СТАНЬ VIP

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ոտից գլուխ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ոտից գլուխ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:21

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Razmik Davoyan.jpg
Razmik Davoyan.jpg (92.5 кб) Просмотров: 1081


Ոտից գլուխ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ոտից գլուխ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:21

1
Կիսամշուշը դարձավ կիսամութ,
Եվ մայրամուտի արդեն հագեցած, հին գույների մեջ
Վառվեց մարելով,
Սեղմվեց աշունքվա խամրած պատերին:
Մենակ եմ արդեն:
Ու պառկել եմ ես իմ մահճակալին՝
Այլեւս հոգնած խոր խաղաղությամբ,
հանգստով, սիրով,
Այլեւ հոգնած երազանքների ներշնչմամբ բարի,
Եվ իմ անսահման կենդանության մեջ
Մեռնում եմ ասես
Մղձավանջային,
Այս կոշմարային
Խորությամբ, հեւքով, լայնքով այս դարի:

Եվ իմ լռության արձագանքն իմ մեջ
Հնչում է հրաշք-մաքուր զընգոցով՝
Որպես գոյություն,
Եվ տեսանելի, եւ շոշափելի իրականություն՝
Անսկիզբ, անվերջ,-
Այնպես է հնչում,
Ինչպես հնչել է հայ նախամարդու անխոսք,
Բայց արդեն իմաստուն ձայնը քարանձավի մեջ:

Քարանձավ եմ ես,
Եվ իմ սեփական արձագանքն եմ ես
Քարանձավի մեջ:
Դարեր շարունակ ապրել եմ որպես վանք, եկեղեցի,
Դարեր շարունակ իմ սառնության մեջ այրվել եմ
որպես վանք, եկեղեցի
Եվ շատ-շատերի դեռ սապատավոր ուղեղների մեջ
Ես նույնանում եմ ամեն ինչի հետ,
Ինձանից բացի:

Ես քարանձավ եմ
Եվ իմ սեփական արձագանքն եմ ես
Քարանձավի մեջ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ոտից գլուխ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:22

*
Տխուր տքնությամբ իջավ անձրեւը
Սեւ փողոցներին,
Սեւությամբ մնաց,
Ես քանի անգամ ուզեցի տեսնել կենդանությունս-
Ինձ մեռած գտա:

Կենդանությունս ուզեցի տեսնել
Ցավ չեղած պահին,
Բայց ցավերի մեջ զգացի, որ կամ,
Ցավ ունեմ՝ դեռ կամ,
Եվ աստվածային կատակերգությամբ
Ծաղրում եմ ինձ ու վիշտը մարդկային,
Եվ անասնական կատակերգությամբ
Լցնում դատարկը մարդկային հոգու:

Կապույտ տքնությամբ իջավ անձրեւը
Սեւ փողոցներին,
Սեւությամբ մնաց:
Ես տեսա ցեխոտ տերեւը մայթին
Եվ նրա կողքին՝ անթիվ ոտքերով տրորված ճիչս,
Որի արձագանքն այս քանի դար է
Ես փնտրում էի
Բրոնզե կարճահասակ, բրոնզե բարձրադիր
Արձանների մեջ,
Արձան, որ բուրգ չէ
Քեոպս հորջորջված մի փարավոնի,
Ոչ Տիգրան Մեծի շողարձակ գլուխ,
Ոչ Պետրոս Մեծի բարձրաձիգ հասակ:
Երբ փարավոնն իր
Սրբացած մարմնի տաճարն էր շինում,
Ապագա կյանքի ապաստարանն իր մութ ու մահաքուն,
Նա չէր բարձրանում բուրգի կատարը աստեղնամոտիկ,
Այլ իր հանճարեղ մումիան փակում էր խորքի սենյակում,
Եվ փարավոն էր նա մնում դարձյալ,
Եվ մնում էր մեծ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ոտից գլուխ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:22

*
Իմ մոնումենտալ ուրվապատկերը քայլում է առաջ,
Ճոճվում է բարձր ճոճաձողի պես...
Այդ ես եմ գնում:
Եվ տիեզերքում պտտվում եմ ես,
Որպես սլաքը անցա՜ծ, գնացա՜ծ, գնացո՜ղ, եկո՜ղ
Եվ ճանաչված ու անճանաչելի
Ճամանակների:-
Այդ ես եմ գնում՝
Տրորված ձայնիս արձագանքները
Բերելու ի մի:
Ձայնս էլ չկա:
Ես արձագանքով կարո՞ղ եմ գտնել,
Թե այդ որտե՞ղ էր, որ ձայն ունեի,
Եվ զույգ ոտքիս տակ
Զույգ լեռներ կային:

Եվ քայլում եմ ես:
Ինձ հետ քայլում են իմ մոռացումը,
Իմ տխրությունը,
Վիշտս,
Կարոտս,
Եվ ստիպում են, որ քայլե՜մ, քայլե՜մ:

Աշունը կնոջ մերկ թուլությունով
Իմ ճամփին դեղին արցունք է թափում
Ու դեղին հրաշք,-
Եվ քայլում եմ ես՝
Տիեզերքի մեջ ճոճվելով բարձր ճոճոձողի պես:
Աշխարհի գլխին թափահարվելով,
Քայլում եմ ուղիղ աշխարհի վրա
Եվ մտնում եմ ներս աշխարհի արդեն ավերված սեմից,
Մտնում եմ, որպես աշխարհի մի նոր թափահարություն,
Եվ որպես դող եմ մտնում ես մարդկանց մարմինների մեջ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ոտից գլուխ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:22

*
Հայաստան երկիր.
Դու աշխարհ հզոր բնավորության,
Հզոր կրքերի,
Հզոր տխրության,
Մոլությունների:
Ես շոշափում եմ քո մարմինը տաք,
Եվ երգի նման խլրտում ես դու
Զորեղ մատներիս հպումների տակ:
Թունդ աղաղակով փշրվում եմ ես,
Որպես լռության փականքդ վերջին:
Քո մարմնի վրա փշրվում եմ ես՝
Բոլոր կողմերից քեզ հավաքելու
Եվ փականքելու:
Հայաստան երկիր,
Դու աշխարհ հզոր բնավորության,
Հզոր կրքերի, մոլությունների,
Հզոր երգերի,
Հզոր ներկերի երանգապնակ
Եվ ժամանակի անպարփակելի հասկացողություն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ոտից գլուխ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:22

2
Դեռ պառկած եմ ես
Չորս պատերի մեջ,
Իմ ցածրի՜կ, ցածրի՜կ, հին մահճակալին:
Ծանր պատերը տեղի են տալիս
մի աներեւույթ զորության առաջ,
Զորություն, որ իմ հոգնած աչքերն են,
Նեղված իմ սիրտն է,
Անկենդան պահն է մարմնիս ու հոգուս:
Հետո ցնդում են պատերն անզգույշ մի թեթեւությամբ:
Նա իմ հոգնության ծանրությունն ունի:
Տեղի է տալիս աշխարհն իմ առջեւ:
Եվ տարածվում է մի տարածություն,
Որտեղ ձգվում է իմ դոն-կիխոտյան երկարությունը,
Ձգվում է նորից,
Ինչպես հենց ինքը՝ ձգողությունը,
Ինչպես ինձանից մինչեւ կապկամարդ եւ էլի առաջ
Ձգվում է մարդու հիշողությունը:
Ձգվում եմ, ինչպես խորընթաց գետը
Եվ սահում եմ առաջ, ինչպես հանդիսավոր
Հուղարկավորություն:
Եվ հեռանում են ոտքերս ինձնից,
Եվ հեռանում են ձեռքերս ինձնից,-
Բազմացող ձեռքեր,
Բազմացող ոտքեր,
Որոնք թռչում են խենթ արագությամբ,
Գնում են անվերջ,
Եվ թաց աչքերս հսկում են վերից
Այդ հաղթարշավը տարածության մեջ:
Ես բաժանվում եմ մարմնով նյութեղեն,
Ես նմանվում եմ ինքս ինձ արդեն,
Ես նմանվում եմ իսկական հայի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ոտից գլուխ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:22

*
Սահում եմ առաջ, ոտքերս գնում,
Սահում են կողքի, ձեռքերս գնում
Եվ տարածվոմ են
Հարաբերական արագության մեջ,
Եվ արագության գաղափարն արդեն
Թվում է նույնիսկ սոսկ ծիծաղելի:

Իմ ձեռքերի մեջ է երկրագունդը,
Իմ ոտքերի տակ է,
Եվ աչքերիս մեջ խճճվում է դեռ
Բյուր փողոցների ցանցը համապարփակ՝
Ինչպես ծանր վանդակ
Ու գեղեցիկ վանդակ՝
Կատաղորեն մեխված
Այս հին երկրագնդի այս ծեր մարմնի վրա:
Եվ այսպես տխուր նայում ենք իրար
Ես ու բանտարկյալ երկրագունդը,
Նրա կարծիքով ես եմ բանտում,
Իմ կարծիքով ՝ ինքը.-
Ապրում ենք այսպես իրարից բաժան
Եվ իրար կողքի,
Նաեւ իրար մեջ:-
Իմ կարծիքով ես իր շղթաներն եմ քանդում,
Իր կարծիքով իմն է քանդում ինքը:-
Իրար նայում ենք վանդակի միջով,
Ժպտում ենք իրար
Հավատացնելու անհուն ցանկությամբ,
Եվ հավատալու արդեն սովորույթ դարձած մեր ճիգով,
Եվ գուցե նաեւ սուտ երջանկությամբ,
Եվ գուցե նաեւ
Մի երջանկության հասնելու շփոթ աճապարանքով:
Մենք իրար հետ ենք,
Մենք իրար կողքի,
Նաեւ իրար մեջ,
Իրարից բաժան՝ կարճությամբ անծայր,
Երկիր, օ, վատ եմ հասկանում ես քեզ,
Երկիր, եւ վատ ես հասկանում դու ինձ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ոտից գլուխ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:23

*
Ձեռքերս հանդարտ սահում են առաջ
Հսկումի կանգնած իմ աչքերի հետ.-
Ի՜նչ հայացք է սա.
Մի որոշակի անորոշություն
Իմ բախտի, կյանքի, գոյության մասին:
Մատներս դողով շոշափում են դեռ
Թուրքիայում հանգչող գերեզմանները՝
Ամբողջ մի երկիր- մի գերեզմանոց:
Եվ ուր կպչում են իմ ցուրտ ու գունատ մատները դողով,
Ես ցավ եմ զգում
Եվ ինձ թվում է՝ շոշափում եմ իմ մարմինը հիվանդ:
Ես ամեն ինչում եւ ամենուրեք
Դեռ կանչում եմ ինձ,
Ես ամեն ինչում եւ ամենուրեք
Ճանաչում եմ ինձ:
Ճանաչում եմ ինձ աշխարհի ինչ-որ հեռու անկյունում
Հանկարծ գտնված մի «Նարեկի» մեջ,
Եվ գրքի գունատ թերթից ու կազմից ես շնչում եմ դեռ
Հայուհու կրծքի բուրմունքը տաքուկ,-
Եվ մոդեռնացած կատարելապես՝
Հայաստանից դուրս հայ կնոջ տարած
Մի հին հայկական մի թարեքի մեջ,
Չարենցի երգում,
Որ մի հայ մանուկ նորոգել է իր
Աշակերտական ձեռատետրի մեջ՝
Հայոց գրերի ծռմռված տեսքով,
Զվարթնոցի մի խոյակում կապույտ,
Որ կնքված է իմ պատկերով քարե,
Եվ հայ հանճարի յոթնհազարամյա իմաստուն խոսքով,
Ճանաչում եմ ինձ
Բոլոր եւ ցրիվ սրբություններում՝
Նոր ու հնավանդ,
Ամեն տեղ ես կամ:
Եվ ինձ թվում է՝ շոշափում եմ իմ մարմինը հիվանդ:
Մատներս նորից հատակն են սուզվում Մեծ օվկիանոսի
Եվ հատվածներն են գտնում իմ մեռած, իմ մեռնող մարմնի:

Իսկ ես չեմ կարող չլինել, եթե ուզենամ անգամ.-
Ցանկությունը միշտ ոգեւորվում է իրականությամբ:
Ոտքերս նորից գնում են առաջ,-
Ես հիանում եմ ամեն հրաշքով
Ու չեմ զարմանում ոչ մի հրաշքից:
Այդ հրաշքները ես եմ ստեղծել,
Ստեղծագործել հոգով, արյունով
Այս երկրագնդի ամեն անկյունում:
Հիմա արեւի վառվող գույներում ես շոշափում եմ
Նյու-Յորքի ծանր շենքերի ծանր մռայլությունը
Եվ շոշափում եմ կատարները ձիգ,
Ուր դժվարությամբ բարձրացա մի օր
Եվ հեշտությամբ ինձ նետեցի մինչեւ խորքն օվկիանոսի,
Որ խաղաղություն լինի աշխարհում,
Եվ փոթորիկի մռայլը մարի իմ իսկ արյունով:
Իսկ խաղաղություն...
Այնպես էլ չեղավ:
Ինձ ճանաչում են Հայաստանից դուրս.-
Աշխարհի բոլոր ճանապարհներին,
Ինձ ճանաչում են որպես տիրոջ ու որպես ծառայի,
Իսկ իմ տանը ինձ չեն էլ ճանաչում:
Հազարամյակներ, դարեր շարունակ
Աշխարհի համար ես գրում էի.
-Մենք կանք աշխարհում,
Լինելու համար հիմարություն է կասկածելն անգամ:
Հիմա նայում եմ ես իմ գրածին
Եվ թարթիչներիս նեղլիկ ճեղքերից
Երեւում են իմ հոգնած աչքերը՝
Մի որոշակի անորոշություն:
Ես իմ արձանն եմ կերտել աշխարհի բոլոր ճամփեքում
Եվ Հայաստանում,
Որ իմ պատկերից չօտարանա իմ հողը հայրենի,
Ես իմ Աստվածն եմ սարքել երկնքում
Եվ դարձրել եմ Մեծ ու Անվանի:
Եվ հազար անգամ թաղվելուց հետո
իմ մեջ հոգի եմ անգամ արարել,
Ես ի՞նչ չեմ արել,
Կամ ի՞նչ եմ արել:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ոտից գլուխ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:23

*
Անթիվ ձեռքերով ես շոշափում եմ
Քո մարմինը, Երկիր,
Շոշափում եմ հոգով,
Շոշափում եմ հոգու անհուն մարտնչումով,
Եվ որոնում եմ այն խարդախագույն գնդակը մահու,
Որ արձակել եմ քո հրաշալի մարմնի մեջ,
Եվ ինչ-որ տեղ,
Ինչ-որ մի մասդ մեռցրել եմ ես:
Օ, իմ ահավոր եւ ամեն անգամ վերակրկնելի
Մեծ ողբերգություն.
Ես ինչպե՞ս պիտի կենդանացնեմ, հարություն տամ քեզ:
Հիմա տարածվում եմ ես մարմնիդ վրա
Քո շամանդաղի անհուն քնքշությամբ,
Անմերձենալի,
Քո դարավոր կարոտի սպառող ուժով,
Եվ քո կրքի մաքուր ու չսահմանվող հզորությամբ,
Իմ փակ աչքերի հարստությունով,
Քո գոյատեւի,
Հարատեւության անշեղ հավատով,
Անթիվ ոտքերով,
Անթիվ ձեռքերով
Փաթաթվում եմ քեզ
Ամուր եւ ամուր,
Եվ իմ պղնձե շուրթերով ահա
Համբուրում եմ քեզ քո ամեն տեղից՝
Ցավեցնելու չափ:
Համբուրում եմ քեզ կարոտի տենդով:
Ինձ նման անշեղ հավատացյալի համար
ԴՈՒ,
ԵՐԿԻՐ,
Սրբալույս նշխար,
Ես գրկել եմ քեզ,
Դու գրկիս մեջ ես,
Եվ կրծքիս վրա՝ սրտիս չափ մի տեղ՝
ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պոեմներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение