СТАНЬ VIP

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:34

Մենք նախամարդ էինք

Մենք նախամարդ էինք,
Ապրում էինք
Անտառների մոլեգնության փայլուն հեքիաթներով,
Մեզ հետ ծաղիկները դառնում էին գիշեր,
Եվ մեր առավոտի կապույտ թարթիչներից
Արեւային, կարմիր ցողն էր կաթում.-
Եվ մենք պառկում էինք արյուն լացող
Առավոտի վրա,
Պառկում էինք, ինչպես
Կաթնամշուշ կաթում ու հեքիաթում,
Ապա մեր ձեռքերի քարե ատամներով
Կամ հողն էինք քանդում
Կամ կարոտյալ ջրի ծառեր էինք ցանում
Հոգիների անծայր անապատում:
Եվ միշտ երգում էինք թռչունների
Անշողոքորթ ձայնով:
Երգում էինք Աստված- աստվածուհիերին,
Նրանց շրթունքների բոցերն արեւահամ,
Նրանց երազների ձայներն ավարառու,
Երկնքի պես արձակ ծիծաղները նրանց,
Որ քայլում էր մեր ձույլ մարմինների վրա,
Ինչպես հողի ոգին, որ լուռ կարկաչում է
Բոլոր բույսերի մեջ,
Եվ հագուրդի տենդոտ մի միջօրե
Կանգնեցնում բոլոր հոգիներում՝ էգ եւ արու:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:34

*
Մենք քանդեցինք գիշերը սարդոստայնի նման,
Ապա կորանք նրա փափուկ կրծքում:
Մենք քանդեցինք արեւն անպարագիծ
Եվ միստիկ օրերի առաջին առավոտը քանդեցինք:
Եվ մեր ոտքերի տակ
Տրորելով ձայներն աստվածային,
Մեր աչքերի միջից հանում էինք լեռներ՝
(արեւափայլ մուժից)
Հանում էինք ծառեր՝ մոլեգնության խանդի
Եվ սարսռում էինք մեր ձեռքերի
Մելանխոլիկ ուժից:
Ապա մեր ձեռքերը սուզում էինք հանդարտ
Մեր կրծքերում կախված թախծի պարկերի մեջ,
Հույսի մանուկներին հանում էինք մեկ-մեկ,
Շարում էինք քանդված առավոտի
Աճյունների վրա:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:34

*
Խունկ էր ծխում առավոտը,
Ձիթեմին օրվա խաղաղությունն էր երգում
Իր թանձր շուրթերով,
Երեկոն իր քամված գլուխը հազիվ էր օրորում
Իր ուսերի վրա
Եվ քայլում էր օրը՝ երեկվա,
անցյալի,
անցածի
Կրակե անպաճույճ խութերով:
Մեր կրծքերում կախված թախծի տոպրանքներից
Հանում էինք լույսի սրախողխող ձայներ-
Եվ զինավառ ասպետների անհայրենիք տենդով
Գնում էինք՝ մութի ծալքերի մեջ փնտրելով ձեռք,
Մինչեւ ուրիշները գտնում էին փնտրող
ձեռքերը մեր,
Խաչում էին իրար,
Գամում էին խաչին այն տառապյալ Որդու,
Որ մեզանից առաջ
(Արդեն քանի՜ դար էր),
Նույն ճամփով էր քայլում:

Մենք ստրուկներ էինք:

Մենք փարավոն դարձանք ոչ թե նրա համար,
Որ ծիծաղով հերքենք գոյությունը աստծո,
Այլ որ օրինակենք ծիծաղն աստվածային
Եվ քավության ժամի խորախորհուրդ պահին
Ցույց տանք մեր ծիծաղի աղբյուրն ամենազոր՝
Մեր սրտի մեջ կծկված լացը մեր մարդկային:
Լացը, այդ ծիծաղը,
Այդ քրքիջը, որ կար,
Այդ արցունքի փոքրիկ առագաստը թրթռուն,
Երբեմն բարձրանում էր,
Ինչպես առասպելի դաժան մի հողմ,
Բարձրանում էր հուժկու
Եվ քրքիջ էր փռում երկրի չորս կողմ:
Մի փոքրիկ արցունքից
Ծնվում էր թափանցիկ մի առավոտ,
Մի տոթ միջօրէ հալվում էր
Մի փոքրիկ արցունքի մեջ:

...Մի հանգչող երեկո...
Մի ծարավ անապատ...
Մի ծառ, մի զորընդեղ
Ապրելով ամրանում էր իր դառն արմատներով.
Նրա տաքուկ շնչից
Արձակվում էր շղթան խաչված շրթունքների:

Մենք խոսում ենք կյանքի հրաշքների մասին:

Մենք ստրուկներ էինք
Եվ դավաճաններ ստրկության:

Ուզում էինք քանդել առագաստը ոգու,
Բայց փշրեցինք նավը,
Եվ ճորտության անդուռ դռների դեմ
Մեզ նետեցի խխմած փշրանքները նրա
Եվ արցունքի փայլուն բյուրեղիկներ
սկսեցին լողալ
Ցավի օվկիանոսի մերկ մարմընի վրա:

Նրանք տխուր էին, սակայն կայծկլտացին.
Եվ լռություն իջավ,
Կքված, աղեղնացած մի լռություն
Ծանրախորհուրդ, իջավ ծիծաղազգեստ լացին:

Ու մենք ճորտեր էին,
Անդավաճան ճորտեր,
Ամենազարհուրելի ճորտերն այս աշխարհի.
Մեր անցյալը՝ փակված,
Եվ փականքի շողքը
Արձակվում էր անգամ ապագայի վրա:
Ծնվում էին խոսքեր, բառեր անդամալույծ,
Ծնվում էին դեմքեր՝ մոխիրների միջից,
Մեղքը գալարվում էր անծայր հողի վրա,
Մեղքը սպրդում էր ամեն անկյուն,
Եվ ճռռում էր հողը
Թաղված ոսկորների ճարճատյունով անքուն:

Ու մենք ճորտեր էինք,
Անդավաճան ճորտեր,
Զարհուրելի ճորտերն այս անանուն հողի.-

Մեր մռայլված ուժը,
Մեր քրտինքը աղի,
Մեր մատներով հոսում,
Իջնում էին հողի,
Հողի՜,
Հողի՜,
Հողի՜,
Հողի կոկորդի մեջ դառնում են դամբան,
Խեղդում էին հողի պտղավորվող լեզուն.-
Եվ հողը չէր խոսում.-
Անծայր եւ անհաղորդ գերեզմանի նման
Անհատակ ու անխորք
Փռվել էր նա հոգնած, համայնասփյուռ,
Եվ լսում էր՝ ինչպես
Արեգակն է փռվում իր մարմընի վրա՝
Որպես աճյունագորգ,
Եվ լսում էր հողը
Ու լուռ ընդարմանում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:35

Մեր մեզ մի փնտրեք մեզ

Մեր մեզ մի՜ փնտրեք մեզ.
Մեր մարմիններում չկանք մենք
Անհաշիվ տարիներից ի վեր:

Զարմացած իմ ձեռքը բռնում է ճակատս,
Եվ ժեստերի գունատ աղջամուղջում
Տխուր մի մեղեդի է ծանր շնչում:

Մեր մեջ մի փնտրեք մեզ.-

Տրորելով փողոցների կուրծքը փափուկ
Եվ ճեղքելով նրանց մառախուղը քնած,
երգում է անիվների կցորդն ամենօրյա.-
Հեքիաթային գլուխն իր ամփոփած մի քրքրված ու հին
Արդեն վերացական մի գլխարկում
Եվ ձեռքերով իր հին հարազատի՝ իր սայլակի
քնքշությունը բռնած,
Անիվների քայլքին համատրոփ,
Եվ նրանցից անկախ, առանձնացած, հեռու,
Նա երգում է առավոտ, միջօրե, երեկո,
Նա մեր ճակատներին հանգչող առասպելն է երգում,
Եվ մեր ճակատագիրն անկապ հնչյուների նման
Անիվների անձույլ աղմուկների մեջ է թքում:

Երգում է ծիծաղների կրակները ցրիվ,
Անցած հեքիաթների անուներ է թվում,
Զգում է մի մեղեդի անեզրական,
Զգում է փողոցների թախիծների միջով,
Ու ձգելով այդպես՝ նա ձգում է այնքան,
Մինչեւ ամփոփում է օրը՝ իր սկիզբով, վերջով:
Նա երգում է
Առավո՜տ,
Միջօրե՜,
Երեկո՜.-
Եվ գույների ջարդված հնչյուններն է երգում:
Նա ամբողջ մի գիշեր երգում է՝ առավո՜տ,
Միջօրե՜,
Երեկո՜,
Ապա լուսադեմին կպցընում է աչքը՝
Հարազատի քնքշությունը պահած ձեռքում:

Մեր մարմիններում չկանք մենք
Անհաշիվ տարիներ ի վեր.-
Մեզանից հանեցին մեզ մի օր
Ու դրեցին սայլակների լծափայտերի մեջ.-
Եվ մենք ձեռքերի քնքշությունը որոնեցինք.-
Փնտրեցինք ձեռքերի կարեկցանքը անշուք՝
Գուցե ինչ-որ պահի մենք ճչացինք
Եվ ձեռքերը գրկեցին մեզ ժպիտով տրտմաշուք:
Այդպես.-մեզ նետեցին երկնի սառը դեմքին,
Աստղերը խշրտացին արցունքների ծովում,
Եվ մենք մի անգամ էլ ծնունդ առանք
Մեր կորստյան հանդուգն առասպելի շեմքին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:35

*
Ձայնը:
Լույսի նման բոցավառվող ձայնը.-
Աստղերի փշրանքներում փնտրեցեք մեզ,
Եվ մեզ համար չկա ամբողջական աշխարհ,
Կա կես աշխարհ,
Գուցե՝ աշխարհ ու կես.-
Կորածների աշխարհ համայնասփյուռ,
Ապրողների աշխարհ՝ մի կիսափակ-կես բուռ՝
Հավերժորեն ապրող, հզորացող մի կես:-
Իսկ եթե կուզեք տեսնել շուրթեր ճառագայթող,
Աղաղակի սյուներ՝ ծաղիկների գույնով,
Ծիծաղների երկինք,
Ամբռնելի ոգի,
Եվ մրրիկներ, որոնք խոնարհվում են հլու
Փոքրիկ շուշանների ճերմակության առաջ,
Աղեղնացած երգեր,
Պրկված մկաների ձայներ անասարսուռ
Եվ թե կուզեք տեսնել աչքեր զարմանաբույր՝
Հողու՜մ,
Հողու՜մ փնտրեցեք մեզ,-
Թե շուշան է բացվում հողի կրծքին՝
Այդ հողի մեջ թաղված ձայնն ք մեր կես,
Մեր սպիտակ ձայնը,
Մեր անմատույց սիրո առհավատչյան,
Որի առջեւ երկնի մեղմությամբ ես ծունկի գալիս,
Եվ թվում է՝ նրա շրթունքներին ճերմակ
Դու քո անմահության բույրը պիտի լուռ խնկարկես:

Եթե հողը հանկարծ
Բաբախում է ինչ-որ անհայտ շնչով,
Եթե ալիքվում է հողը հանկարծ,
Բռնվում է ծովի շունչը հարամռունչ,
Եվ լեռներն են եթե շարժվում հանկարծ՝
Այդ հողի մեջ թաղված սիրտն է մեր կես.-
Այդ է. այն ճշմարիտ կորուսյալը, որ միշտ
Թվում է, թե ինչ-որ մի խուլ հարստություն,
Անմատչելի մի ձայն խորհրդավոր հեռվից,
Մի կորուսյալ կարոտ կանչում է քեզ,
Որ չլինի հանկարծ՝
Հոգնությունդ մի օր
Պատանքի պես հագած
Քո ձանձրույթի մռայլ դագաղի մեջ պառկես:
Այս է.- այդ ձայնը միշտ կանչում է քեզ:

Կանչում է, երբ խուլ ես...
Եվ երբ լսում են ականջներդ
Շրթունքների գունավոր շշուկները
Եվ շշուկները մոռացված գույների...
Երբ ուզում ես երգել
Եվ լռում ես...
Ձեռքդ սկսում է երգել,
Ձեռքդ ձայների մեջ դառնում է լույս.-
Համբուրում եմ ձեռքդ, որ մաքուր է դարձյալ,
Իմաստության գիշերվա մեջ դարձել է թափանցիկ
Եվ փնտրում է կանչող ձայնի ճանապարհը:

Մեր մեջ մի փտրեք մեզ.-

Հողից ճառագայթող ծաղիկները բոլոր,
Ծլարձակումն ամեն,
Ամեն հեքիաթային զարմանալի հրաշք
Այդ հողի մեջ թաղված էությունն է մեր կես...
Այդ են առասպելներ, լեգենդները բոլոր,
Անբանական ոգին, իդեալները ջարդված,
Լռությունը, լուսը, կուրությունը տառի,
Կաղապարներն ամեն եւ մտքերը հարթված
Եվ ծնունդը, ջուրը, մերկությունը,
Նաեւ ծանրությունը հավանական բեռի,
Որ հանգչում է մեր նուրբ շրթունքներին խարտված:

Առավոտ: Միջօրե: Երեկո:

Ձեր մատների փակված աչիկներով
Փնտրեցեք մեզ քարերի լռության մեջ.-
Ձեր ոգով շարժեցեք մեզ՝
Քարերի շարժումն անմահություն է մեր,
Շարժեցեք քարերը,
Եվ ձեր տրտմությունը կփարատվի ցավով՝
Կորցրածի համար:
Փնտրեցեք ջրերի մեջ,
Ձեռքերով փնտրեցեք, ինչպես խավարի մեջ
Լռությունն եմ փնտրում.-
Մենք մեր ձեռքերը համբուրելով կանցնենք,
Իսկ երբ կանգնենք մեր դեմ,
Մառախուղի նման կբարձրանանք ձեր կուրծքն ի վեր
Եվ մեր քնքշությունը կկապենք ձեզ, ինչպես կապար:

Հովերը թեւերն են մեր.-
Ավա՜ղ, ինչ մաքուր են մարդիկ.
Ծնվում են թափանցիկ աչքերով
Եվ ցավի, մոռացման,
Խենթության, հրճվանքի, տանջանքի աշխարհում
Դառնում են գաղափարի զոհեր.-
«Հարյավ խաչի զոհը անդրաշխարհից,
Հարյավ...»:
Զոհե՜ր, զոհե՜ր, զոհե՜ր...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:35

Մենք կատարյալ կեղեվների մեջ ենք

Թափթփվում է ձյունը քաղաքների վրա.-
Երկնքում սպիտակ հեքիաթներ են շրջում՝
Ճերմակ հրեշտակների անմեղությամբ:

Արդարության ձայնը՝ առանցքն արեգակի-
Այդ մեզնից են կախվում քաղաքները գաճաճ,
Հասակներով թզուկ,
Կախվում մեր ոտքերից ու քաշում են ներքեւ,
Քաշում, քաշում, քաշում
Ու չեն սեղմում հողին.-
Հողից աստվածամերձ բարձրությունը երկնի
Զորեղ ահազանգով կանչում է մեզ.
Եվ ինչպես ժայռ ճեղքվի,
Ինչպես փուլ գա երկինք,
Ինչպես մանուկ ծնվի՝ ժայռի կողը ճեղքող կակաչի պես,
Ինչպես մոլորակներ խփվեն իրար՝
Սեւ-սեւ ճակատներով
Սեւ գիշերվա սեւում
Իրար հանկարծ գտած
Սեւ-սեւ ցուլերի պես,
Այդպես դղրդում է
Մեր հողի մեջ թաղված
Սիրտը մեր կես...
Հենց որ աստվածամերձ բարձրությունը երկնի
Արվեստների ձայնի
Զորեղ ահազանգով կանչում է մեզ:
Հողից ոգեկոչված ոգիները թեթեւ
Բարձրանում են երկինք.-
Եվ կախված սրտերի մեջ քաղաքներ են ծնվում:
ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԹԵ ԿԱ ԳԵԹ ԴՈՒՅԶՆ ԻՆՉ
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
ՆԱ ԿԾՆՎԻ ԱՆԳԱՄ ՇՂԹԱՆԵՐԻ ՄԻՋԻՑ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:35

*
Ճերմակ մի ձվի պես
Կատարյալ կեղեւի մեջ հանգչող իմ կատարյալ ոգին
Ես ուղում եմ փշրել ձեր ոտքերի առջեւ
Եվ ձեր զարմացական հայացքներում բացել
Գույների մաքրությունը ցավոտ,
Բացել անէության եւ նաաստեղծ ոգու
Թրթռումը զնգուն,
Բացել շղթաների դռներն անբացելի,
Բացել գեղեցկության անդունդն անանցելի,
Եվ մեր ցավի, ցավի,
Ավաղ, մեր խուլ ցավի՝
Մեր մանկան պարզ ճակտի կնճիռները խոկուն:

Իսկ թե չփշրեմ ես,
Եթե թողնեմ այնպես,
Ինչպես հրաբուխն են թողնում հանգիստ-
Մեկ է, պիտի պայթի.-

Եթե ճշմարտությունն ինքն է հասունացել,
Կատարյալ կեղեւներն անզոր են պահելու.
Նրանց միջից դարձյալ ճշմարտության ձայնը
Պիտի պայթի վառվող մի սրտի պես,
Ինչպես փակ աչքերում արցունքներն են պայթում,
Փակերի տակ պահվող շրթունքներն են պայթում,
Ինչպես ռումբն են ոթում կեղեի մեջ
Եվ նրանից հեռու գլուխներ են պայթում.-
Այս աշխարհի խուժդուժ խլության դեմ
Պիտի պայթի դարձյալ՝
Ինչպես Սիրտն են հատում
Եվ Արյունն է պայթում...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:35

*
Իմ մեջ մտքերը պայթում են բողբոջների նման,
Եվ իմ զգացմունքների նուրբ ճյուղերին
Ծնվում են ծաղիկները:

Ձեզ համար իմ սիրո գույն-գույն ծաղիկները
Բացվում են գիշերվա թանձրության մեջ.
Ծնունդների մեղմիկ շշուկներով հյուսված,
Լցնում են աշարհը ոգու երաժշտությամբ,
Ես՝ աչք, ականջ, ոգի,
Որտեղ պայթում են բողբոջները,
Ծաղիկներ են բացվում,
Հյուսվում է սիրո պուտ-պուտ գեղեցկության
Հեքիաթն անմեկնելի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:36

*
Օ, ցավագար ոգի,
Օ, չարության աշխարհ,
Անմիտ, անընդունակ,
Անպարտելի պարտված,
Ագահ, անփոխելի,
Աներգ, անմեղեդի,
Անլույս, անապավեն խավար.-
Դու, որ եթե անգամ պահում ես մեզ կողքիդ,
Միայն նրա համար,
Որ փրկես քո աղբահոտ մարմինը
ֆիզիկական շոգից,
Քանզի դժվար է քեզ՝ տանել քո լպրծուն ծանրությունը.-
Ինքդ քեզ տանելը դժվար է առավել,
Դրա համար պիտի ուրիշները տանեն.-
Դու անզոր ես ինքդ քո մեղքերը քավել,
Դրա համար պիտի ուրիշները քավեն.-
Դրա համար պիտի ուրիշներին դարձնես դագաղ,
Պիտի ուրիշներին դարձնես սակավ,
Պիտի նետես երկինք,
Պիտի ծովը նետես,
Պիտի գտնես ինչ-որ կատարյալ ձեւ,
Որ նրանց այդ կատարյալ կեղեւի մեջ խոթես.-
Այդ կեղեւը պիտի լինի մաքուր, ողորկ,
Պիտի հեքիաթային հրաշք լինի,
Պիտի թռչի հզոր արագությամբ, ուժով հզորագույն,
Որ մեր ուժեղ մարմնից
Մեր մեծ հոգին հանի
Անդառնալի տանի:

Ձեր քնած կոպերի տակ ամեն օր բազմանում եմ,
Ծաղիկներս շատացնում,
Խտացնում եմ բույրերս,-
Ես ամեն վայրկյան դառնում եմ լուսավոր,
Շողշողում, զնգում եմ,
Լուսավոր են դառնում իմ բոլոր կույրերս՝
Իմ կույր բողբոջները դառնում են լուսարձակներ:

Իսկ եթե իմ կողքին ծաղկում են եւ քույրերս,
Եթե ծաղկում ենք մենք.-
Դուք անցնում եք ծաղկած ծառերի միջով.-
Ձեզ համար մենք երգում ենք
Ծաղկած հեքիաթների կաարդանքը ոսկի...
Շոյում ենք ձեր աչքերը,
Որ չփայլեն անփայլ դատարկությամբ,
Մեր բույրը քողի պես ձգում ենք ձեր ուսերին
Եվ ձեզ դարձնում աստղեր, արքա, Աստված,-
Ձեր ոտքերի տակ սփռում ենք շունչը անմահության
Եվ այն, ինչ ելնում է մեր շուրթերից,
Ձեզ համար դարձնում ենք անկողին բույրերի
Եվ ձեզ մոլորեցնում ենք երգերի մեջ:

Իսկ դուք, որ մոռացել եք մեզ,
Որ մեր մարմինները դարձնում եք դագաղ,
Մեզ վերցնում, շպրտում եք ծովը,
Շպրտում եք երկինք,
Նետում եք մոռացության աչքերի մեջ ագահ,
Դուք, որ ամենուրեք երկրագնդի վրա
Ազնվագույն երգերի ցեղերն եք պատմական,
Որ հրի եք մատնում երգի ապարանքներ
Եվ խուլ քրքջում եք թույնով ներոնական,
Դուք, որ սեպելով ճեղքում եք մեզ,
Որ մեր ձայնի ճիչը, մեր խուլ ճարճատյունը լսեք,-
Մի՞թե տհաճ է ձեզ մեր երգի տեւական հարստությունը:

Կատարյալ կեղեւներ կան,
Կան կատարյալ ձեւեր,
Որոնց կորուստն է ողբ,
Եվ կուզեի սրտանց, ինչ-որ տեղ
Այդ կորստի համար մարդու հոգին ցավեր:
Ցավի արթնության մեջ կանգնեինք մենք,
Մենք՝ ծաղկաբուռ ծառեր,
Մենք՝ բույրացան ցնցուղ,
Երջանկության բուրվառ,
Սիրո փոխհատուցման անկրկնելի բառեր.-
Մենք ձեզ համար սիրո ծաղիկներ ենք բացում
Մեր կանաչ ձեռքերի մեջ,
Պարզում ենք ձեզ ամեն կողմից,
Լցնում ենք ձեր աչքերը միակ երջանկությամբ,-
Իսկ դուք մի դարձեք հողմ.
Անապատի դաժան մոլեգնության մի հողմ,
Եվ մի ցրեք ծաղիկները մեր որբ,
Մի պոկեք ծաղիկները,
Քանի դեռ պտուղներ չենք տվել ձեզ համար,
Քանի դեռ իմաստությամբ չենք ծանրացրել ձեզ.-
Եվ երբ ոհուն կլինենք,
Արդեն կլինի ամառ,
Մենք մեր պտուղները կկաթեցնենք
Շրթունքներին ձեր չոր,
Եվ դուք մեր քնքշության խոնավ ձայնակցությամբ
Ձեր աչքերի փոքր-ինչ թախծոտ թախանձանքով
Դուք մեր հավերժության աղերսանքը կերգեք.-
Բանաստեղծի նման կերգեք հանգով,
Եվ ինչպես որ ձեզ է երգում բանաստեղծը,
Նրա նման
Նրան
Կերգեք ակնածանքով:
Դուք մեր տոհմածառը թողեք կանգուն
Հիշողության կապույտ բլուրների վրա,
Թողե՜ք...
Նա ինքը ձեզ ապրել կասուցանի,
Թողե՜ք,
Որ ձեզ համար իր անթիվ շրթունքներով
բույրեր ցանի,
Մի՜ ջարդեք մեր ոգին,
Ինչպես երե՜կ-երե՜կ-երե՜կ... այսօ՜ր.
Թողեք հաստատ մնանք, մնանք անպարտելի՝
Մեր բազմաճյուղ տոհմի հավերժությամբ հզոր:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:36

Տվեք ինձ իմ աչքերը

Խաղաղ առավոտ է,
Խաղաղ երեկո է.
Խաղաղ միջօրե է՝
Ալեկոծված սրտի անմեղության վրա.-

Եթե արեւն այսօր հալեցրել է ձեզ,
Ձեզ,
Որ երկրագնդի ամեն խաչմերուկում
Ամեն ճշմարտության, ազնիվ բանի առջեւ
Կանգնած եք մաքսատան պես.-
Մաքսանենգի նման
Ավերում եք երգի քարավաններ զնգուն,
Դուք, որ ամենուրեք այս աշխարհի վրա
Անդունդներ եք, չարի աչքն եք
հավերժորեն արթուն.-

Եթե արեւն ստիպում է,
Որ ձեր միջից դուրս գա վերջիվերջո
Թաքցրած ճշմարտության փշրանքները վերջին՝
Փաթաթեք ձեր ձեռքերին նրա մազերը «լիրբ».
Խոնարհեցրեք նրա գլուխը փառահեղ,
Խոնարհեցրեք ձեր պիրկ բռունցքների միջին...

Կանե՜ք..
Ես արեւի քրքիջներն եմ լսում.
Նրա ամեն շողը ձեզ կծեփի պատին,
Ձեզ կդարձնի չնչին, անօգնական ստվեր,
Իսկ եթե փոքր-ինչանգամ մոտենա ձեզ,
Դուք կփոխվեք դժգույն անապատի,
Ձեր ածխացած արմատների վրա էլ չէք կարող կանգնել,
Էլ չի լինի այնպես,
Որ դուք լինեք ստրուկ, նաեւ արքա, Աստված,
Էլ չէք կարող լույսի պերճանքները հագնել,
Եվ դուք կմնաք լուռ, հավերժորեն սաստված.-

Այս քո ճշմարիտն է, արքա-արեւ-աստված:
Ես իմ ճշմարիտը բացում եմ ձեր առջեւ,
Բացում եմ իմ հոգին,
Բացում եմ երկնքի պես,
Իսկ դուք, պտտվելով իմ գոյության շուրջը,
Ինչ-որ փոքրիկ մի անցք, ինչ-որ դուռ եք փնտրում,
Որ մտնեք ներս.-

Է, ու՞ր պիտի փնտրեք դուռը տիեզերքի.-
Իմ բաց տանիքի տակ, իմ դռների առջեւ
Ես տեսնում եմ ահա ձեր դեմքերը ուժատ, անօգնական
Եվ ձեր փնտրումները, դռան փնտրումները,
Որ անապատ է դարձընում ձեզ:

Սակայն այդուհանդերձ բացում եմ իմ հոգին,
Ազատությունն իմ մեծ,
Իմ կարոտը,
Որ տեղ-տեղ կուտակվելով
Երջանկության կանաչ բլուրների փոխվեց,
Իմ ձայնը,
Որ խուլ մի լռությամբ խաչակնքվեց,
Եվ երբ ձայն չէր, արդեն աղաղակ էր դարձել՝
Քնած ուղեղներում ջրվեց, քարվեց, հողվեց:
«Չկան, դռներ չկան».
Ձեր անվերջ գանգատն այս կաթում է աչքերիս մեջ
Միլիոն տարի առաջ
Միլիոն անգամ հայտնի
Արցունքների նման,
Որ բախտը հանճարների ուղիղ ճանապարհով
Հասցնում է մեզ.-
Եվ վերջապես հոգին պոռնկատուն հո չի՞,
Որ ամեն մեկն ուզի ու մտնի ներս:
Սակայն ես վերստին իմ հոգին եմ բացում,
Բացում եմ ձեզ,
Բացում եմ ձեռքերիս պես,
Երբ ազնիվ երաժշտություն է մտնում նյարդերիս մեջ.
Տվե՜ք ինձ իմ ձեռքերը,
Եվ ձեզ համար գույն-գույն լույսեր կքաղեմ ես,
Կհավաքեմ ծաղիկների շշուկները մեկ-մեկ-
Ձայների թրթռումը կբռնեմ օդի մեջ,
Կբռնեմ ամպերի զնգոցն անբռնելի,
Մաքուր ջրվեժների շոգի մեջ կլվանամ,
Բռիս մեջ կքամեմ ծովի ջուրը աղի,
Մի քիչ աղ կցանեմ ձեր պատառին անհամ,
Ես մատներով ձայներ կհանեմ շրթունքներից
Եվ հողմերի միջից կքամեմ ադամանդներ,
Տվե՜ք ինձ իմ ձեռքերը,
Եվ ես կամուրջներ կկապեմ ձեզ համար,
Կգուրգուրեմ հողը, նա կդառնա բերրի,
Կշոյեմ դժգույն սարերի ճակատները խոնավ,
Նրանք փակ կրծքերից աղբյուրներ կհանեն,
Քարերը օրհնանք կասեն սֆինքսների խոսքով...

Տվե՜ք ինձ իմ աչքերը,
Որ ձեզ տեսնեմ այնպես,
Ինչպես արարել է ձեզ բնության ոգին.-
Թող կույր չմնամ ես.-
Տվե՜ք ինձ իմ աչքերը,
Տվե՜ք,
Կարեկցանքով նայեմ կարեկցանքին:

Իմ սի՜րտը տվեք ինձ.
Սրտի տեղ կրծքիս մեջ մի հոգնա՜ծ, քրքրվա՜ծ արարած եք դրել.
Որ ես քարշ եմ տալիս հոգնած իմ ծնկներում,
Տանում եմ:
Եվ ինքն ինձ տանում է.
Մենք իրար տանում ենք անհայտության խուլ-խուլ
ճամփաներով,

Տվե՜ք ինձ իմ սիրտը.
Եվ ես կհավաքեմ ձեր վշտերը բոլոր,
Կքամեմ ձեր թախիծը ձեր աչքերի միջից
Եվ խնդության լույսեր կցանեմ ձեր հոգուն:

Տվե՜ք ինձ իմ շուրթերը.-
Ես նրանցով հողից ծաղիկներ կհանեմ,
Կհամբուրեմ ժայռը եւ նա կդառնա վանք,
Կհամբուրեմ ձեր աչքերը, ձեր շուրթերը, ձայնը,
Կհպվեմ ջրերին, ջրերը կքրքջան,
Կհամբուրեմ լռությունը,
Եվ նա կբարբառի հեքիաթային խոսքեր:-
Կհամբուրեմ գույները, նրանք լաց կլինեն,
Երջանկության դողով կխառնվեն իրար,
Եվ մենք կմոլորվենք գույների մեջ:

Տվե՜ք ինձ իմ շուրթերը.
Որ ձեզ համար գտնեմ բառեր անգտնելի,
Հնչյունները դարձնեմ կախարդական ճյուղեր
Եվ գտած իմ բառերը
Ծաղիկների նման կախեմ այդ ճյուղերից:
Տվե՜ք ինձ իմ շուրթերը,
Որ ձեզ համար երգեմ,
Ձեզ համար հանգստյան պատարագ կերգեմ,
Կմրմնջամ աղոթք,
Եվ կամարները կբարձրանան երկինք...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պոեմներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 2

⇑ Наверх
⇓ Вниз