-մեկ,
Հերթով քնում են աշխարհիս վրա.
Ինձ ի՞նչ է մնում, ի՞նչ է մնում ձեզ
Տարտամ խոհերից այս ամենօրյա:
Կրակներն ինչու՞ խուլ հեծկլտացին,
Ինչու՞ ծառերը ճչացին հանկարծ,
Քամիներն ինչու՞ բոցավառբեցին,
Եվ ի՞նչ էր օ՜, Տե՜ր, պատահել արդյոք,
Որ խոնավ, տամուկ անապ-ատներից
Ոչ ոք չսպ-ասեց իմ վերադարձին:
Ի՞նչ է մոռացվում, ի՞նչն է, որ չկա,
Եվ ո՞վ էր թաքուն եկավ ու գնաց.
Մարդկային մեղքի,
Ցավի,
Խենթացման
Այս հազարագույն խրախճանքի մեջ
Ի՞նչ է երազվում աշխարհին քնած:
Լուսաբացի հետ լուսանում եմ ես
Եվ տեսնում եմ, որ
Աքաղաղների կանչն ամենօրյա
Պահել եմ ես իմ խզված կոկորդում:
Աքաղաղների կանչն ամենօրյա
Հալվում է բացվող երկնքի շրթին,
Կորած, գտնված հայրենիքներից
Ծանոթ ձայներ են հասնում իմ սրտին:
Թռչունների մեջ ապ-րող երկնքից
Մի բուռ ծիծաղ է աչքերս լցվում.-
Թռչունների մեջ ապ-րող երկնքից
Իմ մեջ մի հսկա երկինք է բացվում:
Ես մրմնջում եմ խոսքեր անանուն,
Բառեր են կանչում անհայտ աշխարհից.-
Աստված իմ, այս ի՜նչ հրաշք է, օ՜, Տե՜ր,
Այս քանի՞ միլիարդ մանկություն ունեմ,
Որ բոլորն այսպ-ես հավաքվել ի մի
Ձեռքով են անում ու կանչում են ինձ:
Նրանք բոլորը՝ սպ-իտակ ամպ-եր,
Թեթեւ լողում են անհուն երկնքում,
Իրենց վարդագույն, նուրբ շրթունքներով
Հարության փափուկ երգեր են երգում:
Նրանք մոտենում, հյուսվում իրարու,
Կենդանացնում են խոսքերը ավեր.-
Իջնում են, չքվում ծաղիկների մեջ
Եվ հետո կրկին բարձրանում են վեր:
Գնում են, գալիս, քաշքշում իրար,
Փխրուն ծիծաղով տանջում են անվերջ.-
Աչքերիդ միջից թանկագին մի բան
Հալեցընում են ուղիղ սրտիդ մեջ:
Ես մի բուռ հող եմ վերցնում հողից,
Նայում եմ նրա աչքերին տխուր,
Հո՜ղ, ասում եմ, դու ի՞նչ ես երազում,
Ի՞նչ ես ուզում դու քո արարողից:
Նայում եմ նրա աչքերին տխուր
Եվ կաղկանձում է տխրությունն իմ խեղճ:
Հո՜ղ, ասում եմ, դու ինչ ես երազում,
Ի՞նչ ես ուզում դու քո արարողից,
Եվ հազար-հազար խուլ տարինեի
Խուլ հառաչներ են դուրս գալիս հողից:
Մի բուռ արեւ եմ վերցնում արեւից,
Շոյում եմ նրա տագնապ-ներն անհուն,-
Աշխարհում ոչ ոք չի կորցնում ոչինչ,
Աշխարհում ոչ ոք ոչինչ չի շահում:
Անհայտությունից մի բուռ հայտնություն
Դնում եմ օրվա տխրության վրա,
Գիտեմ, որ մինչեւ հաջորդ լուսաբաց
Կանաչ խոտերում
Թախիծը պ-իտի երգով հուրհրա:
Ոսկեղեն միգում ոսկյա բանալին
Իմ աչքերի դեմ ձուլվում է համառ՝
Ատելության մեջ խեղդվող ձայների
Շրջապատումից դուրս գալու համար:
Եվ ես քանդում եմ պ-ատնեշներն ամեն,
Բացում եմ բոլոր դարպասները փակ,
Խոսքի բռնկվող ռումբեր են դնում
Թույնը ներփակող պարիսպ-ների տակ:
Բացում են անվերջ, բացու՜մ են, բացու՜մ,
Փշրում են բոլոր դռներն ամբոխի,
Ճեղքում են ցավի հունդերը բոլոր,
Ձեռքով հատում են տառապ-անքն հողի,
Բացու՜մ եմ անվերջ, ճեղքու՜մ եմ, հատու՜մ,
Մերկացընում եմ դեմքն արարողի,
Որ տեսնի՜ ինչպ-ես երկրի վրայով
Գնում են, չքվում,
Գետերը ցավի, թույնի ու ոխի:
Եվ զարհուրանքի քամին խելագար
Սարսափներն ամեն քշում է տանում,
Ցուրտ ձայների պ-ես դողում են նրանք՝
Կախված անանուն անհայտ անհունում:
Եվ ալիք-ալիք խեղդվում են միգում
Մեր դառն ու անուշ
Դար-տարիների տառապանքը տաք.-
(Ախ, քանի սերունդ դեռ պ-իտի կանգնի
Այս ամենի մոտ
Հուղարկավորի տեսքով գլխահակ):
Իրիկունները գալիս են մեկ-մեկ
Հերթով քնում են աշխարհիս վրա.-
Մեզ երջանկության պատկերն է մնում
Հոգնած խոհերից մեր ամենօրյա:
Վաստակած, վառված, մեր փոքրիկ հանդում
Մենք թիկն ենք տվել կանաչների մեջ՝
Կեսքուն, կեսարթուն.-
Մեր կորած, հեռու թեւավորները՝
Մի կում շողշողուն երգ կտուցներին
Ետ են գալիս տուն:
Արձագանքներով հյուսվում են իրար,
Պատարագվում են ձայներն հնօրյա.-
Փոքրիկ, սպիտակ ձեռքեր են իջնում
Տխրության փափուկ հուշերի վրա:
