СТАНЬ VIP

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:28

Տեր Ճշմարտություն

Մենք իրար պիտի մոտենանք գուցե,
Ինչպես որ կաղնու երկփեղկված բունը...

Եվ ինչու՞ պիտի ես մղոնների հեռավորությամբ
Երկրի ու երկնի տարբերությունից
Գոռամ, թե՝ կեցցե ճշմարտությունը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:29

*
Կրկին ուզում եմ
Հավատքիս առաջ լուռ խոնարհվելով
Մրմունջի համր շուրթերիս զգալ՝
Զգալ ինձ մերկ ու անկողոպտելի:
Ինքըս ինձ վրա ուզում եմ սգալ
Մահադարձության թավշե ժպիտով:

Եթե մեղքերի թողությունն այնպես
Հեշտ լիներ, ինչպես
Ճառեր ասելով
Ամբիոնի առաջ թափահարվելը,
Խոստովանանքը վանահոր առաջ,
Ոչ թե Աստըծո,
Եթե սգալը լոկ արցունք լիներ,
Եթե մեռնելը լիներ միայն քուն,
Թեկուզեւ անդարձ, անարթնանալի,
Մենք կպառկեինք
Կանաչո՜վ,
Հողո՜վ,
Սունկերի փափուկ սպիտակությամբ
Պատրաստված չքնաղ մեր անկողնու մեջ
Եվ ամբողջ մի մեծ Հավիտենություն
Կըերազեինք արթնության մասին:

Եթե ապտակը միայն ցավ լիներ՝
Շառագունությամբ պսակազօծված,
Թե հօգին լռեր,
Թե հոգին չզգար իրեն անպատիվ,
Չարությամբ խոցված,-
Քրիստոնեական մեծահոգությամբ
Մենք կպարզեինք մեր մյուս դեմքը՝
Թող ապտակեին,
Միայն թե նորից
Ճշմարտության այդ սուրբ առաքյալին
(Եթե ինչ-որ տեղ,
Ինչ-որ հանճարեղ մի ակնթարթում
Հարություն առներ)
Չբռնեին ու նահատակեին:
Եվ բուրվառելով անամոթության
Դահճային լեզուն,
Հրեշտակների անմեղությունը
Շողոքորթության դիմակ դարձրած
Կրկնեին նորից
«Քրիստոս հարյավ ի մեռելոց»-ը:

Հուդան, իհարկե, հավատացյալ էր:
Եվ սերնդափոխ մի հաջողությամբ
Դեռ իշխում է նա աշխարհի վրա,
Եվ մի սեւ աչքը դարձրած հազար
Փնտրում է անվերջ
Աննվազ ոգի,
Աննահանջ կարոտ,
Անքինանդիր հափշտակություն,
Աննախանձ, անչար ոգեւորություն,
Փնտրում է անվերջ,
Որ խաղաղեցնի,
Որ դարձնի ամա,
Իր սեւ աչքի մեջ,
Աչքի վանդակում թաղի ամեն ինչ.-
-Վա՜խ, Ազատությունն օրորոցի մեջ
Ապականությամբ եղավ խեղդամահ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:29

*
Իմ մահճակալից կախված իմ ձեռքը
Իմ տրտմությունն է,
Եվ իմ մատները՝ արցունքի շիթեր:
«Մեզ մի մոռացիր,
Եվ հիշեցա մեզ, Տե՜ր»:
Մեր ջարդված հոգու ամեն մի հյուլեն
Կենդանությունն է հավիտենական,
Որից դարի եւ գալիքի համար
Երգեր կձուլեն՝
Եվ ողբերգական, եւ կոմիկական.-
Եվ լաց կլինեն,
Եվ կծիծաղեն,
Եվ կքրքջան հրդեհ կոնքերով,
Մատներով մորճիկ,
Շուրթերով մարջան
Եվ շեկ մազերի շիկավուն բոցով,
Եվ կքրքջան մեզ հասկանալու
Խելագարության անորոշ լացով:

Մեզ մի մոռացիր,
Եվ հիշեա մեզ, Տեր,
Տեր ճշմարտություն:

Քո որդեգիրը չեմ ես հիրավի,
Եվ քո որբը չեմ՝
Քո վզից կախված .-
Ես ինքնագտման իմ ճանապարհին
Եվ քեզ գտնելու իմ ճանապարհին
Ամբաստանության կրակ եմ կլլում,
Որ աղիքներս,
Իմ այս հողեղեն շինվածքը թրծեմ:
Հոտած մըսերի գոյությունը գարշ,
Լպրծուն ոգու թագավորությամբ
Քո կրակի դեմ կդառնան մոխիր-
Կդառնան փոշի,
Շնչավոր աղբը անշունչ կդառնա.-
Ես դրա համար
Պիտի քո ոգու հավիտենական հյութը ներծծեմ,
Որ իմ մեջ անծուխ
Քո հուրը վառվի,
Եվ քո աննախանձ գոյության համար
Լինեմ ատրուշան:
Տեր ճշմարտություն,
Մեզ մի ժանտ կայծակ
Ճեղքել է մի օր
Դարավոր կաղնու կիսված բնի պես:
Բայց արմատներով
Իրար ու հողի մեջ ենք ներհյուսված-
Եվ մեր ապրելու
Դաժանությունն ու գեղեցկությունը
Կիսել ենք արդար,
Եվ մեր հավատը արդար ենք կիսել,
Եվ մեր երազը արդար ենք կիսել:-

Երկնի կապույտի
Անհաշտությունը մեր հոգիներին
Երկար չի տեւի:
Երկինքը շուտով կկապի նորից,
Մի ծիածանե նարոտ կկապի՝
Որպես հաշտություն մի բիբլիական:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:29

*
Իմ մահճակալից կախված իմ ձեռքը
Իմ տրտմությունն է,
Եվ իմ մատները-արցունքի շիթեր,
Որոնք հատակին
Լալիս են հույսի գեղեցկությունը
Լույսի, կարոտի գեղեցկությունով:
Եվ քամում են ինձ նրանք իմ առջեւ,
Ու տեսնում եմ ես,
Որ ես ինձ՝ ինձնից եւ ուրիշներից
Առ ու փախ արի միայն քեզ համար,
Որ լինես իմը եւ, բոլորինը,
Որ այնքան հեռու չլինես, որ ես
Առանց տեսնելու
Գոռամ, թե՝ կեցցե ճշմարտությունը,
Այնքան մոտ լինես, որ ժպտանք իրար,
Եվ ասեմ... չասեմ... եւ մոռանամ իմ
Հոգնածությունը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:30

Եվ Մարդիկ Կարծես Աշխարհ են Գալիս...

Տեր ճշմարտություն.-
Մարդիկ քո անվամբ իբրեւ թե հպարտ,
Իբրեւ թե հզոր եւ անխոցելի՝
Իրարից քիչ-քիչ հեռու են քայլում,
Դեմք են շուռ տալիս.
Կույր երազների անմտության մեջ
Հարթ ճակատները բախում են իրար,
Ընկրկում են միշտ
Թիկունքում պահված սրերի վրա:

Եվ մարդիկ կարծես աշխարհ են գալիս
Որպես մարդասպան,
Կամ որպես նրանց հետապնդողներ:

Ու «թեւ մենք էլ անասունների հոտերի նման
Կապված ենք մահին».
Մի՞թե ավելին չէ երկարակյաց
Մեր ստեղմանը,-
Բայց ոչ մշտական,
Հավիտենական:

Եվ անչափելի ժամանակի ծույլ,
Անտանիք, անդուռ
Եվ անպատուհան տարածության մեջ
Մի՞թե մեր ազնիվ դեմքը չի հոսում՝
Մեր ստեղծածի հյուլեին կպած:
Մի՞թե անօգուտ երազել ենք մենք
Եվ մնացել ենք հավիտյան ունայն՝
Մեր նկրտումի թեւերում անզոր,
Մեր կարոտների հիվանդ մորմոքում,
Մեր հոգիների փակ դռների մեջ,
Մեր հույսի աբված արտացոլանքում-

Մի՞թե անօգուտ երազել ենք մենք
Եվ մնացել ենք հավիտյան ունայն
Խումբ-ընտրյալների անապատի մեջ:
Տե՜ր ճշմարտություն.
Մենք քեզնով լցված փակ անոթ էինք,
Երբ դատարկ էին դեռ մեր աչքերը,
Փոքրիկ աչքերը՝
Անգիտակ ու փակ
Մեծ արեւի դեմ:

Եվ ժամանակը
Արեւագալի ձեռքերով ոսկե
Բացեց կապտամութ գիշերվա առաջ
Մեր աչքերը փակ.-

Եվ ինչպես հեղեղ՝ գահավիժանքով
Եվ հորդանալով անաստղ գիշերվա խավարի նման
Աշխարհը իր չորս ծայրերից լցվեց
Մեր աչքերի մեջ.-
Հորդացավ հեղեղ
Դեպի մեր հոգու անսահմանն ամա,
Դեպի մեր սրտի ընդգրկող հեռուն.-
Լցվեց անզգույշ իր գեղեցկությամբ,
Միայն ու միմիայն իր գեղեցկությամբ:

Լուսազարմ էինք եւ ազատածին.-
Ամենամեծը երկինքն էր դարձյալ,
Ամենաշատը եւ անմատչելին երկինքն էր նորից,
Ամենաազատն ու անչափելին երկինքն էր դարձյալ.-
Երկինքն էր նորից սերն ամենամեծ:

Կյանքը մեզ համար
Անկապ-անկապանք ստինքն էր մեր մոր,
Մեր աստվածամոր
(Մենք Աստված էինք),
Որ թվում էր, թե մինչեւ կյանքի վերջ
Պիտի ծծեինք:
Մեզ անծանոթ էր
Մահը
Եվ մահվան անհայրատ ոգին:

Իսկ ուրիշները, որ քայլել էին
Ջարդված օրերի գիշերվա միջով,
Եվ իրենց նիհար սրունքների հետ
Քարշ էին տվել ողորկ ճամփաներ,
Որ կախվել էին իրենց սեփական
Կոկորդների մեջ՝
Իրենց ձայների կախաղաններից,
Եվ իրենց լեզուն ոլորել էին պարանի նման,
Կապել սեփական ատամնաշարի
Տափակ սյուներին.-
Այդ ուրիշները բարձր ձայներով
Ողբեր ողբացին,
Թե՝ հավատացեք, մահ կա աշխարհում:

Անժպիտ արցունք
Թափեցին թավշե մեր ափերի մեջ՝
Մահ կա աշխարհում:
Մեր ժպիտները
Կախվեցին գունատ մեր շրթունքներից
Կոտրված, թոշնած ծաղիկների պես՝
Մահ կա աշխարհում:

Սրեր ցույց տվին,
Տեգեր, նիզակներ,
Ապա ականներ ցույց տվին հատ-հատ,
Արկերի լեռներ,
Բլուրներ խոսքի
Եվ հայացքների գոսացած կույտեր՝
Մահ կա աշխարհում.-
Ապա հրթիռներ
Ցույց տվին իրենց
Միշտ անգերազանց սլացքների մեջ՝
Մահ կա աշխարհում:

Ու թեւ կյանքում բաներ կան, որոնց
Մենք չենք հավատում
Ու չենք հավատա,
Բայց անկապտելի մահվան գոյության
Մենք հավատացինք:

Եվ իրոք, որ կա մի մահ բնական,
Որ զարհուրելի չէ բնավ այնքան,
Որքան ողբերի աղաղակներում,
Հայացքների մեջ,
Սրերի սայրին,
Եվ հրթիռների փայլի մեջ զնգուն:

Կա մի մահ, որ լուռ, անստվերագիր
Պառկում է անդարձ
Ճերմակ մազերի ալքերով հոսող
Դաշտերի վրա,
Պառկում է թափուր երազների հետ,
Թափուր ձեռքերով՝
Անվրդով, ինչպես պաղ ցայգալույսի
Ժայռերը գունատ,
Անտրտունջ, ինչպես հողին շղթայված
Լեռները բոլոր,
Անկապանք, անշարժ,
Անխաբ-հողի պես:-
Մարդկության կեսը,
Որ սպանում է այն մյուս կեսին,
Խեղում է մահվան գեղեցկությունը,
Երազն է խեղում՝
Արյունոտելով կարոտի լույսը:

Մեկտեղ սպանված
Մահվան ու կյանքի զարհուրանքն է, որ
Զորեղ է բոլոր եղերերգերից,
Ողբերից աղի,
Մեռնող ձանձրույթից,
Օրերից անվեճ.-

Օ, այս բոլորը ակնթարթորեն
Մեռնում են մեկտեղ՝
Մեկտեղ սպանված մահվան ու կյանքի
Զարհուրանքի մեջ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:30

*
Վախկոտ մտքերը քայլում են տխուր
Մեր երակների
Կարմիր ու կապույտ ճանապարհներով:
Գնում անհաստատ,
Եվ սայթաքում են՝
Ժայռերին հպվող մառախուղի պես:

Ուր էլ որ գնան.
Կես ճանապարհին կմնան անուժ,
Կնետվեն ցածում իրենց սպասող
Մերկ սվիններին:

Թե թռիչք է պետք՝
Մենք արմատահան թեւ ենք ցույց տալիս:

Թե հայացք է պետք ամենաթափանց՝
Մենք շոշափում ենք փակ ակնագնդեր,

Ու թե երգ է պետք՝
Մենք ցույց ենք տալիս
Մեր կոկորդների գեղեցկությունը,
Որոնք տրտմորեն լուռ են ու համր,
Ոչ մի լիարյուն երգ չեն խոստանում:

Թե հաղթել է պետք՝
Մեր պարտությունը
Աճապարանքով պարզում ենք առաջ
Ու հոգնածորեն... հանգստանում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:30

Ճզմեցեք թախիծը

Մենք՝ լռության քայլին համատրոփ
Ճոճվում ենք երկաթե ու մերկ մեր ուսերով
Երկար սեղանների դատարկության վրա:

Քայլեցեք, երազներ, քայլեցեք՝
Մեր հույսի պարանով շղթայված,
Կրակներ հավաքող ձեր ձեռքով
Դե շոյեք փայլը մեր ճակատի.-
Մոռացված թռչունների երգերով
Հանգցրեք մորմոքը կարոտող աչքերի.-
Քարանձավների պաղ լռության մեջ
Ապրող աչքերի.
Լեռնալանջերին ծաղիկների հետ
Անհուն ծփացող անծիր աչքերի.
Եվ լեռներից վեր թռչող թեւավոր
Թռիչք-աչքերի.
Աչքերի, որ սուրբ աղոթքով հղի
Ծունկ էին չոքում
Մեր հին, հեթանոս աստվածների դեմ,
Եց աչքերի, որ փոշիների մեջ
Հավիտյան փակված ու փակ մնացին՝
Անտեղյակ կյանքի խուլ անցուդարձին.
Մնացին տարտամ,
Աներազ,
Անտուն,
Մնացին դատարկ.
Մի անարձագանք, խուլ դատարկությամբ:

Քայլեցեք, երազներ,
Դե քայլեք ամպերի ուռուցիկ հետքերով.
Պատերի կապտաճիչ, անշրթունք դեմքերով.
Մեր կորած, անծանոթ թեւավորների
Մոռացված երգերով:

Քայլեցեք երազներ, քայլեցեք
Դատարկ սեղանների երկարության վրա,
Ձեր բոբիկ ոտքերի տակ
Ճզմեցեք թախիծը՝
Որպես սեւ մի նարինջ.
Եվ ձեր ձեռքերի սկուտեղներով
Բերեք մեզ նրա
Արցունքը՝ վաղվա ծնունդով հղի,
Բերեք մեզ նրա համբույրը աղի,
Բերեք մեզ թախծի ձեւն արքայական,
Որ նման է միշտ
Մի քիչ սիրո եւ մի քիչ դագաղի:

Եվ երազների մաշված ոտքերը մերկ
Լացեցին մեր դատարկ ձեռքերի աչերի վրա:
Եվ մենք դեպի հողը կախված մեր ձեռքերը
Բարձրացրինք վերեւ, դեպի երկինք
Մեր մեծ կորուստների հիշատակի համար:
Իսկ մեր ոտքերի տակ պտտվում էր
Թաղված, խամրած հիշատակների
Տափակ մի երկրագունդ,
Եվ մեր աչքերում պտտվում էին
Պայծառ հիշատակների զույգ երկրագնդեր.-
Հիշատակների աշխարհն էր շուրջը,
Եվ ոգիների թագավորություն,
Ուր որ զայրույթը դառնում է ստրուկ
Եվ արձանանում դռների առջեւ.
Պապանձված լեզվով
Ոչ հրաման է արձակում ի զեն,
Ոչ հրաման է ընդունում խուլի իր ականջներում:

Հույսը դառնում է Մայր Տաճարներից
Վռնդված գունատ սաղմոսագրքեր,
Որ զրկված է, ավաղ, իր կենարար շնչից
Ու փակ շուրթերի մեջ երգն է խեղված:

Հիշատակների աշխարհը
Շղթայում է թեւավորվող ոգին:

Վերածնվող հույսի ու հավատի,
Վերածնվող սրտի, երգի համար
Հարկավոր է մոռացության ծնունդը տաժանելի,
Հարկավոր է առժամ, առժամանակ
մոռացությունն էլի,
Եվ մենք՝
Այդ հիշատակների երկրով շրջապատված
Եվ անկարող՝ թողնել մոռացության,
Մենք՝ լռության քայլին համատրոփ,
Ճոճվում ենք երկաթե ու մերկ մեր ուսերով
Դատարկ սեղանների երկարության վրա:

Եվ փայլի մեջ ողորկ մեր ուսերի
Անցած երազների
Համատարած ուժն է վերընձյուղել.-

Մեր աչքերը փակ են,
Սակայն՝
Լապտերների նման,
Ուր կարող է ազատորեն մտնել լույսը,
Ազատորեն ելնել՝ հիացմունքով հղի.-

Լույսը, որով կարող ենք մենք
Խավարի չորացած շուրթերը ցնցուղել,
Խավարի ճաքճքած արյունը ցողցողել,
Որ լերդացած չիջնի մեր խոհերի վրա:

Մենք մեր մի-մի ձեռքում
Գերբնական ուժով

Դեռ պահում ենք կծկած
Լռությունը ծանր,
Որ թե խփենք հանկարծ
Մյուս ձեռքում սեղմած կարոտներին,
Մի միֆական դղիրդ կբարձրանա՝
Այնքան անագնացող,
Որ ահաբեկ,
Խեւոտ,
Խելագարված,
Ամենահեռու քարանձավից
Դուրս կարձակվեն
Նախնադարից քնած բնակիչներն անգամ:

Ավերելով պարիսպների հատորները հաստ-հաստ,
Անտուն, մենաբաղձիկ ու անոթի
Երկրագնդի վրա խուլ կշրջեն
Մրրկիները տենդի ու կարոտի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:30

Մոլորյալ աչք

Քաղաքները՝ թափուր,
Արձանները՝ դալուկ,
Երազները դարձան քարե քառակուսի Պատվանդամներ:

Ձգված մեռածների,
Ծալված ապրողների
Ճշմարտության համր բացված շրթունքներին
Սառած ու թափանցիկ թերթիկներով
Մի ծաղիկ է ծաղկում՝
Ամլացած օրերի
Դիակների վրա փռված:
Այդ ծաղիկը հիմա
Դարձյալ դնում ենք մենք մեր արյան մեջ,
Արմատները մինչեւ մեր սրտերն ենք տանում,
Քանզի հավատում ենք, թե հող ենք մենք՝
Անապական,
Անգարշ,
Ծույլ-ծույլ երազների
Հաստ-հաստ շրթունքներով
Դեռ չլլկված:

Հո՜ղ ենք,
Հողի՜ մեջ ենք,
Հողի՜ վրա,
Հողո՜վ կերակրված.-
Հող ենք- հող կդառնանք:
Մեր արյունը հող է՝ արեւի մեջ հալված:
Քարե մի բռունցքով
Մեր ժպիտը ջարդվեց մեր դեմքերի վրա,
Եվ ահավոր վերքից
Մեր աչքերի տեղակ սպիներ են հիմա,
Մեր շուրթերը փայլուն
Սպիներ են երկու
Երկու մարմարիոնե սառը դամբանաքար՝
Միավորիկ մարմնի հողե-
Համայն ճշմարտության
Դամբարանային դրված:

Սակայն հո՜ղ ենք,
Հո՜ղ ենք,
Դարձյալ մենք ենք հողն այն,
Որի վրա անդուռ աշտարակի նման
Պիտի ելնի մեր հին ժողովրդի ծառը՝
Աստվածների դեմքին մեր պատկերի ուժը
Ցնծացնելու
Եվ մեր ճշմարտության ծվենները լլկված
Արեւի մեջ թրմած հույս դարձնելու:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:31

*
Ոգու միայնությամբ
Դեղին փայլով տխուր մի արհամարհանք
Աշնան մշուշների անհանգրվան, անճիչ ճանապարհով

Լուռ ձգվում է դեպի
Ջարդված երազների
Ջարդված գագաթները ապակեփայլ:

Հորիզոնի վրա մեխված կակաչների
Սեւն է փայլում
Սեւաչք արեգակի նման,
Որի շուրջը թերթ-թերթ կարմիր լույս է վառվում
Թավշե հեգնանքի պես:-
-Մոլորյալ աչք-փոշո՜տ, չվերծանվա՜ծ,

Կարմիր թարթիչներիդ անքուն հոգնածությամբ
Հառաչանքդ ես փնտրում քարերի մեջ
Ու գտնում ես լույսի անթաղ դիակների
Այգեստաններ,
Ու գտնում ես ամեն քարի տակին պահված
Անդունդի ճիչ:
Վե՜ր կաց,
Վե՜ր կաց,
Մոլորյալ աչք՝ դրված ժամանակի
ճերմակ ափի վրա:

Դու մեր բախտի բոլոր
Անդունդները հիմա հավաքել ես քո մեջ,
Հոգնած, փոշեկոլոլ,
Գլորվում ես վերեւ
Մեր անհատակ ու շոգ օրերի ճանապարհով:

Մեր ցնծության բոլոր անտառները թողած հեռվում,
Կաղնիների լույսը դարձրած փոշի,
Մեր կարոտի բոլոր օվկիանները մսխած,
Հավատոլով դարձյալ ինչ-որ գերբնական ուժի,
Դու թռչում ես հոգու
Ամբռնելի, անգույն հորիզոնի վրա:

Բաց թեւերիդ ուժը
Քարերի տակ ծլող հող է դարձել:
Քո սասանող ոգին ցնցում է քարերն այդ
Ու չի տեղաշարժում,
Տրտմությունից խուլ-խուլ ճարճատում է ոգիդ
Ու չի կոչում մահվան,
Աղոթքներում հոգնած քո շուրթերը
Կրկընում են միմյանց.

Լսում.-լուռ ես մնում.
Արթնանում ես քնից,
Ու բաց աչքըդ դժգույն քո կոպի տակ
Մնում է փակ.
Մռայլվում ես ու չես կնճռոտվում.
Որ աղաղակ լսվի մկաններիդ միջից.
Ժպտում.-
Բարբառում ես խոսքի կաղապարներ
Երջանկության, սիրո ու հավատքի մասին,
Ժպտում.-
Բարբառում ես վրիժառու տենդը
Առեւանգված բախտի
Ու չես կոչում դարձյալ սրբազանագույն մահվան:

Եվ օրեր ես հաշվում՝
«Կորած», «Անդառնալի»,
Եվ եղեռնի օրեր՝ անապատի
ավազների վրա լլկված
Եվ գրգանքի օրեր՝
շեկ ժայռերի կապույտ ստվերներում,
Սառույցների վրա անմահացած դալուկ,
Դժգույն օրեր:
Դեղին ճամփաների անքուն երկարությամբ
Փռված փոշեկոլոլ ու տափակած օրեր,
Ոտքերիդ տակ մեռած,
Ուսերիցդ կախվող,
Կոկորդիդ մեջ խզված
Ու լռության օրեր...
...Եվ հաշվում ես Հույսի անհաշվելի օրեր:

Կողկողագին ողբի
Ծվեն-ծվեն միգով
Պղտորվում է անփայլ հորիզոնը քո հին առասպելի,

Ու ծնվում է ժայռը
Հալված աճյուներից քո բյուրավոր մարմնի:

Փողփողացող փոշին ոչ երկինք է ելնում,
Ոչ իջնում է գետնին,
Փշաքաղված ծառերն ահից սարսռալով
Թարթիչներիդ վրա ցող են կաթում
Եվ դու բռնկվում ես պտտահողմի բոցով:

Բարձրանում է ժայռը աճյուններից,
Աշտարակի նման քեզ տանում է երկինք՝
Աստվածների դեմքին
Մեր պատկերի ուժը ցնծացնելու:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:31

*
Մոլորյալ աչք.- փոշոտ, չվերծանվա՜ծ:
Դու մեր բախտի բոլոր անդունդները հիմա
Հավաքել ես քո մեջ.
Մեր տրտմության բոլոր քարավանները
Մեր ծուռ բախտի բոլոր ճամփաներով
Քո հատակն են իջել,
Եվ քո խորքից հիմա,
Ինչպես խփված վագրի որովայնից,
Ես լսում եմ մի խուլ ոգեմռունչ,
Ու գիշերն է փռվում անձայն աղաղակով
Մեր թեւերին:

Մենք քո հառաչանքը, որպես դամբանաքար,
Դնելու ենք հիմա քո անցյալի վրա,
Եվ գիշերվա մութը
Կտրտելով շերթ-շերթ նարնջի պես՝
Խնջույք պիտի սարքենք՝
Ծիծաղելով արեւի շեփորներով:

Մեր հեթանոս ոգու անսանձությամբ
Պիտի երգենք նորից խրախճանքը աղի.-
Եվ մեր քրքիջների կորիզները խոնավ
Պիտի ընկնեն դարձյալ հողե մարմիններին,
Որ բարձրանան կրկին անտառները
Լույսի Ու Ծիծաղի:

Պիտի երգենք հիմա,
Եվ գլխից վեր բռնած մեր ձեռքերին
Բարձր կտանենք մենք մեր գլուխը հոգնած,
Եվ մեր սիրտը լցրած գավաթի մեջ
Կբուրվառենք տենչերն ամենօրյա սիրո
Եվ հաղթության:

Չէ՞ որ անտառներ կան.
Անտառներից փախած ձայների մեջ,
Թռչուններ կան իրենց ստվերներում,
Երազները խլված ձեռքերի մեջ
Երազներ կան էլի,
Ջրվեժներ կան իրենց շառաչի մեջ...
Եվ քո հառաչանքում-մոլորյալ աչք-
Մենք կանք,
Քո անցյալի վրա այդ մենք պիտի դրվենք
Որպես հիշողության փափուկ մամուռներից
Ծնված մի շիրմաքար:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պոեմներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0

⇑ Наверх
⇓ Вниз